Որոնումն Ozoո-ում ոչ միայն ապրանքների դասակարգման համակարգ է՝ հիմնված գնորդի որոնման արդյունքների և տեքստային համապատասխանության վրա, այլ նաև տրաֆիկի և ապրանքների որակական առաջարկի որոշման համակարգ։
Որոնման արդյունքների վրա ազդում են ինչպես գնորդները, այնպես էլ վաճառողները։
Որոնման դաշտում ապրանքի տեղն ազդում է ապրանքի կոմերցիոն ցուցանիշների վրա՝ փոխակերպումներ, տրաֆիկ, վաճառք։ Որոնման համակարգն այնպես է կառուցված, որ վաճառողները կարող են ուղիղ, թափանցիկ և կանխատեսելի կերպով ազդել որոնման դաշտում ապրանքի տեղի վրա։
Փորձված վաճառողների որակյալ առաջարկների՝ որոնման մեջ բարձր տեղում լինելու շնորհիվ, նրանք ստանում են ավելի շատ տրաֆիկ, հետևաբար՝ նաև ավելի շատ վաճառք։
Ozon-ը նաև որոշում է, թե ո՞րն է որակյալ առաջարկը՝ հենվելով ապրանքի գնի, որակի և առաքման արագության վրա։ Այն վաճառողներին, ովքեր կարող են ապահովել այդպիսի ապրանքներ, Ozon-ն առաջարկում է որոնման արդյունքներում առաջխաղացման անվճար մեխանիզմներ։
Ի՞նչ խնդիրներ է լուծում Ozon-ում որոնման համակարգը #
- Խրախուսել վաճառողներին կատարելու որակյալ առաջարկներ,
- օգնել վաճառողներին ապրանքը ցուցադրել գնորդներին,
- օգնել գնորդներին գտնել և ընտրել անհրաժեշտ ապրանքը,
- հաշվի առնել գնորդների ընտրությունը վաճառողների առաջարկների միջև տրաֆիկի բաշխման ժամանակ։
Ozon-ում որոնման համակարգի աշխատելու սկզբունքները #
-
Անխուսափելիություն։ Որոնման համակարգը միշտ արձագանքում է վաճառողների կամ գնորդների գործողություններին։
-
Խտրականության բացակայություն։ Որոնման համակարգը նույն կերպ է արձագանքում նմանատիպ իրավիճակում տարբեր վաճառողների գործողություններին։
-
Արագություն։ Ozon-ն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի որոնման համակարգի արձագանքը գնորդի և վաճառողի գործողություններին մաքսիմալ արագ լինի։
-
Թափանցիկություն։ Ozon-ի աշխատանքի բոլոր դետալները հիմնված են բաց տեղեկատվության վրա։ Ozon-ը չի ազդում որոնման արդյունքներում ապրանքների վարկանիշների վրա և չի թաքցնում իր աշխատանքային սկզբուքները։
Ozon-ում որոնման համակարգի աշխատանքային սխեման #
Գնորդը որոնման հարցում է կատարում Ozon-ի կայքում, որին հաջորդում են որոնման համակարգի աշխատանքի մի քանի փուլեր։
- Հարցման ձևակերպում և թեկնածուների հավաքագրում
Ամեն օր գնորդներն Ozon-ի որոնման համակարգում ներկայացնում են միլիոնավոր հայտեր։ Որպեսզի յուրաքանչյուրը միլիոնավոր ապրանքների մեջ գտնի անհրաժեշտը, որոնման համակարգն առաջին փուլում ձևավորում է թեկնածու ապրանքների մեծ ցանկ, որոնց անվանումների և տարատեսակ ատրիբուտների մեջ կան որոնման համակարգում նշված բառեր։ Յուրաքանչյուր հարցման համար այդ ցանկում կարող են հայտնվել մինչև 500 000 ապրանքներ։
- Դասակարգման հիմնական շերտ
Որոնման համակարգը տեսակավորում է ստացված թեկնածու ապրանքները, որպեսզի ընտրի 2000 ապրանք, որոնք ամենաշատն են համապատասխանում որոնման տեքստին։ Անհրաժեշտության դեպքում պատուհանը կարող է ընդարձակվել, և համակարգը կբեռնի լրացուցիչ 2000 ապրանք։
- Դասակարգման միջին շերտ
Ստացված 2000 ապրանքի համար պարտադիր է հաշվարկել, թե ի՞նչ հավանականությամբ գնորդները ձեռք կբերեն հենց այդ ապրանքները։ Այդ ապրանքների վարկանիշը կախված է, թե անցյալում գնորդների համար ո՞ր հատկանիշներն են եղել առավել կարևոր։ Դա պարզելու համար Ozon-ը համադրում է ապրանքների հատկությունները և գնման վարքագիծը։ Արդյունքում ձևավորվում է յուրաքանչյուր ապրանքի գնահատականը 0-1 սանդղակով։
- Խթանում
2000 ապրանքների նկատմամբ, որոնք նախորդ քայլից հետո դասակարգվել են 0-1 գնահատման սանդղակով, կիրառվում են են նախապես որոշված աճող գործակիցները։ Օրինակ՝ այն ապրանքների նկատմամբ, որոնց որոնման դաշտում միացված է գովազդ։
5.Ապրանքների արտացոլումը
Վերջնական գնահատականներով 2000 ապրանքները փոխանցվում են որոնման համակարգին։ Գնորդը տեսնում է ապրանքների էջերը ներկայացված հերթականությամբ։ Բոլոր 2000 ապրանքները տեսնելուց հետո համակարգը կբեռնի հաջորդ 2000 ապրանքները։
Որոնման փուլերի աշխատանքը դիտարկե՛նք ավելի մանրամասն։
1-ին փուլ՝ հարցման ձևավորում և թեկնածուների հավաքագրում #
Բառերի որոնում՝ ըստ ապրանքի հատկանիշների #
Երբ հարցում է մուտքագրվոիմ, համակարգը սկսում է հարցման վերաբերյալ բառեր որոնել բոլոր դաշտերում և ապրանքների հատկանիշներում, որոնք պահպանվում են որոնման համակարգում՝
- Ապրանքի անվանումը,
- Ապրանքի կատեգորիան,
- Ապրանքանիշը,
- Նկարագրությունը,
- Գույնը,չափը,նյութը,տեսակը և այլ հատկանիշներ։
Մենք ստուգում ենք մի քանի հարյուր հատկանիշներ՝ կախված կատեգորիայից։ Որքան շատ է լրացված ապրանքի հատկանիշները, այնքան հեշտ է այն գտնել։
Ցանկում ներառված չեն ապրանքի վերաբերյալ հարցերը և կարծիքները։ Ինչը նշանակում է, որ վաճառողի համար շատ կարևոր է լրացնել հենց ապրանքի հատկանիշները, և որքան լիարժեք լրացված լինեն դրանք, այնքան մեծ է հավանականությունը, որ գնորդն այն կտեսնի որոնման համակարգում։
Հարցման վերափոխում և նորմալացում #
Նախքան ապրանքներն ընտրելը, որոնման համակարգը կատարում է հարցման վերափոխման շղթա՝ համապատասխան ապրանքները բաց չթողնելու համար։ Վերափոխման հաջորդականությունը՝
-
Հարստացում հոմանիշներով։ Անհրաժեշտ է, որպեսզի հարցումը գտնի ավելի շատ ապրանքներ, օրինակ՝ «հեռախոս» հարցմամբ որոնվեն սմարթֆոններ։
-
Հարցման նորմալացում։ Հարցման բոլոր բառերը բերվում են միանման ձևի, որպեսզի, օրինակ, «շինարար Ջոնսոնի զմրուխտյա նավը» և «շինարար Ջոնսոնի զմրուխտյա նավերը» հարցումներին տրվի միևնույն որոնումը։ Նույն փուլում էլ համակարգը բացառում է բառերը, որոնք լրացուցիչ իմաստ չեն հաղորդում, օրինակ՝ շաղկապները։
-
Ապրանքների ընտրություն։ Որոնման ինդեքսում մնացած բոլոր բառերի համար ներկայացվում են հարցման բոլոր բառերը ներառող ապրանքները։ Եթե այդպիսի ապրանքները քիչ են, համակարգը ներկայացնում է նաև այն ապրանքները, որոնցում առնվազն մեկ բառ առկա է հարցումից։ Այս փուլում որոնման համակարգը պարունակում է մինչև 500000 ապրանք, որոնց ցանկը փոխանցվում է երկրորդ փուլ։
2-րդ փուլ՝ դասակարգման հիմնական շերտ #
Ապրանքների տեսակավորում ըստ համապատասխանության #
