Կուպոն

Կուպոնը պրոմոկոդ է, որով գնորդը կարող է զեղչ ստանալ ապրանքի համար։

Կուպոն ստեղծելիս նշում եք զեղչի չափը և նշում այն ապրանքները, որոնց վրա այն կիրառվում է։ Դուք կարող եք զեղչ սահմանել որպես տոկոս կամ պայմանագրային արժույթով և այն հասանելի դարձնել բոլոր կամ միայն որոշակի կատեգորիաների գնորդների համար։

Գնորդը չի կարողանա կուպոն կիրառել նշված գումարի համար, եթե ապրանքի արժեքը ցածր է զեղչի չափից։

Եթե դուք կուպոն եք ստեղծում այն ապրանքների համար, որոնք արդեն ներառված են ձեր ակցիայի կամ Ozon-ի «Զեղչ» տեսակի ակցիայի մեջ, ապա կուպոնի զեղչը կմիավորվի այդ ակցիաների զեղչի հետ։
Մանրամասն ակցիայի տեսակի մասին
Իմանալ ավելին մի քանի ակցիաներին մասնակցելու մասին

Կուպոնը ցուցադրվում է ապրանքի քարտի վրա՝ գնային բլոկի տակ։ Կուպոնը կիրառելու համար գնորդը պետք է սեղմի Применить («Կիրառել») և ավելացնի ապրանքը զամբյուղի մեջ՝ զեղչը կկիրառվի ավտոմատ կերպով։

Ստեղծել կուպոն #

Եթե կուպոնում ապրանքների ցանկն ամբողջությամբ համընկնում է մեկ այլ կուպոնի ապրանքների ցանկի հետ, ապա կուպոնը չի անցնի մոդերացիան և կապաակտիվանա։
  1. Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ»)  → («Իմ ակցիաները») էջում սեղմեք Создать акцию («Ստեղծել ակցիա»)։
  1. Общая информация («Ընդհանուր տեղեկատվություն») բլոկում նշեք.
  • Անվանում՝ կուպոնի անվանումը։ Հաճախորդներն այն չեն տեսնի կուպոնի վիդջեթում։
  • Մեկնարկի և ավարտի ամսաթիվ՝ կուպոնի գործածության ընթացքը։
  • Ակցիայի մեխանիկա՝ ընտրեք Купон на скидку по промокоду («Զեղչի կուպոն` օգտագործելով պրոմոկոդը») տեսակը։
  • Լրացուցիչ զեղչ՝ նշեք կուպոնի զեղչը տոկոսով կամ պայմանագրային արժույթով։
  • Պրոմոկոդ՝ գեներացվում է ավտոմատ կերպով։ Եթե ցանկանում եք փոփոխել այն, օգտագործեք լատիներեն տառեր և թվեր։ Պրոմոկոդի երկարությունը 6–12 նիշ է։

Որպեսզի կուպոնը չցուցադրվի ապրանքի քարտերում, նշեք Скрыть купон на страницах Ozon («Թաքցնել կուպոնը Ozon-ի էջերում»)։ Դուք ինքներդ կարող եք ուղարկել այն գնորդներին։ Ակցիան ստեղծելուց հետո կարգավորումը փոփոխել հնարավոր չէ։

  1. Ընտրեք կուպոնների ակտիվացման քանակը.
  • Один заказ для каждого покупателя («Մեկ պատվեր յուրաքանչյուր գնորդի համար»)՝ յուրաքանչյուր հաճախորդ կարող է կիրառել պրոմոկոդը մեկ անգամ։ Սահմանափակել հաճախորդների ցանկը, որոնց հասանելի է կուպոնը կարող եք Լսարանի կարգավորումներ դաշտում։
  • Без ограничений («Առանց սահմանափակումների»)՝ բոլոր հաճախորդները կարող են օգտագործել պրոմոկոդը մի քանի անգամ։

Երկու տարբերակում էլ մեկ պատվերով ապրանքների քանակը սահմանափակված չէ։

  1. Настройка аудитории («Լսարանի կարգավորումներ») բլոկում ընտրեք.
  • Все пользователи («Բոլոր օգտատերերը»)՝ պրոմոկոդը կարող է կիրառվել բոլոր գնորդների կողմից առանց սահմանափակումների։
  • Список пользователей («Օգտատերերի ցանկ»)՝ նշեք գնորդների ID-ները, ովքեր կարող են օգտագործել պրոմոկոդը։
    Ինչպե՞ս պարզել գնորդի ID-ն
  1. География («Աշխարհագրություն») բլոկում կարգավորեք՝
  • Պահեստներ։ Որպեսզի զեղչը կիրառվի բոլոր պահեստներից ապրանքների վրա, նշեք Все склады («Բոլոր պահեստները»), ընտրված պահեստներից անցեք Выбранные («Ընտրվածները») և նշեք դրանք։
  • Քաղաքներ։ Որպեսզի զեղչը կիրառվի բոլոր քաղաքների օգտատերերի համար, նշեք Все города («Բոլոր քաղաքները»), որոշ քաղաքներից կամ շրջաններից անցեք Выбранные («Ընտրվածները») և նշեք դրանք։

Склады («Պահեստներ») և Города («Քաղաքներ») պարամետրերն անկախ են. դրանք կարող են կարգավորվել միմյանցից առանձին։

  1. Սեղմեք Сохранить и выбрать товары («Պահպանել և ընտրել ապրանքներ»)։

  2. Ապրանքներ ավելացրեք հետևյալ եղանակներից մեկով.

  • սեղմեք Добавить из списка («Ավելացնել ցանկից») և ընտրեք ապրանքները. օգտագործեք որոնումը և զտիչները ըստ կատեգորիաների,
  • սեղմեք Импорт в XLS-файле («Ներմուծել XLS ֆայլով») և բեռնեք ապրանքները ֆայլից։

Ակցիոն ապրանքների ցանկը ներբեռնելու համար սեղմեք Скачать товары из акции («Ներբեռնել ակցիայի ապրանքները»)։

Պարզել գնորդի ID-ն #

Հաճախորդի ID-ն ցուցադրվում է պատվերի համարում՝ «-» սիմվոլից առաջ։ Օրինակ, եթե պատվերի համարը 12345678-0101 է, ապա հաճախորդի ID-ն է 12345678։

Ուղարկել կուպոն գներդներին #

Եթե ձեզ մոտ անջատված է գնորդների հետ նամակագրությունը, կապվեք նրանց հետ կապի լրացուցիչ մեթոդների միջոցով։

Ինչպե՞ս կապվել գնորդների հետ

Եթե ունեք գնորդների անհատական բազա, կարող եք նրանց ուղարկել կուպոն.

  1. Цены и акции → Акции → Мои акци («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ»)  → («Իմ ակցիաները») էջում գտեք ակցիան և սեղմեք դրա կողքին ։
  2. Սեղմեք Посмотреть на сайте («Դիտել կայքէջում») - կբացվի ակցիայի էջը։ Պատճենեք հղումը և ուղարկեք այն գնորդներին։

Փոփոխել կուպոնը #

  1. Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ»)  → («Իմ ակցիաները») էջում գտեք ակցիան և սեղմեք դրա կողքին ։

  2. Դուք կարող եք․

  • Փոփոխել անվանումը, ակցիայի ամսաթվերը, կուպոնի տեսանելիությունը Ozon-ի էջերում, կարգավորել լսարանը կամ աշխարհագրությունը․ ընտրեք Редактировать («Խմբագրել»)։
  • Ավելացնել կամ հեռացնել այն ապրանքները, որոնց վրա կիրառվում է զեղչ - սեղմեք Список товаров («Ապրանքների ցանկը»)։
  • Ապաակտիվացնել կուպոնը՝ սեղմեք Выключить («Անջատել»)։ Զեղչն այլևս չի գործի, սակայն կուպոնը կպահպանվի։
  • Եթե կուպոնը դեռ ակտիվ չէ, և ցանկանում եք ջնջել այն՝ սեղմեք Удалить («Ջնջել»)։
  • Եթե կուպոնն արդեն ակտիվ է, բայց ցանկանում եք դադարեցնել դրա գործածումը՝ սեղմեք Завершить заранее («Ավարտել նախապես»)։

Տեսնել կուպոնների վերլուծությունը #

Ընտրված ակցիաների վերլուծությունը ուսումնասիրելու համար Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ»)  → («Իմ ակցիաները») էջում գտեք անհրաժեշտ ակցիան և սեղմեք դրա կողքին Скачать статистику («Ներբեռնել վիճակագրությունը»)։

Բոլոր ակցիաները վերլուծելու համար Цены и акции → Акции → Мои акции («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ»)  → («Իմ ակցիաները») էջում սեղմեք ։
Ինչպե՞ս աշխատել վերլուծության հետ

Hide menu

Show menu