Պատվերների փաթեթավորման պահանջներ

Ընդհանուր պահանջներ #

  • Համոզվե’ք, որ փաթեթի պարունակության հասանելիությունն անհնար է, և փաթեթը կամ տարան ամբողջական են, չոր և մաքուր:

  • Հաշվի առե’ք ապրանքի առանձնահատկությունները, որպեսզի բեռնման և տեղափոխման ընթացքում այն չկոտրվի կամ չվնասի այլ առաքվող բեռներ:

  • Առանձին փաթեթավորե’ք ապրանքի դուրս ցցված մասերը:

  • Դասավորե’ք ապրանքներն առավելագույն չափով ամուր, որպեսզի ապրանքի պարունակությունը չխառնվի փաթեթի ներսում, ինչպես նաև լցրե’ք դատարկ տարածությունը թղթերով կամ թերթերով:

  • Ստուգե’ք, որ բեռի տուփի վրա հին պիտակների գծանշումների հետքեր չլինեն, իսկ բոլոր հնարքային նշանները լինեն ակտուալ:

  • Փաթեթավորե’ք վտանգավոր ապրանքները առանձին տուփերի մեջ:

  • Պահպանման և փոխադրման առանձնահատուկ պայմաններ ունեցող բեռների վրա փակցրե’ք համապատասխան գծանշում, հնարքային նշաններ և կցե’ք նման ապրանքների հետ վարվելու կանոնները:

  • Տպե’ք պիտակ Ozon-ի անձնական հաշվից և սոսնձեք այն փաթեթի վրա.

    • պիտակի չափը պետք է լինի 12 × 7,5 սմ (որոշ բեռնափոխադրողներ ունեն սեփական պահանջներ),
    • տպված պետք է լինի թերմոտպիչով կամ թերմոտրանսֆերով,
    • անփայլ կամ կիսափայլ մակերոսով թղթի վրա,
    • տպված պետք է լինի մեկ պիտակի վրա: Բեռնափոխադրողը չի կարող ընդունել պատռված կամ գծանշումների մի քանի կտորից կազմված առաքվող ապրանքներ,
    • փակցված փաթեթի ամենամեծ հատվածում,
    • փակցված փաթեթի ամբողջ մակերեով, առանց բացերի և չսոսնձված մասերի,
    • շտրիխ-կոդը կպցված չէ սկոտչով,
    • չի փչացնում ապրանքի տեսքը, այդ թվում` ապրանքի գործարանային փաթեթավորումը:
    Ձեր պահեստների գործարքների համար օգտագործե’ք միայն վերին շտրիխ կոդ: Ստորին շտրիխ կոդերն անհրաժեշտ են ապրանքները մեր ներքին համակարգերում գրանցելու` նույնականացնելու,հաշվարկի և գնորդին ապրանքը հանձնելու համար:
  • Փխրուն ապրանքներ պարունակող առաքումների համար պետք է լինեն «Չնետե’լ, փխրուն բեռ» նշում: Եթե ապրանքն առաքման ընթացքում վնասվի, գնորդն այն կարող է վերադարձնել և թողնել բացասական կարծիք: Փխրուն ապրանքներին են պատկանում`

    • ապակե կամ կերամիկական իրերը, հայելիները, ջահերը,
    • արձանիկները, ծաղկամանները,
    • սպասքը` օրինակ, ապակյա և կերամիկական բաժակները, ապակյա կափարիչները,
    • ապակյա սուրճի բաժակները,
    • կերամիկական թեյի բաժակները,
    • ապակյա տարաներով բոլոր հեղուկ ապրանքները` առանց անհատական փաթեթավորման,
    • լուսանկարների շրջանակները, ժամացույցերը, ապակիով նկարները` առանց անհատական փաթեթավորման,
    • կերամիկական դանակները` առանց անհատական փաթեթավորման,
    • էլեկտրոնիկան` հեռախոսները, սմարթֆոնները, պլանշետները, հաղորդակցիչները, ձայնագրիչները, նավիգատորները, կոշտ սկավառակները, էկլեկտրոնային գրքերը, թվային լուսանկարների շրջանակները:

Փաթեթավորման տեսակը #

Ամուր ստվարաթղթով գործարանային փաթեթով ապրանքը փաթեթավորե’ք սպիտակ կամ սև չթափանցող և ձգվող թաղանթով: Մնացած բոլոր ապրանքների համար ընտրե’ք փաթեթավորման տեսակներից որևէ մեկը`

Աառաքվող ապրանք Ստվարաթղթե տուփ Սպիտակ, չթափանցող, անփայլ ձգվող թաղանթ Խողովակ Անվտանգ փաթեթ (առաքվող փաթեթ)
Ոչ ամուր ստվարաթղթով գործարանային փաթեթ
Բարդ արտաքին տեսքով ապրանքներ, որոնք չունեն ամուր գործարանային փաթեթավորում` օրինակ, մոնիտորներ, հեռուստացույցեր, թեյնիկներ, բազկաթոռներ, աթոռներ, սքեյթբորդեր, շվաբրեր, քերիչներ, ծեփիչներ, արդուկող և չորացնող տախտակներ, ավազատուփեր, շաքարամաններ, մարզաձողեր, վարագոյրերի ձողեր

Դուրս ցցված մասերը փաթաթե’ք պղպջակավոր թաղանթով
Գրքեր
Կոնստրուկտորներ, այդ թվում` LEGO
Մանկասայլակներ

Ապրանքի ներքին դետալները փաթաթե’ք պղպջակավոր թաղանթով


3 շերտով
Վերմակներ և բարձեր

Կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ ապրանքի գործարանայաին փաթեթավորումը բազմավինիլքլորիդային ՊՎՔ է
Տակդիրներ, թղթե սրբիչներ
Ճամպրուկներ
Գորգեր` այդ թվում, մեքենաների համար նախատեսված

Փաթաթե’ք
Փոշիներ և այլ թափվող ապրանքներ
Կոսմետիկ միջոցներ, ցանկացած հեղուկ ապրանքներ

Նախ փաթաթե’ք պղպջակավոր թաղանթի մեջ


Նախ փաթաթե’ք պղպջակավոր թաղանթի մեջ
Ապակյա, ճենապակյա, կերամիկական, հախճապակյա ապրանքներ, օրինակ, սպասք, լուսամփոփներ, լամպեր

Ստվարաթղթե տուփ` առաքվող բեռի շուրջ փայտե հիմքով(տախտակ), փայտե սալերից կազմված կողային ներդիրով, նրբատախտակով և ստվարաթղթով: Ապրանքի ներքին փխրուն տարրերը լրացրե’ք պղպջակավոր թաղանթով կամ լցոնիչներով: Ապրանքի արտաքին տարրերը փաթեթավորե’ք պաշտպանիչ պղպջակավոր թաղանթով: Լցրե’ք տուփի ապրանքի և պատերի ազատ տարածությունը: Չմոռանա’ք փակցնե’լ «Չնետե’լ, փխրուն բեռ» նշում: Եթե ապրանքը ջրից վնասվում է, նախապես փաթաթե’ք սպիտակ անփայլ կամ սև չթափանցող և ձգվող թաղանթով:
Թղթե և ստվարաթղթե ապրանքներ` օրացույցներ, տետրեր, փաթեթավորման թուղթ

Խողովակը կպցրե’ք սկոտչ-ժապավենով
Հավաքվող կահույք, որն ունի առանձին դետալներ

Ապրանքը դրե’ք ստվարաթղթե տուփի մեջ: Ամրացրե’ք ապրանքի կողմերն ու անկյունները կամ ստվարաթղթե տուփը` պոլիէթիլային փրփուրով: Տուփը փաթաթե’ք սպիտակ անփայլ կամ սև չթափանցող և ձգվող թաղանթով:
Մագնիս պարունակող ապրանքներ` օրինակ, հեռախոսների կրիչներ, խոհանոցային պարագաներ

Փաթաթե’ք ապրանքը պղպջակավոր թաղանթով և դրե’ք ստվարաթղթե տուփի մեջ
Ապրանքներ մեծերի համար

Եթե ապրանքն առանց գործարանային փաթեթավորման է, պարտադիր է


մի քանի շերտերով փաթաթել, որպեսզի ապրանքը հնարավոր չլինի ճանաչել
Մարտկոցներ

Փաթեթավորե’ք ամուր տուփի մեջ` վարդակներն ու պտուտակավոր սեղմակները դեպի վեր` խիստ ուղղահայաց դիրքով: Հնարքային նշանների և «Տոր» գծանշման առկայությունը փաթեթի վրա պարտադիր են:


Օգտագործե’ք սեղմակներ` ծածկելով չհաղորդող մեկուսիչ նյութով: Տեղափոխե’ք ապրանքը պլաստիկե թափանցիկ և փակ տոպրակի մեջ:

Պղպջակավոր թաղանթը կարող է հետքեր թողնել արտացոլվող և փայլուն մակերեսների վրա: Այդպիսի ապրանքների փաթեթավորման համար խորհուրդ ենք տալիս օգտագործե’լ պոլիէթիլենային փրփուրներ:

Բաժանե’ք պատվերը մի քանի բեռների, եթե այնտեղ կան ապրանքներ, որոնք հնարավոր չէ դնել մեկ փաթեթի մեջ: Օրինակ, եթե պատվերի մեջ լվացքի փոշի է և կշեռք, բաժանե’ք բեռը երկու առաքման: Փաթեթավորե’ք փոշին անվտանգ փաթեթով, իսկ կշեռքը`ձգվող թաղանթով:

Լրացուցիչ փաթեթավորում #

Փաթեթավորե’ք պատվերները ապահով և կոմպակտ: Մեծաքանակ փաթեթավորումները կարող են ազդել ապրանքի ծավալային կշռի վրա:

Որոշ ապրանքների համար անհրաժեշտ է լրացուցիչ փաթեթավորում, որպեսզի չվնասվեն:

Ապրանքներ Ինչպե՞ս փաթեթավորել
Փխրուն ապրանքները` օրինակ, ապակյա իրերը, հայելիները, սմարթֆոնները, մոնիտորները, հեռուստացույցերը փաթաթե’ք պոլիէթիլենային փրփուրով կամ պղպջակավոր թաղանթով, կողքերն ամրացրե’ք սկոտչով և լրացուցիչ փաթեթավորե’ք ստվարաթղթե տուփի մեջ
Հեղուկները` օրինակ, կոսմետիկ միջոցները, պարֆյումը, փխլվող ապրանքները տեղավորե’ք տոպրակի մեջ, բայց 5 հատից ոչ ավելի, տոպրակը հալափակե’ք և լրացուցիչ փաթեթավորե’ք աստավարաթղթե տուփի մեջ:
Կենդանիների կերը և լցոնիչները Տեղավորե’ք տոպրակի մեջ, տոպրակը հալափակե’ք կամ փաթաթե’ք այն սպիտակ կամ սև չթափանցող, անփայլ, ձգվող թաղանթով:
Ճմռթվող մեծ ապրանքները` օրինակ, օրացույցերը, պաստառները, քարտեզները Դասավորե’ք խոողվակի մեջ
Ապրանքները, որոնք կարող են թրջվել խոնավությունից` օրինակ, գրքերը Փաթաթե’ք սպիտակ կամ սև չթափանցող, անփայլ, ձգվող սկոտչով:
Մի քանի տուփերից բաղկացած ապրանք Բոլոր տուփերը դասավորե’ք մեկ ընդհանուր տուփի մեջ

Եթե ապրանքը վնասվի առաքման ընթացքում, գնորդը կարող է այն վերադարձնել և թողնել բացասական կարծիք: Որպեսզի դա տեղի չունենա, մանրակրկիտ փաթեթավորե’ք յուրաքանչյուր ապրանք.

  1. Ապրանքն ամբողջությամբ մի քանի շերտով փաթեթավորե’ք պոլիէթիլենային փրփուրի կամ պղպջակավոր թաղանթի մեջ: Ապրանքի ծայրերը ամրացրե’ք սկոտչով:

  2. Ապրանքի դուրս ցցված մասերը փակե’ք պլաստիկ, ստվարաթղթե, պենոպլաստե անկյունային կտորներով:

  3. Փաթեթում պենոպլաստից կամ ստվարաթղթից կոշտ կողային եզրեր պատրաստե’ք:

  4. Տուփերի կողային մասերին ամրացրե’ք ստվարաթղթե անկյուններ:

  5. Ապրանքը փաթեթավորե’ք 5 շերտից բաղկացած ստվարաթղթե փաթեթի մեջ:

  6. Ապահով ֆիքսե’ք ապրանքը տուփի մեջ: Տուփի պատերի և ապրանքի միջև դրե’ք լցոնիչներ` թղթեր, պենոպլաստ կամ ծալքավոր ստվարաթուղթ: Լրացուցիչ փակե’ք փխրուն հատվածները, օրինակ, էկրանը:
    Թեթև թափահարե’ք տուփը. ապրանքը չպետք է շարժվի ներսում, իսկ նրա մասերը չպետք է հարվածեն միմյանց կամ տուփի ծայրերին:

  7. Եթե ապրանքը փխրուն է`

    • Փակցրե’ք «Փխրուն բեռ» նշում,
    • Գրե’ք զգուշացնող գրություն` «Զգու’յշ, փխրուն ապրանք է», «Չտրորե’լ»,
    • Փակցրե’ք կարմիր կամ դեղին սկոտչ,
    • Նշե’ք, թե որտեղ է ապրանքի վերին հատվածը:

Առանց լրացուցիչ փաթեթավորման ապրանքի օրինակ

Hide menu

Show menu