Վերանորոգված սմարթֆոնների վաճառք

Նախկինում օգտագործված ապրանքների վաճառքն Ozon-ում արգելված է։

Վերանորոգված սմարթֆոնը հեռախոս է, որն արդեն օգտագործվել է և վաճառքի է վերադարձվել թարմացված բաղադրիչներով։

Վաճառքի կանոններ #

  • Հեռախոսն անցել է նախավաճառքի պատրաստում։
  • Այն ունի նոր փաթեթավորում, բաղադրիչների և աքսեսուարների հավաքածու։
  • Վաճառողը տալիս է 1 տարվա երաշխիք։

    Բացի սմարթֆոններից, այլ վերանորոգված ապրանքներ վաճառել չի’ կարելի։

Ստեղծե’լ քարտ #

  1. Смартфоны, Планшеты, Мобильные телефоны → Смартфон («Սմարթֆոններ → Պլանշետներ → Բջջային հեռախոսներ → Սմարթֆոն») կատեգորաիայում ստեղծե’ք ապրանքի քարտ։

  2. Լրացրե’ք տեղեկատվությունն ապրանքի մասին․

    • երաշխիքային ժամկետի դաշտում նշե’ք 1 տարի,
    • ներածությունում նշե’ք, որ ապրանքը վերանորոգված է և անցել է նախավաճառքի պատրաստություն,
    • որպես բնութագիր նշե’ք Восстановленный («Վերանորոգված»)։
  3. Սեղմե’ք Добавить товары («Ավելացնե’լ ապրանք»)։ Ապրանքը կհայտնվի Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում։ Մոդերացիա անցնելուց հետո սմարթֆոնը գնման համար կդառնա հասանելի և իր քարտում նշված կլինի, որ այն վերանորոգված է։

Մենք կթաքցնենք քարտը, եթե այն չհամապատասխանի վերանորոգված հեռախոսների վաճառքի պահանջներին։

Hide menu

Show menu