Մեդիա գովազդի մեկնարկ

Կարգավորել արշավ #

Քայլ 1. Լրացրեք գովազդային արշավի պարամետրերը #

Երբ արշավն ավարտվի, կարող եք պատճենել այն և նշել նոր ամսաթվեր:

Քայլ 2. Կարգավորեք և վերբեռնեք ազդերիզը #

Մենք ավտոմատ կերպով կորոշենք ամենաարդյունավետ հարթակը և տեղաբաշխման վայրը հասանելի տարբերակներից:

Քայլ 3. Սպասեք մոդերացիայի ավարտին և մեկնարկեք արշավը #

Ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը ստեղծելուց և խմբագրելուց հետո դրանք անցնում են մոդերացիա: Ստուգումն իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:

Իմանալ ավելին մոդերացիայի մասին

Ամեն ինչ ստուգելուց հետո ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը կսկսեն մասնակցել ցուցադրման վայրի աճուրդին:

Իմանալ ավելին աճուրդի մասին

Կարգավորել թիրախավորումը #

Եթե կարհգավորեք թիրախավորումը ըստ ավտորիզացիայի, գտնվելու վայրի և սեգմենտների, գնորդների լսարանը կլինի այս թիրախների խաչմերուկում:

Ազդերիզի կարգավորման ժամանակ աջ կողմում գտնվող բլոկում մենք ցույց կտանք ցուցադրումների առավելագույն հնարավոր քանակի կանխատեսումը: Կանխատեսում կատարելիս մենք հաշվի չենք առնում ձեր դրույքաչափը, պարամետրերը և լսարանի սեգմենտները, որոնք ստեղծել եք գնորդի պատկերի մեջ, սակայն հաշվի ենք առնում.

  • ժամանակահատվածը․ եթե այն նշված չէ, մենք կհաշվարկենք կանխատեսումը 7 օրվա համար,
  • լսարանի աշխարհագրությունը,
  • սեգմենտները,
  • առաջխաղացվող ապրանքների կատեգորիան․ միայն սեղմումների համար վճարմամբ ազդերիզների համար:

Կանխատեսումը չի երաշխավորում, որ ցուցադրումների իրական թիվը այդքան կլինի։

Ստեղծել լսարանի CRM սեգմենտ #

Հնարավոր է ստեղծել մինչև 50 CRM սեգմենտ:
  1. Ստեղծեք CSV ֆայլ ձեր հաճախորդների բազայի հեռախոսահամարներով և գաղտնագրեք դրանք՝ օգտագործելով հաշավորում՝ ըստ պահանջների.

    • նախքան հեշավորումը, նշեք համարները երկրի կոդով առանց բացատների, օրինակ՝ «79012345678»,
    • օգտագործեք SHA-256 ալգորիթմը հեշավորման համար,
    • առանձնացրեք թվերը միմյանցից նոր տողով,
    • ֆայլին վերնագիր մի ավելացրեք,
    • ֆայլի առավելագույն չափը՝ 130 ՄԲ,
    • թվերով ցուցակի չափը՝ 5000-ից 1000000 տող։
  2. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Дополнительно → Создать сегмент («Լրացուցիչ → Ստեղծել սեգմենտ»)։

    Դուք կարող եք նաև սեգմենտ ստեղծել ազդերիզի կարգավորման ժամանակ: Դա անելու համար По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում ընտրեք Все сегменты → Добавить набор условий («Բոլոր սեգմենտները→ Ավելացնել պայմանների հավաքածու») և պայման ընտրելիս սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»)։

  3. Մուտքագրեք անվանում և վերբեռնեք լրացված ֆայլը CSV ձևաչափով:

  4. Սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»):

    Մենք Ozon-ում կգտնենք նշված թվերով հաճախորդներին և կկազմենք սեգմենտ. դա սովորաբար տևում է ոչ ավելի, քան 10 րոպե:

Երբ սեգմենտի կարգավիճակը փոխվի «Ձևավորված է»-ի, սեգմենտը հնարավոր կլինի նշել արշավի կարգավորումներում: Դրա վավերականության ժամկետը 180 օր է, որից հետո կարող ենք ջնջել այն։

Եթե չկարողանանք սեգմենտ կազմել, օրինակ՝ սխալներ գտնենք հեշավորված թվերում, մենք կփոխենք սեգմենտի կարգավիճակը՝ «Ստեղծումի սխալ» կարգավիճակի: Ստուգեք, որ ճիշտ եք գաղտնագրել թվերը և նորից փորձեք ստեղծել սեգմենտը:

Սեգմենտը ստեղծելուց հետո ցուցադրումների կանխատեսումը կարող է երևալ մինչև երկու օր ուշացումով, խնդրում ենք հաշվի առնել դա արշավ սկսելիս:

CRM սեգմենտը ջնջելու համար գրեք աջակցմանը:

Որոնման հարցումներ #

Որոնման արտահայտություններ կարագավորել հնարավոր է միայն ազդերիզների համար, որոնք տեղադրվում են Поиске и каталоге («Որոնում և կատալոգ») և ցուցադրումների համար վճարման տեսակի համար:

Ազդերիզը միայն այն գնորդներին ցուցադրելու համար, ովքեր հետաքրքրված են նույնատիպ առաջարկներով, կարող եք կարագվորել հարցումներ՝ որոնման արտահայտություններ և հանում-բառեր:

Ազդերիզի կարգավիճակներ #

Կարգավիճակ Նկարագրություն
Սևագիր Դուք ավելացրել եք ազդերիզ, բայց չեք ուղարկել այն մոդերացիայի:
Մոդերացիայում Ստուգում ենք ազդերիզի համապատասխանությունը ընդհանուր պահանջներին: Մոդերացիան իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:
Ակտիվ Ցուցադրումը միացված է, գնորդները տեսնում են ազդերիզը: Այս կարգավիճակում հնարավոր է փոխել թիրախի անունը և թիրախավորման կարգավորումները: Ազդերիզը կամ հղումը փոխելու համար նախ դադարեցրեք ազդերիզը:
Մերժված է Ազդերիզը չի անցել մոդերացիան: Պատճառը պարզելու համար սեղմեք ։
Հնացած Հնացած պարամետրերով ազդերիզ․ այն հանարավոր չի լինի ուղարկել մոդերացիայի և ակտիվացնել:
Դադարված է Ազդերիզը դադարեցված է, հնարավոր է փոխել դրա բոլոր կարգավորումները: Ազդերիզը կրկին կցուցադրվի, եթե այն միացնեք ազդերիզի ID-ի ձախ կողմում:

Աճուրդ մեդիա գովազդում #

Ցուցադրման գովազդն աշխատում է աճուրդի սկզբունքով։ Արշավ ստեղծելիս, նշում եք դրույքաչափ 1000 ցուցադրումների կամ 1 սեղմման համար, և այն մրցակցում է այլ վաճառողների դրույքաչափերի հետ տեղադրման վայրի համար: Հաղթում է ամենաբարձր դրույքաչափով ազդերիզը:

Դրույքաչափը կգանձենք միայն այն դեպքում, եթե ազդերիզը ցուցադրվի կամ եթե դրա վրա սեղմեն: Գանձվող դրույքաչափի չափը կախված է մեդիա գովազդի ձևաչափից և վճարման տեսակից:

Մեդիա գովազդի ձևաչափ Վճարման տեսակ Աճուրդի տեսակ
Ազդերիզներ, պրոմո ազդերիզներ և տեսաազդերիզներ Ցուցադրումների համար Առաջին գնի աճուրդ․ կգանձենք արշավում ձեր կողմից սահմանված դրույքաչափը:
Ազդերիզներ Սեղմումների համար Երկրորդ գնի աճուրդ․ կգանձենք ձեզ հաջորդող մասնակցի կողմից սահմանված դրույքաչափը: Մեկ սեղմման վերջնական արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ձեր կողմից սահմանված դրույքաչափը:

Առաջին գնի աճուրդի օրինակ

Դուք հաղթել եք աճուրդում 25 ռուբլի գնով տեսաազդերիզ ցուցադրելու համար։ Ձեզ հաջորդող մասնակցի դրույքաչափը 22 ռուբլի է: Վիդեո ազդերիզի ցուցադրման համար մենք կգանձենք 25 ռուբլի՝ ձեր սահմանած դրույքաչափով:

ПԵրկրորդ գնի աճուրդի օրինակ

Դուք շահել եք աճուրդում ազդերիզի վրա սեղմումի համար 25 ռուբլի դրույքաչափով: Ձեզ հաջորդող մասնակցի դրոյքաչափը 22 ռուբլի է: Եթե ձեր ազդերիզի վրա սեղմվի, մենք կգանձենք 22 ռուբլի՝ աճուրդի մոտակա մասնակցի կողմից սահմանված գումարը:

Կառավարել արշավը #

Արշավի կարգավիճակներ #

Բոլոր գովազդային արշավները կարելի է դիտել Продвижение → Медийная реклама («Առաջիկա → Մեդիագովազդ») բաժնում:

Կարգավիճակ Նկարագրություն
Ակտիվ է Ակցիան գործում է, ազդերիզները ցուցադրվում են:
Ակտիվ չէ Արշավն անջատված է։
Դադարված է Արշավն ակտիվ չէ, բյուջեն սպառվել է:
Պլանավորված է Արշավը կմեկնարկի նշված ժամանակահատվածում:
Ավարտված է Արշավն ակտիվ չէ, առաջխաղացման տեղադրման ժամկետը լրացել է: Հնարավոր չի լինի խմբագրել և նորից սկսել արշավը։
Արխիվացված է Արշավն արխիվացված է և ավտոմատ կերպով կջնջվի արխիվացման օրվանից 30 օր հետո:

Փոխել և անջատել արշավը #

Գովազդային արշավի էջում կարող եք փոխել.

  • Անցկացման ժամանակահատվածը, եթե արշավի ավարտի ամսաթիվը դեռ չի հասել:
  • Բյուջեի գումարը։
  • Օրական բյուջեն:
  • Ընդհանուր բյուջեն։
  • Ցուցադրումների հաճախականությունը։
  • Ցուցադրումների ժամը:
  • Դրույքաչափը․ փոփոխությունից հետո 10 րոպեի ընթացքում ազդերիզը կսկսի մասնակցել աճուրդին նոր դրույքաչափերով:
  • Ազդերիզը, պրոմո-ազդերիզը և տեսաազդերիզը․ դա անելու համար, անհրաժեշտ ազդերիզի դիմաց, սեղմեք Редактировать баннер («Խմբագրել ազդերիզը»): Փոփոխությունները կհայտնվեն ստուգումից հետո:

Իմանալ ավելին մոդերացիայի մասին

Արշավը անջատել հնարավոր է ազդերիզի ID-ի ձախ կողմում:

Գովազդային արշավների վիճակագրություն #

Դիտել վիճակագրությունը հնարավոր է․

Հաշվետվությունների որոշ դաշտերի բացատրություններ.

Նվազագույն դրույքաչափեր #

Ազդերիզի տեսակ Տեղադրման վայր Նվազագույն դրույքաչափ
Ազդերիզ Գլխավոր, Գլխավոր և որոնում
  • 135 ռուբլի 1000 ցուցադրումների դիմաց։
  • 10 ռուբլի 1 սեղմումի դիմաց։
  • Կատեգորիաներ 250 ռուբլի 1000 ցուցադրման համար։
    Պրոմո ազդերիզ Էքստրա 130 ռուբլի 1000 ցուցադրման համար
    Թոփ 130 ռուբլի 1000 ցուցադրման համար։
    Տեսաազդերիզ Մենք կորոշենք տեղադրման վայրը: Դուք կվճարեք միայն այն դեպքում, եթե գնորդները տեսնեն վիդեո ազդերիզի առնվազն 50%-ը 2 վայրկյանից ավելի: 250 ռուբլի 1000 տեսանելի ցուցադրման համար։

    Տեսնել ERID նույնացուցիչը #

    Մենք կնշանակենք ERID նույնացուցիչ յուրաքանչյուր ազդերիզի, պրոմո ազդերիզի և տեսաազդերիզի համար՝ եզակի թվային նշան ինտերնետ գովազդի համար: Նման մակնշում պահանջվում է օրենքով և օգտագործվում է գովազդային նյութերի հաշվառման համար:

    ERID-ը կարող է դիտվել ազդերիզների, պրոմո ազդերիզների և տեսաազդերիզների համար, որոնք անցել են մոդերացիան: Դա անելու համար.

    1. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում բացեք արշավը։

    2. Նույնացուցիչը պատճենելու համար ազդերիզի դիմաց սեղմեք , այնուհետև նույնացուցիչի համարի վրա։

    Արխիվացված տեսաազդերիզի ERID-ը ստուգելու համար նախ վերականգնեք այն արխիվից:

    Բոլոր նույանցուցիչով ազդերիզների հաշվետվություն ներբեռնելու համար՝

    1. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում կարգավորեք զտիչները:

    2. Սեղմեք Маркировка рекламы («Գովազդի մակնշում»)։

    Հաշվետվությունը կներբեռնվի էջում առկա բոլոր արշավների համար: Հաշվետվությունը կներառի.

    • արշավի ID-ն,
    • արշավի անվանումը,
    • ազդերիզի ID-ն,
    • ազդերիզի անվանումը,
    • ERID-ի նշանակման ամսաթիվը և ժամը․ ամսաթիվը, երբ ազդերիզը անցել է մոդերացիան,
    • ERID-ը:

    Թաքցնել նավարկությունը

    Ցույց տալ նավարկությունը