Էջի տեղեկատվությունը նախատեսված է արտերկրից վաճառողների համար։
Եթե վաճառում եք Ռուսաստանից, մարքեթփլեյսի Գիտելիքների բազայում ուսումնասիրե՛ք Առաջխաղացում բաժինը և Տրաֆարետներ հոդվածը։
Տրաֆարետներն ապրանքների առաջխաղացման գործիքներ են։ Դուք վճարում եք միայն քլիքների համար` առաջխաղացման էջից ապրանքի քարտ անցնելուց հետո։
Տրաֆարետներով դուք կարող եք՝
- Միջինում 3,2 անգամ բարձրացնել քարտի ծածկույթը։ Սա Ozon-ի 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներ են,
- Պոտենցիալ գնորդներին հաճախակի ցուցադրել ապրանքները,
- Տեղադրել ապրանքը հատուկ առանձնացված տեղերում։
Առաջարկներն արտացոլվում են՝
-
Կատեգորիաների և որոնման արդյունքների էջերում, ինչպես նաև գովազդվող ապրանքների հավաքածուների էջերում։
-
Առաջարկվող ապրանքների շարքերում՝
- ապրանքների քարտերում,
- զամբյուղում,
- կայքում պատվեր գրանցելու էջերում,
- պատվերի վճարումից հետո,
- կարծիքների և հարցերի հավելվածներում։
-
Որոնման արդյունքների, կատեգորիաների և գովազդվող ապրանքների հավաքածուների էջերի առաջին 12 տեղերում։
Գործարկել առաջխաղացում Տրաֆարետների օգնությամբ #
Եթե ունեք պարտք, չեք կարող օգտագործել առաջխաղացման գործիքները։ Մենք կվերադարձնենք դրանց հասանելիությունը, երբ հաշվեկշիռը դրական դառնա։
-
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում սեղմե՛ք Создать кампанию («Ստեղծե՛լ արշավ»)։
-
Նշե՛ք արշավի անվանումը։
-
Ավտոմատ կերպով կմիացնենք Ավոտմատ ռազմավարությունը։ Համակարգը հաշվի կառնի ընտրված կատեգորիաների մրցակցությունը և դրույքաչափը կփոխի այնպես, որպեսզի ապրանքը հնարավորիս հաճախ ցուցադրվի բյուջեի սահմաններում։
Հետևելու և ձեռքով դրույքաչափերը կառավարելու համար միացրե՛ք ավտոմատ ռազմավարությունը։
Կարող եք փոխել դրույքաչափերի կառավարման ռազմավարությունն արշավի մեկնարկից հետո։
Մանրամասներ արշավների կառավարման մասին
- Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») կոճակը։ Կարող եք ձեռքով ընտրել աապրանքները կամ նշել կոդերի և ID-ների ցանկը։
- Արշավի համար սահմանե՛ք շաբաթական բյուջե՝
- ավտոմատ ռազմավարությամբ՝3500 ռուբլուց սկսած,
- դրույքաչափերի ձեռքով կառավարմամբ՝ 7000 ռուբլուց սկսած։
Կարտացոլվի առաջարկվող նվազագույն բյուջեն ձեր ապրանքների քանակի համար։ Արդյունավետ առաջխաղացման համար սահմանե՛ք առաջարկվող կամ ավելի բարձր արժեք։
Մանրամասներ շաբաթական բյուջեի մասին
-
Միացրեք բյուջեի ավտոմատ բարձրացումը: Նշեք այն տոկոսներով սկսած շաբաթական բյուջեի գումարից՝ 10%-ից մինչև 50%: Եթե բյուջեն վերջանա, ապա այն ավտոմատ կերպով կավելանա մինչև ժամկետի ավարտը, և ապրանքները կշարունակեն գովազդվել։
Բյուջեի ավտոմատ բարձրացումը չմիացնելու համար մուտքագրեք 0%:
-
Էկրանի ներքևում սեղմեք Запустить («Գործարկել»):
Ձեր ապրանքները կսկսեն աճուրդի հանվել մրցակցային դրույքաչափերով:
Փոխել դրույքաչափը #
2024 թվականի հոկտեմբերի 17-ից կթարմացնենք տրաֆարետների նվազագույն դրույքաչափերը մինչև 7 ռուբլի մեկ քլիքի համար: Որոշ կատեգորիաների համար դրույքաչափը կմնա անփոփոխ կամ կնվազի։ Այն ապրանքների համար, որոնց համար դրույքաչափը ցածր կլինի նոր արժեքներից, մենք արժեքը կփոխենք մինչև նոր նվազագույնը:
