Ապրանքների քարտերի հետ աշխատելիս առաջացող սխալներ

Դիտել ապրանքների սխալները #

«Սխալներ» ներդիր #

Ներդիրում երևում են կրիտիկական սխալներով ապրանքները:

Կարգավիճակ Ի՞նչ է նշանակում Ի՞նչ է տեղի ունենում ապրանքի հետ
Ստեղծված չէ Սխալներ եք թույլ տվել ապրանքը ստեղծելիս կամ չեք ընդունել օֆերտան Ozon-ի կայքում չի երևում
Ստեղծվում է Ապրանքը գնահատման հերթում է Ozon-ի կայքում չի երևում
Չի թարմացվել

Թարմացումը մերժված է մոդերատորի կողմից
Խմբագրել եք ապրանքի քարտը, սակայն փոփոխությունը չի անցել Ozon-ի գնահատումը Կայքում երևում է ապրանքի չթարմացված քարտը
Թարմացվում է Փոփոխություններ եք ավելացրել ապրանքի քարտում, այն գտնվում է գնահատման հերթում Երևում է Ozon կայքում՝ մինչև վերջին փոփոխությունները

Որպեսզի ապրանքի քարտը երևա կայքում, ուղղեք սխալները:

«Շտկում» ներդիր #

Ապրանքներ, որոնց վերաբերյալ կան փոքր դիտողություններ.

  • հայտնվել է նոր պարտադիր ապրանքի բնութագիր;
  • բնութագրի տվյալները հնացել են;
  • հիմնական լուսանկարը չի բեռնվել, փոխարենը երևում է լրացուցիչ պատկեր.

Եթե ուղղեք սխալները՝ На доработку («Շտկում») ներդիրից ապրանքը կտեղափոխվի Готов к продаже («Պատրաստ է վաճառքի») ներդիր: կամ В продаже («Վաճառվում է»):

Հաճախակի սխալներ #

Կան մի քանի տեսակի սխալներ, որոնք կարող են առաջանալ ապրանքները վերբեռնելիս կամ խմբագրելիս.

  • Մոդերացման սխալներ՝ հայտնաբերվել է ձեռքով ստուգման ժամանակ:
  • Վավերացման սխալներ՝ հայտնաբերվել է համակարգի կողմից: Եթե դրանք չշտկվեն, ապրանքը հնարավոր չի լինի վաճառել: Վավերացման սխալների տեսակներ:

Ստորև ներկայացված են ամենատարածված սխալները և դրանք շտկելու վերաբերյալ առաջարկները: Ապրանքային քարտերի հետ աշխատելիս հետևեք դրանց և ձեր անձնական հաշվի հուշումներին: Եթե ձեր սխալը ցուցակում չկա կամ ունեք հարցեր, գրեք աջակցման ծառայությանը։

Անհրաժեշտ սխալն արագ գտնելու համար պատճենեք սխալի անունը ձեր անձնական հաշվից և օգտվեք որոնման հնարավորությունից՝ «Ctrl+F» կամ «Cmd+F»-ի միջոցով.

Սխալներ ապրանքի քարտի հետ աշխատելիս #

Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս ուղղել
Անընթեռնելի տեքստ հատկանշի բովանդակությունում

Լրացրեք դաշտը ռուսերեն
Հատկանիշների նկարագրությունները չեն համապատասխանում պահանջներին: Հիերոգլիֆներ օգտագործել չի թույլատրվում: Լրացրեք բնութագրերը ռուսերեն կամ անգլերեն: Կարելի է օգտագործել հատուկ նիշեր և թվեր։
Պահանջվող հատկանիշը լրացված չէ Պահանջվող բնութագրերը լրացված չեն: Լրացրեք ապրանքի քարտում աստղանիշով նշված բնութագրերը:
Արդեն գոյություն ունեցող ապրանքի քարտը չի պատճենվում Քարտապանը արգելափակել է պատճենման հնարավորությունը այլ վաճառողների համար: Պատճենեք մեկ այլ քարտ կամ ապրանքը ստեղծեք ձեռքով:
Նման ապրանք արդեն գոյություն ունի •Համակարգը ձեր ապրանքը համարել է կրկնօրինակ:
•Փորձում եք ստեղծել ապրանք, որը համընկնում է գոյություն ունեցող ապրանքի բնութագրի հետ:
Տարբեր կոդերով ապրանքները պետք է ունենան առնվազն մեկ իրարից տարբերվող բնութագրական հատկանիշ:

Եթե դրանք տարբեր ապրանքներ են, և չէիք ցանկանում միավորել, փոխեք «Մոդելի անվանումը» կամ «Միավորել մեկ քարտի վրա» բնութագիրը, որպեսզի դրանք առանձնանան տարբեր կոդերով ապրանքներից։
Նման ապրանք արդեն գոյություն ունի Փորձում եք ստեղծել քարտ մի ապրանքի համար, որի համար ձեր ընթացիկ կամ մեկ այլ անձնական հաշվում արդեն կա նույնատիպ քարտ։ Կրկնօրինակներ ստեղծելն արգելվում է: Օգտագործեք գոյություն ունեցող քարտ կամ դարձրեք այդ ապրանքը եզակի, որպեսզի այն տարբերվի ձեր մյուս քարտերից:

Եթե կարծում եք, որ ախալ պարունակող ապրանքները չեն կրկնվում, գրեք աջակցման ծառայությանը։
Պահեստը ակտիվ չէ 30 օրացուցային օրվա ընթացքում ոչ մի փաթեթ չեք բերել ընտրված ընդունման կետ: Այդ դեպքում Ozon-ն իրավունք ունի դադարեցնել ձեր բեռների ընդունումը այդ ընդունման կետ և արխիվացնել ձեր պահեստը: Մնացորդները թարմացնելու համար ակտիվացրեք պահեստը.

1. Անցեք FBO →Собственные склады («FBO → Սեփական պահեստներ») բաժին: Պահեստի քարտի վրա սեղմեք Полная информация («Լրիվ տեղեկատվություն»): Կբացվի խմբագրման էջը:
2. Отгрузка заказов («Պատվերների բարձում») բլոկում սեղմեք Խմբագրել:
3. Խմբագրման էջում սեղմեք Редактировать («Դիմել աջակցման ծառայությանը») և ստեղծեք հարցում: Պահեստի ակտիվացումը կտևի 1-2 օր։
Բոլոր պատկերները չեն բեռնվել Պատկերները չեն համապատասխանում պահանջներին կամ սխալ եք թույլ տվել պատկերի հղումում: Ստուգեք, որ բոլոր պատկերները համապատասխանում են պահանջներին և որ ստացել եք դրանց ճիշտ հղումները:

Ինչպե՞ս ստանալ նկարների հղումները
Չհաջողվեց ճանաչել կատեգորիայի և տեսակի անվանումը մեկ այլ կայքի ձևանմուշ բեռնելիս Կատեգորիան և տեսակը գոյություն չունեն Ozon-ի համակարգում կամ սխալ են լրացված: Համոզվեք, որ կատեգորիան և տեսակը ներառված են աջակցվող ցանկում և ճիշտ են լրացված: Ինչպե՞ս ընտրել կատեգորիա և տեսակ

Եթե սխալներ չկան, գրեք աջակցման ծառայությանը:

