Անձնական հաշվում #
Չաթում #
Ծանուցումները դիտելու համար․
- Կայքի անձնական հաշվում անցեք Сообщения («Հաղորդագրություններ») բաժին կամ սեղմեք ՝
- Ozon Seller հավելվածի վերին աջ անկյունում, անցեք Чаты («Չաթ բաժին»)։
Главное («Գլխավոր») բաժնում արտացոլվում են պայմանագրի, ֆինանսների կամ առաքման գործընթացի փոփոխությունների ծանուցումները։
Поддержка («Աջակցության ծառայության») բաժնում երևում են Ozon-ի աշխատակիցների հաղորդագրությունները։
Ծանուցումները կարևոր են ձեր աշխատանքի համար, ուստի չեք կարող դրանք անջատել։
Նորությունները բաց չթողնելու համար միացրեք Push ծանուցումները Ozon Seller հավելվածում և պարբերաբար ստուգեք անձնական հաշիվը։
Վահանկի վրա #
Որպեսզի բաց չթողնեք հարթակի աշխատանքների մասին կարևոր նորությունները, կարող ենք դրանք հրապարակել էկրանի վերևում՝ վահանակի վրա։
Էլ․փոստով #
Մենք նամակներ ենք ուղարկում վճարների, պայմանագրերի, կանոնակարգերի կամ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին։
Կառավարչի դեր ունեցող աշխատակիցները լրացուցիչ տեղեկացվում են Ozon-ի կարևոր նորությունների մասին։
Օրինակ՝ գովազդի նոր ձևաչափերի մեկնարկի, աշխատանքային ձևաչափերի փոփոխության և մեծ վաճառքների հայտարարությունների մասին։
Նման ծանուցումներից հրաժարվել չեք կարող։
Փոխել էլ․փոստը #
էլ.փոստն անձնական հաշվում կարող են փոխել հետևյալ դերն ունեցող աշխատակիցները՝ «Администратор» («Ադմինիստրատորը»), «Менеджер по товарам» («Ապրանքների գծով մենեջերը»), «Финансовый менеджер» («Ֆինանսական մենեջերը»), «Менеджер по продвижению» («Առաջխաղացման գծով մենեջերը»), «Менеджер склада» («Պահեստի մենեջերը») և «Технологический партнёр» («Տեխնոլոգիական գործընկերը»)։
Էլ.փոստը փոխելու համար՝
- Անցեք Настройки → Мои уведомления («Կարգավորումներ» → «Իմ ծանուցումները»)։
- Email դաշտում սեղմեք և մուտքագրեք նոր էլ. փոստը։
- Սեղմեք Сохранить («Պահպանել»)։
Կառավարչի դեր ունեցող աշխատակիցները չեն կարող փոխել իրենց էլ.փոստը։ Եթե ցանկանում եք նամակներ ստանալ այլ հասցեով, ստեղծեք նոր հաշիվ այլ էլ․փոստի հասցեով, կամ կառավարման իրավունքները փոխանցեք մեկ այլ աշխատակցի։
Եթե նամակներ չեք ստանում #
- Համոզվեք, որ ճիշտ եք մուտքագրել էլ. փոստը։ Եթե գտել եք սխալ, փոխեք էլ․փոստը։
- Ստուգեք «Спам» («Սպամ») թղթապանակը։ Եթե թղթապանակում առկա են նամակներ Ozon Seller-ից, պարզապես բացեք ցանկացածը և սեղմեք Не спам («Սպամ չէ»)։
- Ձեր կոնտակտների ցանկում ավելացրեք global@global.ozon.com հասցեն։
- Եթե ունեք կորպորատիվ էլ.փոստ, սերվերը կարող է արգելափակել ծանուցումներն Ozon-ից։
Խնդրեք համակարգի ադմինիստրատորին՝
- ստուգել, արդյոք ձեր փոստային սերվերն արգելափակում է նամակներն Ozon-ի դոմենից, սերվերից կամ IP հասցեից,
- ավելացնել global@global.ozon.com էլ․ հասցեն և seller.ozon.ru, ozon.ru դոմենները ուղարկողների ցանկում, որպեսզի կարողանաք նամակներ ստանալ։
Եթե խնդիրը դեռ չի լուծվել, ապա գրեք աջակցության ծառայությանը։