Կատեգորիաների ցանկ, որոնց դեպքում դրույքաչափը չի փոփոխվի կամ կլինի ցածր(XLSX)
Եթե ձեզ մոտ միացված է ավտոմատ ռազմավարություն, դրույքաչփը փոխել չի ստացվի։ Դրանք տեղադրվում և ճշգրտվում են ավտոմատ կերպով յուրաքանչյուր որոնման հարցման համար, որպեսզի ապրանքն ստանա ավելի շատ քլիքներ
Արշավին ապրանքներ ավելացնելուց հետո ավտոմատ կերպով նրանց համար կսահմանենք մրցակցային առաջարկներ։ Դրանք փոխելու համար անցե՛ք Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժին և բացե՛ք արշավը։ Փոխե՛ք դրույքաչափը՝
- մեկ ապրանքի համար լրացրե՛ք Ставка («Դրույքաչափ») սյունակի դաշտը,
- Միանգամից մի քանի ապրանքների համար ընտրե՛ք դրանք, սեղմե՛ք Назначить ставку («Սահմանել դրույքաչափ») և նշե՛ք արժեք։
Նվազագույն դրույքաչափը 3 ռուբլի է մեկ քլիքի համար, սակայն այն կարող է տարբեր լինել ապրանքների որոշ կատեգորիաների և ենթակատեգորիաների համար: Դրույքաչափը ցուցադրվում է անձնական հաշվում առաջխաղացման կարգավորման ժամանակ:
ապրանքի կատեգորիաներ հայտով` մեկ քլիքի համար 3 ռուբլուց ավելի՝ գործում է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը
Ապրանքի կատեգորիա | Չափ նվազագույն առաջարկ ռուբլով |
---|---|
Աքսեսուարներ | 3–3,5 |
Հագուստ | 3–3,5 |
Ավտոպահեստամասեր | 3–3,5 |
Շինարարություն և վերանորոգում | 3–3,5 |
Կենցաղային քիմիական նյութեր | 4–4,5 |
Կահույք | 3–4,5 |
Գեղեցկություն և առողջություն | 3–4 |
Տուն և այգի | 3–3,5 |
Համակարգիչներ և նոութբուքեր | 3–4 |
Էլեկտրոտեխնիկայի աքսեսուարներ | 3–3,5 |
Ապրանքներ կենդանիների համար | 3–5 |
Դեղատուն | 3–5 |
Փոքր կենցաղային տեխնիկա | 3–3,5 |
Սմարթֆոններ և պլանշետներ | 3–3,5 |
Ապրանքներ սպորտի և հանգստի համար | 3–4 |
Սպորտային հագուստ | 3–3,5 |
Գումարները նշված են ԱԱՀ-ով։ Արժեքները կարող եք փոփոխել ցանկացած ժամանակ։ Նոր դրույքաչափի գործարկումը տևում է 1-3 ժամ։ Մրցակցող դրույքաչափ սյունակում արտացոլվում է դրույքաչափը, որով կարող եք ստանալ 50% բոլոր հնարավոր դիտումնեից՝ ելնելով նախորդ երեք օրերի ընթացքում մրցակիցների դրույքաչափերի վիճակագրությունից։
Ինչպե՞ս ընտրել դրույքաչափ և բյուջե
Համեմատել որոնման դիրքերը ձեր արտադրանքի և մրցակիցների արտադրանքի համար, ինչպես նաև տեսնել, թե ինչ սակագներ և խթանման գործիքներ են օգտագործում այլ վաճառողներ հնարավոր է Аналитика → Товары в поиске → Что влияет на место в поиске («Վերլուծություն → Որոնվող ապրանքներ → Ինչն է ազդում որոնման վայրի վրա ») բաժնում:
Իմացեք ավելին «Ինչն է ազդում որոնման վարկանիշի վրա» գործիքի մասին
Ինչպե՞ս կառավարել արշավը #
Ինչպե՞ս ընտրել դրույքաչափ և բյուջե #
Որքան բարձր է դրույքաչափը, այնքան մեծ է հավանականությունը, որ գնորդները կտեսնեն ձեր ապրանքներն առանձնացված դիրքերում։ Այդպես ավելի արագ կստանաք առաջին դիտումնեը։ Փաստացի դրույքաչափը կարող է ավելի ցածր լինել, քանի որ ցուցադրված տեղից և մրցակիցների դրույքաչափերից կախված՝ համակարգը հաշվարկում է ամենահարմարը։ Միևնույն ժամանակ, այն չի կարող բարձր լինել ձեր նշած սահմանաչափից։
Բացի սահմանված դրույքաչափից մենք հաշվի ենք առնում ապրանքի քարտի մշակման որակը և գործոնները, որոնք ազդեցիկ են որոնման դիրքում։
Շաբաթական բյուջե #
