Premium բաժանորդագրություն վաճառողների համար

Premium-ը բաժանորդագրություն է այն վաճառողների համար, որոնք գրանցված են ԱՊՀ երկրներում` որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:

Premium բաժանորդագրության առավելությունները #

  • Բարենպաստ գնային ինդեքսով ապրանքների որոնումների ավելացում 10%-ով՝ 7,5-ի փոխարեն:

  • «Պրեմիում վաճառող» պիտակ` որակյալ սպասարկման և ապրանքի բարձր վարկանիշի մասին նշումով:
    Իմացե’ք ավելին ցուցանիշների վերահսկողության մասին

  • Ընդլայնված վերլուծությունների հասանելիություն 2 աշխատակիցների համար`

    • Գրաֆիկներ` հետևե’ք ապրանքների վաճառքի տեմպին և օգտագործե’ք մետրիկաների պատրաստի հավաքածուներ մանրամասն վերլուծության համար:
    • Ակցիաներ` վերլուծե’ք, թե ո՞ր կատեգորիաները, մոդելները և ապրանքանիշերն են ավելի լավ վաճառվում ակցիաների ընթացքում:
    • Թրենդներ` ուսումնասիրե’ք վաճառքի վիճակագրությունը ձեր և հարակից կատեգորիաներում և որոշե’ք ձեր հզորությունը շուկայում:
    • Մրցակից դիրք` համեմատե’ք ձեր և մրցակիցների ցուցանիշները կատեգորիաներում և ուժեղացրե’ք վաճառքի ռազմավարությունը:
    • Գնորդի վարքագիծ` հավաքագրե’ք վիճակագրություն ձեր հաճախորդների և նրանց հետաքրքրող ապրանքների կատեգորիաների մասին, որպեսզի ընդլայնեք տեսականին և բարելավեք ակցիաների արդյունավետությունը:
    • Որոնվող հարցումներ, բացակայող և վաճառված ապրանքներ` ուսումնասիրե’ք, թե որ ապրանքներն են ավելի հաճախ որոնում և գնում, ավելացրե’ք դրանք ձեր տեսականու մեջ և մեծացրե’ք վաճառքը:
  • «Premium վաճառողների ապրանքներ» զտիչ՝ որոնման համակարգում և կատալոգում:

  • Առաջնահերթ աջակցություն չաթում:

  • Ձեր ցուցափեղկի վրա առաջարկություններով բլոկի բացակայությունը նշանակում է, որ գնորդները չեն տեսնի այլ վաճառողների ապրանքները:

    Իմացե’ք ավելին ցուցափեղկի մասին

Դառնալ Premium վաճառող #

Premium բաժանորդագրություն միացնելու համար անհրաժեշտ է անցնել Ozon-ի ներքին հաստատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` մենք չենք բացահայտում հաստատման չափանիշները, որպեսզի կանխենք խաբեբաների հասանելիությունը բաժանորդագրության առավելություններին:

Եթե դուք հաջողությամբ անցել եք հաստատումը, մենք հրավեր կուղարկենք Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժին:

Premium բաժանորդագրության արժեքը #

Այն վաճառողների համար, ովքեր չեն օգտվել Premium բաժանորդագրությունից՝ փորձաշրջանը դարձրել ենք անվճար, որպեսզի հեշտացնենք կանոնների ընկալումը:

Իմացե’ք ավելին փորձաշրջանի մասին

Premium-ի վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին` միանվագ վճարով: Բաժանորդագրություն միացնելիս վճարը գանձվում է միանգամից. ձեր հաշվեկշռի վրա պետք է լինի բավարար միջոց վճարման համար: Վճարմանը կարող եք հետևել ձեր անձնական հաշվի Финансы («Ֆինանսներ») բաժնում և ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների ակտում: Օրինակ, եթե միացրել եք բաժանորդագրություն հունիսի 5-ին, նույն օրն էլ կգանձենք վճար առաջին ամսվա, իսկ հուլիսի 5-ին` հաջորդ ամսվա համար:

Բաժանորդագրությունն անջատելու պատճառները

Միացնե’լ Premium #

Հաստատումն անցնելուց հետո Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում կհայտնվի հրավեր-պաստառ: Այն էջում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք համապատասխանում եք պայմաններին:

Հրավեր ընդունել կարող են միայն Управляющий («Կառավարիչ») և Администратор («Ադմինիստրատոր») կարգավիճակ ունեցող օգտատերերը: Եթե տեսնում եք պաստառ, բայց չեք կարող միացնել ծառայությունը, դիմե’ք ձեր ղեկավարին:

Premium միացնել հնարավոր է Ozon Seller բջջային հավելվածում: Հավելվածում վիճակագրությունների հաշվետվությունները բացելիս համակարգը կառաջարկի ձևակերպել Premium: Համաձայնելով՝ դուք ավտոմատ ակտիվացնում եք բաժանորդագրությունը։

Բաժանորդագրությունը միացնելուց 10-15 րոպե հետո ձեզ հասանելի կդառնան առաջատար վերլուծությունը և այլ Premium գործիքներ: Եթե ձեր բոլոր ապրանքների միջին գնահատականը 4.5 է կամ ավելի բարձր, ապրանքների վրա կհայտնվեն բարձրակարգ սպասարկում մատնանշող սթիքերները: Այլ Premium առավելությունները հասանելի կլինեն օրվա ընթացքում:

Ցուցանիշների վերահսկողություն #

Ozon-ն ամեն օր հետազոտում է ապրանքների միջին գնահատականը և ցուցադրում այն ձեր խանութի էջում: Եթե ցուցանիշն իջել է 4.5-ից, համակարգը կհեռացնի Premium նշումը քարտից և խանութի էջից։ Ձեր ապրանքների վրա «Premium-վաճառողների ապրանքներ» զտիչը ժամանակավորապես կբացակայի:

Նշված առավելությունները կրկին հասանելի կլինեն, երբ ձեր ապրանքի գնահատականը դառնա 4.5 կամ ավելի բարձր:

Կարող եք հետևել գնահատականների վիճակագրությանը անձնական հաշվում։

Ինչպես տեսնել վիճակագրությունը

Փորձաշրջան #

Եթե նախկինում չեք միացրել Premium բաժանորդագրություն, ապա ձեզ հասանելի կլինի անվճար փորձաշրջան:

Փորձաշրջանը տևում է 30 օր՝ բաժանորդագրությանն առաջին անգամ միանալու պահից: Այն ավարտվելուց հետո ավտոմատ կմիացնենք բաժանորդագրության վճարովի տարբերակը: Եթե պատրաստ չեք երկարացնելու, նախապես անջատե’ք այն Настройки → Договоры («Պայմանագրերի → կարգավորումներում»):

Կարող եք իմանալ, թե երբ է ավարտվում ձեր փորձաշրջանը Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում:

Բաժանորդագրությունն անջատելու պատճառները #

  • Դուք այլևս չեք համապատասխանում պայմաններին:

  • Բաժանորդագրությունը երկարացնելու համար ձեր հաշվեկշռի վրա չկա բավարար միջոց: Այս դեպքում մենք կփորձենք երկարացնել այն։

    Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա կլինի բավականին գումար բաժանորդագրության վճարման համար, մենք կերկարացնենք այն:

    Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա չի բավականացնի գումարը բաժանորդագրության վճարման համար, մենք կդադարեցնենք փորձերը և կանջատենք այն:

    Բաժանորդագրությունը կրկին միացնել հնարավոր է Premium для продавцов («Premium վաճառողների համար») բաժնում:

    Բաժանորդագրության ավտոմատ երկարացումը կառավարելը հնարավոր է Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժնում:

Չեղարկե’լ Premium բաժանորդագրությունը #

Կարող եք ցանկացած պահի չեղարկել բաժանորդագրությունը: Դրա համար անցե’ք Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժին, էջի ներքևում` Premium для продавцов («Premium-ը վաճառողների համար») բլոկում սեղմե’ք Отключить подписку («Անջատե’լ բաժանորդագրությունը»):

Բաժանորդագրությունը չեղարկելու դեպքում առավելությունները հասանելի կմնան մինչև վճարած ամսվա ավարտը: Օրինակ, դուք հոկտեմբերի 6-ին միացրել եք բաժանորդագրությունը, իսկ հոկտեմբերի 19-ին որոշել եք, որ չեք ցանկանում այն երկարացնել։ Եթե անջատեք բաժանորդագրությունը, այն ակտիվ կլինի մինչև վճարած ամսվա ավարտը, այսինքն՝ մինչև նոյեմբերի 6-ը։ Մինչ այդ դուք կարող եք օգտվել բոլոր առավելություններից։

Ընթացիկ վճարման ժամանակահատվածի ժամկետները և հաջորդի սկիզբը տեսնելու համար անցե’ք Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժին:

Hide menu

Show menu