Եթե գների թարմացումից հետո ձեր ապրանքների գները կտրուկ աճում կամ նվազում են, մենք այդ ապրանքները տեղադրում ենք Карантин цен («Գնային կարանտին»)-ում: Դա լրացուցիչ ստուգում է, որը թույլ է տալիս՝
- Բարձրացնել գնորդների հավատարմությունը. դուք ստիպված չեք լինի չեղարկել պատվերները սխալ գնի պատճառով, իսկ գնորդները ստիպված չեն լինի դիմանալ անհարմարություններին:
- Բարձրացնել վաճառքները. ձեր ապրանքները երկար չեն վաճառվի սխալ կամ չափազանց բարձր գնի պատճառով:
Կարանտինային ապրանքները տեսնելու համար անցե՛ք Цены и акции → Карантин цен («Գներ և ակցիաներ → Գնային կարանտին») բաժին:
Քանի դեռ ապրանքները կարանտինում են, դրանք արգելափակված են և հնարավոր չէ գնել Ozon-ում: Որպեսզի ապրանքները կրկին հայտնվեն Ozon-ում, պետք է հանել արգելափակումից:
Կարանտինի հնարավոր պատճառները #
-
«Գնի կտրուկ փոփոխություն». եթե ապրանքի գինը աճել կամ նվազել է մի քանի անգամ:
-
«Ակցիաների զեղչեր 90%-ից ավել». համեմատում ենք վերջին 30 օրվա ընթացքում ապրանքի միջին գինը՝ հաշվի առնելով ակցիաները Ваша цена («Ձեր գինը») դաշտում ակցիայից առաջ գնի հետ: Եթե ակցիաների ընդհանուր զեղչը 90%-ից բարձր է, ապրանքը կհայտնվի կարանտինում: Միավորների համար զեղչերը չեն հաշվարկվում:
-
«Ստուգել գինը». ապրանքը կորել է պահեստում, բայց գույքագրումից հետո հայտնաբերվել է: Որպեսզի ապրանքն ավտոմատ կերպով չվաճառվի ավելի վաղ սահմանված և ձեզ համար ոչ ձեռնտու գնով,ապա մենք՝
- ստուգում ենք՝ արդյո՞ք այս ապրանքը ներկայումս կա վաճառքում, եթե ոչ, մենք այն տեղադրում ենք գնային կարանտինում, որպեսզի կարողանաք փոփոխել գինը,
- եթե ապրանքի համար փոխհատուցում եք ստացել,մենք ձեր հաշվեկշռից դուրս կգրենք փոխհատուցման գումարը,
- ապրանքը վերադարձնում ենք վաճառքի:
Կարանտինի այս պատճառը հնարավոր է միայն FBO սխեմայով Ռուսաստանի պահեստներ առաքելիս:
Արգելաբացել ապրանքը #
Ապրանքը գնային կարանտինից կարող են հանել միայն Управляющий («Կառավարիչ»), Администратор («Ադմինիստրատոր») կամ Финансовый менеджер («Ֆինանսական մենեջեր») դեր ունեցող օգտատերերը:
Արգելաբացել մեկ ապրանք #
-
Цены и акции → Карантин цен («Գներ և ակցիաներ → Գնային կարանտին») բաժնում ցանկից գտեք ապրանքը և ստուգեք գինը: Կարանտինում հայտնվելու պատճառը նշված է Причина скрытия («Թաքցնելու պատճառ») սյունակում:
-
Եթե գինը՝
- ճիշտ է,սեղմե՛ք Разблокировать («Արգելաբացել»): Ապրանքը կանհետանա կարանտինից և կհայտնվի Ozon-ում՝ նշված գնով:
- Սխալ է, սեղմե՛ք դրա վրա: Управление ценами («Գների կառավարում») բաժնում նշեք ճիշտ արժեքը և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»):
Արգելաբացել մի քանի ապրանքներ #
Բացի գնային կարանտինից ապրանքի արգելափակման այլ պատճառներ կան: