Զեղչերի միավորներ

Փոփոխություն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից համաձայնագրի 3.4.1 կետում։

Ձեր խանութին կամ ապրանքանիշին ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար Ozon-ը կարող է ձեր անունից լրացուցիչ զեղչ կիրառել ձեր ապրանքների վրա: Գնորդները կարող են նաև զեղչ ստանալ, եթե նրանք վճարեն իրենց պատվերի համար Ozon Քարտով. նման զեղչը ևս սահմանվում է մարկեթփլեյսի կողմից:

Եթե ակցիայի շնորհիվ ապրանքն ավելի էժան վաճառվի, ապա զեղչը կլինի ձեր հաշվին։ Ձեր գնի և փաստացի վաճառքի գումարի տարբերությունը կվերադարձվի միավորներով: Միավորները կգանձվեն Ozon-ի վարձատրությունները վճարելու համար:

Ավելին միավորներ դուրս գրելու մասին

Տեսնել միավորների քանակը #

Տեսնել հաշվեգրված և դուրս գրված միավորները կարող եք.

  • Վաճառքի հաշվետվության մեջ Баллы за скидки («Զեղչերի միավորներ») սյունակում․ կցուցադրենք, թե քանի միավոր եք ստացել նման զեղչով վաճառված ապրանքներից: Հաշվետվության վերջում կտեսնեք վերջնական հաշվարկները:
    Ինչպես տեսնել վաճառքի հաշվետվությունը

  • Финансы → Баллы за скидки («Ֆինանսներ → Զեղչերի միավորներ») բաժնում: Հաշվեգրված միավորները թարմացվում են իրական ժամանակում, իսկ դուրս գրված միավորները կցուցադրվեն առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 8-ը:

  • Ժամանակահատվածի ավարտից հետո փակման փաստաթղթերում:

Միավորների ազդեցությունը շահույթի վրա #

Ձեր շահույթը չի փոխվում, փոխվում է Ozon-ի և ձեր միջև հաշվարկների տեխնիկան: Ձեր գնի և վաճառքի գնի տարբերությունը ձեզ կտրվի ոչ թե գումարով, այլ միավորներով: 1 միավոր = 1 ռուսական ռուբլի: Միավորները փոխարկվում են պայմանագրային արժույթի փոխարժեքով պատվերի ամսաթվի դրությամբ:

Ռուսական ռուբլով հաշվարկի օրինակ.

  • Մեկ ամսում վաճառել եք 1 000 000 ռուբլի արժողությամբ ապրանք։
  • Վաճառքի վարձատրության արժեքը 100 000 ռուբլի է կազմել:
  • Այն զեղչերը, որոնք Ozon-ը սահմանել է գնորդների համար ձեր հաշվին, կազմել է 3000 ռուբլի։

Այդ դեպքում Ozon-ը ձեզ կտրամադրի.

  • Մինչև 2024 թվականի մարտի 1-ը՝ 3000 ռուբլի ձեր հաշվին գումարով համաձայնագրի արժույթով: Կվաստակեք 1 000 000 ռուբլի, որից Ozon-ը 100 000 ռուբլին դուրս կգրի ապրանքներ ըստ կատեգորիաների վաճառքի համար։ Ընդհանուր առմամբ, դուք կստանաք 900,000 ռուբլի:

  • 2024 թվականի մարտի 1-ից՝ 3000 միավոր։ Կվաստակեք 997 000 ռուբլի, որից Ozon-ը որպես վարձատրություն նախ դուրս կգրի 3000 միավորը, ապա մնացած 97 000 ռուբլին։ Ընդհանուր առմամբ, դուք կստանաք 900 000 ռուբլի:

Միավորների դուրս գրումը վարձատրության վճարի համար #

Միավորները դուրս կգրվեն ընթացիկ ամսվա ընթացքում վարձատրության մինչև 99% ընդհանուր արժեքի վճարի համար:

Եթե կան ավելի շատ միավորներ, քան ծախսեր, Ozon-ը ձեզ կփոխանցի մնացորդը պայմանագրի արժույթով, կցուցադրի վճարումը որպես պարգևավճար և դրա համար կտրամադրի վկայական: Ըստ պարգևավճարի վկայականի ԱԱՀ վճարելու կարիք չկա: Պարգևավճարի գումարը կցուցադրենք Финансы → Баллы за скидки («Ֆինանսներ → Զեղչերի միավորներ») բաժնում՝ Премия («Պարգևավճար») բլոկում:

Եթե բավարար միավորներ չկան, Ozon-ը սովորականի պես ձեր շահույթից կհանի մնացած արժեքը: Այն կցուցադրվի կատարված աշխատանքի վկայականում Вознаграждение за перерасход баллов («Միավորների չափից ավելի օգտագործման վարձատրություն») և Финансы → Баллы за скидки («Ֆինանսներ → Զեղչերի միավորներ») բաժնում՝ Вознаграждение Ozon («Ozon-ի վարձատրություն») բլոկում:

Զեղչի միավորների կառավարում #

Եթե գնորդը կատարի զեղչված ապրանքի վերադարձ #

Ozon-ը միավորներ է շնորհում այն բանից հետո, երբ գնորդը պատվեր է կատարում կամ դրա կարգավիճակը փոխվում է Доставлено («Առաքված է»):

Եթե գնորդը վերադարձ կատարի, ապա հաշվեգրված միավորները դուրս կգրվեն: Եթե ապրանքը գնվել է սեպտեմբերին և վերադարձվել հոկտեմբերին, ապա Ozon-ը կնվազեցնի միավորների քանակը այն զեղչի չափով, որը շնորհել էր վաճառքի պահին։ 1 միավոր = 1 ռուսական ռուբլի: Միավորները փոխակվում են պայմանագրային արժույթի փոխարժեքով վաճառքի օրվա դրությամբ:

Վաճառքի հաշվետվությունը կցուցադրի ինչպես հաշվեգրված, այնպես էլ վերադարձից հետո դուրս գրված միավորները: Արդյունքը կարող եք տեսնել Всего начислено баллов («Ընդհանուր հաշվեգրված միավորներ») տողում: Հաշվում ենք հետևյալ կերպ.

Всего начислено баллов («Ընդհանուր հաշվեգրված միավորներ») = Баллы за скидки («Զեղչերի միավորներ») «Реализовано» («Վաճառված») բլոկում - Баллы за скидки («Զեղչերի միավորներ») «Возвращено покупателем» («Գնորդի կողմից վերադարձված») բլոկում:

Հարցեր և պատասխաններ #

Հարց Պատասխան
Ինչպե՞ս են միավորներն ազդում վճարումների վրա: Ձեր շահույթը չի փոխվում, փոխվում է Ozon-ի և ձեր միջև վճարման հաշվարկների տեխնիկան:
Իմանալ ավելին շահույթի վրա միավորների ազդեցության մասին
Հնարավո՞ր է զեղչերը ռուբլով վերադարձնել՝ միավորների փոխարեն: Ոչ։ Ձեզ համար կայքում վերջնական շահույթը չի փոխվի. միավորները դուրս կգրենք ծառայությունների վճարման համար, իսկ մնացորդը կհաշվառվի ռուբլով:
Կոնկրետ ինչի՞ համար են դուրս գրվում միավորները և ի՞նչ հերթականությամբ։ Միավորներով վճարվում է ըստ կատեգորիաների վաճառքի համար վարձատրությունը. դրանք կարող են ծածկել դրա ընդհանուր արժեքի մինչև 99%-ը:
Հնարավոր է՞ ինքնուրույն որոշել, թե ինչի վրա ծախսել միավորները: Ոչ։ Միավորները դուրս են գրվում ավտոմատ կերպով։
Իմանալ ավելին միավորների դուրսգրման հերթականության մասին
Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել, թե քանի միավոր կստանամ կոնկրետ վաճառքի համար: Պետք է հանել Цену реализации («Վաճառքի գինը») Цены до скидок по поручению продавца («Գները մինչև զեղչերը վաճառողի անունից»): Ցուցադրում ենք այս տվյալները վաճառքի հաշվետվությունում: Այս տարբերությունը ձեզ կվերադարձվի միավորներով: Միավորները դուրս կգրենք ամսվա ավրատից հետո։

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը