Ozon-ը կարող է միավորներ շնորհել միջոցառումների մասնակցության և հարցումների անցկացման համար` 1 միավորը = 1 ռուբլի։ Միավորները կարելի է ծախսել արշավի վրա և հնարավոր չէ այն փոխել գումարով։ Ozon-ը ձեր էլեկտորանային փոստին ուղարկում է տեղեկատվություն միջոցառումների և հարցումների մեկնարկի մասին, ինչպես նաև տեղադրում է այն [Ozon Seller]-ի գլխավոր էջում և անձնական հաշվում (https://seller.ozon.ru/app/main)։
Դուք կարող եք միավորները ծախսել առաջխաղացման գործիքների վրա`
Միավորների տեսակները`
- ընդհանուր բոնուսներ, որոնք կարող եք ծախսել տրաֆարետների և թոփեր դուրսբերման վրա,
- բոնուսներ որոնման դաշտում առաջխաղացման համար, որոնք կարող եք ծախսել ապրանքը գովազդելու համար։
Բոնուսների հաշվեգրում և դուրսգրում #
Միջոցառումներին մասնակցելուց և հարցումներն անցկացնելուց հետո միավորները պրոմոկոդերի գործարկումից հետո կամ ավտոմատ կերպով փոխանցվում են ձեր հաշվին։ Միավորները կարելի է ծախսել իրենց գործողության ժամկետի ընթացքում։
Ապրանքի առաջխաղացման ժամանակ նախ ծախսվում են միավորները, ապա` ռուբլիները։ Սկզբում ծախսվում են այն միավորները, որոնց գործողության ժամկետն ավարտվում է։
Ակտիվ արշավներին բոնուսներ հաշվեգրվում են ամեն օր։ Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուք վճարում եք միայն միավորներից ավելի օգտագործված գումարը։
Միավորներով կարող եք վճարել առաջխաղացման արժեքի 99%-ը։ Մնացած 1%-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս կգրենք ռուբլով և անմիջապես կհաշվարկենք ընդհանուր միավորների տեսքով։ Հաշվարկված բոնուսները կարող են օգտագործվել մինչև ընթացիկ տարվա վերջ, եթե անձնական հաշվում այլ ժամկետ նշված չէ:
Միավորների հաշվեգրման օրինակ`
-
Ենթադրենք, որոնման դաշտում առաջխաղացման համար ձեր հաշվին կա 700 միավոր։ Դուք որոնման դաշտոււմ միացրել եք գովազդ և ծախսել 700 ռուբլի, այսինքն`100%։ Մենք կհաշվարկենք 693 միավոր, իսկ ամսվա վերջում գործարկած արշավի արժեքից՝ ևս 7 ռուբլի, այսինքն, 1% և ձեր հաշվին կփոխանցենք ընդհանուր 7 միավոր։
-
Ենթադրենք, ձեր հաշվին կա ընդհանուր 600 միավոր և 100 միավոր որոնման դաշտում միևնույն գործողության ժամկետով առաջխաղացման համար։ Դուք որոնման դաշտում միացրել եք գովազդ և ծախսել եք 700 ռուբլի, այսինքն` 100%։ Նախ մենք որոնման դաշտում առաջխաղացման համար կհաշվարկենք 100 միավոր, այնուհետև 593 ընդհանուր միավոր։ Ամսվա վերջում գործարկված արշավից դուրս կգրենք 7 ռուբլի, այսինքն 1% և ձեր հաշվին կփոխանցենք 7 ընդհանուր միավոր։
-
Ենթադրենք, ձեր հաշվին կա 500 ընդհանուր միավոր։ Արշավի վրա ծախսել եք 700 ռուբլի։ Ամսվա վերջում մենք դուրս կգրենք 200 ռուբլի, որոնք չեն մարվել միավորներով։
Բոնուսներն ամբողջությամբ ծախսելու համար ինքնուրույն գործարկեք առաջխաղացման արշավ։ Բոնուսային հաշվի գործողություններն ու բոնուսների քանակը կարող եք տեսնել Продвижение → Трафареты («Առաջխաղացում→ Տրաֆարետներ») էջում կամ Продвижение в поиске → Дополнительно → Детализация расходов («Առաջխաղացում որոնման դաշտում → Լրացուցիչ → Ծախսերի մանրամասներ») էջում։
Ձեր միավորների հաշվում տեղի ունեցող գործողություններն են`
- Դուրսգրում` միավորների ավտոմատ դուրսգրումն է ակտիվ արշավի հաշվին։
- Կարգավորում` հարթակից միավորների հաշվեգրումն է կամ դուրսգրումը։ Դուրսգրումը տեղի է ունենում, եթե հաշվեգրումը սխալ է։
- Ավարտված. սրանք այն միավորներն են, որոնք չեք հասցրել օգտագործել։
Եթե միավորներ չեն շնորհվել #
Եթե միջոցառռւմներին մասնակցելուց կամ հարցումներն անցկացնելուց հետո դուք չեք ստացել միավորներ կամ պրոմոկոդեր, գրե’ք աջակցության կենտրոնին։
Պրոմոկոդեր #
Միջոցառումներին մասնակցելու կամ հարցումներ անցկացնելու համար կարող եք ստանալ պրոմոկոդեր` միավորներով, որոնք կարող եք օգտագործել որոնման դաշտում արշավի առաջխաղացման համար։ Որոշ պրոմոկոդեր ունեն ակտիվացման ժամկետ և պայման։ Օրինակ՝ հնարավորություն օգտագործելու միավորները միայն առաջին արշավի համար։
Դուք չեք կարող օգտագործել պրոմոկոդն ակտիվացման ժամկետն ավարտվելուց հետո։
Պրոմոկոդն ակտիվացնելու համար Детализация расходов («Ծախսերի մանրամասներ») էջի Активировать промокод («Ակտիվացնել պրոմոկոդը») դաշտում մուտքագրե’ք պրոմոկոդը և սեղմե’ք Активировать («Ակտիվացնե’լ») կոճակը։