Գործիքներ են՝ կատեգորիաներում, ապրանքների քարտերում,որոնման արդյունքներում և Ozon-ի այլ էջերում ապրանքների առաջխաղացման համար։
Առաջխաղացման ի՞նչ գործիքներ կան Ozon-ում #
Տրաֆարետներ | Ելք դեպի առաջատար շարքեր | Առաջխաղացում որոնման դաշտում | |
---|---|---|---|
Տեղաբաշխման վայր | Որոնման և կատեգորիաների էջերում, գովազդվող ապրանքների էջերում, առաջարկվող ապրանքների շարքերում | Որոնման արդյունքների և կատեգորիաների առաջին 12 ապրանքների շարքերում, գովազդվող ապրանքների էջերի | Որոնման արդյունքների առավել բարձր դիրքերում, կատեգորիաներում, տրաֆարետների շարքերում, առաջարկվող ապրանքների հետևյալ բլոկներում՝ «Նաև առաջարկում ենք», «Տվյալ ապրանքի հետ միասին գնում են» և «Նաև գնում են» |
Ինչպիսի՞ ապրանքներ կարելի է ավելացնել | Ամեն ինչ, բացի առաջխաղացման համար արգելված ապրանքներից | Ապրանքներ, որոնք առնվազն մեկ անգամ գնվել են վերջին 14 օրվա ընթացքում | |
Վճարման մոդել | Քլիքների համար | Պատվերի համար | |
Նվազագույն շաբաթական բյուջե | Ավտոմատ ռազմավարությունը միացված արշավների համար՝3500 ռուբլի Դրույքաչափերը ձեռքով կառավարվող արշավների համար՝ 7000 ռուբլի |
7000 ռուբլի՝ ավտոմատ ռազմավարությանը միացված կամ դրույքաչափերը ձեռքով կառավարվող ընկերությունների համար | Բյուջեի սահմանափակումներ չկան |
Նվազագույն դրույքաչափ՝ կախված ապրանքի կատեգորիայից | 3 ռուբլի 1 քլիքի դիմաց | 12,5% ապրանքի արժեքից |
Ո՞ր ապրանքները չի կարելի առաջխաղացնել #
Բոլոր տեսակի արշավներում արգելված է առաջխաղացնել՝
- նիկոտին պարուկակող արտադրանքը և դրա սպառման համար նախատեսված սարքերը, այդ թվում՝ նարգիլեները, մոխրամանները,կրակայրիչները
- ալկոհոլային արտադրանքը
- Covid թեստերը
- դեղատոմսով դեղերը։
Ինչպե՞ս է աշխատում առաջխաղացումը #
Հենց ավելացնեք ապրանքն առաջխաղացման համար և սահմանեք դրույքաչափ, ապրանքները կսկսեն մասնակցել տեղաբաշխման աճուրդին։
Նույն դիրքի համար կարող են մրցակցել մի քանի հազար վաճառողներ, այդ պատճառով մենք օգտագործում ենք աճուրդի մեխանիզմներ, որպեսզի որոշենք, թե ո՞ր ապրանքները կտեսնի գնորդը։
Չի՛ կարելի գնել կոնկրետ տեղ ապրանքի տեղաբաշխման համար։
Ինչպե՞ս է աշխատում աճուրդը #
Աճուրդում արդյունքը կախված է՝
- սահմանված դրույքաչափից, այսինքն, թե ապրանքի քարտով ինչքա՞ն ռուբլի կամ ապրանքի արժեքի քանի՞ %-ն եք պատրաստ վճարել պատվերի կամ քլիքի համար,
- որոնման դաշտում գնորդի կատարած հարցմանը ապրանքի համապատասխանությունից,
- վարկանիշային գործոններից,
- քլիքների քանակի կանխատեսումից դիտումների քանակի համեմատությամբ (CTR)՝ այսինքն,թե ի՞նչ հավանականություն կա, որ գնորդին կհետաքրքրի ձեր ապրանքները։
Երբ գնորդը սեղմի քարտի վրա կամ պատվեր կատարի, մենք կորոշենք դրույքաչափն ապրանքի համար։ Արժեքը կախված է առաջխաղացման գործիքից, ապրանքի տեղաբաշխման վայրից և աճուրդի տեսակից։
Առաջխաղացման գործիքներ | Տեղաբաշխման վայր | Աճուրդ | Ի՞նչ ենք գանձում |
---|---|---|---|
Տրաֆարետներ՝ նախատեսված ընդհանուր արշավների և «Ելք դեպի առաջատար շարքեր» արշավների համար | Որոնման արդյունքներում առաջին 12 դիրքերը | VCG-աճուրդ | Մրցակիցների դրույքաչափերից և ձեր ապրանքի ստացած քլիքների քանակից կախված՝ որոնման ավելի ցածր դիրքերի հարաբերությամբ։ Քլիքի դրույքաչափը կարող է ձեր սահմանածից ավելի ցածր լինել։ |
Տրաֆարետներ | Որոնման արդյունքների և կատեգորիաների էջեր, գովազդվող ապրանքների ընտրանքներ և առաջարկվող ապրանքներ | Առաջնային արժեքի աճուրդ | Դրույքաչափ քլիքի կամ պատվերի համար։ |
Առաջխաղացում որոնման դաշտում | Տեղաբաշխման բոլոր տեղերը |
VCG-աճուրդի
Առաջին 4 դիրքերի համար կատարված դրույքաչափերի հաշվարկի պարզեցված օրինակ.
Հաղթող ապրանքի դրույքաչափ | Դիրքը որոնման դաշտում | Քլիքների քանակը | Լրացուցիչ քլիքների քանակը հաջորդ դիրքի համեմատ |
---|---|---|---|
10 ռուբլի | 1 | 100 | 100 - 70 = 30 |
8 ռուբլի | 2 | 70 | 70 - 50 = 20 |
5 ռուբլի | 3 | 50 | 50 - 40 = 10 |
4 ռուբլի | 4 | 40 | 0 |
Հաշվարկենք առաջին 40 քլիքների արժեքը յուրաքանչյուր ապրանքի համար, որը կարող է ստանալ ամեն դիրքում,ինչպես նաև լրացուցիչ քլիքների արժեքը և մեկ քլիքի ընդհանուր միջին արժեքը.
Հաղթող ապրանքի դրույքաչափ | Դիրքը որոնման դաշտում | Առաջին 40 քլիքների արժեքը | Լրացուցիչ 10 քլիքների արժեքը | Լրացուցիչ 20 քլիքների արժեքը | Լրացուցիչ 30 քլիքների արժեքը | Բոլոր քլիքների արժեքը | 1 քլիքի միջին արժեքը |
---|---|---|---|---|---|---|---|
10 ռուբլի | 1 ռուբլի | 40 × 4 = 160 | 10 × 5 = 50 ռուբլի | 20 × 8 = 160 ռուբլի | 30 × 10 = 300 ռուբլի | 160 + 50 + 160 + 300 = 670 | 670 / 100 = 6,7 ռուբլի |
8 ռուբլի | 2 | 40 × 4 = 160 ռուբլի | 10 × 5 = 50 ռուբլի | 20 × 8 = 160 ռուբլի | — | 160 + 50 + 160 = 370 | 370 / 70 = 5,2 ռուբլի |
5 ռուբլի | 3 | 40 × 4 = 160 ռուբլի | 10 × 5 = 50 ռուբլի | — | — | 160 + 50 = 210 | 210 / 50 = 4,2 ռուբլի |
4 ռուբլի | 4 | 40 × 4 = 160 ռուբլի | — | — | — | 160 | 160 / 40 = 4 ռուբլի |
Մենք հաշվարկեցինք քլիքների միջին արժեքը 4 ապրանքների համար։ Հիմա համեմատենք դրույքաչափերի հետ, որոնք ի սկզբանե սահմանել էին աճուրդի մասնակիցները։
Դիրք | Հաղթող ապրանքի դրույքաչափ | Քլիքի միջին արժեք | VCG-աճուրդում տնտեսումների %-ը |
---|---|---|---|
1 | 10 ռուբլի | 6,7 | (10 - 6,7) / 10 = 33% |
2 | 8 ռուբլի | 5,2 | (8 - 5,2) / 10 = 35% |
3 | 5 ռուբլի | 4,2 | (5 - 4,2) / 5 = 16% |
4 | 4 ռուբլի | 4 | — |
VCG-աճուրդով, ձեր սահմանած դրույքաչափով վճարում եք քլիքների համար, որոնք ստանում եք ավելի ցածր շարքում գտնվող ամենամոտ մրցակցի կատարած դրույքաչափի համեմատ, իսկ այլ քլիքների մասով՝ էլ ավելի ցածր շարքերում գտնվող մրցակիցների կատարած դրույքաչափերով։ Դրա հաշվին մեկ քլիքի միջին արժեքը կարող է զգալիորեն ցածր լինել, քան այն, որով դուք հաղթել եք ցուցադրման աճուրդում։
VCG-աճուրդում յուրաքանչյուր քլիքի միջին արժեքը կարող եք տեսնել ընկերության հաշվետվությունում: Стоимость клика («Քլիքի արժեքը») սյունակում համեմատե՛ք մեկ քլիքի արժեքը դրույքաչափով, որը սահմանված էր արշավում:
Ինչպե՞ս բեռնել հաշվետվությունը
«Ելք դեպի առաջատար շարքեր» արշավներում ձեռքով կառավարմամբ դրույքներով ցուցադրվում է VCG աճուրդի միջոցով խնայված գումարը: