Ապրանքների ցուցադրումը Ozon-ում

Շատ կատեգորիաների ապրանքներ ցուցադրվում են Ozon-ում միանման: Բջջային հավելվածում քարտի տեսքը և բլոկների գտնվելու վայրը կարող են տարբերվել, բայց ապրանքի մասին հիմնական տեղեկատվությունը նույնը կլինի:

Իմանալ ավելին ապրանքների քարտերի պահանջների մասին

Փորձեք ապրանքի քարտը հնարավորինս ամբողջական դարձնել: Դա չի ազդի որոնման արդյունքների վրա, բայց օգտատերերի ուշադրությունը կգրավի դեպի ձեր ապրանք:

Իմանալ ավելին Ozon-ում որոնումների մասին

Ընդհանուր տեղեկություններ ապրանքի մասին #

Երբ օգտատերը կայքում կամ հավելվածում գտնում է անհրաժեշտ ապրանքը և բացում դրա քարտը, առաջին հերթին տեսնում է ապրանքի մասին ընդհանուր տեղեկատվությունը։

Մենք փնտրում ենք ապրանքի քարտում բլոկների ցուցադրման ավելի արդյունավետ տարբերակներ՝ հաճախորդների հետաքրքրությունը և վաճառքը մեծացնելու համար: Այդ պատճառով ապրիլի 3-ին մեկնարկեց փորձարկումը՝ գնորդների 10%-ը կտեսնի տեղեկատվություն դիտումների և գնումների քանակի մասին:
Իմանալ ավելին թեստավորման մասին

Ապրանքի քարտի վերնագիր #

Վերնագիրը գտնվում է քարտի վերևում, և այն ներառում է.

  • Կատեգորիան և ապրանքի տեսակը, որոնք դուք նշել եք քարտը ստեղծելիս:
  • Ապրանքի անվանումը․ ստեղծվում է անվանման ձևանմուշը կամ նշվում է ձեր կողմից ձեռքով:
  • Քարտի գործունեություն․ բաղկացած է հաճախորդների կարծիքներից, տեսանյութերից և հարցերից:
  • Գործիքներ․ *В избранное (Ավելացնել ֆավորիտներում), Добавить к сравнению (Ավելացնել համեմատելու համար) և Поделиться (Կիսվել) կոճակները:
  • Ապրանքի կոդը — դիրքի նույնականացում Ozon համակարգում: Այն կարող եք գտնել ապրանքների հաշվետվության մեջ՝ FBO Ozon SKU ID կամ FBS Ozon SKU ID դաշտում:

Նաև քարտի վերնագրում կարող են լինել նշումներ՝ գունավոր պիտակներ, որոնք գրավում են գնորդների ուշադրությունը և ավելացվում ավտոմատ կերպով, որոշակի պայմանների պահպանման դեպքում: Օրինակ, եթե դուք թարմացրել եք ձեր տեսականին, կհայտնվի «Новинка» («Նորույթ») նշումը, իսկ եթե ձեր ապրանքը հաճախակի է գնվում՝ «Бестселлер» («Բեսթսելեր»):

Մեդիա բովանդակություն #

Բլոկ, որը պարունակում է տեսողական տեղեկատվություն ապրանքի մասին: Այն ներառում է.

  • Գլխավոր լուսանկարը։
  • Լրացուցիչ լուսանկարներ:
  • Տեսանյութ։
  • Տեսանյութի շապիկը․ կարճ տեսանյութ, որը փոխարինում է ապրանքի գլխավոր լուսանկարին: Եթե օգտագործում եք առաջխաղացում՝ «Տրաֆարետների» օգնությամբ, մենք կցուցադրենք տեսանյութի առաջին 8 վայրկյանները քարտում և կատալոգում:

Իմանալ ավելին ապրանքի լուսանկարի և տեսանյութի մասին

Որոնման արդյունքներում ապրանքանիշի տարբերանշանը տեղադրում ենք արտադրանքի սալիկի վրա, եթե՝

  • ապրանքը պատկանում է այս տեսակներից մեկին՝ Одежда, обувь или аксессуары («Հագուստ, կոշիկ կամ աքսեսուար»),
  • վճարել եք ապրանքանիշի առաջխաղացման համար,
  • ներկայացրել եք ապրանքների օրիգինալությունը հաստատող փաստաթղթեր:

Արտադրանքի քարտի վրա տարբերանշանը տեղադրված չէ:

Նշումներ #

Գլխավոր լուսանկարում կհայտնվեն նշումներ, եթե ապրանքը.

  • մասնակցում է վերջնավաճառքի․ կտեղադրենք հատուկ նշում՝ գովազդի անվանումով և զեղչի չափով.
  • հաճախ վերադարձվում է․ կավելացնենք «Շատ վերադարձված» նշումը:

Կատեգորիաների մեծ մասի համար նշումները ցուցադրվում են կայքի վերին աջ անկյունում, իսկ հավելվածում՝ ստորին ձախ անկյունում:


Նշում «Շատ վերադարձված»

Ozon-ը համեմատում է կատեգորիայի ապրանքները նույն գնային սեգմենտում և ավելացնում է նշում, եթե ապրանքի վերադարձի տոկոսը միջինից առնվազն 10 անգամ բարձր է:

Ամեն շաբաթ վերադարձի տոկոսը վերահաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Количество возвратов («Վերադարձների թիվը») և Количество отмен («Չեղարկվածների թիվը»)․ վերջին 365 օրվա ընթացքում ապրանքների բոլոր վերադարձներն ու չեղարկումները հետևյալ պատճառներով.

  • ապրանքների անբավարար որակ,
  • վերադարձ երաշխիքով,
  • փաթեթավորման հետ կապված խնդիրներ,
  • լոգիստիկայի հետ կապված խնդիրներ. եթե առաքում եք ապրանքներ ոչ ինտեգրված մեթոդով կամ ինքնուրույն՝ realFBS սխեմայով:

Количество заказов («Պատվերների քանակը»)․ քանի անգամ է ապրանքը պատվիրվել վերջին 365 օրվա ընթացքում:

Նշումը չի ազդում ապրանքի վարկանիշի, վաճառողի վարկանիշի և Ozon-ի որոնման արդյունքների վրա:

Այն հնարավոր չէ ձեռքով հեռացնել. հնարավոր է միայն նվազեցնել վերադարձի տոկոսը և սպասել կատեգորիայում ցուցանիշի վերահաշվարկին:

Տարբերակներ և հիմնական բնութագրեր #

Բլոկը գտնվում է մեդիա բովանդակության և գնի ու առաքման մասին տեղեկատվության միջև: Այն ցուցադրում է.

  • Варианты товара («Ապրանքի տարբերակներ».՝) ըստ ծավալի, չափի, գույնի, երկարության, քաշի և այլ չափանիշների: Եթե միավորեք քարտերը, օրինակ, նշեք տարբեր ծավալներ և բույրեր նույն արտադրողի փոշու համար, ապա միավորված դիրքերի միջև անցումը նույնպես կլինի այս բլոկում: Եթե ապրանքի տարբերակներից մեկը սպառվի, այն կընդգծվի, բայց գնորդը կկարողանա բացել այդ ապրանքի քարտը և տեսնել տեղեկատվություն դրա մասին:

  • Ключевые характеристики товара («Ապրանքի հիմնական բնութագրերը»)․ կարող են տարբեր լինել՝ կախված կատեգորիայից: Օրինակ, եթե օգտատերը ընտրում է դուռ, նա ապրանքի քարտում կտեսնի դրա չափը, հաստությունը և նյութը, որից այն պատրաստված է: Իսկ եթե գնորդը փնտրում է սմարթֆոն, ապա կտեսնի օպերացիոն համակարգը, էկրանի չափսերը և ներկառուցված հիշողությունը:

  • Логотип бренда («Բրենդի տարբերանշանը»)․ եթե ապրանքը բրենդավորված է՝ տարբերակների վերևում կցուցադրվի ընկերության տարբերանշանը:

Իմանալ ավելին ապրանքանիշի մասին

Գնումների և դիտումների քանակը #

Ապրիլի 3-ից իրականացվում է թեստավորում՝ գնորդների 10%-ը քարտերում կտեսնի, թե քանի անգամ են ապրանքը դիտել կամ գնել։ Մենք կստուգենք, թե ինչպես կազդեն նոր բլոկները գնորդի հետաքրքրության և վաճառքի վրա:

Թեստի համար չենք օգտագործում իրական վիճակագրություն գնումների և դիտումների վերաբերյալ. բոլոր արժեքները հաշվարկում ենք ավտոմատ կերպով։

Ստացված ցուցանիշները.

  • արտացոլում են իրական պահանջարկի դինամիկան և միշտ տարբերվում են իրական տվյալներից,
  • օգտագործվում են միայն թեստի համար,
  • չեն ազդում վաճառողի վարկանիշի վրա:

Նոր բլոկները կցուցադրենք Ozon կայքում. դրանք հասանելի կլինեն միայն ավտորիզացված գնորդներին:

Եթե վիջեթների աշխատանքի հետ կապված խնդիրներ եք նկատում, գրեք անջակցության ծառայությանը: Контент/Работа с карточкой товара → Отображение товара на сайте → Отображение спроса на товар («Բովանդակություն/Աշխատանք ապրանքի քարտի հետ → Ապրանքների ցուցադրում կայքում → Ապրանքների պահանջարկի ցուցադրում»).

Արժեքի և առաքման մասին տեղեկատվություն #

Ապրանքի քարտի աջ կողմում նշված է գնի և առաքման մասին տեղեկատվությունը:

Ապրանքների արժեքը #

Քարտում ապրանքը կարող է ունենալ մի քանի արժեք.

  • Սև․ ամբողջական արժեքն առանց զեղչերի և ակցիաների:
  • Կարմիր․ շահավվետ զեղչով գին:
  • Կանաչ․ Ozon Քարտով վճարելու դեպքում ապրանքի արժեքը, որը գնորդը կարող է ձևակերպել իր անձնական հաշվում:
    Ինքներս ենք որոշում, թե ով կունենա նման գին։ Հավելյալ զեղչը վերցնում ենք մեզ վրա։ Նման արժեք ստանալու համար սկզբնական արժեքը պետք է ձեռնտու լինի գնորդին, իսկ ապրանքը՝ հանրաճանաչ։

Добавить в корзину («Ավելացնել զամբյուղում») կոճակի տակ նշված են ձեր պատվերի առաքման մոտավոր ժամկետները:

Առաքում #

Բլոկը գտնվում է գնի տեղեկատվության տակ: Այն ցուցադրում է.

  • օգտատիրոջ բնակավայրը կամ հստակ հասցեն, որտեղ գնորդը կարող է ստանալ պատվերը,
  • առաքման տարբերակները և արժեքները:

«В наличии» («Առկա») դաշտում կարող եք տեսնել, թե արդյոք ապրանքը սպառվում է: Եթե պահեստում մնացել են ապրանքներ՝

  • 4–5 հատ․ կհայտնվի «осталось мало» («քիչ է մնացել») գրվածքը,
  • 4 հատից պակաս․ գնորդը կտեսնի մնացորդների ճշգրիտ թիվը:

Տեղեկատվություն վաճառողի մասին #

Ընդհանուր տեղեկատվություն վաճառողի մասին #

Այս բլոկում գնորդը կարող է.

  • տեսնել խանութի անվանումը և տարբերանշանը,
  • տեսնել խանութի մասին լրացուցիչ տեղեկություններ՝ իրավաբանական անձի անվանումը և հասցեն, խանութի աշխատանքային ժամերը:

Վստահության գործոններ #

Այն չափանիշներն են, որոնցով գնորդը կհասկանա, թե արդյոք կարող է վստահել ձեզ: Բլոկում ցուցադրվում է․

  • Рейтинг ваших товаров («Ձեր ապրանքների վարկանիշը»)․ այն ստանում եք Ozon-ի հետ համագործակցության արդյունքում:
  • Гарантии площадки («Հարթակի երաշխիքներ»)․ օրինակ՝ վճարման անվտանգություն և պատվերը վերադարձնելու հնարավորություն: Դրանք երաշխավորում ենք մենք. դրա համար ձեզ հարկավոր չէ որևէ լրացուցիչ բան անել:

Այլ ապրանքների առաջարկություններ #

Ամենից հաճախ բաժինը գտնվում է վաճառողի տեղեկատվության տակ, սակայն կարող է երևալ նաև քարտի այլ հատվածներում: Այլ ապրանքների առաջարկությունները թույլ են տալիս գնորդին ընտրել կայքում լավագույն տարբերակը: Օգտագործողը տեսնում է ամենահետաքրքիր առաջարկները: Դրանք կարող են լինել բլոկներ.

  • Рекомендуем также («Նաև խորհուրդ ենք տալիս»)․ նմանատիպ ապրանքներ այս կատեգորիայից:
  • Покупают вместе («Գնում են միասին»)․ ապրանքներ, որոնք կարող են օգտակար լինել օգտատիրոջը, եթե նա նախատեսում է գնել ձեր ապրանքը: Օրինակ՝ ատամի մածուկի հետ խորհուրդ ենք տալիս գնել ատամի խոզանակ։
  • Спонсорские товары («Հովանավորչական ապրանքներ»)․ գովազդային բլոկ՝ առաջարկներով վաճառողների կողմից, ովքեր ապրանքները առաջխաղացնում են «Տրաֆարետների» միջոցով:
  • Другие предложения от продавцов («Այլ առաջարկներ վաճառողներից»)․ նույն ապրանքները այլ խանութներում:

Նկարագրություն և բնութագրեր #

Այս բլոկում ցուցադրում ենք տեղեկատվություն այն ապրանքի մասին, որը դուք նշել եք ստեղծելիս:

Նկարագրություն #

Ապրանքի մասին տեքստն է Аннотация («Ծանոթագրություն») դաշտում: Նկարագրությունը կազմված է ազատ ոճով, բայց պետք է համապատասխանի պահանջներին: Խուսափեք որոնվող արտահայտություններից, որոնք չեն համապատասխանում ապրանքին:

Իմանալ ավելին նկարագրության մասին

Եթե այդ բլոկում տեքստի փոխարեն ցուցադրվում է լուսանկար կամ տեսանյութ, նշանակում է, որ այն ստեղծելու համար օգտագործվել է rich բովանդակություն: Սա գործիք է, որը թույլ է տալիս ապրանքի քարտի մեջ բեռնել մուլտիմեդիա տարրեր և այն ավելի գրավիչ դարձնել հաճախորդների համար:

Իմանալ ավելին rich բովանդակության մասին

Կայքում rich բովանդակությունը լիովին փոխարինում է տեքստային նկարագրությանը: Բջջային հավելվածում ցուցադրվում է ապրանքի ստանդարտ նկարագրության տակ:

Բնութագրերը #

Կարող են լինել որակային կամ տեխնիկական պարամետրերը, ապրանքանիշը, մոդելը, սերիան, նպատակը, պիտանելիության ժամկետը, ամբողջականությունը, արտադրող երկիրը: Ապրանքի բնութագրերը կախված են դրա կատեգորիայից:

Կարևոր է նշել միայն ապրանքի իրական բնութագրերը: Եթե քարտը ծանրաբեռնված է մանրամասներով, դա կփչացնի հաճախորդների տպավորությունը և կարող է նվազեցնել դիրքը որոնման դաշտում և կատեգորիաներում:

Իմանալ ավելին բնութագրերի մասին

Կարծիքներ և հարցեր ապրանքի վերաբերյալ #

Բլոկը գտնվում է ապրանքի քարտի վերջում: Այն պարունակում է․

  • Отзывы о товаре («Կարծիքներ ապրանքի մասին»)․ գնորդների կարծիքներ ապրանքի մասին լուսանկարներով և տեսանյութերով: Աջ կողմում կարող եք տեսնել ապրանքի վարկանիշը և գնահատականների մանրամասն վիճակագրությունը:
  • Вопросы и ответы о товаре («Հարցեր և պատասխաններ ապրանքի մասին»)։
    Իմանալ ավելին գնորդների հարցերի և պատասխանների մասին

Hide menu

Show menu