Հարցմանը կցեք սխալներով ֆայլը կամ մեկ այլ կայքի կատեգորիաների ցանկը. դրանք պետք է լրացված լինեն այնպես, ինչպես այլ կայքի ֆայլում: Մենք ձեռքով կփոխենք ձեր ապրանքի կատեգորիան և տեսակը:

Դուք կարող եք ինքնուրույն [փոխել կատեգորիան և տեսակը](/global/products/requirements/category #փոխել-ապրանքի-կատեգորիան-և-տեսակը)՝ ապրանքը ձեր անձնական հաշվում խմբագրելիս:

Ձևանմուշի միջոցով ներբեռնումը ժամանակավորապես հասանելի է միայն «Հագուստ», «Կոշիկ» և «Գեղեցկություն» կատեգորիաների համար:
Ապրանքի կատեգորիան և տեսակը նշված չէ Категория и тип (Կատեգորիա և տեսակ) դաշտում նշանակությունն ընտրված չէ: Նշեք ապրանքի ճիշտ կատեգորիան և տեսակը․ դրանցից վճար է գանձվելու: ԱՊՀ երկրների վաճառողների համար հասանելի է հաշվիչ որոշ կատեգորիայի ապրանքների վաճառքի միջնորդավճարը հաշվարկելու համար։
Ապրանքների անվավեր երկարությունը, բարձրությունը, լայնությունը կամ քաշը այս կատեգորիայի համար նախատեսված փաթեթավորման մեջ Յուրաքանչյուր ապրանքի կատեգորիայի համար կան դաշտերի առավելագույն և նվազագույն չափանիշներ Քաշը փաթեթավորմամբ, գ, Փաթեթի երկարությունը, մմ, Փաթեթի լայնությունը, մմ և Փաթեթի բարձրությունը, մմ։ Ձեր կողմից նշված չափանիշը չի համապատասխանում ընդունելի չափանիշներին:

Ավելի մանրամասն ծավալային-քաշային բնութագրերի մասին
Հնարավոր է՝ արժեքները նշել եք սխալ չափման միավորներում կամ շփոթել եք չափումները. երկարությունը պետք է լինի չափումների մեջ ամենամեծը, բարձրությունը՝ ամենափոքրը։

Եթե ապրանքը պատկանում է «Հագուստ» կատեգորիային, ապա փաթեթում ապրանքը չափելիս այն կիսով չափ ծալեք: Եթե ծալված ապրանքի չափերը գերազանցում են 450 × 320 × 320 մմ, այն նորից ծալեք կիսով չափ: Եթե ապրանքը չափազանց մեծ է և հնարավոր չէ նորից կիսով չափ ծալել, թողեք նախորդ չափանիշները: Նկատի ունեցեք, որ այս դեպքում անհրաժեշտ կլինի ապրանքը դնել Ozon-ի մեկ այլ պահեստ՝ առանձին նրանցից, որոնց չափերը չեն գերազանցում առավելագույն թույլատրելի չափանիշները:

Եթե չափումների հարցում չեք սխալվել, գրեք մեզ կամ անձնական հաշվում՝ էկրանի ներքևում, ընտրեք Создать заявку («Ստեղծել հարցում»): Ընտրեք թեման Контент/Работа с карточкой товараНекорректное отображение на сайте («Բովանդակություն/Աշխատանք ապրանքի քարտի հետ → Սխալ ցուցադրում կայքում»)։ Հարցման մեջ գրեք ապրանքի կատեգորիան, քաշը և չափերը։ Ozon-ը կուսումնասիրի հարցումը և կընդլայնի տիրույթը:

Սխալներ ապրանքի բնութագրերում #

Ապրանքի նկարագրության և անվանման մեջ չի կարելի նշել հեռախոսահամար, բացառությամբ 8-800-ով սկսվող համարների։
Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս շտկել
Լուսանկարում, նկարագրությունում և/կամ անվան մեջ առկա է տեղեկատվություն այլ ապրանքանիշի մասին Հիմնական կամ լրացուցիչ լուսանկարում.
• ապրանքանիշի տարբերանշանը կամ տպագրությունը չի համընկնում «Ապրանքանիշ» հատկանիշի նշանակությանը,
• պատկերված է տարբերանշան, որը նման է հայտնի ապրանքանիշի տարբերանշանին, բայց չի հանդիսանում այն։
Ստուգեք՝

• Հիմնական և լրացուցիչ լուսանկարները: Ուղղեք դրանք այնպես, որ լուսանկարում ապրանքանիշի տարբերանշանը կամ տպագրությունը համապատասխանի «Ապրանքանիշ» հատկանիշի բնութագրոթյան մեջ նշված նշանակությանը:
• «Ապրանքանիշ» բնութագրի մեջ լրացված նշանակության և ապրանքի փաստացի ապրանքանիշի համապատասխանությունը:

Ավելին ապրանքանիշերի հետ աշխատելու մասին
Նկարագրությունը չպետք է պարունակի կոնտակտներ, կայքերի հղումներ կամ հաղորդակցման կոչեր Նկարագրությունը պարունակում է․
• հեռախոսահամարներ, կայքերի հասցեներ, հղումներ դեպի սոցիալական ցանցերի հաշիվներ,
• կոչեր՝ Ozon-ից դուրս վաճառողի հետ կապ հաստատելու համար,
• համեմատություն այլ ապրանքանիշի հետ,
• գործողության կոչեր՝ տեսականուն ծանոթանալու, գնումներ կատարելու, այլ հարթակներում ապրանքները համեմատելու,
• բարեգործության կոչեր,
• այլ մարքեթփլեյսերի հիշատակումներ:
Հեռացրեք գովազդային տեղեկությունները և կոնտակտներն ապրանքի նկարագրությունից:

Մանրամասն ապրանքի նկարագրության մասին
Նկարագրությունը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին Նկարագրությունը պարունակում է տեղեկատվություն՝
• առաքման ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության,
• վերադարձի մասին:
Ջնջեք առաքման և վերադարձի մասին տեղեկությունները նկարագրությունից:

Մանրամասն ապրանքի նկարագրության մասին
Նկարագրությունը չի համապատասխանում լուսանկարին կամ ապրանքի անվանմանը

Անունը չի համապատասխանում ապրանքին
Ապրանքի նկարագրությունը չի համընկնում պատկերների, անվան կամ ապրանքի իրական բնութագրերի մեծ մասի հետ: Փոխեք նկարագրությունն այնպես, որ այն համապատասխանի ապրանքին:

Իմանալ ավելին ապրանքի նկարագրության մասին
Նկարագրության մեջ կա չկապակցված տեքստ․ գրվածի իմաստը դժվար է հասկանալ Նկարագրության մեջ՝
• անիմաստ տեքստ կամ քերականական սխալներ,
• տեքստի կեսից ավելին օտար լեզվով է:
Կազմեք տեքստ, որը կօգնի գնորդին ավելին իմանալ ապրանքի մասին, օրինակ՝ դրա հիմնական առավելություններն ու նպատակը:

Ավելին ապրանքի նկարագրության մասին
Նկարագրությունն ամբողջությամբ լատինատառ է Ապրանքի նկարագրությունը կազմված չէ կիրիլիցայով: Վերաշարադրեք ապրանքի նկարագրությունը՝ օգտագործելով հիմնականում կիրիլիկ տառերը:
Նկարագրության մեջ կան հիերոգլիֆներ Ապրանքի նկարագրության մեջ օգտագործվում են հիերոգլիֆներ: Արտադրանքի նկարագրությունը վերաշարադրել` օգտագործելով հիմնականում կիրիլիկ տառեր: |
Նկարագրության մեջ երկար թվարկումներ Ապրանքի նկարագրությունը պարունակում է բազմաթիվ թվարկումներ, ապրանքի տեսակի հոմանիշներ, հիմնական որոնման հարցումներ:

Սխալ է
Կանացի շապիկ /Ամառային շապիկ/ Տպագրված շապիկ/Շապիկ

Ճիշտ է
Կանացի ամառային շապիկ՝ պրինտով։
Փոխեք ապրանքի նկարագրությունը.
• հեռացրեք հիմնական բառերն ու հոմանիշները, որոնք նկարագրում են ապրանքի տեսակը,
• պատմեք ապրանքի օգտակար հատկությունների և առանձնահատկությունների մասին:
Նկարագրության մեջ չկա բավարար կետադրություն Ապրանքի նկարագրության մեջ կետադրական նշաններ չկան կամ շատ քիչ են: Փոխեք ապրանքի նկարագրությունն այնպես, որպեսզի այն համապատասխանի ռուսերեն կետադրության կանոններին:
Նկարագրության մեջ բառերը չափազանց երկար են Ապրանքի նկարագրության մեջ կան 27-ից ավելի նիշ պարունակող բառեր: • Բառերը փոխարինեք ավելի կարճերով:
• Ստուգեք, որ բառերի միջև ավելորդ բացատներ չլինեն:
Անվանումը չի համապատասխանում ապրանքին Ապրանքի անվանումը չի համընկնում պատկերների, նկարագրության կամ ապրանքի իրական բնութագրերի մեծ մասին: Փոխեք անվանումն այնպես, որ այն համապատասխանի ապրանքին:

Մանրամասն ապրանքի անվանման մասին
Անթույլատրելի է անվան մեջ գնահատողական լեզվի օգտագործումը կամ կայքի հղումը Անվանումը պարունակում է․
• կոնտակտային տվյալներ,
• բարեգործության կոչեր,
• այլ մարքեթփլեյսների հիշատակումներ,
• ակցիայի, զեղչի, խաղարկության, քեշբեքի նշումներ,
• ապրանքի համեմատություն այլ ապրանքանիշի հետ:
Ուղղեք տեքստը, որպեսզի այն համապատասխանի կանոններին:

Ավելին ապրանքների անվանման մասին
Անվանումը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին Անվանումը պարունակում է տեղեկատվություն՝
• առաքման՝ ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության մասին,
• վերադարձի մասին:
Հեռացրեք առաքման և վերադարձի մասին տեղեկություններն անվանումից:

Ավելին ապրանքների անվանման մասին
Ստուգեք տեքստի համապատասխանությունն անվանման մեջ Ապրանքի անվանումը պարունակում է
• չկապակցված տեքստ,
• միմյանց հետ կապ չունեցող բառեր,
• կրկնություններ,
• միայն օտար բառեր,
• հիմնական բառերի, որոնման հարցումների, ապրանքի անվանման հոմանիշների թվարկում։
Ուղղեք տեքստը, որպեսզի այն համապատասխանի կանոններին:

Ավելին ապրանքների անվանման մասին
Ուղղեք անվանման մեջ առկա տառասխալները Անվանումը կազմված է տառասխալներով։ Ուղղեք տառասխալները։
Անվնանման բառերը չափազանց երկար են Ապրանքի նկարագրության մեջ կան 27-ից ավելի նիշ պարունակող բառեր: Բառերը փոխարինեք ավելի կարճերով:
Համոզվեք, որ բառերի միջև ավելորդ բացատներ չկան:
Ապրանքի անվանումը չափազանց երկար է Ապրանքի անվանումը պարունակում է 200-ից ավելի նիշ։ Կրճատեք ապրանքի անվանումը․ թողեք միայն ամենակարևոր բնութագրերը:
Անվանումը լատինատառ է Ապրանքի անվանումն ամբողջությամբ գրված է լատինատառ:

Բացառություն՝ «Գրքեր․ արտասահմանյան հրատարակություն» կատեգորիա:
Գրեք անվանումը կիրիլիցայով.
Անվանումը պարունակում է չթույլատրված նիշեր Անվանման մեջ օգտագործում են արգելված նիշեր։ Օգտագործեք միայն ցուցակում առկա նիշերը՝
• а–я А–Я;
• a–z A–Z;
• 0–9;
• () " ' & ; , . : / ? ! % * # № @ < > _ +
Անվանման մեջ կան բազմաթիվ հատուկ նիշեր Անվանման մեջ օգտագործվում են չափազանց շատ հատուկ նիշեր՝
! ()-[]{};:'", <>./?@#$%^&*_~
Հեռացրեք ավելորդ հատուկ նիշերը:
Երկար անվանում առանց կետադրության Անվանման մեջ 150-ից ավելի նիշերի համար կետադրական նշաններ չկան: Դրեք կետադրական նշաններ։
Անվանման մեջ կրկնությունները շատ են Ապրանքի անվանումը պարունակում է՝
• կրկնություն,
• հիմնական բառերի, որոնման հարցումների, ապրանքի անվան հոմանիշների թվարկում:
Ուղղեք անվանումը, որպեսզի այն համապատասխանի կանոններին:

Ավելին ապրանքների անվանման մասին
Անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել տառադարձություն Անվանման մեջ ռուսերեն բառերը գրված են լատինատառ

Ճիշտ է՝ «նվերի տուփ»

Սխալ է՝ «Podarochnaya korobka / Nver tup», «Նվեր korobka / tup», «Podarochnaya / Nver տուփ»:
Ռուսերեն բառերը գրեք կիրիլիցայով, իսկ օտար բառերը՝ լատինատառ:

Ավելին ապրանքի անվանման մասին
Ապրանքի կատեգորիան և տեսակը սխալ են նշված Նշված կատեգորիան և տեսակը չեն համապատասխանում
• լուսանկարում նշված ապրանքին,
• ապրանքի անվանման մեջ նշված կատեգորիային և տեսակին։
Ընտրեք ապրանքի կատեգորիան և տեսակը՝ ուղղորդվելով ուղեցույցի տեղեկատվությամբ:

Եթե կատեգորիաների և տեսակների ուղեցույցում չեք գտել համապատասխան տարբերակներ.
• Ցանկից ընտրեք նմանատիպ ամենամոտ տարբերակը/։
• Ozon-ի կայքում գտեք ձեր ապրանքներին նման ապրանքներ և տեսեք դրանց կատեգորիան և տեսակը: Նշեք տեսակը ձեր ապրանքը ձեռքով կամ ձևանմուշի միջոցով ստեղծելիս:
• Ապրանք ստեղծելիս կատեգորիայի և տեսակի ընտրության դաշտում տեղադրեք նմանատիպ ապրանքի հղումը Ozon կայքում: Կերևան այդ ապրանքի կատեգորիան և տեսակը:
Ապրանքի քարտում նկարագրությունը չի համապատասխանում ընտրված «Հեղինակային» տեսակին Ապրանքի նկարագրությունը չի նշում, որ ապրանքը ձեռքի աշխատանք է։ Նկարագրության մեջ նշեք, որ ապրանքը ձեռքի աշխատանք է։ Եթե այդպես չէ, ընտրեք մեկ այլ կատեգորիա:

«18+» նշանը սխալ է դրված Կանոնը չի պահպանվում․ եթե ապրանքը նախատեսված է միայն չափահասների համար, օրինակ, այն պարունակում է էրոտիկ և պոռնոգրաֆիկ բովանդակության պատկերներ, ալկոհոլ և ծխախոտային արտադրանք, ցենզուրայից դուրս արտահայտություններ, ապա «18+» նիշի բնութագրում պետք է գրվի «Այո»: Հակառակ դեպքում՝ «Ոչ»: Փոխեք «18+» նիշի բնութագիրի նշանակությունը կանոններին համապատասխան:
Ապրանքն արգելված է վաճառել Ozon-ում Ապրանքը չի համապատասխանում պայմանագրի պահանջներին, ուստի այն չի կարող վաճառվել հարթակում։ Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին
Չի թույլատրվում առաջարկել ապրանքի պարամետրերի փոփոխություն ըստ պահանջի Ապրանքի քարտում նշված է, որ այն պատրաստվում է ըստ անհատական պարամետրերի: Ozon-ում չի թույլատրվում վաճառել պատվերով պատրաստված ապրանքներ: Արխիվացրեք այդ քարտը:
Տեսականու յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է լինի առանձին ապրանքային քարտում Անվանման կամ նկարագրության մեջ օգտագործվում են հետևյալ ձևակերպումները՝ «տեսականիում», «առանց ապրանքի գույնը ընտրելու հնարավորության» և այլք, որոնք կարող են մոլորության մեջ գցել գնորդին: Եթե վաճառում եք բազմազան ապրանքատեսակներ, ստեղծեք մի քանի քարտ, որպեսզի յուրաքանչյուր բաժին ունենա յուրահատուկ անուն և նկարագրություն:

Օրինակ, եթե ապրանքը տարբեր գույներով է ներկայացված, ստեղծեք քարտ յուրաքանչյուր գույնի համար:


Եթե չեք վաճառում բազմազան ապրանքատեսականի, հեռացրեք այդ հայտարարություններն անվանումից և նկարագրությունից:
Անվանումը կամ նկարագրությունը ցույց են տալիս, որ դրանք ապրանքների կրկնօրինակներ են: Արգելվում է կրկնօրինակների վաճառքը Ապրանքի անվանումը կամ նկարագրությունը ցույց են տալիս, որ վաճառվում է կրկնօրինակը: Փոխեք անվանումը կամ նկարագրությունը:
Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին
Ապրանքի քարտում չի թույլատրվում օգտագործել ցենզուրայից դուրս արտահայտություններ Ապրանքի քարտը պարունակում է՝

• ցենզուրայից դուրս արտահայտություններ որևէ լեզվով, որը թաքցված չէ կամ մասամբ է թաքցված. համատեքստից պարզ է դառնում, թե ինչ է գրված,
• ցենզուրայից դուրս բառերի ածանցյալներ, որոնք ստացվում են բառի մի քանի մասեր ավելացնելով կամ ամբողջ բառի մասերն աղավաղելով:
Հեռացրեք ցենզուրայից դուրս արտահայտությունները: Եթե ​​ապրանքը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ, օրինակ՝ շապիկի վրա մակագրություն, նշեք «18+»:
Ապրանքի համար ստեղծեք նոր քարտ Նոր ապրանք ստեղծելու փոխարեն՝ փոխեք գույություն ունեցող ապրանքի քարտի տեղեկատվությունը.

• փոխարինեք մի ապրանքը մյուսով,
• փոխեք ապրանքի մոդելը,
• փոխեք ապրանքի գույնը։                                                                                                                                                
Արգելվում է փոխել արդեն ստեղծված քարտը։ Ստեղծեք նոր քարտ ապրանքի համար:
Ավելացրեք բոլոր հիմնական բառերը «Հիմնաբառեր» դաշտում Ապրանքի նկարագրությունը պարունակում է բազմաթիվ թվարկումներ, ապրանքի տեսակի հոմանիշներ և հիմնական որոնման հարցումներ: Փոխեք ապրանքի նկարագրությունը.

• հեռացրեք հիմնական բառերն ու հոմանիշները, որոնք նկարագրում են ապրանքի տեսակը,
• պատմեք ապրանքի օգտակար հատկանիշների և առանձնահատկությունների մասին:

Իմանալ ավելին ապրանքի նկարագրություն մասին

Սխալներ ծավալաքաշային բնութագրերում #

Իմանալ ավելին ծավալաքաշային բնութագրերի մասին

Սխալ Ինչու է առաջացել Ինչպես ուղղել
Չափերը կամ քաշը շատ խիստ տարբերվում են նմանատիպ ապրանքներից Համակարգը համարել է, որ ծավալաքաշային բնութագրերը չեն համապատասխանում ընտրված ապրանքների տեսակին: Ուղղեք դրանք և նորից վերբեռնեք ապրանքը:

Եթե համոզված եք, որ ամեն ինչ ճիշտ է, ապա գրեք աջակցության ծառայությանը։ Նկարագրեք խնդիրը և ուղարկեք արտիկուլը։
Սխալ չափսեր Ապրանքը չափազանց մեծ է.

• Ozon-ի պահեստներն ընդունում են մինչև 2200 մմ չափի ապրանքներ,
• Ozon-ը կարող է վերցնել ձեր պահեստներից 13500 մմ-ից ոչ ավելի ապրանքներ:
Ուղղեք երկարությունը, լայնությունը և բարձրությունը ու նորից վերբեռնեք ապրանքը:

Եթե համոզված եք, որ ամեն ինչ ճիշտ է, գրեք աջակցության ծառայությանը: Կցեք լուսանկարներ, որտեղ երևում են ապրանքի իրական չափերը:
Սխալ քաշ Ապրանքը չափազանց ծանր է.

• Խորուգվինո_Նեգաբարիտ պահեստը ընդունում է մինչև 120 կգ արտադրանք,
• մնացած պահեստներ՝ մինչև 8 կգ,
• Ozon-ը ձեր պահեստներից կարող է վերցնել մինչև 1 տոննա կշռող ապրանքներ:
Եթե վստահ եք, որ քաշը թույլատրելիից ավելի չէ, գրեք աջակցության ծառայությանը․ Կցեք նկարներ, որտեղ երևում է ապրանքի իրական քաշը:
Չափերը նշված չեն Չափերը կամ քաշը նշված չեն․ պարտադիր բնութագրերը Լրացրեք դաշտերը և վերբեռնեք ապրանքը նորից:
Երկարության, լայնության, բարձրության կամ քաշի չափանիշներն ունեն լրացուցիչ նիշեր կամ տառեր Длина («Երկարություն»), Ширина («Լայնություն»), Высота («Բարձրություն») և Вес («Քաշ») դաշտերում կարող են նշվել միայն ամբողջական թվեր: Ուղղեք դաշտերը և նորից վերբեռնեք ապրանքը:

Սխալներ ապրանքի լուսանկարներում #

Ապրանքի նկարի վրա չի կարելի նշել հեռախոսահամար, բացառությամբ՝ 8-800-ով սկսվող համարների։

Իմանալ ավելին ապրանքի լուսանկարների պահանջների մասին

Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս ուղղել
Գլխավոր լուսանկարում պետք է ապրանքը կամ հավաքածուն ամբողջությամբ պատկերված լինի, այլ ոչ թե դրա մի մասը, բաղադրիչները կամ փաթեթավորումը Գլխավոր լուսանկարը ցույց է տալիս

• ապրանքի միայն բաղադրիչ հատվածները,
• փոխադրման փաթեթավորում, որով ապրանքը տեղափոխվում և պահվում է պահեստներում,
• ապրանքի մի հատված, որից պարզ չէ, թե ինչ տեսք ունի ամբողջական ապրանքը։

Բացառություն. երկար չափի ապրանքներ, որոնք իրենց ամբողջ երկարությամբ նույն տեսքն ունեն․ գործվածքներ, մետաղալարեր, պաստառներ, սփռոցներ, վերմակներ, վարագույրներ, սրբիչներ, վարագույրների ձողեր:
Փոխարինեք գլխավոր լուսանկարը պատկերով, որը ցույց է տալիս ապրանքն ամբողջությամբ:

Օրինակ, եթե դուք վաճառում եք հեծանիվ, ապա գլխավոր լուսանկարում պետք է երևա ամբողջ հեծանիվը, այլ ոչ թե միայն մի մասը՝ նստատեղը, ղեկը կամ ոտնակները:

Համոզվեք, որ լուսանկարում չկան որևէ ձևաչափի առաքման արկղեր՝ ծալքավոր, խփած փայտե տուփեր, ծղոտե ներքնակներ:
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի հիերոգլիֆներ Ապրանքի պատկերում օգտագործվում են հիերոգլիֆներ կամ պարսկերեն: Վերբեռնեք նոր լուսանկար՝ առանց հիերոգլիֆների կամ պարսկերենի:
Գլխավոր լուսանկարում ապրանքը չպետք է ներկայացվի տեսականիով Գլխավոր լուսանկարում ներկայացված են՝

• նույն ապրանքի գունային տարբերակումները,
• նույն ապրանքները, բայց տարբեր չափի, ծավալի կամ ձևի,
• տեսականու տեքստային ցուցումներ՝ «տեսականու մեջ», «առանց ընտրության հնարավորության» և այլ նմանատիպ արտահայտություններ:
Եթե ​​դուք վաճառում եք ապրանքների տեսականի, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա իր քարտը՝ եզակի լուսանկարով: Հակառակ դեպքում գնորդը կարող է չհասկանալ, թե ինչ ապրանք է ստանալու և վերադարձնել պատվերը կամ գրել վատ կարծիք:
Գլխավոր լուսանկարը չի համապատասխանում ապրանքի նկարագրությանը Նկարագրությունը և բնութագրերը նշված են մի ապրանքի համար, իսկ լուսանկարում մեկ այլ ապրանք է ցուցադրված:

Օրինակ` լվացքի փոշի է վաճառվում, իսկ լուսանկարում պատկերված են կապսուլներ: | Վերբեռնեք նոր լուսանկար, որը համապատասխանում է նկարագրությանը և նշված բնութագրերին: |
Գլխավոր լուսանկարը չպետք է լինի սև ու սպիտակ Գլխավոր լուսանկարը սև ու սպիտակ է կամ նեգատիվ։ Փոխարինեք գլխավոր լուսանկարը գունավորով: Մի օգտագործեք սև ու սպիտակ մշակում կամ նեգատիվ գունային մշակում. դա կարող է շփոթեցնել գնորդին և մեծացնել վերադարձի քանակը:
Գլխավոր լուսանկարում ապրանքը չպետք է լինի գլխիվայր

Լրացուցիչ լուսանկարը չպետք է լինի գլխիվայր
Լուսանկարը գլխիվայր է: Վերբեռնեք նոր լուսանկար, որպեսզի ապրանքը գլխիվայր չլինի:
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին

Լրացուցիչ լուսանկարը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին
Լուսանկարը պարունակում է տեղեկատվություն՝

• առաքման ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության մասին,
• վերադարձի մասին։
Հեռացրեք առաքման և վերադարձի մասին տեղեկությունները լուսանկարներից:
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի կոնտակտներ, հղումներ դեպի կայքեր կամ գովազդային ակցիաներ

Լրացուցիչ լուսանկարը չպետք է պարունակի կոնտակտներ, կայքերի հղումներ կամ ակցիաներ
Լուսանկարը պարունակում է՝

• «քեշբեք», «խաղարկություն» մակագրություններ,
• հեռախոսահամարներ, կայքերի հղումներ, սոցիալական ցանցերի հաշիվներ, QR կոդեր, գովազդային ակցիաներ, գներ,
• գործողությունների կոչեր երրորդ կողմի առցանց կամ անցանց խանութներ. օրինակ՝ դիտել տեսականին, կատարել գնումներ, համեմատել ապրանքը,
• այլ խանութների, մարքեթփլեյսների, դաշնային մանրածախ ցանցերի տարբերանշանները:
Լուսանկարը փոխարինեք առանց գովազդային գրվածքների պատկերով:
Գլխավոր լուսանկարի վրա չպետք է լինեն ջրանիշեր

Լրացուցիչ լուսանկարի վրա չպետք է լինեն ջրանիշեր
Լուսանկարն ունի առնվազն մեկ խախտում.

• ջրանիշը տեղադրված է լուսանկարի կենտրոնում,
• ջրանիշը ծածկում է լուսանկարի ավելի քան 50%-ը,
• ջրանիշի տեքստը պարունակում է կայքի հասցե,
• ջրանիշի տեքստը չի համապատասխանում «ապրանքանիշ» դաշտի ապրանքանշանին:
Վերբեռնեք նոր լուսանկար առանց ջրանիշների:
Գլխավոր լուսանկարում պատկերվածը ապրանք չէ

Լրացուցիչ լուսանկարում պատկերվածը ապրանք չէ
Լուսանկարը ոչ մի կապ չունի այն ապրանքի հետ, որը դուք վաճառում եք:

Օրինակ՝ վաճառվում է նոութբուք, իսկ լուսանկարը ցույց է տալիս ծովի բնապատկեր կամ կենդանու լուսանկար:
Վերբեռնեք լուսանկար, որը կհամապատասխանի ապրանքին։
Ապրանքի գլխավոր լուսանկարը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ․ դրանք պետք է թաքցնել: Սեղմեք 18+ նիշը

Լրացուցիչ լուսանկարը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ․ դրանք պետք է թաքցնել: Սեղմեք 18+ նիշը
18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» նշանակությունը կամ այն լրացված չէ, չնայած լուսանկարը պարունակում է

• ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով,
• հայհոյանք և ածանցյալներ.
18+ նիշ-ի համար ընտրեք «Այո»:
Գլխավոր լուսանկարում արգելված են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի պատկերները: Սեղմեք 18+ նիշը

Լրացուցիչ լուսանկարում արգելված են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի պատկերները: Սեղմեք 18+ նիշը
Գլխավոր կամ լրացուցիչ լուսանկարը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործումը, այդուհանդերձ
18+ նիշը լրացված է որպես «Ոչ» կամ լրացված չէ։
• Մանկական ապրանքներ՝ հագուստ, կոշիկ, խաղալիք։

Գլխավոր կամ լրացուցիչ լուսանկարը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ:
Եթե ​​ապրանքը

• մանկական չէ՝ 18+ նիշ-ի համար սեղմեք «Այո»,
• մանկական է․ ջնջեք ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք պատկերող լուսանկարը:

Եթե լուսանկարը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ, հեռացրեք այդպիսի լուսանկարները:
Գլխավոր լուսանկարում իրը կամ ֆոնը պատկերված են կեղտոտ տեսքով կամ լուսանկարը ցածր որակի է

Լրացուցիչ լուսանկարում իրը կամ ֆոնը պատկերված են կեղտոտ տեսքով կամ լուսանկարը ցածր որակի է
• Լուսանկարում պատկերված ապրանքը կեղտոտ է
• Որպես ապրանքի ֆոն ընտրված է կեղտոտ մակերես
• Լուսանկարում պատկերված ապրանքը դժվար ըմբռնելի է
• Նկարում տեսանելի են պիքսելներ
• Լուսանկարը լղոզված է, ապրանքը չունի հստակ ուրվագիծ:
Վերբեռնեք նոր լուսանկար՝ լավ որակի։
Գլխավոր լուսանկարում պատկերված են մարմնի ինտիմ հատվածներ, դրանք պետք է թաքցնել

Լրացուցիչ լուսանկարում պատկերված են մարմնի ինտիմ հատվածներ․ դրանք պետք է թաքցնել
Լուսանկարը չի թաքցնում կամ վատ է թաքցնում մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները: Վերբեռնեք նոր լուսանկար, որտեղ թաքնված են մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները:

Տեսանյութերի և վիդեո շապիկների սխալներ #

Իմանալ ավելին ապրանքի տեսանյութերի պահանջների մասին և վիդեո շապիկների մասին

Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս ուղղել
Տեսանյութը պարունակում է գովազդային տեղեկատվություն՝ մրցակից ընկերությունների տվյալներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցեր, հղումներ

Վիդեո շապիկը պարունակում է գովազդային տեղեկատվություն՝ մրցակից ընկերությունների տվյալներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցեր, հղումներ
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է.

• «քեշբեք» մակագրություններ, «խաղարկություն»,
• հեռախոսահամարներ, կայքերի հղումներ, սոցիալական ցանցերի հաշիվներ, QR կոդեր, գովազդային ակցիաներ, գներ,
• գործողության կոչեր դեպի երրորդ կողմի առցանց կամ անցանց խանութներ. օրինակ՝ դիտել տեսականին, կատարել գնումներ, համեմատել ապրանքներ,
• այլ խանութների, մարքեթփլեյսերի, դաշնային մանրածախ ցանցերի տարբերանշաններ,
• տեղեկություններ առաքման ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության մասին,
• ցուցումներ վերադարձի մասին,
• հղումներ բժշկի կամ դեղագործի կերպարին, բժշկական մասնագիտությունների կամ մասնագիտական պատկանելության նշում տեքստում:
Հեռացրեք տեսանյութը կամ վիդեո շապիկը, որը խախտում է պահանջները և պարունակում է գովազդային տեղեկատվություն։
Տեսանյութում բացակայում է ապրանքը

Վիդեո շապիկում բացակայում է ապրանքը
Տեսանյութը կամ վիդեո շապիկը կապ չունի ապրանքի հետ:

Օրինակ՝ վաճառվում է նոութբուք, իսկ լուսանկարը ցույց է տալիս ծովի բնապատկեր կամ կենդանու լուսանկար։
Ջնջել տեսանյութը կամ վիդեո շապիկը։
Ապրանքի տեսանյութը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական հայտարարություններ

Վիդեո շապիկը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական հայտարարություններ
18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» կամ այն լրացված չէ, չնայած տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով,
• հայհոյանք և դրա ածանցյալներ:
Ընտրեք «Այո» 18+ նիշ-ի համար։
Տեսանյութը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ

Վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի օգտագործում, այդուհանդերձ՝

18+ նիշ-ը լրացված է որպես «Ոչ» կամ լրացված չէ,
• ապրանքը մանկական է՝ հագուստ, կոշիկ, խաղալիք:

Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ:
Եթե ​​ապրանքը

• մանկական չէ, ապա նշեք «Այո» 18+ նիշ -ի համար,
• մանկական է՝ հեռացրեք ալկոհոլային կամ ծխախոտի արտադրանք քարոզող տեսանյութը կամ վիդեո շապիկը:

Եթե տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ, հեռացրեք նման տեսանյութերը:
Տեսանյութում պատկերված է մարմնի ինտիմ հատվածներ, ձայնագրությունը պարունակում է էրոտիկ ձայներ

Ձայնագրությունում պատկերված է մարմնի ինտիմ հատվածներ, աուդիո շապիկը պարունակում է էրոտիկ ձայներ
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է էրոտիկ պատկերներ կամ ձայներ. օրինակ՝ հառաչանք, անպարկեշտ սեքսուալացված խոսք, սեռական ակտի ակնհայտ ձայներ: Հեռացրեք էրոտիկ պատկերներով կամ ձայներով տեսանյութերը կամ վիդեո շապիկները։
Տեսանյութի ձայնագրությունը վնասված է, ձայնը շատ անորակ է

Տեսանյութի շապիկի ձայնագրությունը վնասված է, ձայնը շատ անորակ է
Տեսանյութի կամ վիդեո շապիկի ձայնագրությունն ունի քերծված, վնասված կամ կոպիտ ձայներ, որոնք դժվարացնում են ընկալումը։ Ջնջեք անորակ ձայնով տեսանյութը կամ վիդեո շապիկը։
Ցածր որակի տեսանյութ, լղոզված, անորակ

Ցածր որակի վիդեո շապիկ, լղոզված, անորակ
Պատկերի վատ որակի պատճառով տեսանյութում կամ վիդեո շապիկին պատկերված ապրանքը հնարավոր չէ հստակ տեսնել: Հեռացրեք վատ որակի տեսանյութը կամ վիդեո շապիկը։
Տեսանյութում հստակ նշված է, որ ապրանքը կրկնօրինակ է կամ պատճեն

Վիդեո շապիկի վրա հստակ նշված է, որ ապրանքը կրկնօրինակ է կամ պատճեն
Տեսանյութում կամ վիդեո շապիկի վրա ցուցադրվում է բնօրինակ ապրանքի ակնհայտ պատճենը: Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը։ Արգելվում է պատճենների և կրկնօրինակների վաճառքը:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին
Տեսանյութը պարունակում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ արգելված բովանդակություն

Վիդեո շապիկը պարունակում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ արգելված բովանդակություն  
Տեսանյութում կամ վիդեո շապիկի վրա կա տեղեկատվություն, որը պարունակում է՝

