Վերադարձների նախնական մոդերացիա

Վերադարձի նախնական մոդերացիան գործիք է, որը թույլ է տալիս իքնուրույն հաստատել կամ մերժել հաճախորդների վերադարձի դիմումները:

Իմանալ ավելին FBS վերադարձների մասին

Որոշ դիմումներ կքննարկենք ինքներս, իսկ ձեզ կառաջարկենք որոշում կայացնել, եթե վերադարձից խուսափելու հնարավորություն լինի։ Օրինակ, դուք կարող եք չաթում բացատրել, թե ինչպես ճիշտ օգտվել ապրանքից, եթե գնորդը չի հասկացել ինչպես օգտագործել այն:

Դուք կտեսնեք նոր վերադարձները FBS → Возвраты FBS и FBO («FBS → FBS և FBO վերադարձներ») բաժնում.

  • В пути («Ճանապարհին է») ներդիրում, եթե Ozon-ը կատարել է մոդերացիան և հաստատել վերադարձը.
  • Заявки на возврат («Վերադարձի դիմումներ») ներդիրում, եթե մոդերացիայով զբաղվում եք դուք և պետք է որոշում կայացնեք:

Գնային շեմը նախնական մոդերացիայի համար #

Եթե դուք չեք ցանկանում դիտարկել որոշակի արժեքից ցածր դիմումները, գնի հիման վրա կարող եք նախամոդերացիայի շեմ սահմանել: Ozon-ը ավտոմատ կերպով կհաստատի նման հարցումները, կվերադարձնի ապրանքը ձեզ, իսկ գումարը՝ գնորդին: Լռելյայնորեն շեմը սահմանված է 1500 ռուբլի:

Շեմը փոխելու համար.

  1. FBS → Возвраты FBS и FBO (« FBS → FBS և FBO վերադարձները») բաժնում վերևի աջ անկյունում սեղմե՛ք Настройки («Կարգավորումներ»):
  2. Սեղմե՛ք Настройте порог цены на согласование заявок FBS («Սահմանեք գնային շեմը՝ FBS հայտերի հաստատման համար») վիջեթի վրա և նշե՛ք ապրանքի նվազագույն արժեքը հայտերի ավտոմատ հաստատման համար:
  3. Պահպանե՛ք փոփոխությունները:

Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ կարող եք փոխել շեմային արժեքը:    

Ո՞ր դիմումներն են ենթակա մոդերացիայի: #

Դիմումները ենթակա են նախնական մոդերացիայի, եթե կա հնարավորություն խուսափելու ապրանքը վերադարձնելուց: Համակարգը դրանք ընտրում է ավտոմատ կերպով՝ ըստ տարբեր պարամետրերի, օրինակ՝ ըստ պատվերի ամսաթվի, դրա արժեքի և հաճախորդի վարկանիշի: Ozon-ը դիտարկում է այն դիմումները, որոնցում.

  • Գնորդը նշում է, որ ապրանքը հանձնել է սպասարկման կենտրոն և այն չի կարող վերանորոգվել։ Մենք կստուգենք վերանորոգման ոչ ենթակայության վկայականը, կուղարկենք այն ձեզ և անմիջապես գումարը կփոխանցենք գնորդին:

  • Գնորդը վերադարձնում է պոտենցիալ վտանգավոր ապրանք: Մենք կկապվենք գնորդի հետ և կբացատրենք, թե ինչպես ճիշտ փոխանցել նման ապրանքը:

  • Գնորդը նշում է, որ ապրանքը կեղծ է։ Մենք կստուգենք նման ապրանքը՝ անհրաժեշտության դեպքում այն կայքից հեռացնելու համար:

Ի՞նչ որոշումներ կայացնել վերադարձի վերաբերյալ #

Ուսումնասիրեք վերադարձի կանոնները գնորդների համար․ կօգնի ճիշտ որոշում կայացնել դիմումի վերաբերյալ։
Անկախ պահեստի հանգստյան օրերից, դուք կունենաք 24 ժամ՝ դիմումին պատասխանելու համար. եթե չհասցնեք, համակարգն ավտոմատ կերպով կհաստատի այն:

Որոշում կայացնելու համար FBS → Возвраты FBS и FBO → Заявки на возврат («FBS → FBS և FBO վերադարձներ → Վերադարձի դիմումներ») բաժնում սեղմեք հայտի համարի վրա: Քարտի ներսում կարող եք տեսնել առաքանու մասին տեղեկատվությունը, վերադարձի պատճառը, գնորդի մեկնաբանությունը և ապրանքի նկարները, որոնք նա կցել է: Դուք կարող եք ընտրել՝

  • Вернуть часть денег («Վերադարձնել գումարի մի մասը»)՝ պատվերը կմնա գնորդի մոտ, իսկ Դուք կվերադարձնեք նրան գումարի մի մասը: Գնորդը կունենա 3 օր, որպեսզի համաձայնվի փոխհատուցման հետ կամ հրաժարվի դրանից: Եթե նա չպատասխանի, կհամարենք, որ նա հրաժարվում է:
  • Вернуть деньги без возврата товара («Վերադարձնել գումարը առանց ապրանքի վերադարձի»)՝ պատվերը կմնա գնորդի մոտ և նրան կվերադարձվի ամբողջ գումարը: Այս մեթոդը հարմար է ոչ թանկարժեք ապրանքների համար:
  • Одобрить возврат («Հաստատել վերադարձը»)՝ եթե պատրաստ եք վերադարձնել գումարը և ուզում եք, որ գնորդը Ձեզ ուղարկի պատվերը: Նա կունենա 4 օրացուցային օր հայտի հաստատումից հետո, որպեսզի տանի վերադարձը պատվերների ընդունման կետ կամ փոխանցի առաքիչին:
  • Отклонить заявку («Մերժել դիմումը»)՝ այս դեպքում նշեք մերժման պատճառը։ Եթե ​​գնորդը համաձայն չէ Ձեր որոշման հետ, նա կարող է վիճարկել այն։ Մանրամասները հստակեցնելու համար սեղմե՛ք Связаться с покупателем («Կապվել գնորդի հետ»): Դուք պետք է հասցնեք ամեն բան քննարկել և ընդունել որոշում 24 ժամվա ընթացքում:

Վերադարձի դիմումների բոլոր փոփոխությունները ցուցադրվում են պատմության մեջ:

Վերադարձի դիմումի վիճարկում #

Եթե դուք մերժել եք վերադարձի դիմումը, գնորդը կարող է վիճարկել 3 օրացուցային օրվա ընթացքում: Վիճարկումը կդիտարկի Ozon-ը, որի համար կպահանջվի 3 օր.

  • Եթե Ozon-ը մերժի դիմումը, գնորդն այլևս չի կարողանա վիճարկել, և ձեզ անհրաժեշտ չի լինի փոխհատուցել ապրանքի արժեքը:
  • Եթե մենք հաստատենք դիմումը, պարտավոր կլինեք վերադարձնել գնորդի գումարը:

Վիճելի վերադարձների ցանկը կարող եք տեսնել FBS → Возвраты FBS и FBO → Спорные («FBS → FBS և FBO վերադարձներ → Վիճելիներ») բաժնում::

Վիճարկումն ավարտվելուց հետո ապրանքը կհայտնվի ներդիրում.

  • Решённые («Լուծված»)՝ եթե վիճարկումը լուծվում է ձեր օգտին:
  • В пути / В пункте выдачи / Получены («Ճանապարհին է / Հանձնման կետում է / Ստացված է»)՝ եթե վիճարկումը շահի գնորդը: Այդ դեպքում գումարը կվերադարձվի նրան, իսկ ապրանքը կուղարկվի ձեզ: Որպեսզի վերադարձը հասցվի պատվերի հանձնման կետ կամ փոխանցվի առաքիչին։ Առաքման կարգավիճակը անմիջապես չի փոխվի. գնորդը դիմումի հաստատումից հետո կունենա 4 օրացուցային օր՝ վերադարձը պատվերի հանձնման կետ հասցնելու կամ առաքիչին փոխանցելու համար:

Տեսանյութ #

Hide menu

Show menu