Ինչպե՞ս օգտագործել գրաֆիկը #
Վաճառողի անձնական հաշվի Аналитика («Վերլուծություն») բաժնում կարելի է տեսնել վիճակագրություն Ozon-ի բոլոր ուղղություններով: Այդ տվյալներն օգնում են հասկանալ՝
- Ո՞ր ապրանքները և ո՞ր տարածաշրջանում են առավել լավ վաճառվում,
- Ի՞նչ վարքագիծ ունի ձեր գնորդը,
- Ի՞նչ տեսակի ակցիաները թույլ կտան առաջխաղացնել ձեր ապրանքն ավելի ակտիվ, քան մրցակիցները,
- Ի՞նչ է անհրաժեշտ վաճառքը մեծացնելու համար:
Վերլուծությունը բաժանվում է 3 տեսակի․ Аналитика продавца («Վաճառողի վերլուծություն»), Аналитика площадки («Հարթակի վերլուծություն») և Что продавать на Ozon («Ի՞նչ վաճառել Ozon-ում»): Այն նայել հնարավոր է Premium բաժանորդագրությամբ՝ 2 աշխատակիցների նշանակելով Аналитик («Վերլուծաբանի») դերում։ Այս դերակատարման աշտակիցների քանակը մեծացնել Premium Plus բաժանորդագրությամբ։
Մանրամասն աշխատակիցների դերակատարման մասին
Аналитика продавца («Վաճառողի վերլուծություն») կատեգորիայի գործիքները կարող եք օգտագործել առանց բաժանորդագրության, բայց հասանելի կլինեն ոչ բոլոր հնարավորությունները։
Վաճառողի վերլուծություն #
Այս բաժնում կարող եք աշխատել մի քանի գործիքների հետ.
- Վաճառքի ձագար ցուցադրում է ցուցիչներ ապրանքների որոնման, ընտրության և պատվիրման փուլերում և առաջարկում է ցուցանիշների բարելավման ուղիներ:
- Գրաֆիկները ցույց են տալիս Ozon-ում աշխատանքի արդյունավետությունը․ քանի ապրանք է պատվիրվել, որքան հաճախ են դրանք ավելացվել զամբյուղին, քանի պատվեր է վերադարձվել:
- Ակցիաները ցույց են տալիս, թե որքանով են հաջող անցնում ակցիաները և ինչպես են դրանք ազդում պատվերների քանակի, ապրանքների վրա սեղմումների և վաճառողի եկամուտների վրա:
- Ապրանքները որոնման մեջ կօգնեն վերլուծել ապրանքների ցուցադրումը Ozon-ի որոնման արդյունքներում՝ տարբեր հարցումների, սարքերի և քաղաքների համար:
- Ապրանքների հասանելիությունը ցույց է տալիս, թե քանի ապրանք պետք է տեղադրվի պահեստում՝ պահանջարկը ծածկելու և շրջանառությունը պահպանելու համար:
Իմանալ ավելին ապրանքների հասանելիության մասին - Հետգնումներ ցույց են տալիս հետ գնման մակարդակը վերջին 50 պատվերների համար, որպեսզի կարողանաք արագ արձագանքել ապրանքների խմբաքանակում առկա խնդիրներին:
- Վաճառքներն ըստ կլաստերների ցույց են տալիս պատվերների, առաքումների, չեղարկումների և վերադարձների վիճակագրությունը՝ ըստ կլաստերների: Այս տվյալների հիման վրա կարող եք որոշում կայացնել տարբեր կլաստերների ապրանքների մատակարարման վերաբերյալ և նվազեցնել ծախսերը:
- Հաաշվետվությունները ցուցադրում են խանութի ամփոփ վիճակագրությունը:
Գործիքների հետ աշխատել սովորելու համար ձեր անձնական հաշվում սեղմեք Пройти обучение («Անցնել դասընթացներ»):
Հաշվետվության տեսակ | Բովանդակություն |
---|---|
Ապրանքներ | Տվյալներ վաճառողի ապրանքների մասին՝ դրանց Ozon ID-ն, կարգավիճակները, քանակը Ozon-ի պահեստում և գները: |
