Վերադարձի ժամկետները և պայմանները Ռուսաստանից գնորդների համար #
Վերադարձի ենթակա չէ #
- Պատշաճ որակի սննդամթերք և կենդանիների սնունդ։ Եթե ապրանքը անբավարար որակի է, այն կարող է հետ վերադարձվել գնման օրվանից 1 օրվա ընթացքում։
- Պատշաճ որակի թվային ապրանքներ։ Եթե ապրանքн անբավարար որակի է, վերադարձը կարելի է ձևակերպել գնման օրվանից 3 օրվա ընթացքում։
- Անհատապես սահմանված հատկություններով ապրանքներ, օրինակ՝ փորագրված ծաղկաման կամ պատվերով պատրաստված պատուհաններ։
3 օրվա ընթացքում #
Կարելի է վերադարձնել ցանկացած ապրանք, եթե գնորդը բողոք-պահանջ ունի պատվերի կատարման հետ կապված.
- առաքվել է սխալ ապրանք, չափ կամ գույն,
- բացակայում է հավաքածուի մի մասը,
- լրացել է պիտանելիության ժամկետը կամ ապրանքը վնասվել է առաքման ժամանակ։
7 օրվա ընթացքում #
Գնորդը կարող է վերադարձնել պատշաճ և անբավարար որակի ապրանքները.
- օծանելիք և կոսմետիկա,
- թվային ապրանքներ,
- ոչ պարբերական հրատարակություններ՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզագրական և երաժշտական հրատարակություններ, թերթերով հրատարակություններ, օրացույցներ, գրքույկներ, տեխնիկական լրատվամիջոցներոում հրատարակված հրապարակումներ,
- անձնական հիգիենայի պարագաներ, օրինակ՝ ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, մազերի բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ։
30 օրվա ընթացքում #
Premium բաժանորդագրության դեպքում 30-օրյա վերադարձի քաղաքականություն ունեցող ապրանքները կարող են վերադարձվել 60 օրվա ընթացքում։
Ապրանքները կարող են վերադարձվել 30 օրվա ընթացքում, եթե՝
- ապրանքը պատշաճ որակի է, բայց գնորդին այն դուր չի եկել կամ չի համապատասխանել չափսերին, կամ գնորդը պատվիրել է մի քանի տարբերակ՝ ընտրելու համար,
- ապրանքը անբավարար որակի է․ ժամանած ապրանքը կեղծ է, չի աշխատում կամ տեսանելի վնասներ կան։
Պատշաճ որակի ապրանքներ, որոնք կարող են վերադարձվել 7 օրվա ընթացքում, իսկ անբավարար որակի ապրանքները՝ 30 օրվա ընթացքում․
- կենցաղային օգտագործման կահույքի հավաքածուներ,
- կենցաղային քիմիկատներ, թունաքիմիկատներ և ագրոքիմիական նյութեր,
- բժշկական արտադրանք,
- ավտոմեքենաների և մոտոցիկլետների պահեստամասեր,
- էլեկտրոնիկա, որը տեխնիկապես բարդ չէ,
- հնաոճ իրեր և արվեստի առարկաներ,
- գուլպաներ, կիսագուլպաներ, զուգագուլպաներ, ներքնազգեստ,
- արհեստական տոնածառեր։
Տեխնիկապես բարդ ապրանքները, ինչպիսիք են ժամացույցները կամ էլեկտրոնային սարքերը, կարող են վերադարձվել 7 օրվա ընթացքում, եթե դրանք պատշաճ որակի են, և 15 օրվա ընթացքում, եթե դրանք բավարար որակի չեն։
Երաշխիքային ժամկետի ընթացքում #
Եթե ապրանքը գտնվում է երաշխիքային ժամկետում, ապա այն կարող է վերադարձվել 30 օրվա ընթացքում, իսկ Premium բաժանորդագրության դեպքում՝ 60 օրվա ընթացքում։ Որոշ ապրանքներ կարող են վերադարձվել 1 տարվա ընթացքում կամ ավելի ուշ, եթե դա նախատեսված է վաճառողի կողմից։ Գնորդը վերադարձի ժամկետը կարող է պարզել ապրանքի քարտի վրա։
Գնորդը պետք է ներկայացնի լիազորված սպասարկման կենտրոնի կամ փորձագետի զեկույցի բնօրինակը, որը հաստատում է, որ թերությունը արտադրական է, ինչպես նաև երաշխիքային կտրոնի բնօրինակը, եթե այն առկա է։ Եթե ապրանքը տեխնիկապես բարդ է, եզրակացությունը պետք է հաստատի, որ թերությունը էական է։
Երաշխիքային ժամկետի ընթացքում գնորդը կարող է ապրանքը վերանորոգել սպասարկման կենտրոնում։
Պատշաճ որակի ապրանքները վերադարձնելու պայմաններ #
Գնորդը կարող է վերադարձնել պատշաճ որակի ապրանք, եթե՝
- պահպանվել է ապրանքի տեսքը,
- օգտագործման հետքեր չկան,
- գործարանային փաթեթավորումը վնասված չէ,
- էլեկտրոնային սարքեր գնելիս չեն ներբեռնվել կամ ակտիվացվել ծրագրեր,
- ապրանքի սպառողական հատկությունները պահպանվել են և պիտանելիության ժամկետը չի լրացել,
- գնորդը վերադարձնում է ապրանքների ամբողջ հավաքածուն, օրինակ՝ երկու հատորանոց գրքի երկու հատորն էլ վերադարձնում է։
Ապրանքները, որոնք պահանջում են դյուրավառ վառելիք, ինչպիսիք են գազը կամ բենզինը, ընդունվում են միայն վառելիքի դատարկ բաքով կամ բալոնով։
Ծանուցում վերադարձի հարցումների մասին #
Ապրանքը վերադարձնելու համար գնորդը ստեղծում է հարցում, նշում է վերադարձի պատճառը և կցում ապրանքի պատկերները։ Հարցումները ցուցադրվում են ձեր անձնական հաշվում, և դուք եք որոշումներ կայացնում դրանց վերաբերյալ։
Լրացված հարցումների մասին կարող եք տեղեկանալ.
-
Ձեր անձնական հաշվի գլխավոր էջում Возвраты и отмены realFBS («Վերադարձներ և չեղարկում realFBS») վիջեթում,
-
Ozon Seller հավելվածի փուշ-ծանուցումներից,
-
Логистика → Возвраты realFBS → Новые («Լոգիստիկա → realFBS վերադարձներ → Նոր») կամ FBS → Возвраты realFBS → Новые («FBS → realFBS վերադարձներ → Նոր») էջում,
-
էլ․ փոստի հասցեին ուղարկված նամակից, որում գրանցված է ձեր հաշիվը։
Վերադարձված ապրանքների մասին տեղեկությունները կարող եք դիտել վերադարձների զեկույցում.
Հարցման ուսումնասիրություն #
Դուք ինքներդ եք շփվում գնորդի հետ, իսկ Ozon-ն օգնում է լուծել վիճարկումները։ Եթե դիմումը ստանա Спор («վիճարկում») կարգավիճակ, Ozon-ի աջակցման ծառայությունը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու համար։
Ուսումնասիրել վերադարձման հարցումները կարող եք.
- կայքի Логистика → Возвраты realFBS («Լոգիստիկա → RealFBS վերադարձներ») բաժնում,
- Ozon Seller բջջային հավելվածի Возвраты («Վերադարձներ») բաժնում,
- օգտագործելով Ozon Seller API մեթոդները.
Քայլ 1. Որոշում կայացրեք հարցման վերաբերյալ #
Որոշում կայացնելու համար ունեք 1 օրացուցային օր։ Հնարավոր լուծումներ.
Եթե դուք որոշում չեք կայացրել 24 ժամվա ընթացքում, հարցումը ավտոմատ կերպով կհաստատվի։
Եթե չունեք բավարար տեղեկատվություն որոշում կայացնելու համար, կարող եք գրել գնորդին հավելվածի չաթում։ Այդ դեպքում հարցման ոսումնասիրության ժամկետը կավելանա մինչև 3 օր։
Քայլ 2. Սպասեք ապրանքի վերադարձին #
Եթե ապրանքը հետ ստանալու պայմանով դուք հաստատել եք գումարի վերադարձի հարցումը, գնորդը հետ կուղարկի ապրանքը և չաթում կգրի բեռնային համարը հետելու համար։ Ապրանքը ստանալուց հետո սեղմեք Возврат получен («Վերադարձը ստացված է»)՝ հաստատելու համար։
Եթե գնորդի կողմից ուղարկված ապրանքը ճանապարհին է ավելի քան
- 14 օր․ գնորդը կարող է վիճարկում բացել՝ «Որտե՞ղ է վերադարձը» թեմայով։
- 30 օր․ վիճարկում կբացի Ozon-ը, եթե դա չի արել գնորդը։
Երբ վիճարկումը բացվի, դուք ծանուցում կստանաք ձեր անձնական հաշվում կամ էլ․ փոստով։ Եթե չպատասխանեք վիճարկմանը, Ozon-ը որոշում կկայացնի հօգուտ գնորդի։ Եթե այդ պահին ծանրոցը դեռ ճանապարհին է, որոշումը կկայացվի ծանրոցը ժամանելուց հետո։
Վիճարկման հնարավոր լուծումները.
