Կարող եք անձնական հաշվում անվճար ստեղծել վիրտուալ մոդելի համար կանացի հագուստի պատկեր։
Հասանելի է այն ապրանքների համար, որոնց քարտում նշված է իգական սեռ, և ընտրված է հետևյալ կատեգորիաներից մեկը՝
- բլուզ,
- տոպ,
- վոդոլազկա,
- երկարաթև,
- շապիկ,
- մայկա,
- սպիտակ մայկա։
Գեներացված նկարի օրինակ
Պահանջները նկարի համար #
Պատկերի ստեղծման համար օգտագործե ՛ք ապրանքի դիմային մասի նկարը լուսավոր միատեսակ ֆոնով։ Ապրանքը պետք է զբաղեցնի կադրի մեծ մասը և ամբողջապես տեսանելի լինի։
Լուսանկարի տարր | Չի համապատասխանում |
---|---|
Ֆոն | Մուգ, գունավոր, տարասեռ |
Ապրանք | • Կախիչի կամ մարդու վրա։ • Կադրում երևում է ոչ ամբողջական։ • Զբաղեցնում է կադրի մի փոքր մասը։ • Ցուցադրված է հետևի կողմից։ • Կան բարդ տարրեր, օրինակ՝ նկարներ, գրվածքներ, գլխարկ, գրպանններ, ծալքավոր մասեր ։ |
Գեներացնել նկար մոդելի վրա #
Մոդելի համար լուսանկար գեներացնելը հնարավոր է ապրանքը ստեղծելու, այն խմբագրելու և մեդիայի խմբագրման ժամանակ։ Պատկերը ստեղծելու համար՝
-
Անցե ՛ք լուսանկարների գեներատոր՝
-
Ընտրե՛ք նկարը քարտում արդեն բեռնվածներից կամ ավելացրե՛ք նորը։
-
Սեղմե՛ք Сгенерировать фото («Գեներացնել նկար»)։
Կարող եք միաժամանակ մի քանի պատկեր ստեղծել՝ Фото для генерации («նկար գեներացնելու համար») բլոկում ընտրե՛ք նկարը և սեղմե՛ք Сгенерировать фото («Գեներացնել նկար»)։
Գեներացումը տևում է 40 վայրկյանից մինչև 24 ժամ։ Դուք կարող եք չսպասել նկարի գեներացմանը և շարունակեք աշխատանքը անձնական հաշվում։ Եթե՝
- ստեղծում եք նոր ապրանք՝ լրացրե՛ք մնացած դաշտերը և պահպանե՛ք քարտը,
- ստեղծում եք լուսանկար արդեն ստեղծված ապրանքի համար՝ փակե՛ք պատուհանը։
Երբ պատկերը ստեղծվի, ծանուցում կստանաք։ Ստեղծված լուսանկարները պահվում են գեներատոորում 30 օր։
Որպեսզի պատկերը հայտնվի ապրանքի քարտում, ավելացրե՛ք այն։
Ավելացնել լուսանկար քարտին #
Անցե՛ք գեներատոր՝
-
Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում ապրանքի դիմաց սեղմե՛ք → Редактировать медиа («Խմբագրել մեդիան»)։
-
Սեղմե՛ք Сгенерировать фото («Ստեղծել նկար»)՝ բաժնում կհայտնվի Есть готовые («Կան պատրաստիները») նշում։
-
Սեղմե՛ք Перейти в генератор («Անցնել գեներատոր»)։
Լուսանկարը քարտում ավելացնելու համար՝
- Ընտրե՛ք լուսանկարը։ Ապրանքի քարտ մի քանի նկար ավելացնելու համար սեղմե՛ք Выбрать несколько («Ընտրել մի քանիսը») և նշե՛ք դրանք։
- Սեղմե՛ք Добавить к товару («Ավելացնել ապրանքին»)։
Եթե քարտում 15 նկարից ավելի է, ապա ստեղծված նկարը կհայտնվի Другие фото этого товара («Այդ ապրանքի այլ նկար») բլոկում։
Գեներացման ժամանակ հնարավոր սխալները #
Սխալ | Լուծում |
---|---|
Չի հաջողվել գեներացնել նկար | Վերաթողարկե՛ք գեներացումը |
Ծառայությունը գերծանրաբեռնված է | Վերաթողարկե՛ք ստեղծումը |
Գեներացման սահմանաչափը գերազանցվել է | Դուք կարող եք ժամում 10 գեներացումից ոչ ավելի անել՝ սպասե՛ք, երբ սահմանաչափը կթարմացվի |
Օգտագործման պայմաններ #
Գեներացման համար կարող եք օգտագործել միայն այն լուսանկարները, որոնց համար ունեք իրավունքներ, որոնք նշված են Ինտելեկտուալ գործունեության արդյունքների իրավունք (ԻԳԱ) բաժնում։ Լուսանկարը գեներատորի միջոցով մշակելը չի հաստատում դրա վրա իրավունքը։
Եթե Ձեր ստեղծած լուսանկարը խախտում է երրորդ անձանց իրավունքները, ապա Դուք անձամբ եք կրում դրա պատասխանատվությունը։ Ozon-ի կայքում ցանկացած նյութի օգտագործումը պահանջում է Ozon-ի ռեսուրսներում տեղադրված բովանդակության քաղաքականությանը համապատասխանություն։