Սա այն գումարն է, որը պատրաստ եք ծախսել 7 օրվա առաջխաղացման համար։ Ժամանակաշրջանի սկիզբը շաբաթվա այն օրն է, երբ ստեղծվել է արշավը։ Կամայական ընդմիջում սահմանել չի ստացվի, եթե նույնիսկ առաջխաղացումն անջատեք և վերագործարկեք ժամանակաշրջանի կեսից կամ վերջում։ Օրինակ՝ եթե արշավը ստեղծեք չորեքշաբթի օրը, բյուջեն կծախսվի մինչև հաջորդ երեքշաբթին ներառյալ։
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») էջում յուրաքանչյուր արշավի բյուջեով նախատեսված գումարի վրա սեղմելով՝ կարելի է տեսնել`
- շաբաթական արշավի օրերի սկիզբն ու վերջը, որի ընթացքում պետք է ծախսվեն գումարները,
- ծախսված գումարը,
- ընթացիկ ժամանակաշրջանում բյուջեի մնացորդը և օրերը,
- բյուջեի ավտոմատ բարձրացման պարամետրերը և այն գումարը, որով այն կավելանա սպառման դեպքում:
Նվազագույն շաբաթական բյուջե՝
- 3500 ռուբլի ավոտամատ ռազմավարությամբ արշավների համար,
- 7000 ռուբլի՝ձեռքով կառավարվող արշավների դրույքաչափերի համար։
Օրվա ծախսը կախված է ապրանքի պահանջարկից, բայց չի գերազանցում շաբաթական բյուջեի 25%-ը՝ պայմանով, որ արշավն աշխատում է առանց ընդմիջման։
Ժամանակաշրջանի սկզբում կամ կեսին առաջխաղացումը դադարեցնելու և վերջին օրը կրկին գործարկելու դեպքում շաբաթական բյուջեի մնացած գումարը կծախսվի։
Ավտոմատ ռազմավարությամբ արշավները կարող են ունենալ միջինից բարձր առաջարկ, իսկ ծախսը կարող է հասնել շաբաթական բյուջեի 50%-ին հենց առաջին օրը, եթե՝
- ավտոմատ ռազմավարությամբ արշավներում առաջխաղացումը դադարեցված և վերագործարկված է ժամանակաշրջանի կեսին կամ վերջում,
- արդեն գործարկված արշավում ձեռքով կառավարվող առաջարկների ռազմավարությունը փոխված է ավտոմատ ռազմավարության։
Բյուջեն արագ չսպառելու համար ռազմավարությունը փոխե՛ք ժամանակաշրջանի սկզբում կամ վերջում։
Եթե բյուջեն ծախսվի 7 օրից ավելի արագ, մենք կդադարեցնենք առաջխաղացումը մինչև նոր ընթացքի սկիզբը: Որպեսզի չսպասեք հաջորդ շաբաթվան, ավելացրեք արշավի բյուջեն՝ այն երկարացնելու համար կամ կարգավորեք բյուջեի ավտոմատ բարձրացումը:
Երբեմն բյուջեն գերծախս է ունենում։ Այս դեպքում այն կարգավորում ենք ժամանակաշրջանի վերջում՝ վճարելով միայն այն գումարը, որը սահմանել եք արշավի համար։ Իսկ արշավի հավաքած դիտումնեը պահպանվում են։ Կարգավորում դաշտում «-» նշանով կընդգծենք ապրանքների առաջխաղացման գերծախսի հաշվետվությունները։
Ինչպե՞ս բեռնել հաշվետվությունը
Արշավները, որոնք ստանում են ավելի քիչ դիտումներ, քան կարող են, կընդգծենք դեղին եռանկյունով իրենց բյուջեի դիմաց։
Ինչպե՞ս փոխել շաբաթական բյուջեն #
Շաբաթական բյուջեն մեծացնել կամ փոքրացնել կարելի է ցանկացած ժամանակ։ Դրա համար՝
- Անցե՛ք Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժին։
- Արշավի տողում՝ Бюджет («Բյուջե») սյունակում, սեղմե՛ք գումարի վրա։
- Նշե՛ք նոր արժեք և սեղմե՛ք Применить («Գործարկել») կոճակը։ Շաբաթական բյուջեն հաշվարկվում է՝ հաշվի առնելով ծախսված գումարը։
Օրինակ՝
Ձեր շաբաթական բյուջեն 10 000 ռուբլի է։ Դուք գործարկել եք ավտոմատ ռազմավարությամբ արշավ չորեքշաբթի օրը և առաջխաղացման համար մինչև շաբաթ օրը ծախսել եք 4000 ռուբլի։ Մնացած բյուջեն մինչև երեքշաբթի օրը 6000 ռուբլի է։ Օրինակ՝ դուք կարող եք՝
- բարձրացնել բյուջեի մնացորդը մինչև 8000 ռուբլի։ Դա անելու համար բյուջեն մեծացրե՛ք մինչև 12 000 ռուբլի,
- կրճատել բյուջեն մինչև 5000 ռուբլի։ Դա անելու համար շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի առաջխաղացման վրա ծախսեք մնացած 1000 ռուբլին և դադարեցրե’ք արշավը մինչև չորեքշաբթի,
- կրճատել բյուջեն մինչև 3500 ռուբլի։ Բյուջեն փոխելուց հետո մենք դադարեցնում ենք արշավը մինչև հաջորդ չորեքշաբթի։
Ինչպես հաշվարկել շաբաթական բյուջեն #
Շաբաթական բյուջեն հաշվարկելիս պետք է հաշվի առնել.
- արշավի ապրանքների քանակը,
- ապրանքի համար ձեր կողմից սահմանված միջին դրույքաչափը,
- CTR՝ քլիքների քանակի միջին հարաբերակցությունը ցուցադրումների քանակին,
- CR՝ պատվերի փոխակերպում,
- օրական պատվերների քանակը, որոնք դուք ակնկալում եք ստանալ յուրաքանչյուր ապրանքի համար։
Հաշվարկի օրինակ.
- արշավում ապրանքների քանակը՝ 4,
- միջին դրույքաչափ`10 ռուբլի մեկ քլիքի համար,
- CR՝ 5%,
- յուրաքանչյուր ապրանքի պատվերների համար ակնկալվող թիվը սկսած օրական 2-ից։
5% CR-ի դեպքում յուրաքանչյուր պատվերի համար անհրաժեշտ է 20 քլիք։
4 ապրանքների յուրաքանչյուրից 2 պատվեր ստանալու համար անհրաժեշտ է.
Սեղմումների քանակը × ապրանքի միջին դրույքաչափը× սպասվող պատվերների քանակը × ապրանքների քանակը = 20 × 10 × 2 × 4 × 7 = 11,200 ռուբլի շաբաթական բյուջե։
Բյուջեի ավտոմատ բարձրացում #
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, որպեսզի շաբաթական բյուջեն սպառելուց հետո գովազդը չդադարի: Եթե բյուջեն ավարտվի, այն ավտոմատ կերպով կավելանա շաբաթական բյուջեից Ձեր նշած տոկոսով մինչև ժամանակաշրջանի ավարտը:
Ավտոմատ բարձրացումը կարող է ակտիվացվել 1 անգամ տվյալ ժամանակահատվածում:
Եթե շաբաթական բյուջեն սպառելու պահին պատվերներ չունեք կամ Գովազդային ծախսերի մասնաբաժինը / ԳԾՄ-ը հավասար է կամ գերազանցում է 100%-ը, ավտոմատ բարձրացումը չի ակտիվանա:
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, արշավի ստեղծման և խմբագրման ժամանակ:
Ավտոմատ բարձրացումն անջատելու համար մուտքագրեք 0%:
Օրինակ 1
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
- շաբաթական բյուջե` 7000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:
Կիրակի օրը բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 7700 ռուբլի` ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի սկսվել է նոր շաբաթվա ժամանակահատվածը, բյուջեն վերադարձել է սկզբնական արժեքին՝ 7000 ռուբլի, ավտոմատ բարձրացման տոկոսը պահպանվել է՝ 10%:
Օրինակ 2
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝
- շաբաթական բյուջե՝ 8000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%:
Երկուշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 8800 ռուբլի՝ ապրանքները շարունակել են գովազդվել:
Երեքշաբթի փոխել եք`
- շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի՝ նոր արժեքը կսկսի գործել միանգամից,
- ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20%՝ կկիրառվի միայն հաջորդ ժամանակահատվածում, քանի որ այս շրջանում արդեն ակտիվացված է ավտոմատ բարձրացումը:
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%:
Օրինակ 3