- Заявка на возврат одобрена («Վերադարձի հարցումը հաստատված է») - եթե ստացել եք ապրանքը,
- Заявка на возврат отклонена («Վերադարձի հարցումը մերժված է») - եթե գնորդը ապրանքը չի ուղարկել,
- Товар в пути («Ապրանք ճանապարհին է») - եթե ապրանքը ճանապարհին է։
Եթե դուք մերժել եք գումարի վերադարձը, գնորդը կարող է վիճարկում բացել, երբ ապրանքը ստանա։
Քայլ 3. Որոշում կայացրեք գումարի վերադարձի վերաբերյալ #
Եթե ապրանքը ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում որոշում չեք կայացրել, ապա հարցումը ավտոմատ կերպով կհաստատվի, և գումարը կվերադարձվի գնորդին։
Հնարավոր լուծումները.
Եթե 7 օրվա ընթացքում որոշում չեք կայացրել, ապա հարցումը ավտոմատ կհաստատվի և գումարը կվերադարձվի գնորդին։
Հարցման կարգավիճակներ #
Վաճառողը ուսումնասիրում է հայտը #
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Ձևակերպված է | Գնորդը ստեղծել է նոր հարցում։ Որոշում կայացրեք 1 օրվա ընթացքում։ |
Վաճառողի կողմից ճշտվում է | 3 օրվա ընթացքում կարող եք գնորդից պահանջել ապրանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն։ |
Առաջարկվել է մասնակի փոխհատուցում | Մասնակի փոխհատուցում եք առաջարկել, գնորդը պետք է ուսումնասիրի առաջարկը 3 օրվա ընթացքում։ |
Ճշտվում է | Գնորդը հրաժարվել է մասնակի փոխհատուցումից։ 3 օրվա ընթացքում կարող եք այլ գումար առաջարկել որպես փոխհատուցում, մերժել վերադարձը կամ հաստատել հարցումը։ Եթե որոշում չկայացնեք՝ դիմումը ավտոմատ կերպով կհաստատվի։ |
Կատարվել է մասնակի փոխհատուցում | Գնորդը համաձայնել է մասնակի փոխհատուցմանը։ Գումարը նրա հաշվին կհասնի 3-10 օրվա ընթացքում։ |
Հաստատված է | Հաստատել եք ապրանքի վերադարձը։ Գնորդը պետք է ուղարկի այն 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում հարցումը կհամարվի ժամկետանց։ |
Մերժված է վաճառողի կողմից | Մերժել եք ապրանքի վերադարձը, գնորդը կարող է վիճարկում բացել 5 օրվա ընթացքում։ |
Ժամկետանց է | Գնորդը վերադարձը չի ուղարկել 7 օրվա ընթացքում կամ չի փոխել կարգավիճակը։ |
Չեղարկված է։ Վիճարկում բացված չէ | Մերժել եք հարցումը։ Գնորդի համար վիճարկում բացելու ժամկետը սպառվել է։ |
Վիճարկումը բացվել է | Դուք մերժել եք վերադարձի հարցումը, սակայն գնորդը համաձայն չէ ձեր մերժման պատճառի հետ և վիճարկում է բացել։ Ozon-ը կուսումնասիրի այն և որոշում կկայացնի։ |
Մերժված է Ozon-ի կողմից | Ozon-ը ուսումնասիրել է վիճարկումը և որոշում է կայացրել հօգուտ ձեզ։ |
Չեղարկված է | Գնորդը չեղարկել է վերադարձի հարցումը։ |
Վերադարձը ճանապարհին է #
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Վերադարձը ճանապարհին է | Գնորդը ուղարկել է վերադարձը ձեզ։ |
Վիճարկում է բացվել | Վերադարձը ճանապարհին է ավելի քան 30 օր։ Ozon-ը կստուգի, որ այն ստանաք։ |
Վերադարձ վաճառողից #
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Ստացված է վաճառողի կողմից | Ստացել եք վերադարձը և ստուգում եք այն։ 7 օրվա ընթացքում կարող եք մերժել կամ հաստատել գումարի վերադարձը։ 7 օր հետո գումարը կվերադարձվի ավտոմատ կերպով։ |
Մերժվել է փոխադարձ համաձայնությամբ | Մերժել եք գումարի վերադարձը վերադարձի հայցմամբ և գնորդը վիճարկում չի բացել 5 օրվա ընթացքում։ |
Վիճարկումը բացվել է | Գնորդը վիճարկում է բացել, քանի որ մերժել եք գումարի վերադարձն ապրանքը ստանալուց հետո։ |
Մերժված է Ozon-ի կողմից | Ozon-ը ուսումնասիրել է վիճարկումը և որոշում կայացրել հօգուտ ձեզ։ |
Գումարը վերադարձված է | Ozon-ը գնորդին գումարը վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Գումարը նրա հաշվին կհասնի 3-10 օրվա ընթացքում։ |