• պատերազմի քարոզչություն, ազգային, ռասայական, կրոնական ատելության և թշնամանքի հրահրում,
• ինքնասպանություն գործելու մեթոդներ, ինքնասպանության կոչեր,
• կոչեր զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործունեության և քրեական հանցագործությունների,
• անչափահասներին անօրինական գործողությունների դրդումներ,
• պոռնոգրաֆիկ բնույթի ժամանցային միջոցառումներին մասնակցելու համար անչափահասներին որպես կատարողներ ներգրավելու մասին հայտարարություններ,
• թմրամիջոցների քարոզչություն, դրանց պատրաստման և օգտագործման կամ վաճառքի մեթոդների նկարագրություն,
• թմրադեղային բույսերի իրացման կամ մշակման վայրեր և եղանակներ,
• զենքի վաճառքի տվյալներ, փաստաթղթեր:

Ապրանքը չի համապատասխանում պայմանագրի պահանջներին և չի կարող վաճառվել հարթակում։
Ջնջեք տեսանյութը կամ վիդեո շապիկը, որը պարունակում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ արգելված տեղեկություններ:

Ջնջեք կամ թաքցրեք այն ապրանքը, որն արգելված է վաճառել կայքում:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին
Տեսանյութը պարունակում է շոկային բովանդակություն

Վիդեո շապիկը պարունակում է շոկային բովանդակություն
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է՝

• արյունոտ կամ մասնատված մարմինների դաժան և շոկային պատկերներ, դեֆորմացիաներ, խեղումներ, հիվանդություններ, վնասվածքներ,
• մարտական կադրեր։
Ջնջեք շոկային բովանդակությամբ տեսանյութը կամ վիդեո շապիկը:
Տեսանյութը պարունակում է անձնական տվյալներ

Վիդեո շապիկը պարունակում է անձնական տվյալներ
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում են`

• բաց անձնագրի պատկերներ, անհատական անձնական հաշվի ապահովագրության համարը, ֆիզիկական անձանց այլ պաշտոնական փաստաթղթեր` հարկ վճարողի նույնականացման համարը, վարորդական իրավունքը, զինգրքույկը կամ դրանց համարները,
• բանկային քարտերի տվյալները,
• մուտքանունները կամ գաղտնաբառերը համացանցում հաշիվներ մուտք գործելու համար: | Ջնջեք անձնական տեղեկություններ պարունակող տեսանյութը կամ վիդեո շապիկը:
Տեսանյութը պարունակում է քաղաքականացված բովանդակություն

Վիդեո շապիկը պարունակում է քաղաքականացված բովանդակություն
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է քաղաքական ենթատեքստ՝ քաղաքական մտորումներ, ցանկացած քաղաքական գործողությունների կոչեր, ֆլեշմոբներ, բոյկոտներ, քաղաքական կարգախոսներ, քարոզչություն: Ջնջեք տեսանյութերը կամ վիդեո շապիկը, որը պարունակում է քաղաքականացված բովանդակություն:
Տեսանյութը պարունակում է Instagram-ի կամ Facebook-ի խորհրդանիշեր կամ ինտերֆեյսեր

Վիդեո շապիկը պարունակում է Instagram-ի կամ Facebook-ի խորհրդանիշներ կամ ինտերֆեյսներ
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ջրանիշեր, ինտերֆեյսի, Instagram-ի կամ Facebook-ի տարբերանիշերի ցուցադրում: Հեռացնել Instagram-ի և Facebook-ի խորհրդանիշերով կամ ինտերֆեյսներով տեսանյութը կամ վիդեո շապիկը:
Տեսանյութը չի բացվել

Վիդեո շապիկը չի բացվել
Տեսանյութը կամ վիդեո շապիկը խախտում է տեխնիկական պահանջները: Ստուգեք, որ վերբեռնված տեսանյութը կամ վիդեո շապիկը համապատասխանում է տեխնիկական պահանջներին:
Տեսանյութը չափազանց երկար է: Վերբեռնեք տեսանյութ, որի տևողությունը լինի ոչ ավելի, քան 5 րոպե Վերբեռնված տեսանյութը հինգ րոպեից երկար է: Ջնջեք երկար տեսանյութը և վերբեռնեք ավելի կարճը:
Վիդեո շապիկի վրա ջրանիշեր կան Վիդեո շապիկի վրա առկա է ջրանիշ:

Գնորդները տեսնում են վիդեո շապիկները կատալոգում․ ջրանիշերը կարող են դժվարացնել աշխատանքը և փչացնել ապրանքի առաջին տպավորությունը:
Ջնջեք կամ փոխարինեք ջրանիշով վիդեո շապիկը:
Մեդիայի սխալ ցուցադրում: Վավերացման սխալ. չաջակցվող լուծում Տեսանյութը կողմերի սխալ հարաբերակցություն ունի: Վերբեռնեք տեսանյութը կողմերի այլ հարաբերակցությամբ.

• ուղղահայաց 3:4՝ «Հագուստ» կատեգորիաների համար,

• քառակուսի 1:1՝ այլ կատեգորիաների համար:

Սխալներ Rich բովանդակության մեջ #

Իմանալ ավելին Rich բովանդակության մասին

Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս ուղղել
Rich բովանդակությունը չի պարունակում ապրանք Rich բովանդակությունը կապված չէ ապրանքանիշի ապրանքի կամ խանութի հետ: Վերբեռնել Rich բովանդակություն, որը կհամապատասխանի ապրանքանիշի ապրանքին կամ խանութին:
Ապրանքի Rich բովանդակությունը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական խոսքեր 18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» կամ ​​լրացված չէ նշանակությունը, թեև Rich բովանդակությունը պարունակում է

• ակնհայտ ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով,
• հայհոյանք և դրա ածանցյալներ։
18+ նիշ-ի համար ընտրեք «Այո»:
Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ Rich բովանդակությունը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի օգտագործումը, մինչդեռ՝

18+ նիշ-ը լրացված է որպես « Ոչ» կամ լրացված չէ,
• ապրանքը մանկական է․ հագուստ, կոշիկ, խաղալիքներ:

Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլի կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ:
Եթե ​​ապրանքը

• մանկական չէ, ապա ընտրեք «Այո» 18+ նիշ-ի համար,
• մանկական է՝ հեռացրեք ալկոհոլ կամ ծխախոտ քարոզող Rich բովանդակությունը:



Եթե Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլի կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ, ապա հեռացրեք այդպիսի պատկերները:
Rich բովանդակությունը պատկերում է մարմնի ինտիմ հատվածներ, դրանք հարկավոր է թաքցնել Rich բովանդակության մեջ թաքցված չեն կամ վատ են թաքցված ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները: Վերբեռնեք Rich բովանդակություն, որտեղ թաքցված կլինեն մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները։
Rich բովանդակությունը պարունակում է գովազդային տեղեկատվություն․ մրցակիցների տվյալներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցեր, հղումներ Rich բովանդակությունը պարունակում է՝

• «քեշբեք», «խաղարկություն» մակագրություններ,
• հեռախոսահամարներ, կայքերի հղումներ, սոցիալական ցանցերի հաշիվներ, QR կոդեր, գովազդային ակցիաներ, գներ,
• գործողությունների կոչեր դեպի երրորդ կողմի առցանց կամ անցանց խանութներ. օրինակ՝ դիտել տեսականին, կատարել գնումներ, համեմատել ապրանքը,
• այլ խանութների, մարքեթփլեյսերի, դաշնային մանրածախ ցանցերի տարբերանշանները,
• տեղեկատվություն առաքման մասին՝ ժամկետներ, արժեքներ, մեթոդ, աշխարհագրություն, արագություն,
• վերադարձի ցուցումներ:
Հեռացրեք Rich բովանդակությունը, որը խախտում է պահանջները և պարունակում է գովազդային տեղեկատվություն։
Rich բովանդակության մեջ հստակ նշված է, որ ապրանքը կրկնօրինակ կամ պատճեն է Rich բովանդակության մեջ ցուցադրվում է բնօրինակ ապրանքի ակնհայտ պատճենը: Փոխեք Rich բովանդակության նյութը:

Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը: Արգելվում է պատճենների և կրկնօրինակների վաճառքը:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին
Rich բովանդակության մեջ առկա է ապրանք, որն արգելված է վաճառել Ozon-ում Rich բովանդակության ապրանքը չի համապատասխանում պայմանագրի պահանջներին, ուստի այն արգելվում է վաճառել կայքում։ Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը:

Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին

Սխալներ շտրիխկոդերի հետ աշխատելիս #

Սխալ Ինչո՞ւ է առաջացել Ինչպե՞ս ուղղել
Նշված շտրիխկոդն արդեն օգտագործվում է այլ ապրանքի համար․ այն չի ընդունվի մատակարարման համար Ձեր սահմանած շտրիխկոդն արդեն օգտագործվում է մեկ այլ ապրանքի համար 1. Գրեք մեզ. անցեք հղումով կամ սեղմեք հաղորդագրության նշանը՝ ձեր անձնական հաշվի էկրանի ներքևում և ընտրեք Ստեղծել դիմում։ Ընտրեք թեման՝ Բովանդակություն/Աշխատանք ապրանքի քարտի հետՇտրիխկոդի ավելացում։

2. Ձեր դիմումում նշեք բոլոր շտրիխկոդերի և Ozon ID ապրանքների ցանկը, որտեղ առաջանում են սխալներ։ Ինչպես իմանալ Ozon ID-ն:

3. Մենք կստուգենք, թե արդյոք ապրանքը, որի համար արդեն օգտագործված է շտրիխկոդը, նույնական է ձեր ապրանքին: Եթե ​​ոչ, ապա մենք կխնդրենք ձեզ ստեղծել նոր շտրիխկոդ:

Ինչպե՞ս ստեղծել շտրիխկոդ
Շտրիխկոդը չի կարող լինել լղոզված: SKU-ն ժամկետանց է Շտրիխկոդը չի ներբեռնվել ապրանքի վրա, քանի որ ապրանքի մեջ կան սխալներ Ուղղեք բոլոր սխալները և նորից վերբեռնեք շտրիխկոդը: Ապրանքի սխալները տեսնելու համար անցեք ապրանքների ցանկ և ուղղորդեք կուրսորը դրա կարգավիճակի վրա:
Շտրիխկոդի անթույլատրելի ձևաչափ Ձեր սահմանած շտրիխկոդի ձևաչափը չի կարող օգտագործվել Ozon-ում

Ի՞նչ ձևաչափեր կարող են օգտագործվել
Եթե չունեք համընկնող շտրիխկոդ, ապա գեներացրեք եզակի Ozon շտրիխկոդ:

Ինչպե՞ս ստեղծել շտրիխկոդ

Վավերացման սխալներ #

Սխալ Ինչպե՞ս ուղղել
Անընթեռնելի տեքստ ատրիբուտի նշանակության մեջ

Լրացրեք դաշտը ռուսերեն
Լրացրեք բնութագրերը ռուսերեն կամ անգլերեն: Ընդունելի է հատուկ նիշերի և թվերի օգտագործումը։
Նկարագրող կատեգորիա չկա

Ապրանքի սխալ կատեգորիա
Ընտրեք մեկ այլ կատեգորիա կամ դիմեք աջակցության ծառայություն:
Ժամկետը սխալ է նշված Նշեք ճիշտ պիտանելիության ժամկետ՝ 90-ից 9999 օր:
Լրացրեք անվանումը Լրացրեք Անվանում դաշտը։
Ներդիրի անվանումը դատարկ է Լրացրեք PDF անվանում դաշտը։
Արգելված կատեգորիայից ապրանք ստեղծելու փորձ Ընտրեք ապրանքի թույլատրված կատեգորիա:

Իմանալ ավելին կայքի կանոնների մասին
Չի թույլատրվում կցել զեղչված ապրանքի քարտին Ստեղծեք նոր ապրանքի քարտ:
Նկարներից ոչ մեկը չկարողացանք ներբեռնել: Փորձեք նորից բեռնել դրանք Համոզվեք, որ հղումը ճիշտ է կամ տրամադրեք այլ հղում:
Լրացրեք դաշտը, այն չպետք է դատարկ լինի Լրացրեք պարտադիր բնութագիրը, հակառակ դեպքում դուք չեք կարողանա ստեղծել քարտ:

Իմանալ ավելին բնութագրերի մասին
Գինը լրացված չէ Նշեք գինը՝ այն պետք է լրացվի ամբողջական թվով:
Կարող եք վաճառել միայն ձեր սեփական արտադրության ապրանքներ, գրանցված ապրանքանիշերի ապրանքների վաճառք հնարավոր չէ Ձեռագործ իրերի անհատ վաճառողները չեն կարող լրացնել ապրանքանիշ դաշտը, քանի որ նրանք կարող են վաճառել միայն սեփական արտադրության ապրանքներ. այդպիսի ապրանքները չեն կարող ապրանքանիշ ունենալ։
Լրացրեք դաշտն ամբողջ թվով Պարտադիր բնութագրի մեջ նշեք ամբողջ թիվ:
Երկարության, լայնության, բարձրության կամ քաշի նկարագրությունները պարունակում են լրացուցիչ նիշեր, տառեր, արժեքը լրացված չէ կամ զրոյական է Բնութագրերում նշեք թվեր, հեռացրեք ավելորդ նիշերը և նորից վերբեռնեք ապրանքը:
Ապրանքների ներբեռնումը հասանելի չէ: Նոր քարտեր ավելացնելու համար բարելավեք գոյություն ունեցողները, որպեսզի Ozon-ը մեծացնի սահմանաչափը Հատել եք ապրանքներ ստեղծելու սահմանաչափը: Ուղղեք սխալները
• գոյություն ունեցող քարտերում՝ սահմանաչափը մեծացնելու համար․

• լրացրեք ապրանքների բնութագրերը՝ օգտագործելով բովանդակության վարկանիշի,
• հուշումները,
• ստուգեք լրացված դաշտերի արդիակնությունը, օրինակ՝ արդյոք անվանումը ճիշտ է ընտրված և որքանով է որակյալ կազմված նկարագրությունը։
Գինը ապրանքի կատեգորիայի համար ընդունելի սահմաններում չէ Չի թույլատրվում ապրանքի կատեգորիայում նվազագույնից ցածր կամ առավելագույն շեմից բարձր գին սահմանել: Սահմանեք գինը՝ հիմնվելով շուկայական միջին գների վրա:

Եթե ցանկանում եք գինը սահմանել կատեգորիայի շեմից բարձր կամ ցածր, գրեք աջակցության ծառայությանը։
Excel ֆայլում բանաձևերի օգտագործումն արգելվում է Վանդակում անհրաժեշտ է օգտագործել հստակ արժեք, այլ ոչ թե բանաձև:

Hide menu

Show menu