JSON rich բովանդակության ավելացում

Rich բովանդակությունը մարքեթինգի գործիք է, որը թույլ է տալիս ապրանքի քարտի նկարագրությանն ավելացնել մուլտիմեդիա տարրեր, ինչպիսիք են նկարները և տեսանյութերը։

Rich բովանդակությունը բարձրացնում է պոտենցիալ գնորդների հետաքրքրությունն ապրանքների նկատմամբ։ Նրա օգնությամբ կարող եք նաև կենտրոնանալ ապրանքի առանձին հատկանիշների կամ առավելությունների վրա։

Առանց տեքստի լուսանկարներ մի՛ ավելացրեք rich կոնտենտում։ Այդպես արտաքին որոնման համակարգերը չեն կարողանա ինդեքսավորել քարտը,և դա վատ կանդրադառնա որոնման դաշտում առաջխաղացման վրա։

Rich կոնտենտը պետք է կարճ և համապարփակ նկարագրի ապրանքը։ Մի՛ նշեք բոլոր բանալի բառերը, որոնց համար ցանկանում եք գովազդել քարտը որոնման մեջ. դա կփչացնի գնորդների տպավորությունը և կնվազեցնի դրա դիրքը որոնման մեջ ու կատեգորիաներում։

Ձեր հարմարավետության համար մենք պատրաստել ենք JSON ձևաչափով նմուշ, որտեղ հավաքել ենք տարբեր վիդջեթներ։ Վիդջեթները պարունակում են պարամետրեր, որոնք պատասխանատու են մուլտիմեդիա բովանդակության և տեքստային ներկայացման համար։ Օրինակ, նկարը տեղադրված է լայնությամբ՝ տեքստը ներքևում։ Կամ նկարները դասավորված են շախմատային հերթականությամբ, իսկ տեքստը տեղադրված է կողքից։ Մուլտիմեդիա կոնտենտի ցուցադրումը հարմարեցված է ինչպես կայքի, այնպես էլ բջջային տարբերակի համար։

Տեսեք, թե ինչպե՞ս է փոխվում ապրանքի քարտի նկարագրությունը rich կոնտենտ ավելացնելիս՝

JSON ձևաչափով լրացնելու ձևանմուշ

Փաստաթղթեր rich կոնտենտի համար

Նկարի պահանջներ

Տեսանյութի պահանջներ

Rich կոնտենտի բեռնման առավելությունները՝

  • Ozon-ի ոճերի օգտագործում. եթե ճիշտ լրացնեք ձևանմուշը, ապրանքի նկարագրությունը ճիշտ կցուցադրվի տարբեր տեսակի սարքերի վրա,
  • Կոնտենտի անվտանգ և արագ բեռնում՝ առանց iframe-ի օգտագործման։

Ստեղծել rich կոնտենտ #

Դա կարելի է անել կոնստրուկտորում՝

  • Վիզուալ խմբագրիչի միջոցով։ Պատրաստի վիդջեթներից հավաքեք rich կոնտենտ, բլոկները կարգավորվում են և հարմարվում ցանկացած էկրանի չափին։
  • Ավազատուփի միջոցով՝ գրեք JSON կոդը և անմիջապես ստուգեք, թե ինչ ստացվեց։

Եթե արդեն ունեք պատրաստի JSON կոդ, ավելացրեք դա քարտին։

Փաստաթղթեր rich կոնտենտի համար

Ավելացնել rich կոնտենտ վիզուալ խմբագրիչում #

Անհրաժեշտ է ստեղծել rich կոնտենտի ցուցադրման միանգամից երկու տարբերակ՝ աշխատասեղանի համար և բջջային։

Կոնստրուկտոր բացել կարելի է առանձին կայքում կամ ձեր անձնական հաշվում։

Անձնական հաշվում կոնստրուկտոր բացելու համար՝

  1. Անցե՛ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին։

  2. Սեղմե՛ք անհրաժեշտ ապրանքով տողի վրա և ընտրե՛ք Редактировать товар («Խմբագրել ապրանքը»)։

  3. Բացե՛ք Медиа («Մեդիա») ներդիրը և Rich-контент («Rich կոնտենտ») բլոկում սեղմե՛ք Открыть редактор («Բացել խմբագրիչ»)։

  4. Սեղմե՛ք Создать («Ստեղծել»)։

  5. Ձախ վահանակից ընտրեք անհրաժեշտ վիդջեթը և քաշեք այն աշխատանքային տարածք։ Կարող եք ավելացնել մի քանի բլոկներ. դրա համար վերադարձեք նախորդ մենյու, և նոր բլոկը քաշեք ազատ տարածք։

  6. Սեղմե՛ք ընտրված վիդջեթի վրա, որպեսզի խմբագրեք այն։

    Դուք կարող եք՝

    • Ջնջել վիդջեթը. սեղմե՛լով ։
    • Տեղափոխել ներքև կամ վերև՝ սեղմելով ։
    • Բեռնել նկար կամ տեսանյութ։
    • Ավելացնել տեքստ։
    • Տեսնել, թե ինչ տեսք կունենա վիդջեթը՝ սեղմելով Предпросмотр («Նախադիտում»)։ Կարող եք ստուգել ցուցադրությունը ձեր համակարգչի և բջջային սարքի վրա։

Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ապրանքի քարտին ավելացրեք rich կոնտենտ։

Եթե փոփոխություններ կատարեք և փակեք կոնստրուկտորը, համակարգը կպահի ձեր սևագիրը, և կարող եք շարունակել ավելի ուշ։ Աշխատելու ընթացքում ձեր անձնական հաշվում սևագրերը պահպանվում են յուրաքանչյուր ապրանքի համար, իսկ արտաքին կայքում պահպանվում է միայն վերջին տարբերակը։

Ավելացրեք նկար վիզուալ խմբագրիչում #

Նկարներ պատրաստեք երկու տարբերակով՝ համակարգչի և բջջային սարքերի վրա ցուցադրելու համար։ Այդ դեպքում rich կոնտենտը լավ տեսք կունենա ցանկացած էկրանին։

Պատկերների պահանջներ․ ձևաչափը՝ JPG, JPEG, PNG, չափը՝ մինչև 10 մեգաբայթ։ Մի՛ օգտագործեք GIF ձևաչափի ֆայլեր։ Քարտը բեռնելու համար դրանք երկար ժամանակ կպահանջեն։

Յուրաքանչյուր լուսանկարի համար հնարավոր է կարգավորել՝

  • Նկարի չափը՝ Размещение изображения («Նկարի տեղադրում») բաժնում։
  • Անցում մեկ այլ ապրանքի՝ սեղմելով լուսանկարի վրա. պատճենեք քարտի հասցեն Ozon-ում և ավելացրեք Ссылка («Հղում») դաշտում։ Չեք կարող այլ կայքերի հղումներ նշել։
  • Տեքստային նկարագրություն՝ գնորդը կտեսնի այդ հաղորդագրությունը, եթե նկարը չի բեռնվել։

Խմբագրել տեքստը վիզուալ խմբագրիչում #

  1. Սեղմեք ստանդարտ տեքստի վրա և գրեք ձեր տեքստը։ Վերնագրերն ունեն սիմվոլների սահմանափակումներ. համակարգը կկտրի այն ամենը, ինչը չի տեղավորվել 2 տողում։

  2. Պտտացրեք ձախ կողմի վահանակը մինչև Работа с текстом («Աշխատանք տեքստի հետ») բաժին։ Կարգավորեք վերնագրի և հիմնական տեքստի պարամետրերը՝

    • չափ,
    • գույն,
    • հավասարեցում։

    Համակարգչի և բջջային սարքերի համար տեքստը կազմվում է նույն ձևով։

Ավելացնել տեսանյութ վիզուալ խմբագրիչում #

Ապրանքի քարտում կոնստրուկտորից ավելացնել rich կոնտենտ #

Անձնական հաշվում կոնստրուկտորի միջոցով #

Երբ ամեն ինչ պատրաստ լինի`

  1. Կոնստրուկտորի վերևի աջ անկյունում սեղմե’ք Применить («Կիրառել»)․ կոդն ավտոմատ կերպով կհայտնվի Rich-контент («Rich կոնտենտ») դաշտում։

  2. Սեղմե’ք Далее («Հաջորդը») և պահպանեք ապրանքը։ Եթե քարտի վրա նկարագրություն եղել է, rich կոնտենտը կցուցադրվի դրա փոխարեն։

Կայքի կոնստրուկտորի միջոցով #

Երբ ամեն ինչ պատրաստ լինի`

  1. Կոնստրուկտորի վերևի աջ անկյունում սեղմե’ք Скачать («Բեռնել»)։

  2. Բացե՛ք ստացված ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և պատճենեք կոդը։

  3. Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին, անհրաժեշտ ապրանքով տողի վրա սեղմեք և ընտրեք Редактировать товар («Խմբագրել ապրանքը»)։

  4. Բացեք Медиа («Մեդիա») ներդիրը և Rich-контент («Rich կոնտենտ») դաշտում տեղադրեք կոդը։

  5. Սեղմե’ք Далее («Հաջորդը») և պահպանեք ապրանքը։

    Եթե քարտի վրա նկարագրություն եղել է, rich կոնտենտը կցուցադրվի դրա փոխարեն։

Rich կոնտենտ կարող եք ավելացնել միանգամից մի քանի դիրքերի համար`

  • XLS ձևանմուշի միջոցով` Rich-контент JSON («Rich կոնտենտ JSON») աղյուսակում,

  • API-ի միջոցով` օգտագործելով POST /v3/product/import հարցումը։

Խմբագրել JSON կոդը կոնստրուկտորում #

  1. Բացե՛քձևանմուշը։

  2. Ընտրե՛ք Песочница («Ավազատուփ») ներդիրը։ Դուք կտեսնեք լուսանկարներով մակետ՝ նկարների և տեսանյութերի տեքստային մակագրությամբ։ Խմբագրիչում կատարված բոլոր փոփոխությունները կարտացոլվեն մակետի վրա։

