Գրանցվեք #
Դաշտերը լրացնելիս օգտագործեք միայն լատինական կամ կիրիլիկ այբուբենի տառերը։
-
Անցեք մուտքի էջ և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»).
-
Ստեղծքեք Ozon ID կամ ուղղակի մուտք գործեք, եթե արդեն ունեք այն՝ ըտրեք ձեր երկրի կոդը բացվող ցանկից և մուտքագրեք ձեր հեռախոսահամարը: Սեղմեք Войти («Մուտք»):
-
Մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Получить код («Ստանալ կոդ»)։ Նշված հասցեին կստանաք առաջին հաստատման կոդը։ Պատճենեք այն և մուտքագրեք բացված դաշտում։
Մի’ օգտագործեք այնպիսի էլեկտրոնային հասցե, որն ավարտվում է *.co-ով կամ *.su-ով` մենք չենք կարող այն գրանցել համակարգում։ -
Հաստատման կոդը կուղարկվի նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության կամ մուտքային զանգի միջոցով։ Մուտքագրեք այն համապատասխան դաշտում և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»)։ Հաստատման կոդը ուղարկելու եղանակը կախված է այն երկրից, որտեղ գրանցված է հեռախոսահամարը.
- Push ծանուցում և «Անվտանգության» չաթ, զանգ կամ SMS. բոլոր երկրների համար:
- Ուղարկում WhatsApp-ով` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի համար:
-
Завершите регистрацию («Ավարտեք գրանցումը») պատուհանում նշեք այն երկիրը, որտեղից իրականացնելու եք վաճառքը։
- Регистрационный номер («Գրանցման համար») դաշտում մուտքագրեք ՀՎՀՀ-ն։
Գրանցման համարը փոխելու համար դիմեք հաճախորդների աջակցության կենտրոն։
- Լրացրեք իրավաբանական անվանումը, ինչպես նշված է փաստաթղթերում։
Կազմակերպության իրավական անվանումը նշեք ռուսերենով:
-
Մուտքագրեք խանութի անվանումը, որը ցանկանում եք տեսնեն գնորդները։ Հետագայում այն կարող եք փոփոխել ձեր հաշվի կարգավորումներում։
-
Ստուգեք, որ էլեկտրոնային փոստի հասցեի դաշտում նշված լինի այն փոստը, որը ցանկանում եք օգտագործել Ozon-ի հետ հաղորդակցվելիս։ Այնուհետև սեղմեք Готово («Պատրաստ է»)։
Ակտիվացրեք հաշիվը #
Ստուգե՛ք ընկերության տվյալները #
Ստուգե՛ք տվյալները Название организации («Կազմակերպության անվանումը»)և Налоговый номер(«Հարկային համար») դաշտերում: Դրանք պետք է համապատասխանեն ընկերության գրանցման փաստաթղթերի տվյալների հետ:
Փաստաթղթերը ստուգման ուղարկելուց հետո Налоговый номер («Հարկային համար») դաշտը փոփոխել չի ստացվի:
Ավելացրե՛ք իրավաբանական անձի հասցե #
Գրանցումից հետո երկիրը փոխել հնարավոր չի լինի: Եթե ուզում եք ընտրել մեկ ուրիշը, ապա ստեղծե՛ք նոր անձնական հաշիվ: Ավելին՝ գրանցման մասին
Լրացրե՛ք դաշտերը՝
- Город («Քաղաք»)՝ նշե՛ք ընկերության գրանցման փաստաթղթերի տվյալները:
- Адрес («Հասցե»)՝ նշե՛ք փողոցը և տունը կամ շինությունը: Սիմվոլների առավելագույն քանակը՝ 50:
Ավելացրե՛ք փաստաթղթերը #
Բեռնե՛ք փաստաթղթերի բնօրինակները, որոնք հաստատում են պետական գրանցումը: Փաստաթղթի ձևաչափը՝ PDF, JPEG կամ PNG, առավելագույն չափը՝ 32 ՄԲ:
Հայաստանից վաճառողները պետք է ներկայացնեն իրավաբանական անձի կամ ԱՁ-ի պետական գրանցման մասին վկայական: Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստեղծված գրանցման մարմնի կողմից:
Խորհուրդ ենք տալիս նաև կցել փաստաթղթի թարգմանությունը ռուսերեն կամ անգլերեն: Առանց թարգմանության դիմումները մշակվում են 5 օրվա ընթացքում, թարգմանությամբ դիմումները՝ 3 օրում։ Վկայականը և թարգմանությունը պետք է վերբեռնվեն որպես մեկ ֆայլ:
Լրացրե՛ք վճարային ռեկվիզիտները #
Ստուգե՛ք բանկում՝ արդյոք հնարավոր է վճարումներ ստանալ Ռուսաստանից: Եթե ոչ, մենք չենք կարողանա Ձեզ վճարումներ ուղարկել նշված ռեկվիզիտներով:
Նշե՛ք՝
-
Расчётный счёт («Հաշվարկային հաշիվ»)՝ վճարը ստացող բանկի հաշվարկային հաշվեհամարը: Մի՛ օգտագործեք հատուկ սիմվոլներ, (>?/.,-), բացատներ կամ Կիրիլյան այբուբեն: Սիմվոլների նվազագույն քանակը՝ 6, առավելագույնը՝ 34: IBAN ձևաչափով հաշվարկների համար սիմվոլների նվազագույն քանակը՝ 13, առավելագույնը՝ 34:
-
Валюта («Արժույթ»)՝ Ozon-ի հետ կոմիսիոն պայմանագրով փոխադարձ հաշվարկների արժույթ: Հայաստանում հասանելի է RUB-ն:
-
SWIFT («SWIFT»)՝ Վճարը ստացող բանկի նույնականացման կոդ: SWIFT-կոդը գրելուց հետո ստացող բանկի մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով կլրացվի:
Եթե ընտրում եք RUB փոխադարձ հաշվարկների արժույթը, ապա լրացրե՛ք թղթակից բանկի տվյալները:
- БИК банка («Բանկի նույնականացման կոդը/ ԲՆԿ»)՝ բանկային թվային նույնականացման կոդ:
- Корреспондентский счёт («Թղթակցային հաշիվ»)՝ հաշիվը միշտ սկսվում է «30111» և կազմված է միայն թվերից:
- Название банка («Բանկի անվանումը»)՝ թղթակից բանկի անվանումը: Գրվում է Կիրիլյան այբուբենով, կարելի է օգտագործել 0-9 թվերը:
- Адрес банка («Բանկի հասցեն»)՝ թղթակից բանկի հասցեն: Գրվում է Կիրիլյան այբուբենով, կարելի է օգտագործել 0-9 թվերը:
Թղթակից բանկի ռեկվիզիտները Դուք կարող եք հստակեցնել վճարը ստացող բանկից:
Սպասե՛ք ստուգմանը #
Սեղմե՛ք Отправить(«Ուղարկել»): Երբ ստուգումը ավարտվի, Ձեր փոստին կգա նամակ հաշվի ակտիվացման մասին:
Հնարավոր խնդիրները և լուծումները #
Չեք ստացել ակտիվացումը հաստատող նամակը #
Դիմումի գրանցումը դիտարկելու համար սահմանված ժամկետը 10 օր է։
Եթե 10 աշխատանքային օրն արդեն անցել է, ապա ստուգեք՝
- Արդյոք ճի՞շտ է նշված էլեկտրոնային փոստի հասցեն,
- Արդյո՞ք նամակը «Սպամ» թղթապանակի մեջ չէ։
Եթե հասցեն սխալ է նշված կամ նամակը բացակայում է, ապա դիմեք աջակցման կենտրոն.
Ստացել եք մերժման նամակ #
Եթե անձնական հարթակում սխալ տեղեկատվություն եք ներկայացրել, ապա ձեր հաշիվը կարող է չհրապարակվել։ Մեզ տեղեկացրեք, թե ինչ տվյալներ եք ցանկանում փոփոխել հաշվում և կցեք անհրաժեշտ փաստաթղթերը։ Եթե ձեր հաշիվն արգելափակված է և չգիտեք, թե ինչ խնդիր է, ապա գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին։
Մանրամասներ մերժման պատճառների մասին
Անձնական հաշվի մուտքի վերականգնում․ #
Եթե չի ստացվում մուտք գործել անձնական հաշիվ, օրինակ՝ մոռացել եք գաղտնաբառը և կորցրել եք ձեր էլեկտրոնային փոստի հասանելիությունը, կարող եք վերականգնել այն․
-
Կապ հաստատեք աջակցման կենտրոնի հետ հետևյալ հղմամբ՝ marketplace.crossborder@ozon.ru.
Նամակում նշեք․
- ընկերության անվանումը և կազմակերպչաիրավական ձևը,
- էլեկտրոնային փոստը, որն անհրաժեշտ է փոփոխել, եթե ձեր ընկերությունն ունի մի քանի անձնական հաշիվ,
- էլեկտրոնային փոստը, որին անհրաժեշտ է ուղարկել վերականգնման հղումը։
Խորհուրդ ենք տալիս օգտագործել ձեր անվամբ գրանցված էլեկտրոնային փոստը, որը կիարող եք վերականգնել հեռախոսահամարով։ Չօգտագործեք այնպիսի էլեկտրոնային փոստ, որն ավարտվում է .co-ով կամ .su-ով․ մենք չենք կարող այն գրանցել համակարգում.
Նամակին հարկավոր է կցել՝
- լիազորագրի պատճենը, եթե գործում եք լիազորագրի հիման վրա,
- անձնագրի պատճենը,
- ձեր լուսանկարը՝ անձնագիրը ձեռքին, որի վրա լավ երևում է դեմքը և անձնագրային տվյալները։
Նամակ ուղարկելով՝ դուք ընդունում եք անձնական տվյալների մշակման քաղաքականությունը.Ստուգումից հետո մենք կուղարկենք նամակում նշված էլեկտրոնային փոստի վերականգնման հղումը։
-
Ստուգեք փոստը և անցեք հղմամբ՝ հաշվի վերականգման համար։
-
Գրեք աջակցության կենտրոնին, որպեսզի կցեք ձեր անձնական հաշիվը նոր էլեկտրոնային փոստին և օգտագործեք այն մուտք գործելիս։