Գների ինդեքսն օգնում է ձեզ գնահատել, թե որքան մրցունակ է ձեր ապրանքի գինը՝ համեմատած նմանատիպ ապրանքների հետ:
Ինդեքսը հաշվարկվում է այն ապրանքների համար, որոնք ունեն առնվազն մեկ հղում դեպի նույն դիրքը Ozon-ում կամ մեկ այլ կայքում: Մենք ենք գտնում նման հղումներ, բայց դուք կարող եք ավելացնել դրանք ինքներդ:
Ապրանքների ինդեքսը, որոնց վաճառքը դադարեցվել է, չի ազդում ընդհանուր վարկանիշի վրա։
Հաշվարկվում է նաև նվազագույն արժեքը, որով դուք և ձեր մրցակիցները նմանատիպ ապրանքներ եք վաճառում Ozon-ում և այլ կայքերում:
Ինդեքսի տեսակները #
- Выгодный («Շահավետ»)՝ Ozon-ում ձեր ապրանքները մրցունակ են և գրավիչ գնորդների համար: Ապրանքները կստանան «Անհրաժեշտ գին» պիտակը և կառաջխաղացվեն որոնման մեջ 7,5%-ով ավելի ակտիվ, քան ոչ շահավետ ինդեքսով ապրանքները, Premium բաժանորդագրությամբ՝ 10%-ով, Premium Plus բաժանորդագրությամբ՝ 12,5%-ով։
- Умеренный («Չափավոր»)՝ ձեր ապրանքների գինը միջինում ավելի բարձր է, քան ձեր մրցակիցներինը: Որոնման մեջ ապրանքները առաջխաղացվելու են 5%-ով։
- Невыгодный («Ոչ շահավետ»)՝ ձեր ապրանքների գները զգալիորեն բարձր են, քան մրցակիցների գները, հետևաբար՝ ոչ շահավետ են գնորդների համար: Նրանց հետաքրքրելու համար խորհուրդ ենք տալիս իջեցնել ձեր գները։
Ոչ շահավետ ինդեքսի համար տուգանքներ կամ արգելափակումներ չկան: Նման ինդեքսով ապրանքները լրացուցիչ չեն իջեցվի որոնման արդյունքներում:
Վաճառողը կստանա «Անհրաժեշտ գին» պիտակը, եթե կատարվեն հետևյալ պայմանները.
- ապրանքների կեսից ավելին ունեն գների ինդեքս,
- ապրանքների ավելի քան 80%-ը ունեն շահավետ ինդեքս,
- 10%-ից քիչ ապրանքներ ունեն ոչ շահավետ ինդեքս։
Տեսնել ինդեքսը #
Գների ինդեքսը կարող եք տեսնել անձնական հաշվի գլխավոր էջում Индекс цен («Գների ինդեքս») բլոկում:
Մանրամասն հաշվետվությունը տեսնելու համար սեղմեք Индекс цен («Գների ինդեքս») բլոկի վրա: Զեկույցը ցույց է տալիս.
- Ոչ շահավետ, չափավոր և շահավետ ինդեքսով ապրանքների մասնանաժինը ձեր ապրանքների ընդհանուր քանակի տոկոսով:
- Քանի՞ ապրանք է վերագրվում կոնկրետ ինդեքսին: -Ինչպե՞ս է փոխվել որոշակի ինդեքսով ապրանքների քանակը նախորդ օրվա համեմատ։
- Ինչպե՞ս է փոխվել ինդեքսը մեկ կամ երկու ամսվա ընթացքում Показатели в динамике («Ցուցանիշները դինամիկայի մեջ») ներդիրում:
Մրցակիցների գները և այլ կայքերում ձեր գները ցուցադրվում են Цены и акции («Գներ և ակցիաներ») բաժնում։ Ապրանքներին անցնելու և գները փոխելու համար սեղմեք Посмотреть товары («Տեսնել ապրանքները»):
Ապրանքների մի մասը հաշվարկում հաշվի չեն առնվում։ Без индекса («Առանց ինդեքսի») բլոկը ցույց է տալիս ապրանքներ, որոնց համար այլ կայքերում նմանատիպ ապրանքների հղումներ չկան. դրանք կարող եք ավելացնել ձեռքով:
Ինչպե՞ս է հաշվարկվում ինդեքսը #
Գների համեմատություն #
Ozon-ը համեմատում է ձեր ապրանքի գինը՝ հաշվի առնելով բոլոր զեղչերը գների հետ.
- Մրցակիցներ Ozon-ում: Գինը հաշվի է առնվում միավորների դիմաց զեղչերով հանդերձ և Ozon Բանկի քարտով վճարելիս։ Կուպոնները, տարածաշրջանային գնային ավելացումները և անհատական հաճախորդների զեղչերը հաշվի չեն առնվում: Եթե մրցակցի գինը հաճախ փոխվում է, ապա ինդեքսը հաշվարկելու համար օգտագործվում է օրական միջին արժեքը:
- Մրցակիցներ այլ կայքերում: Հաշվարկը հաշվի է առնում այն կայքերը, որոնք մասնագիտացած են նմանատիպ կատեգորիայի ապրանքների վաճառքում:
- Ձեր ապրանքները այլ կայքերում: Հաշվի են առնվում միայն այն իրավաբանական անձի ապրանքները, որոնցից դուք վաճառում եք Ozon-ում, եթե կան մի քանի իրավաբանական անձինք:
Եթե ապրանքը վաճառվում է մի քանի նմուշներից բաղկացած հավաքածուով, ապա գները համեմատելիս հաշվի են առնվում մեկ նմուշի գինը և Ozon-ում մրցակիցների նմանատիպ ապրանքի գինը:
Ozon-ում մրցակիցների ապրանքը որոնելիս տարածաշրջանը հաշվի չի առնվում։ Այլ կայքերի հետ համեմատելիս մենք կդիտարկենք Մոսկվայում ապրանքների առկայությունը մինչև 6 օր առաքման ժամկետով:
Ինդեքսը հաշվարկելիս հաշվի չեն առնվում այն ապրանքները, որոնք այլ կայքում ունեն 3 կամ ավելի ցածր վարկանիշ։ Եթե ապրանքները չունեն վարկանիշներ կամ կարծիքներ, դրանք հաշվի են առնվում հաշվարկում:
Ինչպես առաջարկել ապրանքների հղումներ համեմատության համար
Ինդեքսի հաշվարկ #
-
Համեմատության համար վերցվում են 3 զույգ գներ՝ ձեր ապրանքի գինը և 3 նվազագույն գներ նմանատիպ ապրանքների համար՝ Ozon-ի մրցակիցներից, այլ կայքերի մրցակիցներից, այլ կայքերում ձեր ապրանքներից: Յուրաքանչյուր զույգի համար ինդեքսը հաշվարկվում է բանաձևերից մեկի միջոցով.
- Եթե ձեր ապրանքի գինն ավելի ցածր է, քան մրցակցող գինը՝ Ձեր ապրանքի գին ÷ Մրցակցող գին
- Եթե ձեր ապրանքի գինը ավելի բարձր է. 2 − Մրցակցող գին ÷ Ձեր ապրանքի գին:
- Եթե գները նույնն են, ապա ինդեքսը 1 է։
-
Յուրաքանչյուր զույգին տրվում է ստացված ինդեքսը՝ 0,01-ից մինչև 1,99 և գունային ցուցանիշը.
Գունային մակարդակ Գնի ինդեքս Կանաչ ներառյալ մինչև 1,01 Դեղին 1,02–1,05 Կարմիր ներառյալ սկսած 1,06 –ից -
Երեք գունային ցուցանշներից ապրանքի վերջնական գունային ինդեքսը որոշվում է գերիշխող գույնով.