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
- շաբաթական բյուջե` 8000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:
Կիրակի օրը փոխել եք բյուջեն 10 000 ռուբլի և ավտոմատ բարձրացման տոկոսը` 20%: Երեքշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 20%-ով մինչև 12 000 ռուբլի, ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը` 20%:
Ավտոմատ ռազմավարություն #
Դրույքաչափերի արժեքներին ինքնուրույն հետևելուց խուսափելու համար միացրե’ք ավտոմատ ռազմավարությունը։ Համակարգն ավտոմատ կերպով կսկսի փոխել դրույքաչափերը` կատեգորիաներում մրցակցությունը հաշվի առնելով այնպես, որ ապրանքները հնարավորինս հաճախ ցուցադրվեն շաբաթական բյուջեի սահմանում։
Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողներին և նրանց, ովքեր պատրաստ չեն հետևելու մրցակցության փոփոխություններին և պատվերների քանակին։
Ozon-ի 2023 թվականի տվյալներով՝ ավտոմատ ռազմավարությամբ արշավներում գովազդային ծախսերի մասնաբաժինը 22%-ով ավելի ցածր է, քան ձեռքով կառավարվող հայտերի արշավներում։
Նվազագույն բյուջե
Շաբաթական նվազագույն բյուջեն 3500 ռուբլի է:
Արշավների արդյունավետությանը կարելի է հետևել ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո։ Ալգորիթմերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձեր ապրանքի համար հարմար դրույքաչափ ընտրի՝ հաշվի առնելով տեղադրման վայրը։ Ուստի առաջին օրերին բյուջեն միանգամից չի օգտագործվում։
Փոխել և անջատել արշավը #
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում բացե’ք արշավը։ Դուք կարող եք`
- Վերանվանել արշավը՝ սեղմե’ք անվան կողքին։
- Անջատել արշավը՝ սեղմե’ք ։
- Արշավից ջնջե’լ ապրանք․ պետք է սեղմե’լ ապրանքի կողքին։
- Ջնջե’լ մի քանի ապրանք՝ ընդգծե’ք դրանք և էջի ներքևում սեղմե’ք Удалить («Ջնջել»)։
- Ապրանքների համար սահմանել ընդհանուր դրույքաչափ, եթե միացված է ավտոմատ ռազմավարությունը։ Ընդգծե’ք ապրանքները և էջի ներքում սեղմե’ք Назначить ставку («Սահմանել դրույքաչափ»)։
- Փոփոխել դրույքաչափերի կառավարման ռազմավարությունը, շաբաթական բյուջեն կամ բյուջեի ավտոմատ բարձրացման կարգավորումները` արշավի ներսում Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք :
Տրաֆարետների միջոցով տեսնել վիճակագրությունը #
Դուք կարող եք դիտել առաջխաղացման վիճակագրությունը արշավի էջում, հաշվետվության մեջ կամ Аналитика продвижения («Առաջխաղացման վիճակագրություն»)ներդիրում:
Ավելին` «Առաջխաղացման վիճակագրություն» ներդիրի մասին
Ինչպե՞ս բարելավվել արշավի ցուցանիշները #
Օգտագործե’ք նաև այլ գործիքներ առաջխաղացման համար։
Ինչպե՞ս վճարել արշավի համար #
Արշավի առաջխաղացման համար նախապես բյուջե նախատեսել անհրաժեշտ չէ։ Դուրս ենք գրում արշավի ծախսերը ամիսը մեկ անգամ։ Տրաֆարետների համար կարելի է վճարել բոնուսներով։ Բոլոր ծախսերը կարտացոլվեն`
- Անձնական հաշվում` արշավների հաշվետվություններում,
- Финансы → Начисления → Дополнительные услуги («Ֆինանսներ → Հաշվարկներ → Լրացուցիչ ծառայություններ») բաժնում,
- կատարված աշխատանքների ակտում։ Փաստաթուղթը ձևավորվում է ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում, բայց ոչ ուշ, քան ամսի 8-ին։