Ապրանքների միավորումը մեկ քարտում

Կարող եք միավորել նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով, օրինակ՝ չափով, գույնով կամ ծավալով տարբերվող ապրանքները: Մեկ քարտում միավորված ապրանքների կարծիքները նույնպես միավորվում են: Հետևյալ կերպ․

  • Գնորդներին ավելի հարմար է ընտրել ապրանքները, և նրանք շատ հաճախ ձեռք են բերում ապրանքի մի քանի տարբերակ կամ մի քանի կտորով փաթեթ:
  • Մեծաքանակ կարծիքներ ունեցող ապրանքը բարձրանում է որոնման արդյունքներում:
  • Գնորդները մեկ քարտում կարող են ծանոթանալ ապրանքի բոլոր տարբերակների կարծիքներին: Որքան շատ են կարծիքները, այնքան շատ է վստահությունն ապրանքի նկատմամբ և բարձր է այն զամբյուղում ավելացնելու և գնելու հավանականությունը:

Ո՞ր ապրանքները կարելի է միավորել #

Կարող եք միավորել մեկ ապրանքի տարբերակները` օրինակ, նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով՝ գույնով, ծավալով, չափով կամ կշռով:

Կարելի է Չի կարելի
Հեռախոսի պատյաններ տարբեր գույներով: Պատյաններ տարբեր մոդելների հեռախոսների համար: Մեկ քարտում կարելի է կապակցել միայն մեկ մոդելի հեռախոսի պատյաններ, որոնք տարբերվում են, օրինակ, գույնով:
Լամպեր տարբեր գույների: Լամպեր տարբեր դիզայնի․ մեկ քարտում կարելի է կապակցել մեկ մոդելի միայն մի քանի լամպեր, որոնք տարբերվում են, օրինակ, փաթեթում առկա քանակով:
Կատուների կեր տարբեր ծավալի փաթեթներով: Կատուների կեր տարբեր բնութագրերով: Օրինակ, սխալ կլինի միավորել կատվի ձագերի և մեծ կատուների համար նախատեսված կերերը: Ճիշտ կլինի մեկ քարտի մեջ հավաքել նշված երկու տեսակներից յուրաքանչյուրի համար նախատեսված կերերի տարբեր համերը և կշիռները:

Ինչպե՞ս են տարբերակներն արտացոլվում քարտերի վրա.

Միավորել ապրանքները ստեղծելու ժամանակ #

Բոլոր բնութագրերը ճիշտ լրացնելու դեպքում տարբերակները կհավաքվեն մեկ քարտի վրա: Բեռնման ցանկացած միջոցի դեպքում համակարգը կմիավորի տարբերակները մոտավորապես 24 ժամվա ընթացքում:

Ձերи անձնական հաշվում #

Ապրանքները մեկ քարտի վրա միավորելու համար բեռնելիս`

  1. Յուրաքանչյուր տարբերակ ավելացրեք որպես առանձին ապրանք: Դրա համար նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա հատուկ կոդ:
Եթե ձեր բազայում կոդերը կրկնվում են, կարելի է ավելացնել կարգավորող համարներ: Օրինակ, «Շապիկ Askur Sun-100»․ առկա է 42 և 44 համարները: Չկրկնվող արտիկուլները կարող են պատկերվել այսպես` DSPSWW_42 և DSPSWW_44.
  1. Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշեք միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:

  2. Լրացրե’ք այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ: Նման բնութագրերի օրինակներ`

    • կշիռ` գրեթե բոլոր կատեգորիաներում,
    • բույր` կենցաղային քիմիկատների, անձնական հիգիենայի ապրանքների համար,
    • համ` սննդի ապրանքների համար,
    • ներկառուցված հիշողություն` էլեկտրոնիկայում,
    • բարձրություն, լայնություն, երկարություն` կենցաղային ապրանքների համար,
    • տրամագիծ` վերանորոգման համար նախատեսված ապրանքներում,
    • մեկ փաթեթում միավորների քանակ` բազմաթիվ կատեգորիաներում,
    • ապրանքի գույն` բազմաթիվ կատեգորիաներում:

XLS ձևաչափի ֆայլի միջոցով #

Եթե ունեք մեծ տեսականի, կարող եք միանգամից մեկ ֆայլի մեջ ավելացնել նույն կատեգորիայի բոլոր ապրանքները: Դրա համար բեռնե’ք և լրացրե’ք XLS ձևաչափի ֆայլը:

Ինչպե՞ս բեռնել ապրանքները ձնանմուշի միջոցով

  1. Յուրաքանչյուր տարբերակի համար անհրաժեշտ է ստեղծել առանձին ապրանք հատուկ Артикул («Արտիկուլով»):
  2. Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշել միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:

Օրինակ XLS ձևանմուշում.

Կոդ Ապրանքի անվանումը ... Ռուսական չափ Միավորել մեկ քարտի վրա
1 DSPSWW_42 Askur Sun-100 մոդելի մարզաշապիկ
42 Sun-100
2 DSPSWW_44 Askur Sun-100 մոդելի մարզաշապիկ
44 Sun-100
  1. Լրացնել այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ. դրանք հավաքված են Характеристики вариантов (Տարբերակների բնութագրեր) առանձին խմբում:

Միավորել առկա քարտերը #

  1. Բացել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժինը:

  2. Ընտրել այն ապրանքները, որոնք ցանկանում եք միավորել: Դրանք պետք է ունենան միևնույն ապրանքանիշը և կատեգորիան:

  3. Սեղմել Действия (Գործողություններ) և ընտրել Объединить в карточку («Միավորել քարտի վրա»):

