Պատվերների կառավարում

Գտնել պատվերները անձնական հաշվում #

Ձեր բոլոր պահեստներից պատվերների մասին տեղեկությունները կարող եք տեսնել անձնական հաշվում Логистика («Լոգիստիկա») էջում կամ FBS։ Պատվերները հնարավոր է զտել ըստ պահեստների, ծառայությունների և առաքման եղանակների:

Զտել պատվերները #

Կարող եք զտել պատվերները ըստ պահեստների, ծառայությունների և առաքման եղանակների:

Ավելորդ զտիչը հեռացնելու համար սեղմեք ։

Պատվերների ցանկը կարգավորելու համար սեղմեք և ընտրեք անհրաժեշտզտիչները: Միայն պահանջվող զտիչները թողնելու համար սեղմեք Скрыть все необязательные («Թաքցնել բոլոր ոչ պարտադիրները»):

Նախապատրաստել պատվերը #

Պատվերը նախապատրաստելու համար ձեզ տրվում է 5 օր։ Եթե պատվեը հավաքում եք ավելի երկար, քան այն ժամկետը, որը սահմանել եք պահեստը ստեղծելիս, ապա կստանաք ծանուցում, որ ժամկետը գերազանցվել է: Եթե ծանուցումից հետո պատվերի կարգավիճակը չփոխվի մինչև հաջորդ աշխատանքային օրվա վերջ, Ozon-ը կչեղարկի պատվերը:

Իմանալ ավելին պատվերի նախապատրաստման ժամանակի մասին

Հավաքել մեկ պատվեր #

Որոշ վաճառողների մոտ հասանելի է «Ավտոհավաք» ռեժիմը։ Եթե առաքանին բաղկացած է մեկ ապրանքից և չի պահանջում հավելյալ տեղեկատվություն, ավտոմատ կերպով տեղափոխում ենք այն Ожидают отгрузки («Սպասում է առաքման») ներդիրի Готов к отгрузке(«Պատրաստ է առաքման») կարգավիճակ։ Ավտոհավաքը կարելի է միացնել պահեստի կարգավորումներում։
  1. Անձնական հաշվում Логистика → Ожидают сборки («Լոգիստիկա → Սպասվում է հավաքման») կամ FBS → Ожидают сборки («FBS → Սպասվում է հավաքման») բաժնում սեղմեք այն առաքանու համարը, որը ցանկանում եք հավաքել:
Որոշ վաճառողների առաքումները տեսակավորում ենք առաքման ժամանակի աճման կարգով՝ վաղից ուշ: Եթե ունեք առաքանիներ բարձման լրացած ժամկետով, առաջին հերթին առաքեք դրանք, որպեսզի հաճախորդները հնարավորինս արագ ստանան իրենց պատվերները:

Եթե ցանկանում եք առաքանին բաժանել մի քանիսի, տեղափոխեք պահանջվող ապրանքները Новое отправление («Նոր առաքանի») բլոկի մեջ:

Բաժանել պատվերը կարեղ եք միայն հավաքման փուլում: Երբ սեղմեք Собрать («Հավաքել»), չեք կարողանա այն բաժանել մի քանի բեռների:

Յուրաքանչյուր առաքանի պահանջում է առանձին փաթեթավորում և թրեք համար:

  1. Համոզվեք, որ ունեք համապատասխան փաթեթավորում յուրաքանչյուր առաքանու համար: Հավաքումից հետո հնարավոր չի լինի փոխել առաքանին:

    Իմանալ ավելին փաթեթավորման պահանջների մասին

  2. Սեղմեք Собрать («Հավաքել»):

Կարող եք նաև հավաքել պատվերը Заказы с моих складов → Ожидают сборки («Պատվերներ իմ պահեստներից → Սպասվում է հավաքման») ներդիրում: Դա անելու համար սեղմեք Собрать («Հավաքել») ձեր առաքանու կողքին կամ օգտագործեք API մեթոդները: Պատվերը հավաքելուց հետո դրա կարգավիճակը կփոխվի «Սպասում է առաքման»:

Խորհուրդ ենք տալիս նկարահանել առաքանիների հավաքման և փաթեթավորման ողջ գործընթացը լավ լուսավորության պայմաններում: Սա կօգնի, եթե գնորդը պատվերի վերաբերյալ հարցեր կամ բողոքներ ունենա:

Եթե գնորդը տեղեկացնի աջակցմանը, որ պատվերի մեջ ապրանքների պակաս կա, մենք ձեզանից կհանենք բացակայող ապրանքի արժեքը և այն կփոխանցենք գնորդին:

Կարող եք բողոքարկել այս որոշումը 30 օրվա ընթացքում։ Ուղարկեք հարցում աջակցման ծառայությանը.

