Մեկ այլ վաճառողի քարտից #
Շուկայական հարթակում նոր ապրանք ավելացնելուց առաջ ստուգեք՝ արդյո՞ք այլ վաճառողներ ունեն նույն ապրանքից։
Գտե՛ք ապրանքներ #
-
Товар уже есть у других продавцов на Ozon («Ozon-ի այլ վաճառողներ արդեն ունեն այդ ապրանքից») բլոկում մուտքագրե՛ք բառ կամ արտահայտություն որոնման համար։ Համակարգը կընտրի ապրանքներ, որոնք կարող են ձեզ հարմար լինել։
-
Եթե դրանց մեջ կլինեն ձեզ անհրաժեշտ ապրանքներ, սեղմե՛ք Выбрать («Ընտրել»). դրանք կավելացվեն ցանկին, որտեղից էլ կարող եք ավելացնել ձեր տեսականու մեջ։ Դուք չեք կարողանա պատճենել քարտը, եթե ապրանքի վաճառողն արգելել է այն պատճենել կամ վաճառում է այլ երկրից։ Այդ դեպքում ընտրե՛ք նմանատիպ այլ ապրանք։
Ավելացրե՛ք ապրանքներ տեսականու մեջ #
-
Բոլոր ապրանքները գտնելուց հետո սեղմե՛ք Завершить добавление («Ավարտել ավելացումը»)։ Կբացվի ձեր ընտրած ապրանքներով ցանկ։
-
Յուրաքանչյուր ապրանքի համար նշե՛ք արտիկուլ և գին։
-
Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»)։
Ձեր ապրանքի քարտից #
Եթե դուք ունեք նմանատիպ շատ ապրանքներ, պատճենե՛ք ձեր քարտը և ուղղե՛ք անհրաժեշտ դաշտերը, որպեսզի չստեղծեք ապրանքն ամբողջությամբ։
Պատճենել ձեր քարտը և թողնել այն անփոփոխ չե՛ք կարողանա, քանի որ քարտը չի անցնի մոդերացիան։
-
Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում սեղմե՛ք անհրաժեշտ ապրանքի տողի վրա և ընտրե՛ք Создать копию («Ստեղծել պատճենը»)։
-
Նշե՛ք արտիկուլը և շտրիխ կոդը ու ստուգե՛ք մնացած տեղեկատվությունը. մենք այն պատճենել ենք գոյություն ունեցող քարտից։ Փոխել հնարավոր է ամեն ինչ, բացի ապրանքի կատեգորիայից։
-
Լրացրե՛ք բնութագրերը։ Դրանցից առնվազն մեկը պետք է տարբերվի առաջնային ապրանքից, հակառակ դեպքում համակարգը թույլ չի տա պահպանել ապրանքը։
Ապրանքի տարբերակ ստեղծելու համար՝
- Ընդհանուր բնութագրերը, օրինակ՝ ապրանքանիշը դարձրե՛ք նույնը։ Դրանք օգտագործելով՝ մենք ապրանքները կմիավորենք մեկ քարտի մեջ։
- Ստեղծե՛ք տարբեր փոփոխական բնութագրեր։ Մենք դրանք կօգտագործենք քարտի վրա անցումներ կատարելու, օրինակ՝ գույն, չափ, ծավալ ընտրելու համար։
-
Համոզվե՛ք, որ բոլոր լուսանկարները ճիշտ են նոր ապրանքի համար և անհրաժեշտության դեպքում փոխարինեք դրանք։
-
Եթե ամեն ինչ ճիշտ է, սեղմե՛ք Добавить товар («Ավելացնել ապրանք»)։ Նոր ապրանքն առանձին տողով կհայտնվի Товары → Список товаров («Ապրանքներ→ Ապրանքների ցանկ») բաժնում։
Մեկ անձնական հաշվից մյուսը #
Բեռնե՛ք ապրանքներ մեկ հաշվից #
-
Անձնական հաշվում անցե՛ք Товары → Список товаров («Ապրանքներ→ Ապրանքների ցանկ») բաժին։
-
Սեղմե՛ք Скачать → Товары по категориям XLS («Բեռնել→ Ապրանքները ըստ XLS կատեգորիայի»)։
-
Բեռնման կառավարիչ բացելու համար սեղմե՛ք ։
-
Բեռնե՛ք պահանջի հիման վրա ստեղծված ապրանքի ձևանմուշները։
Բեռնե՛ք ապրանքները մեկ այլ հաշվի վրա #
-
Մեկ այլ անձնական հաշվում անցե՛ք Товары → Добавить товары → Через шаблон («Ապրանքներ → Ավելացնել ապրանքներ → Ձևանմուշի միջոցով») բաժին։
-
Заполните шаблон («Լրացրե՛ք ձևանմուշը») բլոկում սեղմե՛ք Excel(«Excel»)։ Ընտրե՛ք մեկ այլ անձնական հաշվից ներբեռնած ձևանմուշը և սեղմե՛ք Опубликовать («Հրապարակել»)։ Կրկնե՛ք այդ քայլը բոլոր բեռնված ձևանմուշների համար։
Բեռնված ձևանմուշները կցուցադրվեն История обновлений («Թարմացման պատմություն») բլոկում։ Եթե բեռնել եք սխալներով ֆայլ, Статус («Կարգավիճակ») սյունակում կցուցադրվի «Կան սխալներ», ինչպես նաև սխալների քանակը։ Սխալները տեսնելու համար սեղմե՛ք → Скачать товары с ошибкой («Բեռնել սխալներով ապրանքները»)։ Վերանայե՛ք սխալները, ուղղե՛ք դրանք և կրկին բեռնեք ֆայլը։