Ակցիաներ

Բովանդակություն

Վաճառքներն ավելացնելու և ավելի շատ պատվերներ ստանալու համար առաջխաղացրեք ձեր ապրանքներն ակցիաների միջոցով.

Եթե ապրանքը մասնակցում է ակցիաներում, այն կանհետանա բոլոր ակցիաներից հետևյալներից հետո՝

  • ընթացիկ գնի թարմացում, եթե նոր գինը ցածր է ակցիայի գնից,
  • շուկայական գնի ավտոմատ կիրառում, եթե նոր գինը ցածր է ակցիայի գնից։

Իմանալ ավելին գների կառավարման մասին

Ձեզ համար հասանելի ակցիաների ցանկը և դրանց ժամկետները տեսնելու համար բացեք Цены и акции → Акции от Ozon («Գներ և ակցիաներ → Ozon-ի ակցիաներ») բաժինը և անցեք Доступные («Հասանելի է») ներդիր։

Դուք կարող եք հետևել ձեր արդյունքներին գրաֆիկներում։ Ավարտված ակցիենրի վերլուծությունը գտնվում է անձնական հաշվում АналитикаАкции («Վերլուծություն → Ակցիաներ») բաժնում։

Ozon-ի ակցիաները #

Ozon-ը պարբերաբար ակցիաներ է անցկացնում հաճախորդների համար: Դրանց ժամկետներն ու պայմանները որոշում ենք ինքներս, ձեզ մնում է միայն ավելացնել ձեր ապրանքները Цены и акции → Акции от Ozon («Արժեքներ և ակցիաներ → Ozon-ի ակցիաներ») բաժնում։

Դրանք կցուցադրվեն ակցիաների էջերում Ozon-ի և այլ գործընկերների արտադրանքի հետ միասին: Նման ակցիաներին մասնակցելն անվճար է, սակայն զեղչերը կլինեն ձեր հաշվին։

Երբեմն Ozon-ը ապրանքի վրա հավելյալ զեղչ է հատկացնում վաճառողի անունից. այս դեպքում ձեր գնի և գնորդի հաար նախատեսված արժեքի տարբերությունը Ozon-ը ձեզ կփոխանցի միավորնով: Այդ միավորները մենք դուրս կգրենք տվյալ ամսվա հարկի վճարման համար։

Իմանալ ավելին զեղչի դիմաց միավորների մասին

«Զեղչ» #

Այդ տեսակի ակցիաների համար կարող եք կարգավորել ավտոմատ կիրառում։

Ապրանքը ցուցադրվում է կայքում այն գնով, որը սահմանել եք ակցիայի կարգավորումներում, եթե չկա ավելի շահավետ գին մեծ առաջնահերթություն ունեցող ակցիայով:

Զեղչը սահմանվում է տոկոսներով և կախված է Цены до скидки («Մինչ զեղչը արժեքից») կամ Текущей цены («Ընթացիկ արժեքից»), որը գործել է վերջին 30 օրվա ընթացքում: Եթե այս ընթացքում ապրանքը մնացորդներ է ունեցել, բայց այն գրեթե չի վաճառվել՝ համեմատած Ozon-ի նմանատիպ առաջարկների հետ, համակարգը կխնդրի ձեզ մեծացնել զեղչը այն ակցիային ավելացնելիս:

Пример («Օրինակ»)

«Սուրճ» կատեգորիայի ապրանքների համար ակցիայում գործում է 23% զեղչ: Եթե հոկտեմբերի 1-ին դուք ցանկանաք այս ակցիային ավելացնել հատիկավոր սուրճ, որը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 30-ը քիչ է վաճառվել կամ ընդհանրապես չի վաճառվել, չնայած պահեստում մնացորդներ եղել են, համակարգը կառաջարկի զեղչը հասցնել 29%-ի։

«Սթոկերի զեղչեր» #

Այս տեսակի ակցիաների համար կարող եք կարգավորել ավտոմատ կիրառում.

Մեխանիկան նման է «Զեղչ» տեսակի ակցիային. ապրանքը ցուցադրվում է կայքում այն գնով, որը սահմանել եք ակցիայի կարգավորումներում, եթե չկա ավելի շահավետ գին մեծ առաջնահերթություն ունեցող ակցիայով:

«Սթոկերի զեղչեր» տեսակի ակցիայի հնարավորությունները.

  • զեղչերը կարող են սահմանափակվել ժամանակով կամ շարունակվել առանց դադարի,
  • լսարանի ներգրավում գլոբալ վաճառքների և «Շաբաթվա զեղչերի» ընթացքում հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով գովազդի միջոցով,
  • ապրանքների քարտերում մնացորդի մակնշում և հաշվիչ,
  • ակցիոն գնի հաշվարկը կարող է հաշվի առնել նմանատիպ ապրանքների գները այլ կայքերում,
  • դուք եք որոշում, թե երբ մասնակցել ակցիաներին,
  • կարող եք ցանկացած պահի ավելացնել և հեռացնել ապրանքներ,
  • կարող եք սահմանափակել այն ապրանքների քանակը, որոնք կվաճառվեն ակցիայով:

Եթե բոլոր ակցիոն ապրանքները վաճառվեն, գինը ավտոմատ կփոխվի ավելի ցածր առաջնահերթությամբ մեկ այլ ակցիայի գնի կամ կվերադառնա արժեքին մինչ ակցիան:

«Սթոկերի զեղչ»-ի նման ակցինարեր
Ակցիաներ Նկարագրություն
Ozon-ի ընթացիկ խոշոր վաճառքներ և «Շաբաթվա զեղչեր» Бустинг х2. Без ограничения срока действия («Բուսթինգ x2. Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա՝ առանց ապրանքների ավելացման կամ հեռացման սահմանափակումների: Մասնակցության համար ապրանքներին տրվում է ամենափոքր զեղչը։ Ակցիոն ապրանքները առանձնացված են հատուկ գնով և մակնշումով: Որոնման մեջ տալիս է կրկնակի բուսթինգ:

Бустинг х3. Без ограничения срока действия («Բուսթինգ x3. Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա՝ առանց ապրանքների ավելացման կամ հեռացման սահմանափակումների: Մասնակցության համար ձեզ հարկավոր է ավելի մեծ զեղչ, քան «Բուսթինգ x2․ Առանց վավերականության ժամկետի սահմանափակման» ակցիայում: Ակցիոն ապրանքները նշված են հատուկ գնով և մակնշումով: Տալիս է եռակի բուսթինգ որոնման մեջ:

Бустинг х4. Без ограничения срока действия («Բուսթինգ x4․ Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա, որում ապրանքները ստանում են ամենաբարձր դիրքերը որոնումների և կատեգորիաների մեջ: Տալիս է առավելագույն բուսթինգ որոնման մեջ:

Խոշոր վաճառքների միջև ընկած ժամանակահատվածում անցկացվում են «Շաբաթվա զեղչեր». այս ընթացքում ապրանքներ ավելացնելու կամ հեռացնելու սահմանափակումներ չկան: Ապրանքները առաջխաղացվում են որոնման, պաստառների մեջ և գովազդվում հեռուստատեսությամբ և լրատվամիջոցներով:

Զեղչի չափը կախված է ապրանքի ենթակատեգորիայից և ակցիայի մեխանիկայից: Մենք հաշվարկում ենք զեղչի չափը վերջին 30 օրվա ընթացքում ապրանքի միջին գնից: Միջինը հաշվարկելիս.

  • հաշվի չի առնվում այն ապրանքի գինը, որով այն առաջարկվել է «Ցանկանում եմ զեղչ» և «Կուպոն» մեխանիկակյով ակցիայի ժամանակ,
  • եթե 30 օրվա ընթացքում ապրանքը շարունակաբար մասնակցել է «Բուսթինգ x2», «Բուսթինգ x3» կամ «Բուսթինգ x4» ակցիային, և այդ ակցիայի գինը դարձել է միջին գին, ապա զեղչը հաշվարկվում է գնից՝ հաշվի առնելով այս ակցիան: Զեղչը կլինի գնից ցածր՝ առանց նախորդ ակցիաներին մասնակցելու։
Ստանալ այնպիսի ակցիայի առավելությունները, ինչպիսին է «Սթոկերի զեղչ»-ը

Ապրանքը կարող է ստանալ «Սթոկերի զեղչ» ակցիայի առավելությունները՝ առանց դրան մասնակցելու, եթե՝

  • գինը հավասար է կամ ցածր է ընթացիկ վաճառքի համար առաջարկվող արժեքից,
  • գնի ինդեքս շահավետ․ մենք կհամեմատենք ձեր գինը՝ հաշվի առնելով Ozon-ի զեղչը նույն ապրանքների գնի հետ այլ կայքերից զեղչերով։ Զեղչը կփոխհատուցենք միավորներով։

Ապրանքների գները ստուգվում են ամեն օր։ Եթե առնվազն մեկ պայման կատարվում է, ապրանքը ավտոմատ ստանում է՝

  • լրացուցիչ առաջխաղացում որոնման և կատեգորիաների մեջ,
  • տեղ վաճառքի էջում,
  • վաճառքի պարագաներ ապրանքի քարտում:

Եթե ապրանքի գինը բարձրանա կամ գնորդի համար դառնա ոչ գրավիչ՝ առավելությունները կանջատվեն: Երբ ապրանքի գինը կրկին շահավետ դառնա՝ առավելությունները կակտիվանան:

Շաբաթական զեղչեր #

Ozon-ը հաշվարկում է ակցիային մասնակցելու գինը՝ հիմնվելով ապրանքի սովորական գնի և այլ կայքերում նման ապրանքների արժեքի վրա: Ակցիայում գտնվող ապրանքները ստանում են լրացուցիչ առաջխաացում:

Վաճառողի ակցիաները #

Կարող եք առաջխաղացնել ապրանքները՝ ստեղծելով ձեր սեփական ակցիաները: Դրանց համար դուք ինքներդ եք որոշում ժամկետները, տեսականին և զեղչերի չափը։

Կարող եք ստեղծել մի քանի տեսակի ակցիաներ.

  • սովորական զեղչով. կարող եք ավելացնել ձեր ցանկացած ապրանք այս ակցիային և դրանց վրա սահմանել ցանկացած զեղչ, բայց ոչ ցածր, քան նվազագույնը: Եթե ձեր ապրանքը ներառված է միաժամանակ մի քանի ակցիաներում, այն կվաճառվի ամենացածր ակցիոն գնով:

  • «Կուպոն»՝ պրոմոկոդ է, որով գնորդը կարող է զեղչ ստանալ գնման համար:

Իմանալ ավելին վաճառողի ակցիների մասին

Իմանալ ավելին ակցիոն ապրանքների ցուցադրման մասին

Ստանալ լրացուցիչ առավելություններ իրագործված նպատակների համար #

Որոնման մեջ կարող եք ստանալ ապրանքների լրացուցիչ գովազդ: Դա անելու համար օրվա ընթացքում պահեք գովազդային վաճառքի մասնաբաժինը որոշակի մակարդակից ոչ ցածր: Եթե ​​իրագործեք նպատակը, հաջորդ օրը կստանաք ապրանքների լրացուցիչ բուսթինգ:

2024 թվականի հոկտեմբերի 22-ից բուսթինգ կստանան բոլոր ապրանքները անձնական հաշվում՝ ինչպես մասնակիցները, այնպես էլ ակցիաներին չմասնակցողները:
Ակցիա Սովորական պայմաններ Նպատակը իրագործելու դեպքում
Խթան/բուսթինգ x4. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման Խթան/բուսթինգ x4 Խթան/բուսթինգ x5
Խթան/բուսթինգ x3. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման Խթան/բուսթինգ x3 Խթան/բուսթինգ x4
Սթոքի ծախծխում (լիկվիդացիա) Խթան/բուսթինգ x3 Խթան/բուսթինգ x4
Խթան/բուսթինգ x2. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման Խթան/բուսթինգ x2 Խթան/բուսթինգ x3
Չեն մասնակցում գլոբալ ակցիաներին Առանց բուսթինգի Բուսթինգ х1,5

Ակցիոն վաճառքի մասնաբաժինը հաշվարկում ենք օգտագործելով հետևյալ բանաձևը.

Ակցիաներին մասնակցող ապրանքների շրջանառությունը. օրական բոլոր ապրանքների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտ, որոնք մասնակցում են Ozon-ի գլոբալ ակցիաներին: Հաշվի են առնվում վաճառքները «Խթան/բուսթինգ x2։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիաներում:

Ընդհանուր շրջանառությունը - վաճառողի օրական ընդհանուր եկամուտ:

Пример 1 («Օրինակ 1»)

Ապրանքը մասնակցում է վաճառողի ակցիային 200 ռուբլով և Ozon-ի ակցիայում 150 ռուբլով: Ապրանքը հաշվի կառնվի ծրագրում, դրա վերջնական գինը 150 ռուբլի է ըստ Ozon-ի ակցիայի:

Пример 2 («Օրինակ 2»)

Ապրանքը մասնակցում է վաճառողի ակցիային 150 ռուբլով և Ozon-ի ակցիայում 200 ռուբլով: Ապրանքը հաշվի կառնվի ծրագրում, դրա վերջնական գինը 150 ռուբլի է, ըստ վաճառողի ակցիայի:

Նպատակի իրագործմանը կարելի է հետևել Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ→ Ակցիաներ») բաժնում կամ Цены и акции → Цены на товары («Գներ և ակցիաներ → Ապրանքների գներ») բաժնի գների աղյուսակի ներքևի վիդջեթում։ Թարմացնում ենք տվյալները նվազագույնը ժամում մեկ անգամ։

  • Вчера («Երեկ») - նախորդ օրվա արդյունք: Եթե դուք հասել եք ձեր նպատակին երեկ, կատարման տոկոսը կլինի կանաչ, եթե ճեք հասել, ապա այն կլինի կարմիր: Այսօրվա նպատակի իրագործումը ազդում է վաղվա բոնուսի ստացման վրա:
  • Сегодня («Այսօր») - առաջընթաց այսօրվա համար: Քանի դեռ չեք հասել նպատակին, կատարման տոկոսը կարմիր է:
  • Սեղմեք История достижений («Ձեռքբերումների պատմություն»)՝ այլ օրերի արժեքներով ֆայլ ներբեռնելու համար:

Նպատակն իրագործելուց հետո տոկոսը կդառնա կանաչ:

Բոլոր ակցիոն վաճառքները կարելի է տեսնել Аналитике («Վերլուծության») «Վաճառքների հաշվետվության» մեջ:

Пример («Օրինակ»)

Ապրիլի 17-ին ակցիոն վաճառքի ձեր մասնաբաժինը կազմում է 45%, իսկ նպատակը՝ 40%: Սա նշանակում է, որ դուք իրագործել եք նպատակը, և ապրիլի 18-ին ապրանքները լրացուցիչ խթան/բուսթինգ կստանան որոնման մեջ։

Ապրիլի 19-ի խթանումը․բուսթինգը պահպանելու համար մի ջնջեք ապրանքները ակցիայից և շարունակեք իրագործել ապրիլի 18-ի նպատակը:

Զեղչի ցուցադրումը ակցիայի էջում #

Հունիսի 5-ից ակցիայի էջում ցուցադրվում է միայն այն տոկոսը, որով դուք պետք է հավելյալ նվազեցնեք գինը:

Պայմանները և ակցիոն գները չեն փոխվել. թարմացվել է միայն ընթացիկ գնի և զեղչի ցուցադրումը անձնական հաշվում: Այժմ ցուցադրվում է զեղչը այն գնից, որի վրա կիրառվում է վաճառքի սակագինը, բոլոր զեղչերով այն ապրանքի վրա, որը դուք ինքներդ եք սահմանել, և առանց հաշվի առնելու զեղչի միավորները Ozon-ից:

Пример («Օրինակ»)

Դուք անձնական հաշվում ապրանքի գինը սահմանել եք՝ 1000 ռուբլի: Այնուհետև ավելացրել եք այս ապրանքը «Խթան/բուսթինգ x2։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիային, ապրանքի կատեգորիայում այս ակցիայի համար պահանջվող զեղչը 15% է: Ակցիոն գինը, որից հաշվարկվում է վաճառքի վճարը, 850 ռուբլի է:

Դուք որոշել եք մասնակցել այլ ակցիաների՝ առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման: Ապրանքի կատեգորիայում մասնակցության համար պահանջվող զեղչերը 20% են «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» և 25% «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար:

Նախկինում անձնական հաշվում

  • «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում ցուցադրվում էր ընթացիկ գինը՝ 1000 ռուբլի, պահանջվող 20% զեղչը և 800 ռուբլի ակցիոն գինը,
  • «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում — ընթացիկ գինը 1000 ռուբլի, 25% զեղչ և 750 ռուբլի ակցիոն գինը: Գները այժմ ցուցադրվում են՝ հաշվի առնելով մասնակցությունը այլ ակցիաներին.

Գները այժմ ցուցադրվում են՝ հաշվի առնելով մասնակցությունը այլ ակցիաներին.

  • «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար - ընթացիկ գինը 850 ռուբլի, դրանից պահանջվող զեղչը մոտավորապես 6% և 800 ռուբլի ակիոն գինը,
  • «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար - ընթացիկ գինը 850 ռուբլի, զեղչը մոտավորապես 12% և 750 ռուբլի ակցիոն գինը:

Երբեմն անձնական հաշվում ցուցադրված զեղչը կարող է բացասական թվալ։

Пример («Օրինակ»)

Դուք ապրանքի համար սահմանել եք 1000 ռուբլի արժեք, հետո ավելացրել եք այն «Բուսթինգ х2» ակցիայի մեջ։ Ապրանքի գինը դարձել է 850 ռուբլի՝ այդ արժեքից ենք հաշվում վաճառքի սակագինը։

Այնուհետև Դուք որոշել եք ավելացնել ապրանքը միանգամից 2 ակցիաների մեջ՝

  • «Բուսթինգ х3» 20% զեղչով,
  • «Բուսթինգ х4» 25% զեղչով։

Վաճառքի համար սակագինը հաշվարկում ենք ամենաարդյունավետ գնից՝ 750 ռուբլի՝ հաշվի առնելով «Բուսթինգ х4» ակցիան։ Ինչպիսի՞ զեղչեր Դուք կտեսնեք՝

  • «Բուսթինգ х4» էջում 0%՝ ապրանքը արդեն վաճառվում է այդ ակցիայի գնով, զեղչը փոխել պետք չէ,
  • «Բուսթինգ х3» և «Բուսթինգ х2» էջերում բացասական՝ այդ ակցիաների գները բարձր են վաճառքի գներից։

Ապրանքների ավտոմատ ավելացում ակցիաներին #

Մենք կարող ենք ավտոմատ կերպով ավելացնել ապրանքներ ակցիաներ Ozon-ից, որոնք վաճառվել են վերջին 30 օրվա ընթացքում։ Այդ մասին ձեզ կտեղեկացնենք ձեր անձնական հաշվի ծանուցման միջոցով և էլ․ փոստով զեղչի կիրառման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

Ակցիաներին մասնակցելն անվճար է, զեղչը՝ ձեր հաշվին։ Անջատել ավտոմատ ավելացումը չի կարելի։

Դուք կարող եք ապրանքի համար սահմանել նվազագույն գին։ Եթե դա անեք.

  • Մինչև ավտոմատ ավելացումը՝ ապրանքի ակցիոն գինը չի լինի նվազագույն արժեքից ցածր։
  • Ավտոմատ ավելացումից հետո՝ նվազագույն գնի փոփոխությունը չի չեղարկի ապրանքի ավելացումն ակցիային և չի ազդի զեղչի չափի վրա։ Ջնջել ապրանքն ակցիայից և փոփոխել գովազդային գինը հարկարվոր է ինքնուրույն։

Գտնել ավտոմատ ավելացված ապրանքները #

Մինչև զեղչի կիրառումը #

Ապրանքը կցուցադրվի Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրում։ Դուք կարող եք․

Իմանալ ավելին զեղչի հետաձգված կիրառման մասին

Զեղչը կիրառելուց հետո #

Մենք դեղին գույնով կնշենք նման ապրանքներն ակցիաների էջում Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում։ Ապրանքների ցանկը հնարավոր է խմբագրել անձնական հաշվում, XLS աղյուսակի միջոցով կամ օգտագործելով API։ Դուք կարող եք՝

  • ավելացնել ապրանքներ,
  • փոփոխել ապրանքի քանակը ակցիայում,
  • փոփոխել զեղչի չափը՝ գինը դարձնել էլ ավելի շահավետ,
  • ջնջել ապրանքները, եթե համաձայն չեք ակցիոն գնի կամ պայմանների հետ։
Եթե ապրանքն ավտոմատ կերպով ավելացվել է ակցիային, այնուհետև ձեռքով հեռացվել է դրանից, ապրանքը չի կարողանա կրկին ներառվել ակցիայի մեջ ձեր միացրած ավտոմատ կիրառման տարբերակի միջոցով։

Ապրանքների հետաձգված ավտոմատ ավելացում ակցիաներին #

Անսահմանափակ գործողության ժամկետով ակտիվ ակցիաներում կարող ենք.

  • Ավելացնել նոր ապրանքներ։ Զեղչն անմիջապես չենք գործածի՝ գնի փոփոխության ամսաթիվը պարզելու համար բացեք ակցիան Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում և անցեք Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիր։
  • Թարմացնել այն ապրանքների ակցիոն գինը, որոնք արդեն մասնակցում են ակցիային։ Նման ապրանքները ցուցադրվում են Текущие («Ընթացիկ») ներդիրում՝ ակտիվ զեղչով և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրում՝ նոր զեղչով, որը կիրառելի է նշված ամսաթվից։

Որպեսզի չկիրառվի այն գինը, որով մենք ավտոմատ կերպով ավելացրել ենք ապրանքները, ջնջեք դրանք ակցիայից կամ նշեք ձեր գինը մինչև զեղչի կիրառման ամսաթիվը։

Օրինակ՝ մայիսի 8-ին ապրանքը ավտոմատ կերպով ավելացվել է ակտիվ ակցիային՝ անսահմանափակ գործողության ժամկետով։ Մինչև մայիսի 15-ն ապրանքը կվաճառվի նախկին գնով։ Եթե չհեռացնեք ապրանքն ակցիայից կամ չփոփոխեք գինը, մայիսի 15-ին կկիրառվի նոր զեղչ։

Փոփոխել ապրանքների գինը և քանակը #

Նույն ապրանքը կարող է լինել Текущие («Ընթացիկ») և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրներում։ Եթե դուք փոփոխում եք գինը կամ քանակը մեկ ներդիրում, մյուս ներդիրում այս պարամետրերը չեն փոխվի։

Փոփոխել ապրանքների ցանկը #

Նույն ապրանքը կարող է լինել Текущие («Ընթացիկ») և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրներում։ Ապրանքն ակցիայից հեռացնելու համար հեռացրեք այն երկու ներդիրներից։

Հետաձգված ավտոմատ ավելացումով ապրանքների ֆայլը կարող է բեռնվել միայն Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրի միջոցով։ Եթե շաբլոնը բեռնեք Текущие («Ընթացիկ») ներդիրում, սխալ կառաջանա, և ապրանքների ցանկը չի փոփոխվի։

Ակցիաների լսարանը և աշխարհագրությունը #

Ozon-ի որոշ ակցիաներ նախատեսված են.

  • որոշակի գնորդների համար, օրինակ՝ միայն նրանց համար, ովքեր ապրանքներ են փնտրում տոների համար,
  • կոնկրետ տարածաշրջանների համար։

Նման ակցիայի անվան կողքին կլինեն Аудитория («Լսարան») և География («Աշխարհագրություն») նշումները։

Ինչ ակցիաների են մասնակցում ապրանքները #

  1. Անցեք Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում Մասնակցում եմ ներդիր։

  2. Սեղմեք անհրաժեշտ ակցիայի վրա։

Եթե ցանկի ապրանքները ներառված են այլ ակցիաներում, Есть в других акциях («Ներառված է այն ակցիաներում») սյունակում կցուցադրվի.

  • կապույտ նշան, եթե ապրանքը միաժամանակ մասնակցում է նույն մակարդակի ակցիաներին.
  • դեղին նշան, եթե ապրանքը միաժամանակ մասնակցում է տարբեր մակարդակների ակցիաներին։
  1. Սեղմեք նշանի վրա՝ նման տեղեկություններ տեսնելու համար.

    • Акции за указанный период («Ակցիաներ նշված ժամանակահատվածի համար»)՝ 1-ին մակարդակի ակցիաներ։

    • Акции на данный период («Ակցիաներ ներկա ժամանակահատվածի համար»)՝ 2-րդ մակարդակի ակցիաներ։

    • Как будет изменяться цена («Ինչպե՞ս կփոփոխվի գինը»)՝ տվյալներ ապրանքի արժեքի վերաբերյալ` հաշվի առնելով ակցիաները։ Աղյուսակը ցույց է տալիս․

      • Период и длительность («Ժամանակահատվածը և տևողությունը»)․ որքան ժամանակ է ապրանքը վաճառվելու այդ գնով։ Օրինակ՝ փետրվարի 7–9, 3 օր։
      • Цена («Արժեք»)․ արժեքը՝ հաշվի առնելով Ozon-ում բոլոր գնորդներին հասանելի ակցիաների բոլոր զեղչերը։
      • Минимальная цена («Նվազագույն արժեք»)․ նվազագույն հնարավոր արժեքը, եթե ակցիոն արժեքի նկատմամբ կիրառվում է ակցիոն զեղչ։

Ակցիաներին ապրանքների մասնակցությանը կարելի է հետևել նաև Цены и акции → Цены на товары («Գներ և ակցիաներ → Ապրանքների գներ») բաժնում Акции товара («Ապրանքի ակցիաները») սյունակում։

Ապրանքների մասնաբաժինը, որոնք մասնակցում են ակցիաներին #

Տեղեկատվությունը հնարավոր է գտնել Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») էջում՝ ակցիաների ցանկի աջ կողմում գտնվող վիջեթում։ Մենք թարմացնում ենք արժեքն օրական մեկ անգամ։

Մասնաբաժինը հաշվարկվում է որպես ակտիվ ակցիաներում ապրանքների հարաբերակցություն բոլոր թեկնածու ապրանքներին՝ «Զեղչ պահեստների վրա» տեսակի ակցիաներին մասնակցելու համար։

Իմանալ ավելին Ozon-ի ակցիաների տեսակների մասին

Ապրանքը մի քանի ակցիաներում #

Համակարգն ավտոմատ կերպով կհաշվարկի ապրանքի վերջնական արժեքը՝ կախված այն մակարդակից, որին պատկանում է յուրաքանչյուր ակցիա.

  • մակարդակ 1՝ «Զեղչ» տեսակ,
  • մակարդակ 2՝ «Կուպոններ» տեսակ։

Նույն մակարդակի ակցիաներ #

Եթե ապրանքը ներառված է մի քանի ակցիաներում, ինչպիսիք են.

  • «Զեղչ»՝ այն կվաճառվի ամենացածր ակցիոն գնով։ Երբ ակցիաներից մեկն ավարտվի, ապրանքը կվաճառվի ընթացիկ ակցիայի գնով։

    Օրինակ՝ առաջին ակցիան գործում է ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը, ապրանքի գինը 500 ռուբլի է։ Երկրորդ ակցիան գործում է ապրիլի 10-ից 20-ը, գինը 600 ռուբլի է։ Այդ դեպքում ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն ապրանքը կվաճառվի 500 ռուբլով, իսկ ապրիլի 16-ից մինչև ապրիլի 20-ը գինը կբարձրանա մինչև երկրորդ ակցիայի գինը՝ 600 ռուբլի։

  • «Հավաքածու» և մակարդակի ցանկացած ակցիա՝ ապրանքը կվաճառվի հավաքածուի համար սահմանված զեղչով։

2-րդ մակարդակի ակցիաների ցանկացած համակցության դեպքում, բացառությամբ «Հավաքածու» տեսակի, ապրանքը կվաճառվի ամենացածր ակցիոն գնով։

Տարբեր մակարդակների ակցիաներ #

Եթե ապրանքը մասնակցում է տարբեր մակարդակների ակցիաներին, ապա դրա վրա երկու զեղչերն էլ կգործեն։ Երկրորդ ակցիայի ընթացքում ապրանքի արժեքը հաշվարկվում է այն զեղչի գնից, որով ապրանքը վաճառվում է առաջին ակցիայի ընթացքում։

Օրինակ, ապրանքի սկզբնական գինը 1000 ռուբլի է։ Այն մասնակցում է «Զեղչ» տեսակի ակցիային․ այս ակցիայի գինը 900 ռուբլի է։ Դուք այդ ապրանքն ավելացնում եք «Կուպոններ» ակցիային սահմանված 10% զեղչով։ Այս ակցիայի համար ապրանքների արժեքը հաշվարկվում է 900 ռուբլիից՝ 900 – 900 × 10% = 810․ապրանքի վերջնական արժեքը 810 ռուբլի է։

Եթե ապրանքը մասնակցում է «Զեղչ սթոքերի վրա» ակցիային, ապա կուպոնով զեղչը կհամակցվի այն զեղչի հետ, որը Դուք տվել եք « Զեղչ սթոքերի վրա » ակցիային։

Ջնջել ապրանքը ակցիայից #

  1. Բացեք Цены и акцииАкции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժինը և անցեք Участвую («Մասնակցում եմ») ներդիր։
  2. Սեղմեք անհրաժեշտ ակցիայի վրա։ Կբացվի էջ կիրառման ժամկետերով և ապրանքների ցանկով։
  3. Ընտրեք անհրաժեշտ ապրանքները և սեղմեք Удалить («Ջնջել»)։

Ո՞ր ակցիայով է գնվել ապրանքը #

Ակցիան, որով գնվել է ապրանքը, կարող եք տեսնել Логистика («Լոգիստիկա») բաժնում համար բացեք էջն անհրաժեշտ պատվերով և ուղղորդվեք դեպի ապրանքի արժեքը։

Տեսնել ավարտված ակցիայի մասին հաշվետվությունը #

Ավարտված ակցիայի վիճակագրությունը տեսնելու համար՝

  1. Անցեք Цены и акцииАкцииЗавершённые («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ») → («Ավարտվածներ») բաժին։
  2. Ակցիայի քարտի վրա սեղմեք Скачать статистику («Ներբեռնել վիճակագրությունը»)։

Ձեր համակարգիչ կներբեռնվի վիճակագրությամբ XLS ֆայլ, որը կպարունակի 3 թերթ՝ նկարագրություն, ակցիայի արդյունքներ և տվյալներ՝ համեմատության համար։

Ozon Seller հավելվածում ակցիաների հետ աշխատանքը #

Ozon Seller հավելվածում կարող եք.

  • տեսնել հասանելի ակցիաների ցանկը,
  • ավելացնել ապրանքներ ակցիային և սահմանել զեղչ,
  • ջնջել ապրանքներն ակցիայից,
  • տեսնել ակցիաները, որոնցում մասնակցում են ձեր ապրանքները և ավարտված ակցիաները։

Ինչպե՞ս աշխատել ակցիաների հետ Ozon Seller հավելվածում

Հնարավոր խնդիրներ #

Չի հաջողվում ապրանքն ավելացնել ակցիային #

Հնարավոր պատճառներ.

  • Դուք ստեղծել եք ապրանքն ավելի քիչ, քան մեկ շաբաթ առաջ։
  • Ակցիայի ստեղծման պահից չի անցել 24 ժամ։
  • Ապրանքն առկա չէ կամ պահեստային մնացորդը 0 է։
  • Ապրանքը չի համապատասխանում Ozon-ի ակցիայի պայմաններին։ Պայմաններին համապատասխանող ապրանքների ցանկը որոշվում է ավտոմատ կերպով՝ եթե ապրանքը չի համապատասխանում, այն հնարավոր չի լինի ավելացնել։

Ապրանքը անհետացել է ակցիայից #

Հնարավոր պատճառներ.

  • գործել է շուկայական գնի ավտոմատ կիրառումը, և նոր գինը պարզվել է ակցիոն գնից ցածր,
  • Դուք փոփոխել եք գինը ձեռքով։

Իմանալ ավելին գների կառավարման մասին

XLSX ձևանմուշի միջոցով առանց գործողությունների ժամկետի ակցիաներում ապրանքների կառավարումը #

Գործիքը աշխատում է թեստային ռեժիմով, ուստի այն կարող է հասանելի չլինել բոլոր վաճառողների համար:
  1. Անցե՛ք Цены и акции → Акции от Ozon («Արժեքներ և ակցիաներ → Ozon-ի ակցիաները») բաժին և սեղմե՛ք Управлять товарами («Կառավարել ապրանքները»)։

  2. Ընտրե՛ք ապրանքի տեսակը ակցիաներում կառավարելու համար․

    • ընթացիկ ապրանքներ՝ ակցիայի արժեքը արդեն գործում է,
    • ապագա ապրանքներ՝ ավտոմատ կերպով ավելացված են ակցիայի մեջ, ակցիայի արժեքը կսկսի գործել նշված ամսաթվից։
  3. Սեղմե՛ք Управлять товарами («Կառավարել ապրանքները»)։

    Յուրաքանչյուր ապրանքի տեսակի համար կա սեփական XLSX ձևանմուշը։ Եթե փոփոխեք ապրանքների քանակը և արժեքները ակցիայում, ձևանմուշի մեջ ապրանքների այլ տեսակի համար փոփոխություններ չեն լինի։
  4. Скачать шаблон («Ներբեռնել շաբլոնը») բլոկում սեղմե՛ք Скачать («Ներբեռնել»)։

Ձևանմուշում հնարավոր է ակցիաներում կառավարել ապրանքները և արժեքները։ Կանաչով նշված են սյունակները, որոնք հնարավոր է խմբագրել՝

  1. Բեռնե՛ք ֆայլը, ստուգե՛ք տվյալները և սեղմե՛ք Обновить товары («Թարմացնել ապրանքները»)։ Փոփոխությունների կարգավիճակը կլուսավորվի կանաչ պատուհանում։

Բովանդակություն

Hide menu

Show menu