  3. Սեղմե՛ք Открыть редактор («Բացել խմբագրիչը»)։

  4. Կատարեք անհրաժեշտ փոփոխություններ խմբագրիչում. ավելացրեք ուղիղ հղումներ նկարներին, տեղադրեք տեքստ,նշեք նկարի չափը։ Տեսանյութ ավելացնելու համար նշեք ուղիղ հղում կամ YouTube տեսանյութի ID-ն։ Պատճենեք և ավելացրեք համապատասխան վիդջեթները։ Խմբագրիչից ջնջեք այն վիդջեթները, որոնք չեք օգտագործում։

    Մենք խմբագրչում ավելացրել ենք մի քանի տարբեր վիդջեթներ։ Օրինակ, լուսանկարի տակ տեքստով պատկեր ավելացնելու համար լրացրեք պարամետրերը՝

    • scr՝ ուղիղ հղում կայքում ցուցադրվող նկարին,
    • srcMobile՝ ուղիղ հղում նկարին,որը ցուցադրվում է կայքի բջջային տարբերակում կամ հավելվածում,
    • width՝ նկարի լայնությունը կայքում,
    • height՝ նկարի բարձրությունը կայքում,
    • widthMobile՝ նկարի լայնությունը բջջային տարբերակում,
    • heightMobile՝ նկարի բարձրությունը բջջային տարբերակում,
    • title՝ նկարի վերնագիր (վերնագիր),
    • content՝ նկարի վերնագիր (տեքստ)։
Ուշադիր հետևեք, որպեսզի յուրաքանչյուր բաց փակագծին համապատասխանի փակ փակագիծ։

Մեկ լրացված վիդջեթի օրինակ՝

   {
   	"widgetName": "raShowcase",
   	"type": "billboard",
   	"blocks": [
   		{
   			"img": {
   				"src": "http://images.vfl.ru/ii/1606379704/a96fe979/32445109.jpg",
   				"srcMobile": "http://images.vfl.ru/ii/1606379948/4124d073/32445157.jpg",
   				"width": 1280,
   				"height": 853,
   				"widthMobile": 640,
   				"heightMobile": 640
   			},
   			"title": "Подойдет начинающим",
   			"text": {
   				"content": [
   					"Դասական կիթառը այնքան բարձր ձայն չունի, որքան ակուստիկը, բայց իր փափուկ նեյլոնե լարերի շնորհիվ այն իդեալական է սկսնակների համար։"
   				]
   			}
   		}
   	]
   }

Եթե կոդի մեջ սխալ կա, ներքևի աջ անկյունում կտեսնեք Некорректный JSON («Սխալ JSON») մակագրություն։

  1. Ավելացրե՛ք rich կոնտենտռ ցանկացած տարբերակով՝

Ավելացնել rich կոնտենտ API-ի միջոցով #

Ozon Seller API-ի միջոցով հարցումնեն ուղարկելու համար ձեզ անհրաժեշտ է օգտատիրոջ նույնացուցիչը և API բանալին։ Դա անելու համար՝

  1. Ձեր անձնական հաշվում անցե՛ք НастройкиAPI ключи («Կարգավորումներ → API բանալիներ») բաժին և սեղմե՛ք Сгенерировать ключ («Ստեղծել բանալի»)։

  2. Մուտքագրեք API բանալու անվանումը և ընտրեք դերը։

  3. Սեղմե՛ք Сгенерировать («Գեներացնել»)։

  4. Օգտագործե՛ք POST /v3/product/import հարցումը Rich կոնտենտ ավելացնելու համար։

Ինչպե՞ս օգտագործել փաստաթղթերը rich կոնտենտի համար #

Փաստաթղթերում կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն տարբեր վիդջեթների մասին։ Օրինակ, կարող եք հստակեցնել, թե քանի բլոկ կարելի է ավելացնել «chess» վիդջեթի տեսակին։

  1. Բացե՛ք rich կոնտենտի փաստաթղթերը, անցե՛ք տեսակի նկարագրություն։

  2. Մուտք գործեք v0_3/showcase/types մոդուլ։

  3. Ընտրե՛ք WidgetShowCaseChess վիդջեթ։

  4. Properties բաժնում հաշվարկված են բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ է նշել ընտրված վիդջեթի համար։ blocks պարամետրն ավելացնում է նկար՝ կից մակագրությամբ։ «Chess» վիդջեթում բլոկների նվազագույն քանակը 2 է։ Մեկ վիդջեթում բլոկների առավելագույն քանակը 6 է։

Ստանալ նկարի ուղիղ հղում #

Եթե ունեք սեփական կայք, տրամադրեք ուղիղ հղումներ այնտեղ տեղադրված նկարներին։ Կամ օգտվեք անվճար ֆոտոհոսթինգ կայքից։ Օրինակ, vfl.ru։ Ընտրեք անհրաժեշտ նկարը և սեղմեք Загрузить («Բեռնել»)։ Прямая ссылка на изображение («Ուղիղ հղում նկարին») բլոկում պատճենեք հղումը և ավելացրեք խմբագրիչում։

Hide menu

Show menu