- կանաչ՝ շահավետ,
- դեղին՝ չափավոր,
- կարմիր՝ ոչ շահավետ։
Եթե չկա գերիշխող գույն, ապա ստացված ցուցանիշը կլինի չափավոր:
Եթե ինդեքսներից գոնե մեկը ստացվի 1,3 կամ ավելի, վերջնական ցուցանիշը կլինի ոչ շահավետ։
Եթե չկան նմանատիպ ապրանքներ համեմատելու համար, ապա ինդեքս չի լինի:
Վերջնական ինդեքսների համակցություններ
Վերջնական ինդեքս | Գնահատականների համակցություն |
---|---|
Շահավետ (Կանաչ) | Կանաչ, Կանաչ, Կանաչ |
Կանաչ, Կանաչ, Դեղին | |
Կանաչ, Կանաչ, Կարմիր | |
Կանաչ, Կանաչ, — | |
Կանաչ, —, — | |
Չափավոր (Դեղին) | Դեղին, Դեղին, Դեղին |
Դեղին, Դեղին, — | |
Դեղին, — , — | |
Կանաչ, Դեղին, Դեղին | |
Դեղին, Դեղին, Կարմիր | |
Կանաչ, Դեղին, — | |
Կանաչ, Կարմիր, —< | |
Կանաչ, Դեղին, Կարմիր | |
Դեղին, Կարմիր, — | |
Ոչ շահավետ (Կարմիր) | Կարմիր, Կարմիր, Կարմիր |
Կարմիր, Կարմիր, — | |
Կարմիր, — , — | |
Կանաչ, Կարմիր, Կարմիր | |
Դեղին, Կարմիր, Կարմիր |
Пример расчёта итогового индекса («Վերջնական ինդեքսի հաշվարկի օրինակ»)
Ձեր ապրանքի գինը Ozon-ում գնորդի համար, հաշվի առնելով բոլոր զեղչերն ու ակցիաները, 1000 ռուբլի է: Ozon-ում մրցակիցների մոտ ապրանքի գինը՝ 1050 ռուբլի է: Հաշվարկենք ինդեքսը՝ օգտագործելով առաջին բանաձևը.
1000 ÷ 1050 = 0,95՝ շահավետ ինդեքս։
Այդ նույն ապրանքը վաճառում եք այլ կայքերում 980 ռուբլով: Հաշվարկենք ինդեքսը երկրորդ բանաձևով.
2 - 980 ÷ 1000 = 1.02՝ չափավոր ինդեքս:
Այլ կայքերում մրցակիցների գինը 1000 ռուբլի է: Այս դեպքում ինդեքսը հավասար է 1-ի, շահավետ է։
Հաշվի ենք առնում 3 ինդեքս՝ շահավետ, չափավոր և շահավետ։ Ստանում ենք ընդհանուր ինդեքս ձեր ապրանքի համար Ozon -ում՝ շահավետ է:
Բարելավել գների ինդեքսը #
Վերանայել ապրանքների գները #
Չափավոր և ոչ շահավետ ինդեքսներով ապրանքների համար ավելի շատ գնորդներ գրավելու համար ճշգրտեք գները: Ընտրել ապրանքները ըստ ինդեքսի հնարավոր է Цены на товары («Ապրանքների գներ») բաժնում։
Ինչպես ճշգրտել ապրանքների գները
Օգտվել գների իջեցումից՝ հասնելով շահավետ ինդեքսի #
Եթե ձեր ապրանքնրը չունեն բավարար զեղչ մինչև 5% շահութաբեր ինդեքս ստանալու համար, նվազեցրեք գինը.
-
Цены и акции («Գներ և ակցիաներ») բաժնում սեղմեք Почти выгодный индекс («Գրեթե շահավետ ինդեքս»)։
-
Ընտրեք զեղչի չափը և այն ապրանքները, որոնց համար ցանկանում եք կիրառել այն:
-
Սեղմեք Применить к выбранным («Կիրառել ընտրվածի համար») կամ Применить ко всем («Կիրառել բոլորի համար»), եթե առանձին ապրանքներ չեք ընտրել:
Դրանից հետո ցույց կտանք գնի թարմացման արդյունքները:
-
Սեղմեք , էջը փակելու համար։
Օգտագործել գնագոյացման ռազմավարությունը #
Ապրանքների գները ավտոմատ կերպով փոխելու համար՝ հաշվի առնելով նմանատիպ դիրքերի գները այլ առցանց խանութներում և մարկեթփլեյսերում, օգտագործեք «Պահպանել շահավետ գինը» ռազմավարությունը: Ձեր առաջարկը միշտ կլինի մրցունակ, և ձեր ապրանքները կստանան «Անհրաժեշտ գին» պիտակը և 7,5%-ով ավելի ակտիվ կառաջխաղացվեն որոնման մեջ, քան ոչ շահավետ ինդեքսով ապրանքները:
Ավելացնել մրցակիցների ապրանքների և այլ կայքերի հղումներ #
Եթե հաշվարկի համար բավարար տվյալներ չկան, ձեր ապրանքի համար ինդեքս չի հաշվարկվի:
Համակարգը ավտոմատ կերպով կավելացնի նույնական ապրանքները Ozon-ի համեմատությանը, կարիք չկա դա անել ձեռքով: Եթե դուք կամ մեկ այլ վաճառող առաջարկում է նույն ապրանքը մեկ այլ կայքում, կարող եք ավելացնել դրա հղումը: Դուք չեք կարող հղումներ ավելացնել զեղչված ապրանքներին:
Որքան շատ տվյալներ տրամադրեք, այնքան բարձր կլինի իդնեքսը բարձրացնելու և առաջխաղացում ստանալու հնարավորությունը: Գները ավտոմատ կերպով կթարմացվեն ցանկում և հաշվի կառնվեն նվազագույն գինը որոշելիս:
Եթե ապրանքը առկա չէ, մենք այն հաշվի չենք առնի ինդեքսի հաշվարկում։
Որ կայքերն են հաշվի առնվում ինդեքսում
Կատեգորիա | Համեմատությունների կայք | Մեկնաբանություններ |
Գեղեցկություն և հիգիենա | goldapple.ru | Գինը ներառյալ զեղչը |
kuper.ru | Միայն Magnit, Magnitkosmetik վաճառողների ապրանքները | |
wildberries.ru | — | |
Հոբբի և ստեղծագործականություն | detmir.ru | — |
wildberries.ru | — | |
Մանկական ապրանքներ | detmir.ru | — |
wildberries.ru | — | |
Կենդանիների համար ապրանքներ | 4lapy.ru | — |
petshop.ru | — | |
wildberries.ru | — | |
detmir.ru | — | |
Գրենական պիտույքներ | detmir.ru | — |
wildberries.ru | — | |
Էլեկտրոնիկա | citilink.ru | Գները ավտորիզացիայից հետո |
dns-shop.ru | Գինը ներառյալ զեղչը | |
eldorado.ru | — | |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
mvideo.ru | ||
wildberries.ru | — | |
Կենցաղային տեխնիկա | citilink.ru | Գինը ավտորիզացիայից հետո |
dns-shop.ru | Գինը ավտորիզացիայից հետո | |
eldorado.ru | — | |
holodilnik.ru | — | |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
mvideo.ru | Գինը ավտորիզացիայից հետո | |
wildberries.ru | — | |
Սմարթֆոններ, պլանշետներ, բջջային հեռախոսներ | citilink.ru | Գինը ավտորիզացիայից հետո |
dns-shop.ru | Գինը ներառյալ զեղչը | |
eldorado.ru | — | |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
mts.ru | — | |
mvideo.ru | Գինը ավտորիզացիայից հետո | |
wildberries.ru | — | |
Հագուստ | lamoda.ru | — |
wildberries.ru | — | |
Սպորտային հագուստ | lamoda.ru | — |
wildberries.ru | — | |
Հագուստ փոքրիկների համար | detmir.ru | — |
lamoda.ru | — | |
wildberries.ru | — | |
Կոշիկ | lamoda.ru | — |
wildberries.ru | — | |
Աքսեսուարներ | lamoda.ru | — |
wildberries.ru | — | |
Սննդամթերք | 5ka.ru | — |
online.lenta.com | — | |
online.metro-cc.com | — | |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքներ | |
perekrestok.ru | — | |
kuper.ru | Միայն Metro и Magnit վաճառողների ապրանքներ | |
vprok.ru | — | |
wildberries.ru | — | |
samokat.ru | ||
lavka.yandex.ru | — | |
av.ru | — | |
Կենցաղային քիմիա | 5ka.ru | — |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքներ | |
perekrestok.ru | — | |
kuper.ru | ТՄիայն Metro и Magnit վաճառողների ապրանքներ | |
vprok.ru | — | |
wildberries.ru | — | |
av.ru | — | |
lavka.yandex.ru | — | |
samokat.ru | — | |
online.lenta.com | — | |
Ավտոմոբիլային ապրանքներ | amag.ru | — |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
wildberries.ru | — | |
Գրքեր, բացի՝ • բուկինիստականից, • ըստ պահանջի գրքերից, • աուդիոգրքերից, • էլեկտրոնային և թվային գրքերից։ |
labirint.ru | — |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
wildberries.ru | — | |
Շինարարություն և վերանորոգում | citilink.ru | Գինը ավտորիզացիայից հետո |
dns-shop.ru | Գինը ներառյալ զեղչը | |
leroymerlin.ru | — | |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
petrovich.ru | — | |
vseinstrumenti.ru | Գինը ավտորիզացիայից հետո | |
wildberries.ru | — | |
Կահույք | leroymerlin.ru | — |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
wildberries.ru | — | |
Տուն և այգի | wildberries.ru | — |
market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով | |
Սպորտ և հանգիստ | market.yandex.ru | «Յանդեքս Մարկեթ»-ի վաճառողի ապրանքները ցանկացած վճարման եղանակով, ինչպես նաև կայքի այլ վաճառողների ապրանքները՝ քարտով վճարումով |
wildberries.ru | — |
Այլ կայքերի հղումներ առաջարկելու համար՝
Եթե շուկայական գնի նշանակությունը չի բազմապատկվում հավաքածուի ապրանքների քանակով, ստուգեք Количество заводских упаковок («Գործարանային փաթեթների քանակը») դաշտի լրացումը.
- Ապրանքի տողում Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում բաժնում սեղմեք ⋮ → Редактировать товар («⋮ → Խմբագրել ապրանքը»):
- Լրացրեք Количество заводских упаковок («Գործարանային փաթեթների քանակը») դաշտը:
- Սեղմեք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):
Ապրանքի գինը կամ առկայությունը տարբերվում է մեկ այլ կայքի տվյալներից #
Ապրանքի առկայության կամ գնի մասին տեղեկատվությունը կարող է տարբերվել, եթե՝
- Դուք ավտորիզացված եք կայքում և տեսնում եք գինը անձնական զեղչով: Շուկայական գինը հաշվարկելիս հաշվի են առնվում զեղչերը, որոնք կարող են ստանալ բոլոր կամ գրեթե բոլոր գնորդները։
- Ապրանքի գինը փոխվել է կամ ապրանքը սպառվել է արդեն տվյալները ստանալուց հետո: Տվյալները կթարմացվեն գների հաջորդ ստուգման ժամանակ: Ozon-ը ստուգում է ապրանքների գները այլ կայքերում և օրական մեկ անգամ թարմացնում շուկայական գները:
- Ozon-ում մրցակիցների հետ գների ինդեքսը հաշվարկելու համար հաշվի է առնվում միջին գինը, եթե գինը հաճախակի փոխվում է:
Բողոքարկել հղումը #
Եթե կարծում եք, որ ապրանքի համեմատությունը սխալ է կամ մեկ այլ կայքից ապրանքի հղումը խեղաթյուրում է ձեր գների ինդեքսը, տեղեկացրեք մեզ.
- Цены и акции → Цены на товары («Գներ և ակցիաներ → Ապրանքի գներ») բաժնում սեղմեք ապրանքի գնի վրա։
- Սեղմեք .
- Ընտրեք պատճառը և գրեք, թե ինչու հղումը համապատասխան չէ:
- Սեղմեք Отправить на проверку («Ուղարկել ստուգման»):
Մենք կուսումնասիրենք բողոքը 3 ժամվա ընթացքում և կուղղենք տվյալները, եթե դրանք սխալ են: Եթե ստուգման արդյունքը ձեզ չի գոհացնում, կարող եք նորից ուղարկել ձեր բողոքը: