Ձեր ապրանքները կարող են կարծիքներ ստանալ հաճախորդներից: Կարծիքներով ապրանքները՝
-
որոնման մեջ զբաղեցնում են առաջին տողերը և հայտնվում են Google-ի և Яндекс -ի գնումների բաժնում,
-
ուշադրություն են գրավում, և գնորդներն ավելի հաճախ են անցնում նման ապրանքների քարտերին,
-
բարձրացնում են հավատարմությունը՝ գնորդների կեսից ավելին լրացուցիչ պատվեր է կատարում մեկ շաբաթվա ընթացքում,
-
պարունակում են լրացուցիչ տեղեկատվություն, օրինակ՝ լուսանկարներ, և օգնում գնորդներին ընտրություն կատարել առաջարկների միջև,
-
ավելացվում են զամբյուղի մեջ մինչև 160%-ով ավելի հաճախ, ըստ Ozon-ի տվյալների։
Ստացված և չեղարկված ապրանքների կարծիքները տեսնել հնարավոր է Товары → Отзывы → Отзывы покупателей («Ապրանքներ → Կարծիքներ → Գնորդների կարծիքներ») բաժնում։
Կարծիքների հետ աշխատանք #
Товары → Отзывы → Отзывы покупателей («Ապրանքներ → Կարծիքներ → Գնորդների կարծիքներ») էջում հավաքում ենք ապրանքների կարծիքները՝
-
Ստացվածները՝ այն պատվերների համար, որոնք հաճախորդը ձևակերպել և ստացել է։ Այդպիսի կարծիքները հրապարակում ենք ապրանքի քարտում։ Դրանք ազդում են դիրքի վարկանիշի վրա, և դրանք տեսնում են այլ գնորդները նույնպես։
-
Չեղարկվածները՝ այն պատվերների համար, որոնք հաճախորդը ձևակերպել է, բայց չեղարկել է։ Դեռևս չեղարկված կարգավիճակի կարծիքները տեսնում եք միայն Դուք, սակայն ապագայում դրանք կհայտնվեն ապրանքի քարտին և կազդեն նրա վարկանիշի վրա։
Կարծիքների հետ աշխատելու խորհուրդներ՝
-
Եթե գնորդը բացասական կարծիք է թողել, զբաղվե՛ք իրավիճակով և հնարավորինս արագ շտկե՛ք այն: Պատասխանատվությունը կվերականգնի վստահությունը և մյուս գնորդներին ցույց կտա, որ Դուք հուսալի վաճառող եք:
-
Վերլուծե՛ք չեղարկված ապրանքների կարծիքները, որպեսզի՝
-
Ավելի լավ հասկանաք հաճախորդների սպասելիքները և բավարարեք դրանց, բարձրացնեք հաճախորդների հավատարմությունը և ավելացնեք վաճառքը:
-
Օպերատիվ կերպով արձագանքե՛ք կարծիքներին չեղարկման ժամանակ: Սա կօգնի պահպանել հաճախորդների վստահությունը Ձեր խանութի նկատմամբ կամ անմիջապես ընտրել ապրանք Ձեր տեսականուց:
-
Արագ արձագանքե՛ք ապրանքի և ծառայության թերություններին: Օրինակ՝ հանե՛ք վնասված խմբաքանակը վաճառքից, փաթեթավորումը դարձրե՛ք ավելի ամուր, փոխե՛ք սուրհանդակային ծառայությունը կամ ուղղե՛ք ապրանքի քարտի սխալը։
-
Ապագայում խուսափե՛ք ապրանքի քարտի չեղարկումներից, ավելորդ լոգիստիկ ծախսերից և բացասական կարծիքներից։
-
-
Հավաքե՛ք ապրանքի առնվազն 10 կարծիք։ Դրա համար Ozon-ն ունի հատուկ գործիք՝ «Отзывы за баллы» («Կարծիքներ միավորների համար»), ինչը մոտիվացնում է գնորդներին կիսվել իրենց տպավորություններով: Օգտատերերը չեն կարող միավորներ ստանալ չեղարկված ապրանքների կարծիքների համար:
-
Եթե Դուք արդեն օգտագործում եք «Կարծիքներ միավորների համար» գործիքը, ներբեռնե՛ք և վերլուծե՛ք կածիքների խմբաքանակի մասին հաշվետվությունները: Կարծիքները ոչ միայն մեծացնում են ապրանքների վաճառքը և գրավչությունը, այլ նաև օգնում են գտնել Ձեր ապրանքի և ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը:
Կարծիքների պատասխանների ձևանմուշներ #
Գնորդներին արագ պատասխանելու համար կարող եք ստեղծել հաճախակի տրվող հարցերի պատասխանների ձևանմուշներ: Դա հարմար է,երբ անհրաժեշտ է նույնատիպ պատասխան տալ՝ առանց իրավիճակի մանրամասն վերլուծության: Կարելի է ստեղծել 10 տարբեր ձևանմուշներ:
Ստեղծել ձևանմուշ #
Փոխել կամ խմբագրել ձևանմուշը #
-
Товары → Отзывы покупателей («Ապրանքներ → Գնորդների կարծիքներ») բաժնում սեղմեք Настроить шаблоны («Ստեղծել ձևանմուշներ»):
-
Սեղմե՛ք
ձևանմուշի տողում:
-
Խմբագրեք ձևանմուշը և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»):
-
Ձևանմուշը ջնջելու համար սեղմե՛ք
: Ջնջելուց հետո այն վերականգնել հնարավոր չէ:
Պատասխանել կարծիքին ձևանմուշով #
«Միավորների համար կարծիքներ» գործիքը #
Բոլոր կարգավիճակների համար Ozon-ը հատուկ պիտակ կտեղադրի որոնման արդյունքներում և ապրանքի քարտի վրա: Դրա վրա մենք կնշենք, թե ապրանքը գնելուց հետո քանի՞ միավոր է հնարավոր ստանալ կարծիքի համար:
Ընտրե՛ք արշավի տեսակը՝
- Автоматические подборки («Ավտոմատ հավաքածուներ»),
- Привлекайте покупателей баллами за отзыв («Գրավե՛ք հաճախորդներին կարծիքների համար միավորներով»):
Գնորդը, ապրանքի համար կարծիք թողնելուց հետո, կստանա միավորներ, որոնք կարող է ծախսել Ozon-ի այլ գնումների վրա։ Յուրաքանչյուր կարծիք անցնում է մոդերացիա։ Եթե այն չի համապատասխանում կանոններին, մենք կարող ենք հանել այն հրապարակումից։
Ինչպե՞ս է հաշվարկվում ներկայացված միավորների համար վճարման ենթակա գումարը
Ավտոմատ հավաքածուներ #
Մենք ավելացնում ենք ավտոմատ հավաքածուների մեջ Ձեր ապրանքները՝
- որոնք տասից քիչ կարծիքներ ունեն,
- որոնք վաղուց չունեն կարծիքներ,
- որոնք չկան ձեռքով կարգավորված «Կարծիքներ միավորների համար» արշավներում։
Собрать первые 10 отзывов («Հավաքել առաջին 10 կարծիքները») ավտոմատ հավաքածուն հարմար է, որպեսզի մեծացնենք ապրանքի կարծիքների թիվը։ 7 կարծիքով քարտի համար արշավը կհավաքի ևս 3-ը, իսկ առանց կարծիքի քարտի համար՝ 10-ը։
Давно не было отзывов («Վաղուց չեն եղել կարծիքներ») արշավին ավտոմատ ավելացնում ենք այն ապրանքները, որոնք վերջին 14 օրում չեն ունեցել ոչ մի նոր կարծիք։
Նշված արշավներից չի ստացվի ջնջել այն ապրանքները, որոնք հայտնվել են դրանց մեջ։ Մենք ինքներս կհեռացնենք ապրանքը Собрать первые 10 отзывов («Հավաքել առաջին 10 կարծիքները») հավաքածուից, հենց որ այն հավաքի 10 կարծիք, կամ Давно не было отзывов («Վաղուց չեն եղել կարծիքներ») հավաքածուից, երբ որ ապրանքը ստանա 10 նոր կարծիքներ։
Ավտոմատ արշավի բյուջեն չի կարող սահմանափակվել: Մինչ արշավի մեկնարկը, մենք Ձեզ ցույց կտանք ծախսերի կանխատեսումը՝ եթե գումարը չափազանց մեծ է, կարող եք ձեռքով դադարեցնել արշավը, երբ ծախսել եք այնքան, որքան պլանավորել եք: Եթե դադարեցնեք գովազդը, կարծիք թողնելու առաջարկությունը կդադարի ցուցադրվել հաճախորդներին հաջորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 00:01-ին։
«Գրավե՛ք գնորդներին կարծիքների համար միավորներով» #
Այս լուծումը հարմար է այն ապրանքների համար, որոնք դեռ պատվերներ չեն ունեցել։ Դուք ինքներդ եք ստեղծում այն ապրանքների ցանկը, որոնց համար անհրաժեշտ է հավաքել կարծիքներ, դրանց քանակն ու արշավների ժամկետները: Դուք կարող եք փոխել դրույքաչափերը կամ սահմանել Ձեր սեփականը, բայց նվազագույնից ոչ պակաս:
Մանրամասն կարծիք #
Գործում է տեքստային ռեժիմով և ոչ բոլոր վաճառողներին է հասանելի:
Որպեսզի գնորդներին մոտիվացնեք թողնելու ապրանքի վերաբերյալ ծավալուն կարծիքներ,նոր արշավ ստեղծելիս միացրեք Подробный отзыв («Մանրամասն կարծիք»): Արդեն իսկ գործող արշավին այն միացնել չի ստացվի:
Գնորդին միավորներ կհաշվեգրենք, եթե նրա կարծիքը պարունակի.
- առնվազն 150 սիմվոլ,
- նվազագույնը 2 մեդիաֆայլ:
Նման կարծիքներն ունեն իրենց դրույքաչափը:
Իմացե՛ք ավելին մանրամասն կարծիքի դրույքաչափերի մասին
Դուք ցանկացած պահի կարող եք անջատել արշավը՝ դրանից հետո պիտակը կանհետանա ապրանքներից: Եթե մինչև արշավն անջատելը գնորդը թողնի ապրանքի մասին կարծիք գնելուց հետո 5 օրվա ընթացքում, նա կստանա միավորներ, որոնք կարող են ծախսվել Ozon-ում այլ գնումների վրա:
Օրինակ
Գնորդը տեսել է պիտակով ապրանքը և ձևակերպել պատվեր օգոստոսի 17-ին։ Դուք անջատել եք ակցիան օգոստոսի 18-ին:
Եթե գնորդն ապրանքը ստացել է օգոստոսի 20-ին, իսկ կարծիքը թողել օգոստոսի 24-ին, ապա նա կստանա միավորներ
կարծիքի համար, քանի որ ապրանքը ստանալուց անցել է 5 օրից քիչ, և ապրանքը դեռ մասնակցում է ակցիային։
Մենք Ձեզանից կգանձենք գնորդին վճարված միավորների գումարը, Ozon-ի միջնորդավճարը՝ միավորների գումարի 20%-ի
չափով և ԱԱՀ՝ յուրաքանչյուր ապրանքի համար ստացված գումարի 20%-ի չափով:
Պիտակը կարող է չցուցադրվել, եթե ապրանքը մասնակցում է ակցիաների, օրինակ՝ Ozon-ի գլոբալ ակցիաների:
Կարգավորել կարծիքների հավաքագրումը #
Ձեռքով՝ ապրանքի ստեղծման կամ խմբագրման դեպքում #
Ապրանքներ վերբեռնելիս կամ խմբագրելիս կարող եք դրանք ավելացնել կարծիքներ հավաքագրելու արշավին կամ հեռացնել այնտեղից՝
-
Товары и цены → Добавить товары → Вручную («Ապրանքներ և արժեքներ → Ավելացնել ապրանքներ → Ձեռքով») բաժնում լրացրե՛ք ապրանքի քարտը:
-
Սեղմե՛ք Завершить создание («Ավարտել ստեղծումը») և ստուգե՛ք ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը Предварительный просмотр («Նախնական դիտում») բաժնում:
-
Платное продвижение товара («Ապրանքի վճարովի առաջխաղացում») սեղմե՛ք Управление продвижением («Առաջխաղացման կառավարում»):
-
Միացրեք կամ անջատեք Отзывы за баллы («Կարծիքներ միավորների դիմաց») և սեղմեք Сохранить («Պահպանել»):
-
Սեղմե՛ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):
Առկա ապրանքն արշավին ավելացնելու կամ բացառելու համար՝
- Товары и цены → Список товаров («Ապրանքներ և արժեքներ → Ապրանքների ցանկ») բաժնում ապրանքի դիմաց սեղմե՛ք
և ընտրե՛ք Редактировать товар («Խմբագրել ապրանքը»):
- Предварительный просмотр («Նախնական դիտում») բաժնում Платное продвижение товара («Ապրանքի վճարովի առաջխաղացում») բլոկում սեղմե՛ք Управление продвижением («Առաջխաղացման կառավարում»):
- Միացրե՛ք կամ անջատե՛ք Отзывы за баллы («Կարծիքներ միավորների համար») և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»):
- Սեղմե՛ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):
Դրանից հետո ապրանքը կավելացվի կամ կհեռացվի «[Նոր արշավ] Կարծիքներ նոր ապրանքների միավորների համար» ցանկից՝ Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») բաժնում: Արշավին ավելացված ապրանքների համար նախատեսված են հետևյալ պարամետրերը՝
- Собрать отзывов («Հավաքագրել կարծիքներ») սյունակում՝ 10,
- Баллы за отзывы («Միավորներ կարծիքների դիմաց») սյունակում՝ առաջարկվող արժեքներ յուրաքանչյուր ապրանքի համար:
Ինչպե ՞ս փոփոխել կարծիքներ հավաքագրելու կարգավորումները
Նման արշավն անջատել չի կարելի, բայց կարող եք՝
- փոփոխել դրա պարամետրերը, օրինակ,մեծացնել կարծիքների քանակն այն բանից հետո, երբ հավաքված կլինի 10 հատ, կամ կարգավորել դրույքաչափերը տարբեր կարծիքների համար,
- ջնջել կամ ավելացնել նոր ապրանքներ:
Ավտոմատ արշավների հավաքածուներ #
Որպեսզի ակտիվացնենք ավտոմատ արշավը՝
-
Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») էջի Автоматические подборки («Ավտոմատ հավաքածուներ») բաժնում սեղմե՛ք Запустить («Գործարկել»):
-
Նշե՛ք արշավի մեկնարկի ամսաթիվը:
-
Товары и бюджет («Ապրանքներ և բյուջե») բլոկում ստուգեք.
- այն ապրանքների քանակը, որոնց համար պետք է հավաքենք կարծիքներ: Դրա համար սեղմե՛ք Դիտել ապրանքները,
- կարծիքների քանակը, որոնք հնարավոր է ստանալ,
- բյուջեի կանխատեսումը, թե, մոտավորապես ինչքա՞ն կծախսվի արշավի վրա,
- միավորների քանակը, որոնք կստանան գնորդները ամեն մի կարծիքի դիմաց: Ավտոմատ ընտրության համար սահմանում ենք առաջարկվող միավորների քանակ, որը փոփոխել չի ստացվի:
Ապրանքների քանակը փոխվում է ամեն օր։ Բյուջեի սահմաններից դուրս չգալու համար, հետևե՛ք արշավի քայլերին:
-
Սեղմե՛ք Запустить («Գործարկել»):
Որպեսզի ապրանքներն արագ ստանան իրենց առաջին 10 կարծիքները, մենք կսահմանենք առաջարկվող դրույքաչափեր դրանցից յուրաքանչյուրի համար: Դրանք փոխել հնարավոր չի լինի: Արշավի ապրանքների ցանկը թարմացվում է ավտոմատ կերպով՝ երբ ապրանքը ստանում է 10 կարծիք, մենք այն հեռացնում ենք արշավից և առանց կարծիքների նոր կարգավիճակներ ենք ավելացնում դրան:
Երբ բոլոր ապրանքները ստանան 10 կարծիք, արշավը դեռ կլինի «Ակտիվ է» կարգավիճակում։ Դրա համար ծախսեր չեն լինի, մինչև չհայտնվեն նոր ապրանքներ առանց կարծիքի կամ մինչև վերջին կարծիքից 14 օր չանցնի: Խորհուրդ ենք տալիս անմիջապես չանջատել արշավը՝ այս կերպ ապրանքները միշտ թարմ կարծիքներ կունենան:
Արշավը դադարեցնելու համար փոխարկիչը դրե՛ք
կարգավիճակին:
Ձեռքով արշավ «Գրավե՛ք գնորդներին կարծիքների համար միավորներով» #
Եթե Դուք վաճառում եք նույն ապրանքը FBO-ում և FBS-ում, այն կունենա իր SKU ID-ն յուրաքանչյուր սխեմայի վրա: Ավելացրե՛ք երկու SKU-ներն էլ արշավին, որպեսզի հաճախորդները միշտ տեսնեն այս ապրանքի պիտակը, քանի դեռ արշավը վավեր է:
-
Товары → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ միավորների համար») բաժնում սեղմե՛ք Новый список товаров («Ապրանքերի նոր ցանկ»):
-
Մտածե՛ք արշավի անվանում:
-
Նշե՛ք արշավի մեկնարկի և ավարտի ամսաթիվը: Եթե չնշեք ավարտի ամսաթիվը, արշավն ակտիվ կլինի այնքան ժամանակ, մինչև հավաքենք բոլոր կարծիքները:
-
Սեղմեք Добавить товары («Ավելացրեք ապրանքներ»): Ապրանքները կարելի է.
- փնտրել անվանումով կամ SKU-ով,
- զտել ըստ կատեգորիաների, ապրանքանիշի, գնի և կարծիքների քանակի,
- ավելացնել ցանկով. միացրեք Режим списка («Ցանկի ռեժիմ») և միանգամից ներմուծեք մի քանի արտիկուլներ կամ նույնացուցիչներ:Ցանկը կարելի է պատճենել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի ապրանքների հաշվետվությունից:
Դրանից հետո սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»): Ապրանքների համար կսահմանենք կարծիքների դիմաց առաջարկվող միավորների քանակ: Արշավը գործարկելուց հետո կկարողանաք նշել ձեր արժեքները, բայց նվազագույնից ոչ պակաս:
-
Прогноз бюджета («Բյուջեի կանխատեսում») դաշտում կցուցադրենք կարծիքների հավաքագրման մոտավոր արժեքը՝ հաշվի առնելով սահմանված առաջարկվող դրույքաչափերը:
-
Սեղմե՛ք Запустить («Գործարկել»):
-
Собрать отзывов («Հավաքագրել կարծիքներ») սյունակում նշե՛ք, թե քանի կարծիք պետք է հավաքագրել յուրաքանչյուր ապրանքի համար՝ նշված թվով կարծքիներ ստանալուց հետո հավաքագրումը կավարտվի: Կարծիքների նվազագույն քանակը 10 է:
Միանգամից մի քանի ապրանքների համար կարծիքների քանակը նշելու համար՝
-
Ընտրե՛ք անհրաժեշտ ապրանքները և սեղմե՛ք Дополнительно → Настроить ставки и число отзывов («Լրացուցիչ → Սահմանել դրույքաչափեր և կարծիքների քանակ»):
-
Նշե՛ք բովանդակությունը՝ կախված ապրանքի գնից:
-
Սեղմե՛ք Применить («Կիրառել»): Եթե մուտքագրել եք բովանդակությունը և ցանկանում եք վերադարձնել Ozon-ի առաջարկած տարբերակները, սեղմե՛ք Сбросить значения до рекомендованных → Применить значения («Հեռացնել բովանդակությունը մինչև առաջարկվողները → Կիրառել բովանդակությունը»):
Լռելյայնորեն, Ozon-ը կսահմանի առաջարկվող դրույքաչափերը յուրաքանչյուր ապրանքի համար: Կարող եք փոխել դրանք ցանկացած պահի:
Արշավի անվան տակ գտնվող վահանակում կարող եք տեսնել կարծիքներ հավաքագրելու մասին տեղեկատվությունը՝
- արշավի տեսակը,
- անցկացման ժամանակը,
- ապրանքների քանակը,
- բյուջեի կանխատեսումը:
Ցանկացած պահի Դուք կարող եք՝
- Դադարեցնել կարծիքների հավաքագրումը՝ սեղմե՛ք Дополнительно → Остановить кампанию («Լրացուցիչ → Դադարեցնել արշավը»):
- Խմբագրել ապրանքների ցանկը՝
- Որպեսզի ջնջեք ապրանքները, ընտրե՛ք անհրաժեշտը և սեղմե՛ք Удалить («Ջնջել») ու հաստատեք գործողությունը:
- Որպեսզի ավելացնեք ապրանքներ, սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»): Որոնման համար օգտագործե՛ք ապրանքի անվանումը կամ նրա արտիկուլը:
-
Ի՞նչ է նշանակում «Բեյջը թաքնված» կարգավիճակը #
Նշանակում է, որ բավականաչափ գնորդներ են գտնվել, ովքեր գնել են ապրանքը: Ozon-ը սպասում է, որ նրանք թողնեն կարծիքներ, ուստի մենք թաքցրել ենք պիտակը, որպեսզի չծախսենք Ձեր բյուջեն: Գնորդների թիվը համապատասխանում է այն արժեքին, որը Դուք նշել եք ապրանքի համար Собрать отзывов («Հավաքել կարծիքներ») սյունակում:
Եթե գնորդը կարծիք չթողնի պատվերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապա պիտակը կրկին կհայտնվի Ձեր անձնական հաշվի ցանկի կարգավորումներում և կայքի ապրանքի վրա:
Փոխել կարծիքների հավաքագրման կարգավորումները #
Դուք կարող եք ցանկացած պահի փոխել կարգավորումներն արշավների համար, որոնք ստեղծվել են ձեռքով։ Դրա համար՝
-
Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») էջում ընտրեք արշավը:
-
Սեղմե՛ք Дополнительно → Настроить ставки и число отзывов («Լրացուցիչ → Սահմանել դրույքաչափեր և կարծիքների քանակ»):
-
Յուրաքանչյուր գնային կատեգորիայի ապրանքների համար նշեք.
- Собрать отзывов («Հավաքել կարծիքներ») սյունակում՝ որքա՞ն կարծիք է անհրաժեշտ հավաքել: Այդ քանակին հասնելուց հետո հավաքը կդադարեցվի: Կարելի է նշել 10-ից ոչ պակաս:
- Текстовый («Տեքստային»), С фото («Լուսանկարով») և С видео («Տեսանյութով») սյունակներում՝ միավորների քանակը, որոնք կստանան գնորդները տարբեր կարծիքների դիմաց:
-
Սեղմե՛ք Применить («Գործարկել»):
Կոնկրետ ապրանքների համար կարծիքների և դրույքաչափերի քանակ նշելու համար.
- Սրանկյուն նշանով ընդգծեք անհրաժեշտ ապրանքները և սեղմե՛ք Настроить ставки и число отзывов («Սահմանել դրույքաչափեր և կարծիքների քանակ»):
- Բացվող պատուհանում յուրաքանչյուր գնային կատեգորիայի ապրանքների համար նշեք այն կարծիքների քանակը, որոնք ցանկանում եք հավաքել և այն միավորների քանակը, որոնք կստանան գնորդները:
- Սեղմե՛ք Применить («Գործարկել»):
Հաշվել միավորների ընդհանուր քանակը #
Այն ապրանքները, որոնց համար արդեն սահմանված են կարծիքների համար նվազագույն՝ 50, 60, 70 կամ 80, 100, 100 միավոր, դրույքաչափերը կմնան նույնը։
Եթե Դուք թարմացնեք կարգավորումները, կսահմանվեն նոր կանոններով նվազագույն դրույքներ՝
- տեքստային կարծիքի համար՝ 100 միավոր,
- լուսանկարով կարծիքի համար՝ 150 միավոր
- վիդեոյով կարծիքի համար՝ 150 միավոր։
Եթե երեք ապրանքների ցանկի համար նշել եք հետևյալ արժեքները՝
Ապրանք | Կարծիքների քանակ | միավորներ առանց նկարի 1 կարծիքի համար | միավորներ նկարով 1 կարծիքի համար | միավորներ վիդեոյով 1 կարծիքի համար |
---|---|---|---|---|
1 | 10 | 100 | 150 | 150 |
2 | 20 | 110 | 170 | 180 |
3 | 30 | 100 | 180 | 200 |
Կարծիքների համար միավորների ընդհանուր քանակը կլինի 10 × 150 + 20 × 180 + 30 × 200 = 11100։
Եթե ապրանքը հանեք վաճառքից կամ այն սպառվի, ապա կարծիքների հավաքումը կդադարի:
Եթե ապրաքի կարծիքները վատ են հավաքվում,
Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») էջում ապրանքների ցանկի անվանման կողքին կհայտնվի
նշանը։
Այս դեպքում առաջարկում ենք՝
- Потенциальные отзывы («Պոտենցիալ կարծիքներ») սյունակում ստուգել, որ ապրանքը դեռ ունի գնորդներ, ովքեր կարող են գնահատել այն,
- ստուգել, որ վարձատրության չափը համապատասխանում է կամ գերազանցում է առաջարկվող դրույքաչափերը,
- փորձել ավելացնել ապրանքի կարծիքի միավորների քանակը:
Նվազագույն և առաջարկվող դրույքաչափեր #
ապրանքի գին՝ ռուբլով | Միավորների նվազագույն քանակ 1 կարծիքի դիմաց | Միավորների առաջարկվող քանակ 1 կարծիքի դիմաց | Միավորների առավելագույն քանակ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Տեքստային | Լուսանակրով | Տեսանյութով | Տեքստային | Լուսանկարով | Տեսանյութով | ||
մինչև 500 | 100 | 150 | 150 | 150 | 200 | 200 | 500 |
501–2 000 | 150 | 200 | 200 | 3 000 | |||
2 001–5 000 | 200 | 350 | 350 | 5 000 | |||
5 001–20 000 | 400 | 600 | 600 | 5 000 | |||
20 001–50 000 | 150 | 200 | 200 | 600 | 800 | 800 | 10 000 |
от 50 001 | 200 | 250 | 250 | 900 | 1 100 | 1 100 | 15 000 |
Մանրամասն կարծիքի դրույքաչափեր #
Մանրամասն կարծիք-ն աշխատում է թեստային ռեժիմով և ոչ բոլոր վաճառողներին է հասանելի:
Ապրանքի գին՝ ռուբլով | Միավորների նվազագույն քանակ 1 կարծիքի դիմաց | Միավորների առաջարկվող քանակ 1 կարծիքի դիմաց | Միավորների նվազագույն քանակ |
---|---|---|---|
մինչև 500 | 300 | 400 | 500 |
501–2 000 | 300 | 400 | 3 000 |
2 001–5 000 | 300 | 600 | 5 000 |
5 001–20 000 | 300 | 1 000 | 5 000 |
20 001–50 000 | 400 | 1 500 | 10 000 |
50 001-ից | 500 | 2 000 | 15 000 |
Հաշվարկել տրամադրված միավորների համար վճարվելիք գումարը #
Ձեզնից գանձվում է գնորդին վճարած միավորների համար (1 միավոր = 1 ռուբլի առանց ԱԱՀ-ի), Ozon-ի միջնորդավճար՝ միավորների գումարի 20%-ի չափով և ԱԱՀ՝ յուրաքանչյուր ապրանքի համար ստացված գումարի 20%-ի չափով: Սա կարտացոլվի կատարված աշխատանքների վկայականներում, որոնք Դուք ստանում եք ամեն ամիս:
Օրինակ
Դուք նշել եք ապրանքի համար կարծիքի միավորներ՝
- առանց նկար՝ 100,
- նկարով՝ 150,
- վիդեոյով՝ 150։
Գնորդները թողել են այդ ապրանքի համար՝
- 5 կարծիք առանց նկար,
- 4 կարծիք նկարով,
- 3 կարծիք վիդեոյով։
Վճարված միավորների ընդհանուր քանակը ռուբլիով՝
5 × 100 (վճարված միավորները առանց նկար կարծիքների համար) + 4 × 150 (վճարված միավորները նկարով կարծիքների համար) + 3 × 150 (վճարված միավորները վիդեոյով կարծիքների համար) = 1550 ռուբլի
Ծառայությունների մատուցման գումարը՝
1550 ռուբլի (վճարված միավորների ընդհանուր քանակը ռուբլիով) + 310 ռուբլի (Ozon-ի միջնորդավճար՝ միավորների գումարի 20%-ի չափով) + 372 ռուբլի (ընդհանուր միավորների 20%-ը, ներառյալ Ozon-ի միջնորդավճարը) = 2232 ռուբլի
Գործիքի հաշվարկային ժամանակահատվածի համար ծախսերը կարող եք տեսնել՝
-
Финансы → Начисления («Ֆինանսներ → Հաշվարկներ»)բաժնում)։
Ավելի մանրամասն հաշվետվության համար -
Финансы → Баланс на сегодня («Ֆինանսներ → Այսօրվա հաշվեկշիռը») էջի Услуги («Ծառայություններ») բլոկում։
Անձնական հաշվում գործիքի ծախսերը նշված են առանց ԱԱՀ-ի:
Տվյալները թարմացնում ենք ամեն օր։
Ե՞րբ կարող է գնորդը չստանալ կարծիքների համար միավորներ #
- Կարծիքը խախտում է կարծիքների հրապարակման կանոնները, և ստուգման ժամանակ մերժվել է մոդերատորի կողմից։
- Գնորդը թողել է կարծիք առանց տեքստի։ Օրինակ, կազմված է միայն վարկանիշից։ «Կարծիքների համար միավորներ» արշավի կանոններով կարծիքը պետք է պարունակի տեքստ, նկար կամ վիդեո։
- Գնորդը օգտվել է «Չգնահատել տվյալ ապրանքը» գործառույթից։
Եթե գնորդը դիմել է «Կարծիքների համար միավորներ» արշավի հետ կապված հարցով վաճառողին չաթի միջոցով, խորհուրդ տվե՛ք նրան գրել Ozon-ի աջակցման չաթին։
Ե՞րբ են կարծիքին պատասխանում զանգերի կենտրոնի օպերատորները #
Եթե օգտատերը դժգոհ է Ozon-ի ծառայություններից, կան հեղինակության ռիսկեր կամ հաճախորդին կորցնելու ռիսկեր:
Կապվել կարծիքը թողած օգտատիրոջ հետ #
Ozon-ը չի փոխանցում օգտատերերի տվյալները երրորդ անձանց։
Դուք կարող եք կապ հաստատել գնորդի հետ՝
- Չաթի միջոցով, եթե գնորդը գրել է Ձեզ ավելի շուտ։
- Գրելով պատասխան նրա կարծիքին։ Դրա համար գրանցվեք Ozon-ի կայքում որպես վաճառողի պաշտոնական ներկայացուցիչ՝ նշելով էլեկտրոնային հասցեն։
Ozon Seller հավելվածով կարծիքների հետ աշխատանքը #
Ներբեռնե՛ք Ozon Seller հավելվածը App Store կամ Google Play և մտե՛ք մուտքանունի և գաղտնաբառի միջոցով Ձեր անձնական հաշիվ։ Հավելվածում Դուք կարող եք՝
- տեսնել կարծիքները,
- զտել և դասավորել դրանք ըստ պարամետրերի,
- պատասխանել մեկնաբանություններին,
- կարգավորել ծանուցումներ նոր կարծիքների մասին։