Երկրորդ փուլում կատարվում է հավաքագրված ապրանքների տեսակավորում ըստ տեքստի համապատասխանության։ Այս փուլում որոնման համակարգը կենտրոնանում է՝
- ներկայացված տեքստի և ապրանքի հարցման համապատասխանության վրա։ Նախ որոնման համակարգի ընդհանուր գծային բանաձևով որոշվում է դաշտում բառերի համապատասխանության քանակն ապրանքի հատկանիշներին՝ հարցման յուրաքանչյուր բառի համար առանձին։
Այնուհետև ամփոփվում է հարցման բոլոր բառերի համապատասխանության քանակը։
- Ապրանքի վարկանիշի վրա, որը ձևավորվում է օգտատերերի գնահատականներից և կարծիքներից։ Այս փուլում վարկանիշն օգտագործվում է որպես աճող գործակից։ Որքան բարձր է ապրանքի վարկանիշը, այնքան մեծ է այդ գործակիցը։ Այն տատանվում է նվազագույնը 0%-ից մինչև առավելագույն 25%։ Արդյունքում բոլոր ապրանքները ստանում են հիմնական համապատասխանության միավոր՝ որպես տեքստի համապատասխանության և ապրանքի վարկանիշի ամբողջություն։
Այս փուլում որոնման համակարգը տեսակավորում է ապրանքները և 2000-ից ավելի համապատասխան ապրանք փոխանցում երրորդ փուլ։ Անհրաժեշտության դեպքում պատուհանը կարող է ընդլայնվել, և համակարգը կբեռնի լրացուցիչ 2000 ապրանք։
3-րդ փուլ՝ դասակարգման միջին շերտ #
Ինչպե՞ս է աշխատում դասակարգումը #
Այս փուլում որոնման համակարգում անհրաժեշտ է գնահատել առավելագույն հավանականությունը, թե գնորդը 2000 ապրանքներից ո՞րը ձեռք կբերի։ Քանի որ յուրաքանչյուր ապրանքի գնման հավանականությունն անհայտ է, ապրանքը դասակարգելու համար պետք է կանխատեսումներ անել։
Կանխատեսումն իրականացվում է մի քանի փուլով՝
-
Հաշվարկվում են վաճառքի վրա ազդող յուրաքանչյուր առանձին ապրանքի բոլոր գործոնները։ Յուրաքանչյուր գործոն իրական միավոր է։ Օրինակ՝ ազդող գործոն կարող է լինել ապրանքի վարկանիշը կամ նրա գինը։
-
Գործոնների նկատմամբ կիրառվում է ուսուցման մեքենայացված մոդել, որը կանխատեսում է վաճառքի հավանականությունը՝ հիմնվելով գործոնների արժեքի վրա։ Որպես մոդել Ozon-ն օգտագործում է որոշումների ծառի գրադիենտ խթանումը։
-
Մոդելը որոշում է միավորը, որն օգտագործվում է ապրանքի վաճառքի հավանականության գնահատման համար։
-
Ապրանքի վաճառքի հավանականության գնահատականը գրանցվում է հարցման համատեքստում։ Միևնույն ապրանքը տարբեր հարցումների ժամանակ վաճառքի տարբեր հավանականություն կունենա։
Ինչպե՞ս է աշխատում մեքենայական ուսուցման մոդելը #
Մոդելի աշխատանքի նպատակը տվյալ ապրանքի գործոնների վրա հիմնվելով՝ ապրանքի վաճառքի հավանականությունն առավելագույն ճշգրտությամբ կանխատեսելն է։ Գործոնները պարունակում են տեղեկատվություն այն մասին, թե նախկինում վաճառողների կողմից ստացված ապրանքներն ի՞նչ հատկություններ են ունեցել, և դրանցից որոնք ունի դասակարգված ապրանքն այսօր։
Նախկին տվյալների վրա հիմնվելով՝ մոդելը կանխատեսում է գնման վարքագիծն ապագայում։
Օրինակ, առկա է ապրանքի՝ ցուցադրումից մինչև վաճառք փոխակերպման միջին գործոնը վերջին 60 օրվա ընթացքում։ Շատ ապրանքների համար կարելի է պնդել, որ ապրանքի փոխակերպումը ժամանակի ընթացքում չի փոխվում։ Համապատասխանաբար, մոդելն օգտագործում է այդ գործոնը վաճառքի հավանականության կանխատեսման համար։ Որքան բարձր է ապրանքի փոխակերպումը վերջին 60 օրվա ընթացքում, այնքան բարձր կլինի մոդելի կանխատեսումը։
Նույնը տեղի է ունենում նաև մյուս գործոնների հետ։ Օրինակ՝ այլ հավասար պայմաններում գնորդները նախընտրում են մեծաքանակ կարծիքներ ստացած ապրանքներ ձեռք բերել, այդ իսկ պատճառով, որքան շատ են կարծիքները, այնքան մեծանում են մոդելի կանխատեսումները։
Դրանով հանդերձ, տարբեր գործոններ ունեն կանխատեսման տարբեր ուժ և տարբեր կերպ են ազդում վաճառքի հավանականության վրա։
Մոդելային ուսուցումը կառուցվում է՝ հիմնվելով հատուկ ալգորիթմերի օգնությամբ ապրանքների գործոնների և վերջնական գնումների վերաբերյալ տվյալների օգտագործման վրա։
Քանի որ շատ գործոններ կառուցվում են գնման վարքագծի հիման վրա՝ կարելի է ասել, որ Ozon-ի գնորդներն իրենց գործողություններով ազդում են որոնման համակարգում ապրանքի դիրքի վրա։ Առաջին հերթին ապրանքի գնման փաստն է որոնման համակարգում որոշիչ, քանի որ գնման կանխատեսման վրա գործոնների կշռի ազդեցությունը որոշվում է՝ հաշվի առնելով նախկինում ապրանքի վաճառքը։
Ի՞նչն է հաշվի առնվում վարկանիշում #
Այս փուլում հաշվի են առնվում ապրանքի վաճառքի վրա ազդող բոլոր գործոնները։ Դրանք ապրանքի բնութագրերն են, վարկանիշը, գնման վարքագիծը, օրինակ՝ պատվեր ձևակերպելը, դիտելը կամ զամբյուղում ավելացնելը։ Ընդհանուր առմամբ Ozon-ի որոնման համակարգը հաշվի է առնում շուրջ 100 տարբեր գործոններ։
Վաճառողները կարող են ազդել որոնման համակարգում ապրանքի դիրքի վրա, քանի որ նրանք ուղղակիորեն վերահսկում են որոշ գործոնների նշանակությունը։
Հաշվի առնվող գործոնների հիմնական իմաստային բաժինները՝
- Տեքստային համապատասխանություն՝ հատկանիշներ, որոնք բնութագրում են տեքստային համապատասխանությունը հարցված ապրանքին։ Որոնման մոդելում տեքստային համապատասխանության կշիռը 20–40% է։
- Ապրանքի վաճառք՝ միավորում է հատկությունները, որոնք ստացվել են նախկինում ապրանքի վաճառքից՝ ապրանքների փոխակերպումը գնման ընթացքում և տվյալ ապրանքի վաճառքի քանակը վերջին 60 օրվա ընթացքում։ Կշիռը՝ 15–25% է։
- Որոնման համակարգում հաճախակի հարցում՝ իր մեջ միավորում է հատկությունները, որոնք բնութագրում են գնորդի փոխհարաբերություններն ապրանքի հետ՝ ապրանք ցուցադրելը, զամբյուղում և ֆավորիտներում ավելացնելը։ Ապրանքը ցուցադրել է համարվում գնորդների անցումը դեպի ապրանքի քարտ և որոնման համակարգում ապրանքները տեսնելու փաստը։ Կշիռը 10–15% է։
- Անհատականացում՝ յուրաքանչյուր գնորդի համար որոնման համակարգը ցուցադրում է արդյունքներ՝ հաշվի առնելով վերջինիս գնման առանձնահատկությունները, առաջնահերթությունները, հետաքրքրությունները և այլ գործոններ։ Կշիռը՝ 10% է։
- Գին՝ ապրանքի գնից ստացված հատկություն։ Օրինակ՝ ընթացիկ զեղչի չափը։ Կշիռը՝ 5–15% է։
- Կարծիքներ՝ հատկություն, որն ստացվել են ապրանքի վարկանիշից․ հենց ապրանքի վարկանիշն է և ապրանքի համար ստացված կարծիքների քանակը։ Կշիռը՝ 5–15% է։
- Առաքում՝ հատկություն,որը բնութագրում է և՛ առաքման արագությունը և՛ այն, թե այդ ապրանքը պատկանու՞մ է արդյոք էքսպրես ապրանքների կատեգորիային։ Կշիռը՝ 5–10% է։
Գործոնների կանխատեսող ուժն անընդհատ փոփոխվում է բանաձևերի թարմացումների և նոր գործոնների ավելացման հետևանքով։
Այս փուլում որոնման համակարգը 2000 թեկնածուների յուրաքանչյուր ապրանք գնահատում է 0-1 սանդղակով։
Ինչքան մոտ է այդ գնահատականը մեկին, այնքան բարձր է որոնման համակարգում ապրանքի զբաղեցրած դիրքը և նույնքան մեծ է այն վաճառելու հավանականությունը։ Բոլոր գնահատականները փոխանցվում են չորրորդ փուլ։
4-րդ փուլ՝ խթանումներ #
Այս փուլում 0-1 սանդղակով դասակարգված ապրանքներին կցվում են խթանման գործակիցներ, օրինակ, ապրանքներին, որոնք որոնման համակարգում միացված են գովազդին։
Ինչպե՞ս է աշխատում խթանումը #
Որպես օրինակ դիտարկենք «կարմիր գուլպաներ» հարցումը։ Ենթադրենք, որոնման երեք փուլերից հետո, դասակարգումը ներառյալ, «կարմիր գուլպաներ» անվամբ ապրանքը ստանում է 0,7 միավոր։ Եթե տվյալ ապրանքին որոնման համակարգում միացված է գովազդ,նրա նկատմամբ կկիրառվի խթանում՝ օրինակ × 1,3։ Այս դեպքում ապրանքի ամփոփ գնահատականը 0,7-ի փոխարեն կլինի 0,91։
Խթանման գործակիցները հաճախ փոփոխվում են, քանի որ Ozon-ը մշտապես որոնում է նոր գործակիցներ, որոնք կմեծացնեն համակարգում վաճառքի ընդհանուր քանակը։
Բոլոր խթանումները, եթե փոխադարձ բացառման բնութագրեր չունեն, ամփոփվում են։ Որպես օրինակ դիտարկենք Ozon-ում այնպիսի ապրանք, որը միաժամանակ որոնման համակարգում միացված է վճարովի առաջխաղացման, հաջորդ օրվա համար երաշխավորված առաքմամբ ապրանք է և հարմար գնով ապրանք է։ Ենթադրենք, յուրքանչյուր խթանվող ապրանքի առաջխաղացման գործակիցը 10% է։ Այդ դեպքում դասակարգման բազայում համապատասխանության 0,7 միավոր ունեցող ապրանքը կստանա 0,7 × 1,1 × 1,1 × 1,1 = 0,9317 համապատասխանության ընդհանուր միավորը։
Խթանման տեսակները #
Այժմ միացված են հետևյալ խթանումները, որոնք կիրառվում են մոդելի դասակարգումից հետո՝
- Վճարովի խթանումները խթանման գործակիցների գնումն է։ Մանրամասները անձնական հաշվի Продвижение → Продвижение в поиске («Առաջխաղացում → Առաջխաղացում որոնման դաշտում») բաժնում։
- Լոգիստիկայի խթանումները բարձրացնում են ապրանքի դիրքը 25%-ով։
Մեկ ապրանքի նկատմամբ կարող է կիրառվել միայն մեկ խթանում հետևյալ կատեգորիայից՝
- realFBS Express,
- Ozon fresh,
- Տնային պահեստից`Ozon-ի պահեստից, որը գտնվում է գնորդի ատարածաշրջանում և աշխատում է FBO սխեմայով։
- Առաքման արագության խթանումները կախված են այն հանգամանքից, թե որքա՞ն արագ գնորդները կստանան ապրանքը՝
- առաքում 1-ից 2 օրվա ընթացքոմ` ապրանքը որոնման դաշտում բարձրանում է,
- առաքում 3 օրից ավելի՝ ապրանքն իջնում է որոնման համակարգում։
- Ozon-ի մեծամասշտաբ ակցիաները, օրինակ՝ «Զեղչերի մարաֆոն», «11.11» և «Սև ուրբաթ»։ Գործակիցը կախված է կոնկրետ ակցիայից։
- Ապրանքների խթանումը շահութաբեր և չափավոր գների ինդեքսով։ Գործակիցը կախված է գների ինդեքսից և բաժանորդագրության առկայությունից՝
- չափավոր ինդեքս՝ 5%,
- շահութաբեր ինդեքս՝ 7,5%,
- Premium բաժանորդագրությամբ շահութաբեր ինդեքս՝ 10%,
- Premium Plus բաժանորդագրությամբ շահութաբեր ինդեքս՝ 12,5%.
Արդյունքների գնահատում և խթանման ազդեցություն #
Խթանումը կարող է չբավարարել՝ գնորդների քվեարկության ուժը գերազանցելու համար։
Դիտարկենք երկու ապրանքի օրինակ, որոնցից մեկի գնահատականը երրորդ փուլից հետո 0,9 է, իսկ երկրորդինը՝ 0,6։ Այս դեպքում առաջին ապրանքը պետք է գտնվի որոնման համակարգի առաջին դիրքում, իսկ երկրորդը`երկրորդ։ Դրա հետ մեկտեղ էլ եթե երկրորդ ապրանքին կցված լինի խթանում × 1,25, նրա ամփոփ գնահատականաը կկազմի 0,6 × 1,25 = 0,75։ Քանի որ երկրորդ ապրանքի նախնական գնահատականը ցածր է եղել, խթանումը չի կարող ազդել, որպեսզի որոնման արդյունքներում առաջին ապրանքից ավելի բարձր դիրք ունենա։
Կարևոր է հասկանալ, որ 0,9 վերջնական գնահատականը մի հարցման դեպքում կարող է ապրանքը բարձրացնել առաջին հորիզոնական, իսկ այլ հարցման դեպքում` տասներորդ։ Դա կախված է, թե ի՞նչ գնահատականներ են ստացել որոնման արդյունքներում հայտնված այլ ապրանքները։
5-րդ փուլ՝ ապրանքների արտացոլում #
Ինչպե՞ս է աշխատում ապրանքների արտացոլումը #
- Որոնման համակարգը ստանում է 2000 ապրանք եզրափակիչ գնահատականներով։
- Այդ գնբահատականների հիման վրա ապրանքները փոխանցվում են գնորդներին։ Ամենաբարձր գնահատականներով ապրանքները հայտնվում են որոնման վերին ցանկում, իսկ ամենացածր գնահատականներով ապրանքները` ներքևում։
- Ozon-ի կայքի համակարգչային և բջջային տարբերակների որոնման համակարգում ապրանքներն արտացոլվում են 36 «սյունակով»։
- Ozon-ի բջջային հավելվածի առաջին էջում արտացոլվում են առաջին 36 ապրանքները, իսկ մյուսները բեռնվում են սքրոլից հետո։
- Որոնման համակարգում ապրանքների համար բեռնվում են ակտուալ բնութագրեր և նկարներ։
Որոնման համակարգում ապրանքի տեղն ազդում է կոմերցիոն ցուցանիշների վրա`փոխարկումները,երթուղին, վաճառքը։
Ինչպե՞ս խթանել ապրանքը որոնման արդյունքներում #
-
Որոնման համակարգում օգտագործե՛ք առաջխաղացումը։ Դուք կարող եք որոնման կամ կատալոգի էջերում ձեր ապրանքի դիրքի վրա ազդել` անհրաժեշտ որոնման հարցումներում սահմանելով դրույքաչափ։ Դրա համար անձնական հաշվում անցե՛ք Առաջխաղացում → Առաջխաղացում որոնման համակարգումբաժին։
-
Հավաքե՛ք գնորդների կարծիքները։ Որքան բարձր է ապրանքի վարկանիշը և շատ են կարծիքները, այնքան բարձր դիրքում է գտնվում ապրանքը որոնման համակարգում։ Դուք կարող եք գնորդներին առաջարկել միավորներ ձեր ապրանքին տրված կարծիքի դիմաց։ Այդ ծառայությունը միացնելու համար անձնական հաշվում անցե՛ք Ապրանքներ → Կարծիքներ միավորների դիմացբաժին։
-
Ամբողջությամբ լրացրե՛ք ապրանքի նկարագրությունը։ Որքան շատ լինի ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, այնքան գնորդը հեշտությամբ կգտնի այն։ Ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը խմբագրելու համար անցե՛ք Ապրանքներ և գներ → Խմբագրե՛լ ապրանքը բաժին։ Դուք նաև կարող եք մի քանի ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունները խմբագրել միանգամից`բեռնելով դրանք XLS-ձևաչափի ֆայլում։
- Տեղավորե՛ք ապրանքները տեղական FBO-պահեստներում։ Այդ պահեստներից առաքումը սովորաբար ավելի արագ է, և գնորդներն այդ ապրանքները կտեսնեն որոնման համակարգի վերևում։
Մանրամասներ FBO-ի սխեմայով վաճառքի մասին
Հաճախակի տրվող հարցեր #
Ես ստեղծել եմ ապրանք և նշել նաև ապրանքի մնացորդների մասին տեղեկատվությունը։ Տեսնում եմ ապրանքն Ozon-ի կայքում ուղիղ հղմամբ, սակայն չեմ գտնում որոնման արդյունքներում։ Ի՞նչ անել #
Նոր ապրանքները որոնման համակարգում միանգամից չեն հայտնվում. որպես կանոն դա տևում է մի քանի րոպե։ Բացի այդ, ապրանքը կարող է միանգամից չարտացոլվել որոնման համակարգում՝ 20 րոպեի ընթացքում որոնման քեշավորման առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունները ներմուծելուց հետո։
Եթե այդ ժամանակից հետո որոնման համակարգում ապրանքը կրկին չի գտնվում, ստուգե՛ք, թե լրացվա՞ծ են արդյոք ապրանքի բոլոր տվյալները` գինը, անվանումը և նկարագրությունը։ Եթե 48 ժամվա ընթացքում ապրանքը չերևա որոնման համակարգում, դիմե՛ք աջակցության ծառայությանը։
Իմ ապրանքը չի հայտնվում որոնման համակարգում այն հարցումներով, որոնք նախատեսել եմ ապրանքի տեսնելիության համար։ #
Եթե ապրանքը չի գտնվում կոնկրետ հարցմամբ, պետք է ստուգել`
-
Արդյո՞ք ապրանքն իսկապես չի երևում։ Որոնման համակարգը կարող է պարունակել մի քանի հազար ապրանք, և ձերը կարող է գտնվել այդ ցանկի ցանկացած տեղում։ Համոզվելու համար, որ ապրանքը որոնման դաշտում չի երևում, կիրառե՛ք զտիչներ, օրինակ՝ ըստ ապրանքանիշի կամ գնի։ Դա կնվազեցնի ընտրությունը։
-
Կատեգորիաները կանխատեսելու դեպքում արդյո՞ք ապրանքը կգտնվի։ Եթե կատեգորիաների կանխատեսումը գործարկվի, որոնման տողի վերնագրում կհայտնվի Որոնե՛լ ամենուր կոճակը։ Այս դեպքում անհրաժեշտ է ստուգել`ապրանքն արդյո՞ք կանխատեսված կատեգորիային է վերաբերում և պե՞տք է արդյոք վերաբերի։
-
Հնարավո՞ր է ապրանքը որոնման համակարգում այլ ապրանքների հետ կապակցված լինի ընդհանուր ապրանքային սյունակում։ Ստուգե՛ք, ապրանքի սյունակում կա՞ն արդյոք հատկանիշների տարբերակներ՝ գույն, չափ կամ քանակ։
-
Որոնման համակարգում հոմանիշ բառերով որոնելիս գտնվե՞լ է արդյոք ապրանք։ Եթե այս գործողությունները կատարելուց հետո ապրանքը կրկին չի հայտնվում որոնման համակարգում, դիմե՛ք Ozon-ի աջակցման ծառայությանը։
Հնարավո՞ր է ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնել որոնման համակարգում ապրանքը խթանելու համար։ #
Նշված մի շարք ցւցանիշներ իսկապես կարելի է առաջխաղացնել։
Առաջխաղացումը կարող է լինել ինչպես «սպիտակ», օրինակ`բարձրորակ արտաքին տրաֆիկի գնում, այնպես էլ «սև»՝ բոտերի գնում։ Բոտերի գնումը չի կարող բարձրացնել ապրանքի դիրքը որոնման արդյունքներում, որովհետև դասակարգման վրա ազդում է գնման վարքագիծը։ Օրինակ՝ բոտեր օգտագործելով կարելի է առաջխաղացնել ապրանքի ցուցադրությունը, բայց եթե ապրանքն ունի շատ ցուցադրություն և միևնույն ժամանակ, քիչ վաճառք, նշանակում է, որ գնորդներին ապրանքը դուր չի գալիս և այն որոնման արդյունքներում կիջնի։