Նախքան բեռնելը #
Ապրանքներն ավելացնելուց առաջ, խնդրում ենք վերանայել մեր քաղաքականությունն ու կանոնները՝ կան ապրանքներ, որոնք ընդհանրապես չեն կարող վաճառվել, որոնք վաճառքի թույլտվություն են ստանում փաստաթղթերի ստուգումից հետո կամ ունեն ձևաչափային սահմանափակումներ։
Ապրանքների բեռնում #
Բեռնման մեթոդ ընտրելիս խորհուրդ ենք տալիս կողմնորոշվել ըստ ձեր ունեցած տեսականու.
- Անձնական հաշվում․ եթե ապրանքները քիչ են, ապա հարմար է անհատական քարտերի ստեղծումը զրոյից կամ պատճենումը՝ հարթակում արդեն վաճառվող ցանկացած խմբից։
- XLS նմուշի միջոցով․ մենք դրանք ստեղծում ենք յուրաքանչյուր խմբի համար, որպեսզի կարողանաք միանգամից շատ ապրանքներ ավելացնել:
- API-ի միջոցով․ եթե ցանկանում եք ավտոմատացնել ապրանքների բեռնումը:
- Առցանց աղյուսակներում․ դրանք նման են XLS նմուշներին, պարզապես աշխատում են առցանց դիտարկիչում: Աղյուսակներում հասանելի է սխալների հուշման գործառույթը: Առցանց աղյուսակների նմուշներով աշխատանքը դեռևս բոլոր գործընկերներին հասանելի չէ։
Ավելին ապրանքներ վերբեռնելու մասին
Ապրանքների մոդերացիա #
Ապրանքների քարտերն ստեղծելուց հետո, յուրաքանչյուր տող ուղարկվում է մոդերացիայի: Այս փուլում մոդերատորներն ստուգում են նկարագրությունների ու նկարների համապատասխանությունը պահանջներին: Քանի դեռ ապրանքը չի ենթարկվել ստուգման, չեք կարող նշել պահեստում առկա քանակի մասին։
Ստուգումը տևում է մեկից երեք աշխատանքային օր: Եթե այս ընթացքում ապրանքը չի հայտնվում Готовы к продаже («Պատրաստ է վաճառքի») բաժնում՝ անցեք Товары → Список товаров → Ошибки («Ապրանքներ → Ապրանքների ցանկ → Սխալներ») էջ — Կարգավիճակ սյունակում գրված կլինի «Չի ստեղծվել» կամ «Չի անցել ստուգումը»։ Ավելին իմանալու համար մկնիկի կուրսորը պահեք անհրաժեշտ կարգավիճակի վրա. կբացվի սխալի պատճառներով և ուղղման առաջարկություններով մեկնաբանություն։
Ինչպե՞ս ուղղել սխալները քարտեր ստեղծելիս