Ցուցափեղկ

Ցուցափեղկը խանութի անձնական էջն է Ozon-ի բջջային հավելվածի և կայքի համար։ Այդ էջի շնորհիվ Դուք կարող եք անվճար գովազդել Ձեր խանութը, պատմել հետաքրքիր առաջարկների, ակցիաների կամ պրոմո ապրանքների մասին։ Գնորդները կարող են մտնել ցուցափեղկ Магазины («Խանութներ») էջից, ապրանքի քարտից կամ խանութի քարտից, իսկ անհատական ցուցափեղկի՝ ձևակերպման դեպքում որոնումից՝ օգտագործելով հուշումներ։

Լռելյայնորեն խանութը չունի ցուցափեղկ։ Այն հնարավոր է ստեղծել ինքնուրույն, որի համար անհրաժեշտ չեն հատուկ գիտելիքներ կամ փորձ։

Ինչպիսի՞ տեսք ունի ցուցափեղկը #

Ցուցափեղկը կազմված է մի քանի բլոկներից․

  • Խանութի շապիկից, որում ներառվում են՝
    • խանութի անունը և տարբերանշանը,
    • ապրանքների վարկանիշը և գնումների համար բոնուսների քանակը,
    • խանութի էջի հղումը, որտեղից կարելի է իմանալ հավելյալ տեղեկատվություն,
    • «Բաժանորդագրվել» և «Կիսվել» կոճակները,
    • վիջեթներ վաճառողի սեփական ակցիաներով, որոնք հնարավոր է ստեղծել Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ → Իմ ակցիաները») բաժնում։ Առայժմ ցուցափեղկի համար հասանելի են միայն «Զեղչ պատվերի քանակից» և «Կուպոն» մեխանիզմները։
      Ավելի մանրամասն վաճառողի ակցիաների վերաբերյալ
  • Վաճառողի ապրանքներից կազմված բլոկ,
  • Այլ խանութներից ապրանքների առաջարկություններ՝ միայն բազային ցուցափեղկում։ Այս բլոկը կարելի է հեռացնել անհատական ցուցափեղկի ձևավորման ժամանակ։

Ցուցափեղկը կայքի և բջջային հավելվածի համար տարբեր տեսք ունի։

Ցուցափեղկերի տեսակները #

Ցուցափեղկի տեսակը Արժեքը Ո՞ւմ է հասանելի Այլ խանութների ապրանքների առաջարկներ «Premium վաճառող» պիտակ Դիզայն
Բազային Անվճար Բոլոր վաճառողներին լռելյայնորեն Այո Ոչ Կարելի է փոխել խանութի անվանումն ու ապրանքանշանը
Ինչպե՞ս ձևավորել ցուցափեղկը
Premium Ներառված է արժեքում բաժանորդագրություններ Միայն Premium վաճառողներին Ոչ Այո
Անհատական Սկսած տարեկան 570 000 ռուբլուց Բոլոր վաճառողներին, որոնք հայտ են ներկայացրել ցուցափեղկի ձևավորման համար Ոչ Այո, եթե առկա է Premium-բաժանորդագրություն Մենք կստեղծենք յուրահատուկ ցուցափեղկ՝ հաշվի առնելով Ձեր պահանջները։
Ինչպես պատվիրել ցուցափեղկի ձևավորում

Առավելություններ #

  • Սեփական խանութը Ozon-ում ուշադրություն է գրավում: Կարող եք ինքնուրույն գովազդել Ձեր խանութի հղումը սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներում, որտեղ շփվում եք հաճախորդների հետ:
  • Չի պահանջում բարդ կարգավորում: Ինքներդ եք վերահսկում ցուցափեղկի արտաքին տեսքը՝ ավելացրե ՛ք բլոկներ, փոխե ՛ք ֆոնային պատկերները և ընտրե ՛ք ապրանքներ:
  • Առանց լրացուցիչ ծախսերի: Ցուցափեղկը թույլ է տալիս ստեղծել Ձեր ֆիրմային ոճով անվճար խանութ՝ առանց հավելյալ միջնորդավճարների կամ քլիքների համար վճարի:
  • Բարձրացնում է հաճախորդների վստահությունը: Օգտատերերը կարող են դիտել ապրանքների միջին վարկանիշը, ժամանակին առաքումների տոկոսը և թե որքան ժամանակ է, ինչ աշխատում եք Ozon-ի հետ:
  • Վաճառքի լրացուցիչ ալիք: Մեկ էջում գնորդները տեսնում են Ձեր ողջ տեսականին և կարող են գնել նմանատիպ ապրանք կամ ծախսել վաճառողի բոնուսները:
  • Անհատական դիզայն։ Կարեղ ենք ստեղծել Ձեր ցուցափեղկի համար յուրահատուկ դիզայն։
    Ինչպե՞ս պատվիրել ցուցափեղկի ստեղծում

Սահմանափակումներ #

Խանութի անվանման մեջ չպետք է լինեն՝

  • անպարկեշտ արտահայտություններ և ժարգոնային բառեր,
  • էմոջիներ և անընթեռնելի սիմվոլներ,
  • տառասխալներ,
  • խանութի կոնտակտներ, կայքի հղում կամ հեռախոսահամարներ,
  • «լավագույն», «առաջին», «ամենա», «խոշորագույն», «լիդեր» բառերը և այլ հասկացություններ, որոնք Դուք չեք կարող հաստատել փաստաթղթերով, և որոնք այլ վաճառողների մոտ ապրանքի առավելությունների վերաբերյալ տպավորություն կստեղծեն,
  • ապրանքների տեսակների թվարկում,
  • օտար ապրանքային նշաններ,
  • «Ozon» և «Озон» բառերը,
  • պետության անվանումներ, միջազգային միություններ, իշխանության մարմիններ և հանրային միություններ,
  • մրցակիցների հետ ցանկացած համեմատություններ, որոնք հնարավոր չէ ստուգել, կամ որոնցում կա բացասական գնահատական։

Ստեղծել ցուցափեղկ #

  1. ԱՆցե ՛ք Настройки → Витрина («Կարգավորումներ → Ցուցափեղկ») էջ և սեղմե ՛ք Создать витрину («Ստեղծել ցուցափեղկ»)։
  2. Նշե ՛ք խանութի անվանումը և ենթավերնագիրը, որոնք տեսնելու են Ozon-ի գնորդները: Խանութի անվանումը վերցրե ՛ք Настройки → Информация о магазине («Կարգավորումներ → Խանութի մասին տեղեկատվություն») բաժնից։ Ենթավերնագրում համառոտ պատմեք խանութի մասին, որպեսզի գրավեք գնորդներին։
  3. Ավելացրե ՛ք Ձեր խանութի տարբերանշանը։ Տարբերանշանի նկատմամբ պահանջները՝
    • չի պատկանում այլ ընկերության կամ ապրանքանիշի,
    • չի պարունակում կայքերի հասցեներ, հեռախոսահամարներ, ֆիզիկական խանութների հասցեներ և իրավաբանական անձանց տվյալներ,
    • ունի հստակ պատկեր և ընթեռնելի տառատեսակ,
    • JPEG կամ PNG ձևաչափ,
    • 200 × 200 փիքսելի չափ։
  4. Ընտրե ՛ք Ձեր խանութի շապիկի ֆոնը կամ բեռնե ՛ք ֆոնային լուսանկար JPEG կամ PNG ձևաչափով և 750 × 456 փիքսել չափով։
  5. Նայե ՛ք, թե ինչ ստացվեց աջ կողմի նախադիտման հատվածում։
  6. Սեղմե ՛ք Сохранить («Պահպանել»)։ Ցուցափեղկը կհայտնվի Ozon-ի էջում և կուղարկվի մոդերացիայի։

Ինչպե՞ս է անցնում մոդերացիան #

Այս փուլում մենք ստուգում ենք, որ բոլոր տեղեկությունները համապատասխանեն պահանջներին: Ստուգումը տևում է ոչ ավելի, քան 3 օր: Մոդերացիան հաջողությամբ ավարտելուց հետո Ձեր անձնական հաշվում կոնտենտի կարգավիճակը կփոխվի Промодерировано («Մոդերացված»):