  1. Անձնական հաշվում ներքևում, աջ անկյունում սեղմեք Создать заявку («Ստեղծել հարցում»):

  2. Ընտրեք Финансы → Недовложения: Оспорить удержание («Ֆինանսներ → Թերի ներդրումներ. Վիճարկել թերի ներդրումները»):

  3. Կցեք հավաքման տեսանյութը և սեղմեք Отправить («Ուղարկել»):

Իմանալ ավելին պատվերի հավաքման տեսագրման մասին

Հավաքեք մի քանի պատվերներ #

Եթե ձեր պատվերները բաղկացած են մեկ ապրանքից և չեն պահանջում մուտքագրել լրացուցիչ տեղեկություններ, ապա անձնական հաշվի մեջ Логистика → Ожидают сборки («Լոգիստիկա → Սպասվում է հավաքման») բաժնում կամ FBS → Ожидают сборки («FBS → Սպասվում է հավաքման») կարող եք.

  • Հավաքել բոլոր պատվերները տեսակավորված ըստ զտիչի. սեղմեք Собрать все («Հավաքել բոլորը»):

  • Հավաքել բոլոր պատվերները էջում. նշեք բոլոր առաքանիները էջում և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

  • Հավաքել մի քանի պատվերներ. ընտրեք պատվերներ և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

Պատվերների կարգավիճակը կփոխվի «Պատրաստ է առաքման»: Եթե ընտրել եք մեկից ավելի ապրանքներ պարունակող կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջող պատվերներ, ապա դրանց կարգավիճակը չի փոխվի: Նրանք կմնան Ожидают сборки («Սպասում է հավաքման») ներդիրում:

Հավաքածուի ցանկ/թերթիկ #

PDF ձևաչափով պատվերների ցուցակ հավաքելու համար.

  1. Անձնական հաշվում Логистика → Заказы с моих складов («Լոգիստիկա → Պատվերներ իմ պահեստներից») կամ FBS → Заказы с моих складов («FBS → Պատվերներ իմ պահեստներից») բաժնում Ожидают сборки («Սպասում է հավաքման») և Ожидают отгрузки («Սպասում է բարձման») ներդիրներում, կարգավորեք զտիչները:

  2. Սեղմեք Скачать → Лист подбора («Ներբեռնել → Հավաքածուի ցանկ») և ընտրեք «По отправлениям» («Ըստ առաքանիների») կամ «По товарам» («Ըստ ապրանքների»):

Մի քանի պատվերների ցուցակ ներբեռնելու համար ընտրեք դրանք և սեղմեք Скачать → Лист подбора («Ներբեռնել → Հավաքածուի ցանկ») կամ Лист подбора («Հավաքածուի ցանկ») էջի ներքևում: Նշեք «По отправлениям» («Ըստ առաքանիների») կամ «По товарам» («Ըստ ապրանքների»):

Պատվերն ուղարկել առաքման #

Հավաքեք պատվերը այն ժամկետում, որը նշել եք պահեստը ստեղծելիս: Եթե պատվերը կատարվել է մինչև նշված բարձման ժամանակը՝ ավարտեք բարձումը մինչև հավաքման վերջին օրվա ավարտը: Եթե նշված ժամանակից հետո՝ ոչ ուշ, քան հավաքման ավարտից հետո հաջորդ օրը:

Ավելացնել թրեք համարը #

Թրեք համարը պարտադիր է ինչպես ինտեգրված, այնպես էլ ոչ ինտեգրված առաքման ծառայությունների համար: Առաքման ոչ ինտեգրված մեթոդների դեպքում առաքանու կարգավիճակը պետք է փոխվի ձեռքով: Եթե չնշվի առաքանու թրեք համարը, չեք կարողանա փոխել պատվերի կարգավիճակը «Առաքվում են»:

Ինտեգրված առաքման ծառայությունների թրեք համարը անցնում է ստուգում և պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • թրեք համարը նախկինում չի օգտագործվել,
  • թրեք համարի ստեղծման ամսաթիվը ոչ շուտ է, քան պատվերի ստեղծման ամսաթիվը,
  • թրեք համարը գրանցված է առաքման ծառայությունում,
  • այս թրեք համարով առաքաին չի չեղարկվել,
  • ստացողի քաղաքը համապատասխանում է գնորդի նշածին:

Բոլոր ավելացված թրեք համարները և դրանք ավելացնելիս սխալները հնարավոր է տեսնել Товары → История обновлений («Ապրանքներ→ Թարմացման պատմություն») բաժնում Трек-номера («Թրեք համարներ») ներդիրում:

Եթե ցանկանում եք խմբագրել թրեք համարը, երբ առաքանին տեղափովել է Доставляются («Առաքվում են») ներդիր, գրեք աջակցության ծառայութանը։ Ընտրեք «realFBS. Доставка сторонними службами со своего склада» («realFBS: Առաքում երրորդ կողմի ծառայություններով սեփական պահեստից») թեման և «Заказы» («Պատվերներ») ենթաթեման։

Փոխել առաքանու կարգավիճակը #

Մենք ավտոմատ կերպով հետևում ենք ինտեգրված ծառայությունների կողմից առաքվող առաքանիների կարգավիճակին:

Ինտեգրված ծառայությունների ընթացիկ ցանկը կարող եք գտնել անձնական հաշվում՝ առաքման եղանակ ավելացնելիս:

Եթե օգտվում եք ոչ ինտեգրված առաքման ծառայությունից (կետ Другая служба доставки или самостоятельно («Առաքման այլ ծառայություն կամ ինքնուրույն»)), ձեզ հարկավոր է ձեռքով փոխել առաքման կարգավիճակը:

Պատվերի կարգավիճակը Доставляется («Առաքվում է») փոխելու համար օգտագործեք API կամ անցեք Ожидают отгрузки («Սպասում են առաքման») ներդիրը, եթե առաջինը մղոնը կարագվորված չէ: Եթե առաջին մղոնը կարգավորված է, անցեք Передаются в доставку («Հանձնվում են առաքման») ներդիրը և սեղմեք առաքանու կողքին գտնվող В «Доставляется» («Առաքվում են»): Պատվերը կանցնի Доставляется («Առաքվում է») ներդիր` Принят в доставку («Ընդունված է առաքման») ենթակարգավիճակով: Կարող եք նաև սեղմել առաքանու համարը և բացվող ներդիրում սեղմել В доставке («Առաքման մեջ է»)։

Տեղափոխել առաքումը #

Անձնական հաշվում կարող եք տեղափոխել պատվերների առաքումը.

  • վաճառողի կողմից առաքման եղանակով կամ ոչ ինտեգրված ծառայության միջոցով,
  • Ожидают сборки («Սպասում են հավաքման»), Ожидают отгрузки («Սպասում են բարձման») և Доставляется («Առաքվում են») կարգավիճակով:

Կարող եք տեղափոխել առաքումը ոչ ավելի, քան 21 օր և միայն 2 անգամ մեկ առաքանու համար:

Անպայման համաձայնեցրեք գնորդի հետ նոր ամսաթվերը: Եթե առանց նախազգուշացման տեղափոխեք առաքումը, պատվերը կարող են չեղարկվել կամ չընդունել:

Առաքման ամսաթվերը տեղափոխելու երկու եղանակ կա.

Առաքել պատվերը #

Եթե ապրանքը չեք առաքել պատվիրման պահին գնորդին ցույց տրված ժամկետներում, Ozon-ը ձեզ կտեղեկացնի խախտման մասին: Եթե ծանուցումից հետո 3 օրվա ընթացքում չուղարկեք ընթացիկ ժամկետները, մենք կչեղարկենք պատվերը: Պետք է տեղափոխեք առաքման պլանավորած ամսաթիվը ոչ ուշ, քան հաջորդ օրվա վերջը:

Եթե ծանրոցը ուշանում է ավելի քան 14 օրացուցային օրով, Ozon-ը կարող է այն չեղարկել գնորդի պահանջով՝ առանց լրացուցիչ համաձայնեցումների: Ozon-ը նաև կչեղարկի ձեր պատվերը, եթե՝

  • չեք նշել առաքանու թրեք համարը,
  • նշել եք առաքանու համար սխալ և անհետագծելի թրեք համար,
  • ուղարկել եք ծանրոցը «Առանց հետևելու» տարիֆով,
  • կապի դուրս չեք գալիս երկու օրվա ընթացքում, եթե մենք փորձում ենք կապվել ձեզ հետ՝ առաքման մասին տեղեկությունները ճշտելու համար:

Առաքման ժամանակ պատվերը փոխում է մի քանի ենթակարգավիճակներ։ Ինտեգրված և ոչ ինտեգրված ծառայություններից առաքանիների ենթակարգավիճակներ տարբեր են։

Ոչ ինտեգրված ծառայությունների ենթակարգավիճակներ (կետ Другая служба доставки или самостоятельно («Առաքման այլ ծառայություն կամ ինքնուրույն»)).

  • Принят в доставку («Ընդունված է առաքման»). առաքանին փոխանցվել է առաքման ծառայությանը:
  • Курьер в пути («Սուրհանդակը ճանապարհին է»). առաքանին հանձնվել է սուրհանդակին:
  • Условно доставлен («Պայմանականորեն առաքված է»). առաքանին առաքվել է, սակայն գնորդը ունի 3 օր՝ վիճարկելու ստացածը:
  • Доставлен («Առաքված է»). գնորդը չի վիճարկել ստացածը 3 օրվա ընթացքում:

Ինտեգրված առաքման ծառայությունների ենթակարգավիճակներ.

  • Եթե պատվերը առաքում եք սուրհանդակով.

    • Принят в доставку («Ընդունված է առաքման»). առաքանին փոխանցվել է առաքման ծառայությանը:
    • Курьер в пути («Սուրհանդակը ճանապարհին է»). առաքանին հանձնվել է սուրհանդակին:
    • Условно доставлен («Պայմանականորեն առաքված է»). առաքանին առաքվել է, սակայն գնորդը ունի 3 օր վիճարկելու ստացածը:
    • Доставлен («Առաքված է»). գնորդը չի վիճարկել ստացումը 3 օրվա ընթացքում:
  • Եթե պատվերը առաքում եք հանձնման կետ.

    • Принят в доставку («Ընդունված է առաքման»). առաքանին փոխանցվել է առաքման ծառայությանը:
    • Уже в пункте выдачи («Արդեն հանձնման կետում է»)։
    • Условно доставлен («Պայմանականորեն առաքված է»). առաքանին առաքվել է, սակայն գնորդը ունի 3 օր վիճարկելու ստացածը:
    • Доставлен («Առաքված է»). գնորդը չի վիճարկել ստացածը 3 օրվա ընթացքում:

Փոփոխել առաքանիների ենթակարգավիճակները անձնական հաշվում #

Առաքումների կարգավիճակները և ենթակարգավիճակները պետք է ձեռքով փոփոխել միայն ոչ ինտեգրված առաքման ծառայությունների դեպքում: Ինտեգրված ծառայությունների առաքման ենթակարգավիճակները փոփոխվում են ավտոմատ կերպով:

Առաքման ընթացիկ ենթակարգավիճակը կարող եք տեսնել Заказы («Պատվերներ») բաժնում, Доставляются («Առաքվում են») ներդիրում, Статус («Կարգավիճակ») սյունակում: Կարող եք փոխել առաքանու ենթակարգավիճակը հետևյալ եղանակներով.

Փոփոխել առաքանու ենթակարգավիճակները API-ի միջոցով #

Եթե օգտվում եք ինքնուրույն կամ այլ առաքման ծառայությունից, պատվերի ենթակարգավիճակները հնարավոր է փոխել API-ի միջոցով: Փոխարկել կարգավիճակի.

Երբ պատվերը առաքված է #

Երբ պատվերի կարգավիճակը փոխվի Доставлен («Առաքված է»), պատվերը կներառվի վաճառքի հաշվետվության մեջ, և անձնական հաշվում ձեր հաշվին կգրանցվի հաշվարկում դրա վաճառքի համար և Ozon-ի ծառայությունների համար միջնորդավճար կգանձվի:

Եթե օգտագործում եք ինտեգրված, ոչ ինտեգրված կամ ինքնուրույն առաքման ծառայություններ, Условно доставлен («Պայմանականորեն առաքված է») ենթակարգավիճակի փոփոխությունից հետո, գնորդը երեք օր ժամանակ կունենա ստացածը առարկելու համար: Եթե գնորդն այդ ընթացքում չմերժի ստացածը, պատվերը կտեղափոխվի Доставлены («Առաքված են») ներդիր:

Եթե գնորդը հրաժարվի ստացումից, պատվերը կանցնի Спорные («Վիճարկելի») ներդիր:

Չեղարկել առաքանին #

Եթե չեք կարող պատվերից հավաքել մեկ կամ մի քանի առաքանի, չեղարկեք դրանք: Պատվերների և առաքանիների չեղարկումները ազդում են ձեր որակի ցուցանիշների վրա։

Եթե պատվերի ոչ բոլոր ապրանքներն են պահեստում, պարտադիր չէ չեղարկել պատվերը ամբողջությամբ: Մինչ առաքանու հավաքելը, կարող եք հեռացնել ապրանքները դրանից, որը չեք առաքելու գնորդին:

Առաքանին չեղարկելու համար հետևյալ կարգավիճակում․

Հեռացրեք ապրանքը առաքումից #

Եթե ոչ բոլոր ապրանքներն են պահեստում, կամ ապրանքը փաթեթավորելիս խոտան եք հայտնաբերել, կարող եք պատվերից հանձնել ոչ բոլոր ապրանքները ։ Դա անելու համար առաքանին հավաքելիս ապրանքի տողում սեղմեք և ընտրեք Отменить отправление («Չեղարկել առաքանին»): Նշեք չեղարկման պատճառը:

Վիճարկելի պատվերներ #

Եթե գնորդը հրաժարվի ստացումից, պատվերը կանցնի Спорные («Վիճարկելի») ներդիր:

Խնդիրը լուծելու համար կարող եք ուղղակիորեն կապվել գնորդի հետ: Դա անելու համար Спорные («Վիճարկելի») ներդիրում սեղմեք առաքանու համարը: Առաքանու էջում սեղմեք Написать покупателю («Գրել գնորդին»):

Ozon-ը հաշվի կառնի երկու կողմերից տրամադրված պատվերի տեղեկատվությունը և կարգավիճակը կփոխի Доставлен («Առաքված է») կամ Отменён («Չեղարկված է»):

Իմանալ ավելին չեղարկման հարցումներիմասին

Ինչու՞ է պատվերի ստեղծման կոճակը ոչ ակտիվ #

Արտերկրից պատվերներ ստանալու համար գնորդը պետք է տրամադրի անձնագրային տվյալներ՝ մաքսային ծառայությանը տրամադրելու համար։ Ozon-ը ինքնուրույն հավաքում և անձնագրային տվյալները փոխանցում է մաքսային ծառայությանը։

Պատվերի հավաքման կոճակը կարող է լինել ոչ ակտիվ, եթե գնորդը դեռ չի տրամադրել անձնագրի տվյալները: Նա դա պետք է անի պատվերը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում: Եթե գնորդը տվյալները չներկայացնի, պատվերը ավտոմատ կերպով կչեղարկվի 24 ժամ հետո:

Իմանալ ավելին #

Պահեստի կառավարում

Առաքման եղանակի ավելացում և խմբագրում

Մնացորդների կառավարում

Պատվերների հավաքման ժամանակ

Վերադարձներ

Hide menu

Show menu