Վաճառքներ Ozon-ի պահեստից (միայն FBO մոդելի համար) | • Отчёт по остаткам и товарам в пути на склады Ozon («Հաշվետվություններ մնացորդների և ապրանքների մասին դեպի Ozon-ի պահեստների ճանապարհին»). տվյալներ մնացորդների մասին, որոնք ներկայումս առկա են վաճառքի համար կամ նշված են առաքման համար հաստատված դիմումներում: • Оборотная ведомость по товарам («Ապրանքների շրջանառության տեղեկանք»). ձեր ապրանքների բաշխումը պահեստների միջև և դրանց տեղաշարժը: • Товары, уценённые Ozon («Ozon-ի կողմից զեղչված ապրանքներ»). տվյալներ Ozon-ի պահեստի ապրանքների մասին, որոնք փոքր-ինչ վնասվել են և վաճառվում են զեղչով: |
Պատվերներ | • Продажи маркированных товаров («Պիտակավորված ապրանքների վաճառք»). պիտակավորված ապրանքների վաճառքի և գնորդին անդորրագիրը տրամադրելու պահին պիտակավորված ծածկագրերի կարգավիճակի ամփոփագիր: • Заказы со складов Ozon («Պատվերներ Ozon-ի պահեստներից»). տվյալներ Ozon-ի պահեստներում 3 ամսվա ընթացքում ապրանքների տեղաշարժի և պատվերների մշակման կարգավիճակների մասին: |
Ինդեքսավորման սխալներ | Տվյալներ ապրանքների մասին, որոնք գնորդները չեն կարողանում գտնել որոնման և կատեգորիաների միջոցով, և առաջարկություններ սխալները շտկելու համար: |
Վերադարձներ | Տեղեկատվություն վերադարձված ապրանքների մասին FBS-ով և realFBS-ով: |
Հաշվեգրումներ | Տեղեկություններ առաքված, չեղարկված և վերադարձված պատվերների գանձումների և միջնորդավճարների մասին: |
Որակի հսկողություն | • Процент отмен («Չեղարկման տոկոս»). տվյալներ, թե քանի պատվեր է չեղարկվել հաճախորդների կողմից: • Просроченная отгрузка («Ժամկետանց բեռնում»). տեղեկատվություն պատվերների մասին, որոնք առաքման եք ներկայացրել սահմանված ժամկետից ուշ: • Процент заказов, выполненных вовремя («Ժամանակին կատարված պատվերների տոկոս»). տվյալներ հաճախորդին ծանրոցների ժամանակին առաքման վերաբերյալ: • Просроченная доставка («Ժամկետանց առաքում»). տեղեկատվություն realFBS-ով չառաքված ապրանքների մասին` «Դուք կամ երրորդ կողմի ծառայություն» մեթոդով: • Процент жалоб («Բողոքների տոկոս»). այն ապրանքների տոկոսը, որոնց վերաբերյալ մենք գնորդից բողոք ենք ստացել ձեր մեղքով վերջին 14 օրվա ընթացքում՝ չհաշված ընթացիկ և նախորդ օրերը:| |
Հարթակի վերլուծություն #
Բաժնում կարելի է աշխատել հետևյալ գործիքներով՝
- Կատեգորիաների համեմատում. գործիք՝ հիմնական ցուցանիշների հիման վրա կատեգորիաները համեմատելու և կատեգորիայում մրցակցությունը գնահատելու համար:
- Թրենդներ՝ գործիք է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի ապրանքներ և կատեգորիաներ են գնորդներն ավելի հաճախ փնտրում և պատվիրում Ozon-ում:
- Մրցակցային դիրք՝ կոնկրետ կատեգորիայում ձեր դիրքն է՝ ըստ մրցակիցների և վաճառքի:
- Գնորդի վարքագիծ՝ ձեր հաճախորդների մասին վերլուծությունն է և կոնստրուկտորում սեգմենտավորելու հնարավորությունը:
Ի՞նչ վաճառել Ozon-ում #
Բաժինն իր մեջ ներառում է՝
- Պահանջված ապրանքներ՝ վերջին 28 օրերի ընթացքում Ozon-ում առավել հաջող վաճառված ապրանքների դիրքերի ցանկը:
- Որոնվող հարցեր՝ ամենահայտնի հարցումների վիճակագրությունն է, որոնք օգտագործում են Ozon-ի գնորդները։
- Բացակայող ապրանքներ՝ ռուսական շուկայում հաջող վաճառվող, բայց դեռևս Ozon-ում բացակայող արտադրանքն է:
- Վաճառված է՝ ձեր տեսականուց ապրանքներն են, որոնց առկայությանը բաժանորդագրվել են գնորդները: