Գրանցվեք #
Դաշտերը լրացնելիս օգտագործեք միայն լատինական կամ կիրիլիկ այբուբենի տառերը։
-
Անցեք մուտքի էջ և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»).
-
Ստեղծքեք Ozon ID կամ ուղղակի մուտք գործեք, եթե արդեն ունեք այն՝ ըտրեք ձեր երկրի կոդը բացվող ցանկից և մուտքագրեք ձեր հեռախոսահամարը: Սեղմեք Войти («Մուտք»):
-
Մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Получить код («Ստանալ կոդ»)։ Նշված հասցեին կստանաք առաջին հաստատման կոդը։ Պատճենեք այն և մուտքագրեք բացված դաշտում։
Մի’ օգտագործեք այնպիսի էլեկտրոնային հասցե, որն ավարտվում է *.co-ով կամ *.su-ով` մենք չենք կարող այն գրանցել համակարգում։ -
Հաստատման կոդը կուղարկվի նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության կամ մուտքային զանգի միջոցով։ Մուտքագրեք այն համապատասխան դաշտում և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»)։ Հաստատման կոդը ուղարկելու եղանակը կախված է այն երկրից, որտեղ գրանցված է հեռախոսահամարը.
- Push ծանուցում և «Անվտանգության» չաթ, զանգ կամ SMS. բոլոր երկրների համար:
- Ուղարկում WhatsApp-ով` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի համար:
-
Завершите регистрацию («Ավարտեք գրանցումը») պատուհանում նշեք այն երկիրը, որտեղից իրականացնելու եք վաճառքը։
- Регистрационный номер («Գրանցման համար») դաշտում մուտքագրեք ՀՎՀՀ-ն։
Գրանցման համարը փոխելու համար դիմեք հաճախորդների աջակցության կենտրոն։
- Լրացրեք իրավաբանական անվանումը, ինչպես նշված է փաստաթղթերում։
Կազմակերպության իրավական անվանումը նշեք ռուսերենով:
-
Մուտքագրեք խանութի անվանումը, որը ցանկանում եք տեսնեն գնորդները։ Հետագայում այն կարող եք փոփոխել ձեր հաշվի կարգավորումներում։
-
Ստուգեք, որ էլեկտրոնային փոստի հասցեի դաշտում նշված լինի այն փոստը, որը ցանկանում եք օգտագործել Ozon-ի հետ հաղորդակցվելիս։ Այնուհետև սեղմեք Готово («Պատրաստ է»)։
Ակտիվացրեք հաշիվը #
Անձնական հաշվի կարգավորումներում լրացրեք նշաններով ընդգծված բաժինների դաշտերը ։
Եթե հայրանունը բացակայում է, ուղղակի գծիկ դրեք։
Տեղեկատվություն ընկերության մասին #
Информация о компании («Տեղեկատվություն ընկերության մասին»)բաժնում լրացրեք հետևյալ դաշտերը՝
-
Полное название компании («Ընկերության ամբողջական անվանումը»)՝ ընկերության անվանումը, որը նշված է ընկերության գրանցման փաստաթղթերում։
-
Адрес («Հասցե»)՝ լրացվում է առանց երկիրը կամ քաղաքը նշելու, անհրաժեշտ է նշել միայն փողոցը և տունը կամ շենքը։ Այս դաշտում մի՛ նշեք մարզը, շրջանը կամ համայնքը։ Սիմվոլների առավելագույն քանակը 50 է։
-
Страна и город («Երկիր և քաղաք»)՝ լրացրեք ընկերության գրանցման փաստաթղթերում առկա տվյալների համաձայն։ Բացվող ցանկից ընտրեք ձեր երկիրը և քաղաքը կամ այն գրեք ձեռքով։
Կարգավորումները պահպանելուց հետո հնարավոր չէ փոխել երկիրը։ Եթե ցանկանում եք ընտրել այլ երկիր, հարկավոր է ստեղծել նոր անձնական հաշիվ։
Ստուգեք, որ Налоговый идентификатор («Հարկային նույնականացում») դաշտը ճիշտ լրացված լինի: Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարեք:
Փաստաթղթերը ստուգման ուղարկելուց հետո Налоговый идентификатор («Հարկային նույնականացում») դաշտը փոփոխել չի ստացվի:
Ընկերության փաստաթղթերը #
Պարտադիր բաժին է։ Ձեր հաշիվը ստուգման ուղարկելու համար հարկավոր է անձնական հաշվի Документы компании («Ընկերության փաստաթղթերը») բաժնում վերբեռնել համապատասխան փաստաթուղթը։
Документы компании(«Ընկերության փաստաթղթերը») բաժնում վերբեռնեք պետական գրանցումը հաստատող փաստաթուղթը PDF, JPEG կամ PNG ձևաչափով։
Տրամադրեք փաստաթղթերի բնօրինակները։ Վերբեռնվող փաստաթուղթը պետք էլինի PDF, JPEG կամ PNG, և չպետք է գերազանցի 32 մեգաբայթը։
Հայաստանյան վաճառողները պետք է տրամադրեն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը։ Վկայականը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Խորհուրդ ենք տալիս կցել նաև փաստաթղթի՝ ռուսերեն կամ անգլերեն լեզվով թարգմանված տարբերակը։ Առանց թարգմանության հայտերն ուսումնասիրվում են 5 օրվա ընթացքում, թարգմանության առկայության դեպքում՝ 3 օրվա։ Վկայականը և թարգմանությունն անհրաժեշտ է վերբեռնել մեկ ֆայլով։
Վճարման ռեկվիզիտները #
Платёжные реквизиты («Վճարման ռեկվիզիտները»)բաժնում լրացրեք հիմնական դաշտերը՝
- Номер счёта («Հաշվեհամար»)՝ վճարումը ստացողի բանկի հաշվեհամարն է` լրացնելիս չպետք է օգտագործել կիրիլիկ տառեր, հատուկ սիմվոլներ և բացեր (>?/.,-)։ Սիմվոլների նվազագույն քանակը՝ 6, Առավելագույնը՝ 34։ IBAN ձևաչափի հաշիվների դեպքում նվազագույն սիմվոլների քանակը՝ 13, առավելագույնը՝ 34։
- SWIFT՝ վճարումը ստացողի բանկի նույնականացման կոդ։ Անհրաժեշտ է ռուբլով վճարումների համար։ SWIFT կոդը կարող եք ստանալ ձեր բանկից։
SWIFT-ը մուտքագրելուց հետո վճարումը ստացողի բանկի մասին տեղեկատվությունը կլրացվի ավտոմատ կերպով։
Եթե մուտքագրեք սխալ կամ գոյություն չունեցող կոդ, համակարգն անմիջապես կհայտնի սխալի մասին։ Գրանցումը շարունակելու համար մուտքագրեք ճիշտ կոդը կամ նշեք այլ բանկի SWIFT, որտեղից դուք կարող եք ստանալ վճարումները։
- Валюта («Արժույթ»)՝ Ozon-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված փոխհաշվարկի արժույթը։
Հայաստանում հասանելի արժույթը` ռուբլի.
Բանկից հարկավոր է ճշտել՝ արդյոք կարող եք Ռուսաստանից վճարումներ ստանալ։ Եթե ոչ, ապա մենք չենք կարող կատարել վճարումները տրամադրված ռեկվիզիտներով:
Ռուսական ռուբլին (RUB) ընտրելով որպես փոխհաշվարկի արժույթ, անհրաժեշտ է Реквизиты банка-корреспондента («Թղթակից բանկի ռեկվիզիտները») բաժնում լրացնել հավելյալ դաշտերը
- БИК банка («BIC բանկ») բանկային նույնականացման կոդ՝ բաղկացած է թվերից։
- Корреспондентский счёт («Թղթակցային հաշիվ») հաշիվը միշտ սկսվում է «30111»-ով և բաղկացած է միայն թվերից։
- Название банка («Բանկի անվանումը»)` թղթակից բանկի անվանումը, թղթակցային հաշվի սեփականատիրոջ տվյալները։ Բանկի անվանումը գրվում է կիրիլիկ տառերով, կարելի է օգտագործել նաև 1-ից 10-ը թվերը։
- Адрес банка («Բանկի հասցե»)՝ թղթակից բանկի հասցեն գրվում է կիրիլիկ տառերով, կարելի է օգտագործել նաև 1-ից 10-ը թվերը.
Թղթակից բանկի ռեկվիզիտները կարող եք ճշտել վճարումը ստացողի բանկում։
Սեղմեք Отправить на проверку («Ուղարկել ստուգման»)։ Ստուգումն ավարտելուց հետո ձեր էլեկտրոնային փոստին կստանաք հաշվի ակտիվացման վերաբերյալ նամակ։
Հնարավոր խնդիրները և լուծումները #
Չեք ստացել ակտիվացումը հաստատող նամակը #
Դիմումի գրանցումը դիտարկելու համար սահմանված ժամկետը 10 օր է։
Եթե 10 աշխատանքային օրն արդեն անցել է, ապա ստուգեք՝
- Արդյոք ճի՞շտ է նշված էլեկտրոնային փոստի հասցեն,
- Արդյո՞ք նամակը «Սպամ» թղթապանակի մեջ չէ։
Եթե հասցեն սխալ է նշված կամ նամակը բացակայում է, ապա դիմեք աջակցման կենտրոն.
Ստացել եք մերժման նամակ #
Եթե անձնական հարթակում սխալ տեղեկատվություն եք ներկայացրել, ապա ձեր հաշիվը կարող է չհրապարակվել։ Մեզ տեղեկացրեք, թե ինչ տվյալներ եք ցանկանում փոփոխել հաշվում և կցեք անհրաժեշտ փաստաթղթերը։ Եթե ձեր հաշիվն արգելափակված է և չգիտեք, թե ինչ խնդիր է, ապա գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին։
Մանրամասներ մերժման պատճառների մասին
Անձնական հաշվի մուտքի վերականգնում․ #
Եթե չի ստացվում մուտք գործել անձնական հաշիվ, օրինակ՝ մոռացել եք գաղտնաբառը և կորցրել եք ձեր էլեկտրոնային փոստի հասանելիությունը, կարող եք վերականգնել այն․
-
Կապ հաստատեք աջակցման կենտրոնի հետ հետևյալ հղմամբ՝ marketplace.crossborder@ozon.ru.
Նամակում նշեք․
- ընկերության անվանումը և կազմակերպչաիրավական ձևը,
- էլեկտրոնային փոստը, որն անհրաժեշտ է փոփոխել, եթե ձեր ընկերությունն ունի մի քանի անձնական հաշիվ,
- էլեկտրոնային փոստը, որին անհրաժեշտ է ուղարկել վերականգնման հղումը։
Խորհուրդ ենք տալիս օգտագործել ձեր անվամբ գրանցված էլեկտրոնային փոստը, որը կիարող եք վերականգնել հեռախոսահամարով։ Չօգտագործեք այնպիսի էլեկտրոնային փոստ, որն ավարտվում է .co-ով կամ .su-ով․ մենք չենք կարող այն գրանցել համակարգում.
Նամակին հարկավոր է կցել՝
- լիազորագրի պատճենը, եթե գործում եք լիազորագրի հիման վրա,
- անձնագրի պատճենը,
- ձեր լուսանկարը՝ անձնագիրը ձեռքին, որի վրա լավ երևում է դեմքը և անձնագրային տվյալները։
Նամակ ուղարկելով՝ դուք ընդունում եք անձնական տվյալների մշակման քաղաքականությունը.Ստուգումից հետո մենք կուղարկենք նամակում նշված էլեկտրոնային փոստի վերականգնման հղումը։
-
Ստուգեք փոստը և անցեք հղմամբ՝ հաշվի վերականգման համար։
-
Գրեք աջակցության կենտրոնին, որպեսզի կցեք ձեր անձնական հաշիվը նոր էլեկտրոնային փոստին և օգտագործեք այն մուտք գործելիս։