Եթե ապրանքի մասին ընդհանուր տեղեկատվության նույնիսկ մեկ տարր չի անցնում մոդերացիան, տարբերանշանն ու ֆոնը կփոխարինվեն տարբերանշանով և ֆոնով լռելյայնորեն, իսկ խանութի անվանումը կփոխարինվի Ձեր ընկերության իրավաբանական անունով:

Եթե որևէ տարր մերժվել է մոդերատորի կողմից, ապա այդ տարրի ներքևում Ձեր անձնական հաշվում կհայտնվի այն պահանջների ցանկը, որոնք խախտվել են: Ուղղե ՛ք տարրը, որպեսզի այն համապատասխանի նշված պահանջներին, և սեղմե՛ք Сохранить изменения («Պահպանել փոփոխությունները»)։ Տարրը կուղարկվի մոդերացիայի հերթական անգամ։ Մոդերացիայի հաջող ավարտի դեպքում, այն կհայտնվի Ozon-ի էջում։

Խմբագրել ցուցափեղկը #

Հրապարակված ցուցափեղկը կարող է խմբագրվել ցանկացած պահի: Փոփոխություններ կատարե ՛ք ցանկացած տարրի մեջ և սեղմե ՛ք Сохранить изменения («Պահպանել փոփոխությունները»): Փոփոխությունները կհրապարակվեն Ozon-ի կայքում։ Եթե տարրը պետք է մոդերացիա անցնի, ապա այն կուղարկվի մոդերացիայի: Մանրամասն այն մասին, թե ինչպես է գործում մոդերացիան:

Հանել հրապարակումից #

Կարող եք դադարեցնել ցուցափեղկի ցուցադրումը։ Դրա համար Опубликовать витрину («Հրապարակել ցուցափեղկը») բաժնում սեղմե ՛ք Снять с публикации («Հանել հրապարակումից»)։

Պատվիրել ցուցափեղկի ստեղծումը #

Մենք կարող ենք Ձեր փոխարեն ստեղծել խանութի յուրահատուկ ցուցափեղկ։ Դրա համար ձևակերպե ՛ք մարքեթինգային դիմում․

  1. Անցե ՛ք Магазины на Ozon («Ozon-ի խանութներ») էջ։
  2. Индивидуальный магазин («Անհատական խանութ») բլոկում սեղմե՛ք Отправить заявку («Ուղարկել դիմում»)։
  3. Նշե ՛ք Ձեր անունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, գրե ՛ք Ձեր ցանկությունները։
  4. Սեղմե ՛ք Отправить («Ուղարկել»)։

5 օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ՝ դետալների հստակեցման համար։

Դիմումի ստեղծման մանրամասները

Խանութի քարտը #

Այն ապրանքները, որոնք խանութի քարտի վրա երևում են Магазины («Խանութներ») բաժնում, ընտրվում են ավտոմատ կերպով՝ ամենապահանջվածներից:

Ozon-ի խանութում բացի ցուցափեղկից կա քարտ, որը պարունակում է նրա տարբերանշանը և որոշ ապրանքներ։

Խանութի քարտը գտնվում է Избранное → Магазины («Ընտրվածներ → Խանութներ») բաժնում և ապրանքների կատեգորիաների էջերում։ Եթե սեղմեք խանութի քարտի վրա, կբացվի ցուցափեղկը։

Քարտի ապրանքներն ընտրվում են ավտոմատ կերպով և կախված են այն բաժնից, որտեղ դրանք ցուցադրվում են․

  • «Խանութներ» բաժինը՝ երեք ամենապահանջված ապրանքները։ Որպեսզի քարտը հայտնվի Ozon-ի գլխավոր էջում, խանութը չպետք է ունենա երեքից քիչ ապրանք։
  • Ապրանքների կատեգորիաները՝ տվյալ կատեգորիայի երեք ամենանոր ապրանքները։ Որպեսզի քարտը հայտնվի ապրանքների կատեգորիայում, խանութը պետք է ունենա երեքից ոչ պակաս ապրանքներ։

Hide menu

Show menu