Ապրանքների մոդերացիա

Մենք ստուգում ենք բոլոր նոր և խմբագրված ապրանքների տվյալները: Ապրանքը հաջողությամբ անցնում է մոդերացիա,եթե լրացված են անհրաժեշտ բոլոր բնութագրերը, կա ճիշտ նկարագրություն և նկարներ։

Ստուգել մոդերացիայի արդյունքները #

Արդյունքները կարող եք գտնել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջի Ошибки («Սխալներ») ներդիրում:

Եթե շատ ապրանքներ չեն անցել մոդերացիա, կարող եք բեռնել հաշվետվությունները XLS ձևաչափով: Սխալներով բոլոր ապրանքները բեռնաթափելու համար`

  1. Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի Ошибки («Սխալներ») ներդիր:
  2. Վերևի աջ անկյունում սեղմե’ք Скачать («Վերբեռնել») և ընտրե’ք Товары по категориям XLS («XLS կատեգորիաների ապրանքներ»):
  3. Սեղմե’ք , որպեսզի անցնեք Менеджер загрузок («Բեռնման մենեջեր»): Այդտեղ կգտնեք XLS ֆայլեր` յուրաքանչյուր կատեգորիայի համար բոլոր այն ապրանքներով, որում կան սխալներ:

Մեկ կամ մի քանի ապրանք վերբեռնելու համար`

  1. Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի Ошибки («Սխալներ») ներդիր:

  2. Առանձնացրեք ձեզ անհրաժեշտ ապրանքները` նշելով այն ապրանքները, որոնք ցանկանում եք բեռնաթափել:

  3. Ընտրե’ք Действия → Скачать шаблон по категориям XLS («Գործողություն → Բեռնել ձևանմուշ` ըստ XLS կատեգորիաների»):

  4. Սեղմե’ք , որպեսզի անցնեք Менеджер загрузок («Բեռնման մենեջեր»): Այնտեղ կգտնեք XLS ֆայլեր ընտրված ապրանքների համար:

Ապրանքը չի անցել մոդերացիա #

Եթե ապրանքը չի անցել մոդերացիա, ստուգեք, որ

  • ներկայացրել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը`
  • Դուք ճիշտ եք նշել ապրանքի տեսակը և կատեգորիան:Եթե դրանք ճիշտ չեն,ապա արխիվացրեք քարտը և ստեղծեք նորը:
  • Ապրանքի անվանումը, նկարագրությունը և նկարը ձևավորվել են կանոնների համաձայն:

Իմացե’ք ավելին ապրանքների հետ աշխատանքի և դրանց ներկայացվող պահանջների մասին

Պատճառը, թե ինչու ապրանքը չի անցել մոդերացիա, արգելվել է կամ թաքցվել, արտացոլվում է ТоварыСписок товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջի Ошибки («Սխալներ») և На доработку («Վերանայվում է») ներդիրների Статус («Կարգավիճակ») դաշտում:

Եթե ​​մոդերատորի կողմից ապրանքը մերժելու պատճառը նշված չէ կարգավիճակում, ստուգեք` արդյո՞ք ապրանքի բնութագրերը ճիշտ են լրացված՝ համաձայն հարթակի պահանջների և կրկին պահպանեք ապրանքը:

Ուղղել սխալները #

Կարող եք ուղղել սխալները.

  • Անձնական հաշվում անցե’ք Товары → Список товаров → Ошибки («Ապրանքներ → Ապրանքների ցանկ → Սխալներ») էջ, ապրանքի տողում սեղմե’ք և ընտրե’ք Редактировать товар («Խմբագրել ապրանքը»): Պատրաստ լինելուն պես սեղմե’ք Отправить («Ուղարկել»): Փոփոխությունները կուղարկվեն կրկնակի մոդերացիայի: Եթե հայտնաբերվեն այնպիսի սխալներ, որոնք ավելի վաղ չէինք նկատել, մենք դրանք կնշենք ձեր անձնական հաշվի ապրանքի քարտում և Товары → История обновлений («Ապրանքներ→ Թարմացման պատմություն») էջում` ձևանմուշում:
    Իմացե’ք ավելին ապրանքի քարտի խմբագրման մասին

  • XLS ֆայլում. բեռնեք ավելի վաղ վերբեռնված ապրանքների ֆայլը, ուղղեք այն և կրկին բեռնեք: Դրա համար`

    1. Անցե’ք Товары → Добавить товары → Через шаблон («Ապրաքներ → Ավելացնել ապրանքներ → Ձևանմուշի միջոցով») էջ:

    2. История обновлений («Թարմացումների պատմություն») բլոկի անհրաժեշտ ֆայլով տողում սեղմե’ք , իսկ հետո` Скачать товары с ошибкой («Բեռնել սխալներով ապրանքները»): Ֆայլում ուղղեք սխալներով դաշտը:

    3. Заполните шаблон («Լրացրեք ձևանմուշը») բլոկում ընտրե’ք Excel, վերբեռնեք ուղղված ֆայլը և սեղմե’ք Опубликовать («Հրապարակել»): Մոդերատորները կրկին կստուգեն ապրանքները:

Որքա՞ն է տևում մոդերացիա #

  • Ավելացրել եք նոր ապրանք. այն կստուգվի 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Մինչ այդ ապրանքը չի ցուցադրվում օգտատերերին: Ապրանքը կսկսի ցուցադրվել, երբ մոդերացիան բարեհաջող անցնի, և դուք ապրանքը առաքեք Ozon-ի պահեստ կամ նշեք ձեր պահեստում եղած քանակը:
  • Խմբագրել եք այն ապրանքը, որն ավելի վաղ անցել է մոդերացիա. այն կստուգվի 1 աշխատանքային օրվա ընթացքում: Ստուգման ընթացքում ապրանքը շարունակում է ցուցադրվել: Եթե ​​խմբագրված ապրանքում հայտնաբերվեն սխալներ, դրանք կթաքցվեն:
  • Ապրանքն ավելացնելուց կամ խմբագրելուց հետո մոդերացիա չի անցել, դուք ուղղել եք սխալները և պահպանել փոփոխությունները. ապրանքը կստուգվի 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մինչ այդ ապրանքը չի ցուցադրվում օգտատերերին, չեք կարող այն առաքել Ozon-ի պահեստ կամ նշել ձեր պահեստում եղած քանակը:

Մոդերացիայի սխալները #

Մոդերացիայի ընթացքում կարող են առաջանալ սխալներ, որոնց պատճառով ապրանքը չի երևա Ozon-ում:

Իմացե’ք ավելին սխալների մասին

Hide menu

Show menu