  4. Եթե ապրանքները, որոնք ցանկանում եք միավորել, ունեն տարբեր ապրանքանիշ կամ կատեգորիա, ընտրել մեկ բնութագիր և սեղմել ПодтвердитьОбъединить товары («Հաստատել** → **Միավորել ապրանքները»): Ozon-ը կմիավորի այն ապրանքները, որոնք ըստ բնութագրերի համապատասխանում են:


Օրինակ

Ցանկանում եք միավորել «Մեր տրիկոտաժը» ապրանքանիշի երկու մարզաշապիկ և «Քո դերձակը» ապրանքանիշի երեք մարզաշապիկ։ Մենք կխնդրենք ձեզ ընտրել երկու ապրանքնիշերից մեկը: Եթե դուք ընտրեք «Մեր տրիկոտաժը» ապրանքանիշը, Ozon-ը կմիավորի միայն առաջին երկու մարզաշապիկները, իսկ «Քո դերձակը» ընտրելու դեպքում` վերջին երեքը:

Объединение товаров в карточку («Ապրանքների միավորում քարտի վրա») էջում կարող եք տեսնել և վերախմբագրել ապրանքների բնութագրերը: Ապրանքների կարգավիճակը.

  • Готов к объединению («Պատրաստ է միավորման»`) այսինքն, տարբերակի քարտը ճիշտ է լրացված:
  • Ошибка («Սխալ»`) տարբերակում նշված չեն կամ սխալ են լրացված բնութագրերը: Մանրամասները տեսնելու համար կուրսորը պահեք կարգավիճակի վրա: Բնութագիրը փոխելու համար կրկնակի սեղմեք կոճակը և նշեք նոր նշանակությունը:
  • На модерации («Մոդերացիայի փուլում»`) Ozon-ը ստուգում և միավորում է տարբերակները: Քարտի ընթացիկ կարգավիճակը կարելի է տեսնել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջում:

Երբ բոլոր տարբերակներն ունենան «Готов к объединению» («Պատրաստ է միավորման») կարգավիճակը, սեղմե’ք Объединить («Միավորել»), որից հետո ապրանքները կուղարկվեն մոդերացիայի: Միավորված քարտը կայքում կհայտնվի ստուգումն անցելուց 24 ժամ հետո:

Վերախմբագրել քարտերը #

ինչպե՞ս տեսնել, թե ո՞ր ապրանքներն են տեղ գտել քարտի վրա

Քարտերի միավորումը տևում է մինչև 24 ժամ: Մինչ թարմացումն ընթացքի մեջ է, ապրանքները կարող են արտացոլվել թերություններով, օրինակ, ապրանքի ոչ բոլոր մասերը կվերբեռնվեն միանգամից:

Տեսնել, թե ո՞ր տարբերակներն են հայտնվել քարտի վրա #

  1. Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին:

Объединенные товары в карточку («Միավորված ապրանքներ քարտի վրա») էջում արտացոլվում են քարտի վրա հայտնված բոլոր տարբերակները: Դուք կարող եք՝

  • գտնել անհրաժեշտ ապրանքի շարքն անվանումով,
  • տեսնել արխիվում գտնվող ապրանքները,
  • բացել տարբերակի քարտը:

Հեռացնել ապրանքները միավորված քարտից #

Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») և *Название модели («Մոդելի անվանումը») բաժիններում մենք ավտոմատ կերպով միավորում ենք բնութագրերով համընկնող ապրանքները: Քարտից ապրանքը հեռացնելու համար ապրանքի տարբերակից փոխեք այդ բնութագրերի նշանակությունները:

Լրացնել տարբերակները, որոնք տարբերվում են գույնով #

Ապրանքի քարտի վրա գույնի տարբերակները ճիշտ ներկայացնելու համար լրացրեք դաշտերը՝

  • Цвет товара («Ապրանքի գույնը»): Բացվող ցանկից ընտրեք ամենահարմար տարբերակը: Օրինակ, եթե ձեր ապրանքը մանուշակագույն է, ընտրե՛ք «Ֆուքսիա»: Համակարգում այլ գույն ավելացնելու անհրաժեշտություն չկա. դուք կարող եք այն ավելացնել Գույնի անվանումը բնութագրի մեջ:

  • Название цвета («Գույնի անվանումը»): Այստեղ կարող եք մուտքագրել ձեր անվանումը, օրինակ, «խոլորձ»:

Եթե այդ դաշտերը չկան, ապա ապրանքները չեք կարող միավորել գույնով:

Медиа («Մեդիա») ներդիրում կարող եք ավելացնել պատկերի մանրանկարը գույնի նմուշով: Ապրանքի քարտի վրա ստանդարտ շրջանակների փոխարեն դրանք կցուցադրվեն գույնի փոխարկիչով, որն էլ կօգնի գնորդին ավելի հեշտ ընտրել գույնը:

Ապրանքի յուրաքանչյուր տարբերակի համար կարող եք ավելացնել միայն մեկ նկար: Այն պետք է ճիշտ փոխանցի ապրանքի գույնը և համապատասխանի Գույնի անվանումը դաշտում նշված գույնին:

Ստուգեք, որ ամեն ինչ ճիշտ եք լրացրել: Գույների փոխարկիչը սխալ կաշխատի,եթե՝

  • Լրացված չէ Цвет товара («Ապրանքի գույնը») դաշտը, բայց միևնույն ժամանակ նշված է Название цвета («Գույնի անվանումը») և բեռնված է գույնի նմուշը:
  • Գրված է Название цвета («Գույնի անվանումը») բոլոր տեսակների համար, բացի մեկից:

Hide menu

Show menu