Դուք կարող եք բեռնել մեկ կատեգորիայից միանգամից բոլոր ապրանքները մեկ XLS ֆայլի մեջ։
Եթե Ձեր ապրանքն ունի մի քանի տարբերակներ (օրինակ՝ տարբեր գույներ, չափս կամ քաշ), դրանցից յուրաքանչյուրը համարվում է առանձին ապրանք։ Օրինակ՝ 42 չափսի շապիկը և նույնանման 44 չափսի շապիկը՝ դրանք տարբեր ապրանքներ են։ Դուք կարող եք միացնել դրանք ապրանքի մեկ քարտի մեջ։
Ապրանքների բեռնում #
Յուրաքանչյուր բեռնումից առաջ ներբեռնե՛ք նոր ձևանմուշը անձնական հաշվում։ Մենք կանոնավոր թարմացնում ենք ձևանմուշները, որպեսզի դրանք լինեն հնարավորինս ճշգրիտ և հարմար։ Մի՛ օգտագործեք ձևանմուշներ, որոնք ներբեռնել եք նախկինում կամ որոնք ուղարկել է Ձեզ ինչ-որ մեկը՝ դրանց բեռնման ժամանակ կարող են առաջանալ սխալներ։
-
Товары → Добавить товары → Через шаблон («Ապրանքներ → Ավելացնել ապրանքներ → Ձևանմուշի միջոցով») կամ Товары → Список товаров → Добавить товары → Загрузить через шаблон («Ապրանքներ → Ապրանքների ցանկ → Ավելացնել ապրանքներ → Բեռնել ձևանմուշի միջոցով») բաժնում ընտրե՛ք և ներբեռնե՛ք ձևանմուշը:
Եթե ապրանքը կարելի է դասակարգել մի քանի կատեգորիաներում, ընտրե՛ք մեկ առաջնահերթը։
Եթե չեք գտել համապատասխան կատեգորիան, գրե՛ք մեզ՝ անցեք հղումով կամ սեղմեք հաղորդագրության նշանի վրա՝ էկրանի ներքևի անձնական հաշվում, և ընտրեք Другое → Создать заявку («Այլ → Ստեղծել հայտ»)։
-
Լրացրեք ձևանմուշը, նշեք բոլոր հիմնական բնութագրիչները։ Նկարագրությունը և լուսանկարը պետք է համապատասխանեն պահանջներին։
Եթե չեք ցանկանում բեռնել գլխավոր լուսանկարը հղման օգնությամբ, ապա կարող եք ձևանմուշում դատարկ թողնել Ссылка на главное фото («Գլխավոր նկարի հղումը») սյունակը։ Լուսանկարը հնարավոր կլինի ավելացնել ավելի ուշ՝ միանգամից բոլոր ապրանքների համար։ -
Վերադարձեք անձնական հաշիվ և Товары → Добавить товары → Через шаблон («Ապրանքներ → Ավելացնել ապրանքներ → Ձևանմուշի միջոցով») էջում բեռնեք լրացված ֆայլը։
Համակարգը կստուգի, որ ճշգրիտ եք նշել բոլոր տվյալները։ Ստուգման արդյունքները հնարավոր է գտնել Товары → История обновлений («Ապրանքներ → Թարմացումների պատմություն») էջում։
Աղյուսակում ցուցադրված են ստուգման կարգավիճակը և սխալներով ապրանքների քանակը։ Որպեսզի իմանաք, թե հատկապես ինչպիսի՞ խնդիրներ են առաջացել, Действия («Գործողություն») սյունակում սեղմեք և ընտրեք Подробнее («Ավելի մանրամասն»)։
Եթե սխալները շատ են, ուղղեք դրանք XLS ֆայլում և բեռնեք այն կրկին։ Առանձին ապրանքների սխալները կարելի է խմբագրել ձեռքով Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջում։
Աշխատանք ձևանմուշի հետ #
1. Ներբեռնեք ձևանմուշն անձնական հաշվում #
Յուրաքանչյուր բեռնումից առաջ ներբեռնեք նոր ձևանմուշ անձնական հաշվում։ Մենք կանոնավոր թարմացնում ենք ձևանմուշները, որպեսզի դրանք լինեն հնարավորինս ճշգրիտ և հարմար։
Մի՛ օգտագործեք հին ձևանմուշները և ֆայլերը, որոնք ստացել եք այլ աղբյուրներից։
Մի՛ ավելացրեք և մի ՛ ջնջեք էջերը և սյունակները։ Մի՛ փոփոխեք սյունակների հերթականությունը և մի՛ թաքցրեք դրանք։
2. Լրացրե՛ք տողերը և անհրաժեշտ դաշտերը #
Յուրաքանչյուր արտիկուլի համար օգտագործե՛ք առանձին տող։ Օրինակ՝
Արտիկուլ | Անվանում | Չափս | |
---|---|---|---|
1 | R17 | Մատանի «Ռոմանտիկա» | 17 |
2 | R18 | Մատանի «Ռոմանտիկա» | 18 |
Դուք կարող եք լրացնել ֆայլից միայն մի քանի բլոկներ՝
- Նշե՛ք այլ վաճառողի ապրանքի Ozon ID-ն՝ դրանով համակարգն ինքը կգտնի ապրանքը և կավելացնի այն Ձեր կատալոգի մեջ։ Սեփական քարտերը կրկնօրինակել չի կարելի, անգամ եթե ունեք մի քանի հաշիվներ։
-
Լրացրե՛ք բոլոր բլոկները, եթե ապրանքը դեռ հասանելի չէ Ozon-ում։ Նշե՛ք բնութագրերի առավելագույն քանակը։ Դրանք օգտագործվում են որոնման և զտման ժամանակ, ըստ պարամետրերի։ Որքան մանրամասն նկարագրեք ապրանքը, այնքան հաճախ գնորդները կգտնեն այն։ Բացի այդ, մանրամասն բնութագրերով ապրանքներն ավելի շատ են գրավում գնորդներին։
-
Լրացրե՛ք կարմիրով ընդգծված դաշտերը, դրանք պարտադիր են լրացման համար։
-
Օգտագործե՛ք հուշումներ։ Յուրաքանչյուր դաշտում կա հուշում այն լրացնելու համար, կարդացե՛ք այն։ Եթե հուշումը ամբողջությամբ տեսանելի չէ, ընդլայնե՛ք տողը։
3. Մի՛ փոխեք արժեքի տեսակը և բաց մի՛ թողեք էջերը #
Ձևանմուշներում կա մի քանի դաշտ, մի՛ փոխեք դրանք և լրացրե՛ք ճիշտ՝
-
Выбор из списка («Ցուցակից ընտրություն»)։ Երբ սեղմում եք վանդակի վրա, դրա կողքին հայտնվում է նշան և հուշում «Ընտրե՛ք արժեքը ցանկից»։ Սեղմե՛ք սլաքի վրա և ընտրե՛ք համապատասխան արժեքը։ Մի՛ մուտքագրեք արժեքը ձեռքով։
Դաշտերի օրինակները՝ Տեսակ, ԱԱՀ, ԱՏԳ ԱՆ։Ցանկից մի քանի արժեքներ ընտրելու համար՝
- Սեղմե՛ք սլաքի վրա և տեսե՛ք հասանելի արժեքները։ Օրինակ՝ գույն դաշտում կան արժեքներ՝ սպիտակ, կապույտ, կանաչ։
- Ցանկացած ազատ վանդակում նշե՛ք բոլոր անհրաժեշտ արժեքները՝ կետ-ստորակետ բաժանման միջոցով (առանց բացատների)։ Արժեքները պետք է գրվեն այնպես, ինչպես գրված են բացվող ցանկում։ Օրինակ՝ սպիտակ, կապույտ, կանաչ (առանց բացատների)։
- Պատճենե՛ք արժեքներով տողը և տեղադրե՛ք այն պարամետրերի դաշտում։
-
Число («Թիվ»)։ Երբ սեղմեք վանդակի վրա, դրա կողքին կհայտնվի հուշում, «Մուտքագրե՛ք արժեքը 0-ից 9999-ի միջև»։ Կամ այս տեղեկատվությունը կարող է լինել դաշտի վերևի հուշման մեջ։ Նման դաշտերում մուտքագրե՛ք միայն թվեր՝ առանց չափման միավորների։ Դաշտերի օրինակներ՝ Քաշ, Լայնություն, Գին։
-
Текст («Տեքստ»)։ Նման դաշտերում գրե՛ք այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է պարամետրերի համար։ Դաշտերի օրինակներ՝ Название товара («Ապրանքի անվանումը»), Бренд («Ապրանքանիշ»), Подробное описание («Մանրամասն նկարագրություն»)։
Ձևանմուշներում կարող են լինել մի քանի էջեր՝
- Инструкции и сертификаты («Հրահանգներ և վկայագրեր»)՝ նշե՛ք միայն ապրանքի վկայագրերի և այլ փաստաթղթերի ուղիղ հղումներ .pdf. ձևաչափով։ Մի՛ ներառեք ամպային պահեստի կամ արխիվների հղումներ։
- Видеоролик («Տեսանյութ»)՝ կարող եք ապրանքի մասին տեսանյութի հղումներ տեղադրել։
- Листы с особенностями товара («Ապրանքի առանձնահատկություններով էջեր»)՝ նշե՛ք լրացուցիչ պարամետրեր։ Նման էջերը, օրինակ, հասանելի են էլեկտրոնիկայի կամ կոսմետիկայի ձևանմուշների համար։
Լրացրե՛ք բոլոր էջերը։
4. Ստուգե՛ք, որ այլ ֆայլերի հղումներ չկան #
Թե ինչպես գտնել և ջնջել հղումները (արտաքին կապեր), նայե՛ք Microsoft-ի օգնությամբ։
Ձևանմուշի լրացում #
Լրացրե՛ք դաշտերը հետևյալ բլոկներում՝
Անվանում #
-
Артикул («Արտիկուլ»)։ Ձեր բազայում ապրանքի արտիկուլը և համարը։
Յուրաքանչյուր ապրանքի համար արտիկուլը պետք է եզակի լինի։ Օրինակ, կարմիր կազմով նոթատետրը և կապույտ կազմով նույնանման նոթատետրը տարբեր ապրանքներ են։ Առանձին ավելացրե՛ք մեկ այլ ապրանք նոր արտիկուլով։ Եթե բազայում արտիկուլները կրկնվում են, դրանք եզակի դարձրե՛ք համապատասխանաբար։ Օրինակ՝ արտիկուլներին ավելացրե՛ք ապրանքների գույները, չափսերը կամ «_1», «_2», «_3»։ Օրինակ՝
№ Արտիկուլ* Ապրանքի անվանումը* 1 DSPSWW_red Նոթատետր HATBER “Գույն” 2 DSPSWW_blue Նոթատետ HATBER “Գույն” -
Название товара («Ապրանքի անվանումը»)։ Անվանումը ձևավորվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- Կազմվում է ավտոմատ կերպով պարտադիր բնութագրերից՝ սովորաբար բոլոր կատեգորիաների համար։ Անվանումը ձևավորվում է սխեմայի համաձայն՝ տեսակ + ապրանքանիշ + մոդել + կատեգորիայի համար կարևոր բնութագրեր։ Որպեսզի վերնագիրն ավտոմատ կերպով ստեղծվի, «Անվանում» դաշտը թողե՛ք դատարկ։
- Դուք կարող եք ձեռքով սահմանել անվանումը (ինքնուրույն նշել անվանումը, որը կլինի ապրանքի քարտի վրա)։ Այս անվանումները ենթակա են մոդերացիայի և պետք է համապատասխանեն պահանջներին։
Արժեքներ #
- Цена(«Արժեքը»)։ Ապրանքի արժեքը առանց ակցիաների հաշվառման։
- Цена до скидки («Արժեքը մինչև զեղչը»)։ Ջնջված արժեքը, որը տեսնում են գնորդները։ Պետք է բարձր լինի Цена («Արժեք») դաշտի արժեքից։
- НДС(ԱԱՀ)։ Ընտրե՛ք Не облагается («Չի հարկվում»)։
Ապրանքի մասին տեղեկատվություն #
Штрихкод («Շտրիխ կոդ») (Սերիայի համարը / EAN)՝ կոդ է, որով ապրանքը ընդունում են պահեստում։ Դաշտը պարտադիր է լրացման համար, եթե աշխատում եք FBO-ում։ Շտրիխ կոդը ստեղծվում է Ձեր անձնական հաշվում կամ տրամադրվում է արտադրողի կողմից։ Եթե շտրիխ կոդերը մի քանիսն են, ապա նշե՛ք բոլորը կետ ստորակետերով։
Շտրիխ կոդ ավելացնել հնարավոր է ապրանք ստեղծելիս կամ առաքման հայտը ձևակերպելիս։
Ապրանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն #
- Вес в упаковке, г, Ширина упаковки, мм, Высота упаковки, мм, Длина упаковки, мм (Փաթեթավորման քաշը, գ, Փաթեթավորման լայնությունը, մմ, Փաթեթավորման բարձրությունը, մմ, Փաթեթավորման երկարությունը, մմ)։ Նշե՛ք փաթեթավորման մեջ ապրանքի քաշը և չափսերը։ Երկարությունը պետք է լինի չափումներից ամենամեծը, բարձրությունը՝ ամենափոքրը։ Ապրանքի յուրաքանչյուր կատեգորիայի համար կան առավելագույն և նվազագույն արժեքներ։ Փաթեթավորման մեջ ապրանքների քաշը և չափսերը պետք է համապատասխանեն թույլատրելի արժեքներին։ Չի կարելի ավելացնել ապրանք, որի քաշը և չափսերը տարբերվում են։ Դուք կարող եք առանց փաթեթավորման ապրանքի չափսերը նշել Բնութագրիչներ բլոկում։
- Ссылка на главное фото («Գլխավոր լուսանկարի հղումը»)։ Նշե՛ք ուղիղ հղում գլխավոր լուսանկարի համար։
Նման հղումներն ավարտվում են նշաններով՝ .jpe, .jpeg, .jpg, .png։
Ինչպե՞ս ստանալ նկարների ուղիղ հղումներ
Բնութագրիչներ #
Լրացրե՛ք բնութագրիչները՝ դրանք հայտնվում են ապրանքի քարտում։ Որպեսզի ապրանքը գրավիչ լինի գնորդների համար, նշե՛ք որքան հնարավոր է շատ բնութարիչներ։ Եթե ուզում եք ապրանքները միավորել մեկ քարտի մեջ, լրացրե՛ք դաշտը, որն ընդգծված է դեղինով․ դրանով գնորդը կարող է ապրանքի քարտում անցնել ապրանքի տարբերակների միջով։
Ինչպե՞ս միավորել ապրանքները մեկ քարտի մեջ
Եթե ծրագրել եք վաճառել՝
- Մի քանի միավոր մեկ ապրանքի մեջ՝ օրինակ, մեկ փաթեթում կա 3 կտոր օճառ ՝ Единиц в одном товаре («Մեկ ապրանքի մեջ միավորները») դաշտում ապրանքները բեռնելիս մուտքագրե՛ք անհրաժեշտ քանակի միավորներ, օրինակ՝ «3»։
- Ապրանքը մաս առ մաս՝ Единиц в одном товаре («Մեկ ապրանքի մեջ միավորները») դաշտում մուտքագրե՛ք «1»։
- Հարակից ապրանքներ, օրինակ՝ սմարթֆոնների կամ ավտոպահեստամասերի աքսեսուարներ՝ լրացրե՛ք Для чего подходит («Ինչի համար է հարմար») բլոկը։
Ավելի մանրամասն աքսեսուարների և պահեստամասերի վաճառքի համար քարտ լրացնելու մասին
Ինչպե՞ս լրացնել ԱՏԳ ԱՆ կոդը #
2023 թվականի օգոստոսի 22-ից ԱՊՀ երկրներից վաճառողների համար հասանելի է ապրանքների բոլոր կատեգորիաների ԱՏԳ ԱՆ ծածկագրի լրացումը։
ԱՏԳ ԱՆ ծածկագրի լրացումը պարտադիր է այն կատեգորիաների ապրանքների վաճառքի ժամանակ, որոնք ենթակա են պիտակավորման՝
- մորթյա բաճկոններ,
- կոշիկ,
- հագուստ,
- տեսախցիկներ և ֆլեշ լամպեր,
- անիվեր և անվադողեր,
- թեթև արդյունաբերական ապրանքներ,
- օծանելիք և զուգարանի ջուր։
Ավելի լավ է նշել ԱՏԳ ԱՆ կոդը, անգամ եթե ապրանքը ենթակա չէ պարտադիր մակնշման։ Մենք լրացուցիչ կստուգենք, արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մակնշում։
ТН ВЭД коды ЕАЭС («ԵԱՏՄ-ի ԱՏԳ ԱՆ կոդերը») դաշտում նշե՛ք և ընտրե՛ք ցանկից կոդ յուրաքանչյուր ապրանքի համար։
Ճշգրիտ ԱՏԳ ԱՆ-ի մասին տեղեկատվությունը հասանելի է ապրանքի բեռների մաքսային հայտարարագրում կամ ապրանքի վկայագրում, եթե Դուք արտադրողն եք։
Ապրանքների մեծ մասի համար ԱՏԳ ԱՆ կոդը մուտքագրվել է ավտոմատ կերպով։ Համոզվե՛ք, որ կոդը համապատասխանում է ապրանքի փաստաթղթերին։