Ozon ID՝ Ավտորիզացիայի ծառայություն Ozon-ում հեռախոսահամարի միջոցով՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու։
Համոզվեք, որ Ozon ID մուտքի հնարավորությունը հասանելի է միայն Ձեզ.
- Մի՛ կցեք այն հեռախոսը, որն օգտագործվում է ձեր աշխատակիցների կամ ընտանիքի անդամների կողմից։
- Մի՛ կցեք Ձեր Ozon ID-ն այլ մարդկանց հաշիվներին, նույնիսկ եթե նրանք ձեր խանութի աշխատակիցներն են։
Ոչ ոք չի տեսնելու այն հեռախոսահամարը, որն օգտագործում եք մուտք գործելու համար։ Գովազդ ևս այդ հեռախոսահամարին չենք ուղարկելու, այն հարկավոր է միայն ավտորիզացիայի համար։
Գրանցման ընթացքում կստեղծենք նոր Ozon ID կամ կօգտագործենք գոյություն ունեցողը, եթե արդեն ունեք գնորդի կամ վաճառողի հաշիվ՝ կցված հեռախոսահամարին։
Եթե ունեք մի քանի հաշիվ, ապա կարող եք բոլորը կցել մեկ Ozon ID-ի՝ առանց գաղտնաբառի մի հաշվից մյուսը անցնելու համար։
Մուտք գործել անձնական հաշիվ Ozon ID-ի միջոցով #
Նոր բրաուզերի կամ սարքի միջոցով առանց գաղտնաբառ մուտք գործելու համար՝ առաջին մուտքի ժամանակ օգտագործեք օգտանուն և գաղտնաբառ։ Դրանից հետո կկարողանաք մուտք գործել Ozon ID-ի միջոցով։
Ավտորիզացիայի էկրանին մուտքագրեք Ozon ID-ին կցված հեռախոսահամարը։ Մենք կուղարկենք հաստատման կոդ կամ կզանգահարենք ձեզ։ Զանգին պատասխանելու կարիք չկա. մուտքագրեք համարի վերջին 6 թվանշանները։
Եթե դուք արդեն մուտք եք գործել Ozon ID-ի միջոցով, ապա գաղտնաբառ հարկավոր չէ։ Համակարգը կհիշի ձեզ, ուստի ավտորիզացիա չի պահանջվի։
Մեկ այլ հեռախոսահամար կցել Ozon ID-ին #
- Վերևի աջ անկյունում սեղմեք
և ընտրեք Настройки («Կարգավորումներ»)։
- Учётная запись («Հաշիվ») ներդիրում սեղմեք Перейти в профиль Ozon ID («Անցնել Ozon ID էջ»)։
- Управление Ozon ID («Ozon ID-ի կառավարում») էջում, հեռախոսահամարի կողքին, սեղմեք Изменить («Փոփոխել») և ընտրեք Получить код («Ստանալ կոդ»)։
- Մուտքագրեք կոդն ուղարկված հաղորդագրությունից։
- Մուտքագրեք նոր հեռախոսահամարը և հաստատեք այն։
Ի՞նչ անել, եթե չեք ստանում հաստատման կոդը
Կցել մի քանի հաշիվներ Ozon ID-ին #
- Էկրանի վերևի աջ մասում սեղմեք խանութի անվան վրա և ընտրեք Добавить компанию («Ավելացնել ընկերություն»)։
- Добавить компанию («Ավելացնել ընկերություն») պատուհանում ընտրեք Существующую («Գոյություն ունեցող»)։
- Մուտքագրեք խանութի էլ. հասցեն, որը ցանկանում եք ավելացնել։
Մուտքագրեք ձեր գաղտնաբառը և սեղմեք Войти («Մուտք»)։
Դուք կտեսնեք բոլոր ընկերությունները, որոնք կցված են ձեր Ozon ID-ին։ Սեղմեք Далее («Հաջորդ») կոճակին՝ անձնական հաշիվ անցնելու համար։
Հեռացնել Ozon ID-ն անձնական հաշվից #
Բոլոր հաշիվներն այժմ կցավծ են Ozon ID-ին. այն հնարավոր չէ հեռացնել։
Եթե դուք սխալ Ozon ID եք կցել ձեր հաշվին և չունեք ադմինիստրատորի իրավունքներ, խնդրեք մենեջերին կամ ադմինիստրատորին հրավեր ուղարկել այլ էլ. փոստի հասցեին և ջնջել հին հաշիվը։
Եթե դուք մենեջեր կամ ադմինիստրատոր եք, և ձեր աշխատակիցը սխալ է կցել Ozon ID-ն, ուղարկեք նրան հրավեր այլ էլ.փոստին և ջնջեք հին հաշիվը։ Աշխատակիցը պետք է ստուգի, որ անհրաժեշտ հաշիվը բաց է Ozon ID էջում այնուհետև անցնի հրավերի հղմամբ։
Եթե դուք եք սխալ կցել ձեր Ozon ID-ն, ինքներդ ձեզ հրավեր ուղարկեք այլ էլ․ հասցեին և կցեք ճիշտ Ozon ID-ն։ Փոխանցեք կառավարչի դերը նոր հաշվին և ջնջեք հին հաշիվը։
Հնարավոր խնդիրներ #
Ozon ID-ի հետ կապ հաստատելու համար հղումով նամակ չի եկել #
Հնարավոր է ձեր էլ․ հասցեն արդեն կցված է Ozon ID-ին։ Վերադարձեք ավտորիզացիայի էջ, սեղմեք Войти с Ozon ID («Մուտք գործել Ozon ID-ով») և մուտքագրեք ձեր հեռախոսահամարը։
Եթե խնդիրներ են առաջացել Ozon ID-ն կարգավորելու հարցում, խնդրում ենք կապվել մեզ հետ global.registration@ozon.ru հասցեով։
Չեմ կարողանում մուտք գործել իմ անձնական հաշիվ #
-
Թարմացրեք էջը և փորձեք նորից մուտք գործել։
-
Ջնջեք cookie ֆայլերը և մաքրեք ձեր բրաուզերի քեշը.
-
Մուտք գործեք այլ դիտարկչի միջոցով։
Եթե համակարգը սխալ է հայտնաբերում, ստուգեք, արդյուք ճիշտ եք մուտքագրել ձեր տվյալները։
[Մանրամասն սխալների և դրանց լուծման տարբերակների մասին](#հնարավոր-սխալներ-և լուծման տարբերակներ)
Հաստատման կոդը չի գալիս #
- Համոզվեք, որ հեռախոսը միացված է և գտնվում է ցանցի հասանելիության տարածքում։
- Ստուգեք համարը։
Երբեմն հաղորդագրությունն անմիջապես չի գալիս։ Եթե հաղորդագրությունը չի հասել 20 րոպեի ընթացքում, նորից փորձեք ստանալ կոդը։
Մուտք գործել հաշիվ, եթե հեռախոսը հասանելի չէ #
Եթե դուք կառավարիչ եք
Գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին՝ մենք կօգնենք ձեզ վերականգնել մուտքը։
Եթե ունեք այլ դեր
- Խնդրեք խանութի կառավարչին աշխատակիցների ցուցակից հեռացնել այն հաշիվը, ուր չեք կարողանում մուտք գործել։ Եթե մուտքի հասանելիություն եք ունեցել մի քանի ընկերություններ, ապա պետք է ջնջեք ձեր հաշիվը յուրաքանչյուրից։
- Ozon ID-ի ավտորիզացիայի էջում սեղմեք Войти по почте («Մուտք գործել էլ․ փոստով»)։ Մուտքագրեք Ozon ID-ին կցված էլ. փոստը, այնուհետև նամակի կոդը։ Եթե ավտորիզացիան չի հաջողվում, ապա հաշիվը դեռ կցված է խանութին։ Կապվեք կառավարչի հետ։
- Телефон («Հեռախոս») դաշտում սեղմեք Изменить («Փոփոխել»)։
- Սեղմեք Изменить без подтверждения («Փոփոխել առանց հաստատման»)։
- Մուտքագրեք նոր համարը և սեղմեք Получить код («Ստանալ կոդը»)։
- Մուտքագրեք հաստատման կոդը։
Երբ հեռախոսահամարը փոխարինվի նորով, խնդրեք կառավարչին ուղարկել նոր հրավեր։
Մուտք գործել հաշիվ, եթե էլ․ փոստը հասանելի չէ #
Եթե դուք կառավարիչ եք
Ozon ID-ի ավտորիզացիայի էջում սեղմեք Восстановить аккаунт («Վերականգնել հաշիվը»)։ Մուտքը վերականգնելու համար լրացրեք դիմումը։
Եթե ունեք այլ դեր
- Խնդրեք խանութի կառավարչին աշխատակիցների ցուցակից հեռացնել այն հաշիվը, ուր չեք կարողանում մուտք գործել։ Եթե մուտքի հասանելիություն եք ունեցել մի քանի ընկերություններ, ապա պետք է ջնջեք ձեր հաշիվը յուրաքանչյուրից։
- Ozon ID-ի ավտորիզացիայի էջում մուտք գործեք ձեր հեռախոսահամարի միջոցով։ Եթե չի հաջողվում ավտորիզացիան, նշանակում է, որ ձեր հաշիվը դեռ կցված է խանութին։ Կապվեք կառավարչի հետ։
- Почта («Փոստ») դաշտում սեղմեք Изменить («Փոփոխել»)։
- Մուտքագրեք ձեր նոր էլ.փոստը և սեղմեք Получить код («Ստանալ կոդը»)։ Մենք այն կուղարկենք նոր հասցեին։
- Մուտքագրեք ստացած կոդը։
Երբ փոստի կարգավիճակը փոխվի «Почта подтверждена» («Փոստը հաստատված է»), խնդրեք կառավարչին այդ հասցեով հրավեր ուղարկել։
Հնարավոր սխալներ և լուծման տարբերակներ #
Սխալ | Լուծում |
---|---|
Այս պահին տվյալ հեռախոսը չի կարող օգտագործվել հաշիվ ստեղծելու/մուտք գործելու համար | • Դուք նշել եք հեռախոսահամար, որը հաճախ եք փորձել կցել Ozon ID-ին։ Գրանցվելու և ձեր հաշիվ մուտք գործելու համար այն կկարողանաք կրկին օգտագործել ձեր վերջին փորձից 30 օր հետո։ Փորձեք կատարել ավտորիզացիա այլ հեռախոսահամարով։ • Եթե տեսնում եք «Кажется, мы вас узнали» («Կարծես թե մենք ձեզ ճանաչում ենք») պատուհանը, ապա ձեր հաշիվն այլ հեռախոսահամար ունի։ Օգտագործեք այդ հեռախոսահամարը մուտք գործելու համար։ • Դուք նշել եք հեռախոսահամար, որը փոփոխման փուլում է։ Հաշիվ մուտք գործելու համար կկարողանաք օգտագործել այն 14 օր հետո։ |
Հեռախոսը բջջային չէ | Խնդրում ենք ստուգել, արդյոք ճիշտ եք մուտքագրել ձեր բջջային հեռախոսահամարը։ |
Ձեր հաշիվն ապաակտիվացվել է | Եթե սխալի ցուցադրման պատուհանում տեսնում եք ձեր հաշիվը վերականգնելու կոճակ, սեղմեք այն։ Եթե չկա նման կոճակ, ապա ստեղծեք նոր հաշիվ։ |
Եթե կոդն ուղարկվել է էլ․ հասցեին, որին հասանելիություն չունեք | Եթե դուք կառավարիչ եք, վերականգնեք հաշիվը Ozon ID-ի ավտորիզացիայի էջում։ Եթե ունեք այլ դեր, խնդրեք կառավարչին հեռացնել Ձեզ աշխատակիցների ցուցակից և նորից ուղարկել հրավերը։ Մանրամասն՝ էլ․ փոստի միջոցով մուտքը վերականգնելու մասին |
Փոստի սխալ ձևաչափ | Ստուգեք, արդյոք ճիշտ եք մուտքագրել ձեր էլ. հասցեն, կամ նորից մուտքագրեք այն։ Հնարավոր խնդիրներ. • տառասխալ; • նիշերի միջև տարածություն; • չկա @ նշանը կամ էլ․ փոստի դոմենի՝ .ru կամ .com ;• ստեղնաշարի սխալ դասավորություն։ |
Հեռախոսահամարը փոփոխվել է կամ բացակայում է, իսկ հին հեռախոսահամարը հասանելի չէ | Մուտք գործեք էլ․ փոստով։ Ավտորիզացիայի կոդը կուղարկվի նշված էլ. հասցեին։ Եթե անձնական հաշվում էլ․ փոստի հասցե չեք նշել և կառավարիչ եք, գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին՝ մուտքը վերականգնելու համար։ Եթե ունեք այլ դեր, խնդրեք կառավարչին հեռացնել Ձեզ աշխատակիցների ցուցակից և նորից ուղարկել հրավեր։ Մանրամասն՝ ձեր հաշիվը վերականգնելու մասին, եթե հեռախոսահամարով մուտքի հասանելիություն չկա |
Էլ․ փոստի հասցեի հաստատման սխալ։ Դուք փորձում եք հաստատել էլ․ փոստի հասցեն, որը կցված չէ ձեր հաշվին | Այդ էլ․ փոստը կցված է մեկ այլ հաշվի։ Ստուգեք, արդյոք ճիշտ է նշված էլ․ փոստի հասցեն կամ մուտքագրեք այլ էլ․ հասցե։ |
Նշված էլ․ հասցեի օգտատերը չի գտնվել | Նշել եք էլ․ փոստը, որը չի օգտագործվում Ozon-ի որևէ հաշվում։ Ստուգեք, արդյոք ճիշտ է նշված էլ․ փոստի հասցեն կամ մուտք գործեք հեռախոսահամարի միջոցով։ |
Հեռախոսի մուտքագրման կամ հաստատման փորձերի թիվը գերազանցվել է | Փորձեք նորից մուտք գործել 24 ժամից։ |