Ozon-ում ապրանք բեռնելիս նշեք դրա ապրանքանիշն անվան մեջ և Бренд («Ապրանքանիշ») բնութագրիչում: Դա ապրանքին կօգնի՝
- լինել ավելի բարձր Ozon-ի որոնման արդյունքներում,
- կայքում և հավելվածում հայտնվել ապրանքանիշի զտիչում,
- ձեռք բերել ավելի մեծ վստահություն գնորդից:
Ձևանմուշի շարժիչի օգտագործմամբ համակարգը կստեղծի ապրանքի անվանումը՝ ապրանքանիշի նշումով:
Ստուգել ապրանքանիշի առկայությունը #
Товары → Документы на бренды («Ապրանքներ → Ապրանքանիշերի փաստաթղթեր») բաժնում նշեք ապրանքանիշի անվանումը: Եթե ապրանքանիշը ցանկում չկա, ներկայացրեք ստեղծման հայտ:
Նշել ապրանքանիշը #
Ապրանքանիշը նշվում է ապրանք բեռնելիս՝
- ձեր անձնական հաշվում,
- ձևանմուշի օգնությամբ:
Որոշ ապրանքներ բեռնելու համար ձեզ անհրաժեշտ են սերտիֆիկատներ, որոնք հաստատում են բրենդային ապրանքներ վաճառելու ձեր իրավունքը: Եթե վերբեռնում եք այդպիսի ապրանք, նախ ավելացրեք ապրանքանիշի սերտիիֆիկատը:
Իմացե՛ք ավելին ապրանքանիշերի սերտիֆիկատների և դրանց վերբեռնման մասին
Ձեր անձնական հաշվում #
Ապրանքանիշն ավելացրե՛ք Добавить товар («Ավելացնել ապրանք») բաժնում Характеристики («Բնութագրեր») ներդիրում: Бренд («Ապրանքանիշ») դաշտում մուտքագրեք անվանումը և ցանկում ընտրեք անհրաժեշտը: Եթե մի քանի ապրանքանիշեր օգտագործում են նույն անվանումը, ձեր ապրանքանիշն ընտրեք՝ հիմնվելով մենյուի մեջ դրա լոգոտիպի կամ ապրանքի անվան վրա՝
- Եթե ունեք մի քանի ապրանք, դրանք ստեղծելիս նշեք դրանցից յուրաքանչյուրի ապրանքանիշը:
- Եթե չեք գտել անհրաժեշտ ապրանքանիշ, նոր ապրանքանիշի ավելացման հայտ ներկայացրեք:
- Եթե ձեր ապրանքը չունի ապրանքանիշ, ընտրեք Нет бренда («Ապրանքանիշ չկա») անվանումով արժեքը:
Ձևանմուշի միջոցով #
Եթե ապրանքներ եք վերբեռնում ձևանմուշի միջոցով, այնտեղ նշեք յուրաքանչյուր ապրանքի ապրանքանիշը: Ապրանքանիշը կցուցադրվի ապրանքի քարտում և վերնագրում: Եթե ձեր ապրանքը չունի ապրանքանիշ,մուտքագրեք Нет бренда («Ապրանքանիշ չկա»):
Իմացե՛ք ավելին ձևանմուշների մասին
Ավելացնել նոր ապրանքանիշ Ozon-ում #
Նոր ապրանքանիշի ավելացման հայտ ստեղծելու համար՝
-
Անցե՛ք Товары → Бренды («Ապրանքներ → ապրանքանիշեր») բաժին:
-
Վերևի աջ կողմում սեղմե՛ք Добавить → Бренд («Ավելացնել → Ապրանքանիշ»):
-
Добавление бренда («Ապրանքանիշի ավելացում») պատուհանում՝
- նշեք ապրանքանիշի անվանումը,
- ընտրեք մեկ կամ մի քանի կատեգորիաներ, որոնցում կվաճառվեն ապրանքանիշի ապրանքները,
- բեռնեք տարբերանշան. եթե այն չկա, բաց թողեք դաշտը,
- ավելացրեք ապրանքների լուսանկարները. դրանցում պետք է երևան ապանքանշանը և ապրանքանիշի անվանումը,
- անհրաժեշտության դեպքում գրեք մեկնաբանություն մոդերատորին:
-
Սեղմե՛ք Отправить («Ուղարկել»):
Մոդերատորները տվյալները կստուգեն 3 աշխատանքային օրերի ընթացքում: Ստուգման արդյունքը կհայտնվի Уведомления («Ծանուցումներ») բաժնում: Այնտեղ անցնելու համար վերևի աջ կողմում սեղմե՛ք :
Գրեք աջակցությանը, եթե ապրանքի քարտ ստեղծելիս անհրաժեշտ ապրանքանիշը չկա հետևյալ կատեգորիաներում՝
- Электроника → Процессоры → Процессор («Էլեկտրոնիկա → Պրոցեսորներ → Պրոցեսոր»),
- Автотовары → Автомобильные масла («Ավտոապրանքներ → Ավտոմեքենաների յուղեր»):
Դիմումում ներառեք հղում դեպի արտադրողի պաշտոնական կայք՝ այդ ապրանքանիշի ապրանքի մասին տեղեկություններով:
Անվան և ապրանքանշանի պահանջներ #
Ապրանքանիշի անվանումը #
Նշեք ապրանքային անվանումը, որով վաճառում եք ձեր արտադրանքը:
Եթե ապրանքանիշը նշված է ապրանքանշանի վրա, ապա մակագրությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի անվանը. պետք է լինեն բառերի նույն հերթականությունը,նույն գրանցումները, նշանները և բացատները:
Չեք կարող ավելացնել այնպիսի անվանումներ, որոնք՝
- սկսվում են սեփականության ձևով՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ՀԲԸ, ԲԸ, ԲԲԸ, Ոչ հրապարակային բաժնետիարական ընկերություն,
- պարունակում են քաղաքի անվանում, փոստային կամ կայքի հասցեներ,
- պարունակում են անպարկեշտ կամ արգելված բառամթերք:
Ozon-ը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, եթե՝
- ապրանքանիշը համահունչ է հայտնի ապրանքանիշի անվան հետ, օրինակ, Apply, Էյփլ,
- դուք ավելացնում եք կոսմետիկայի կամ օծանելիքի հայտնի ապրանքանիշ «Perfume», «New», «Collection» բառերով կամ ապրանքի տեսակ, օրինակ, Lacoste Perfume կամ Yves Rocher Soap. անվանումը պարունակում է " « » @ # ~ * $ % ( ) + = սիմվոլներ:
Ապրանքանիշի ապրանքանշան #
Ապրանքանշանի ցուցադրման տեղը կախված է առաջխաղացում միացնելուց:
Ցուցադրման տեղ | Առանց առաջխաղացման | առաջխաղացմամբ |
---|---|---|
Ապրանքանիշի էջ | ✔ | ✔ |
Ապրանքի քարտ | — | ✔ |
Զտիչներում | — | ✔ |
Հուշման գործիքում, երբ գնորդը գրում է ապրանքանիշի անվանումը որոնման մեջ | — | ✔ |
Ապրանքանշանի չափն ու համաչափությունը կարող են տարբերվել՝ կախված, թե որ բաժնում են ցուցադրվել:
Ավելացրեք ոչ մեծ լուսանկար. այն կցուցադրվի ապրանքանիշի էջում և ապրանքների քարտում: Եթե ուենք ապրանքանշանի մի քանի տարբերակներ, օգտագործեք բաց կամ սպիտակ ֆոնով տարբերակը:
Լուսանկարի պահանջներ՝
- Ձևաչափ՝ JPG, JPEG կամ PNG,
- ծավալ՝ 5 ՄԲ-ից ոչ ավել,
- թույլատրելի՝ 500 × 500 պիքսելներից ոչ պակաս:
Ապրանքանշան կարելի է տեղադրել կողմնակի կայքում, այդ թվում, ֆայլերի փոխանակման ծառայություններում, օրինակ, Յանդեքս Դիսկում: Մի՛ օգտագործեք Google Դիսկ և Dropbox:
Եթե ապրանքանիշը նշված է ապրանքանշանի վրա, ապա մակագրությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի անվանը. պետք է լինեն բառերի նույն հերթականությունը, նույն գրանցումները, նշանները և բացատները:
Օգտագործեք ապրանքանշանի գրաֆիկական և տեքստային մասերը: Եթե ապրանքանշանը գնորդներին հայտնի է՝ կարող եք թողնել միայն գրաֆիկական մասը:
Ապրանքանշանի ստեղծման խորհուրդներ՝
-
Մի՛ օգտագործեք ցածրորակ պատկերներ կամ ապրանքանշանի լուսանկարներ ապրանքի կամ ցուցանակի վրա: Ապրանքանշանը պետք է լինի հավասարեցված և ամբողջությամբ տեսանելի:
Ճիշտ է Սխալ է -
Ապրանքանշանի շուրջ մի թողեք ավելորդ տարածություն:
Ճիշտ է Սխալ է -
Օգտագործեք քառակուսի կամ հորիզոնական ապրանքանշան՝ կողմերի 2:1 հարաբերակցությամբ:
Ճիշտ է Սխալ է
-
Մի՛ օգտագործեք մանր դետալներ՝ ստորագրություններ, կայքի կամ փոստի հասցե: Փոքրացնելիս դետալները կդառնան չտարբերվող:
Ճիշտ է Սխալ է
Ապրանքանիշի կատեգորիա #
Յուրաքանչյուր ապրանքանիշին հատկացվում է ապրանքների կատեգորիաների սեփական հավաքածուն: Եթե ճիշտ ընտրեք դրանք, ապրանքն ավելացնելիս ապրանքանիշն ավելի հեշտ կլինի գտնել:
Կարող եք նշել ընդհանուր կատեգորիաներ, օրինակ ,«Կենցաղային քիմիկատ», կամ «Լվացող և մաքրող միջոցներ»:
Ապրանքանիշի ապրանքների լուսանկարներ #
Ապրանքանիշն ավելացնելիս մենք կխնդրենք ընտրել ընտրված կատեգորիայի ապրանքների լուսանկարներ: Բեռնեք 1–2 լուսանկար՝
- լուսանկարում պատկերված ապրանքը պետք է լինի փաթեթավորված և առանց դրա,
- ապրանքի վրա պետք է երևա ապրանքանիշի անվանումը և/կամ ապրանքանշանը,
- «Հագուստ» կատեգորիայի համար պետք է երևա ապրանքանիշի անվամբ և/կամ ապրանքանշանով պիտակը:
Լուսանկարները չեն համապատասխանում, եթե՝
- դրանք մշակված են գրաֆիկական խմբագրիչում, օրինակ, մի քանի լուսանկարից կոլաժ է կամ լուսանկարի վրա կան մակագրություններ,
- ապրանքի վրա ապրանքանիշի անվանում կամ ապրանքանշան չկա:
Ավելացնել կամ փոխել ապրանքանիշի նկարագրությունը #
Դիմեք աջակցությանը: Հայտում նշեք այն ապրանքանիշի անվանումը և նկարագրությունը, որը ցանկանում եք ավելացնել:
Ապրանքանիշի նկարագրության մեջ մի՛ ավելացրեք հղումներ:
Աջակցության ծառայությունը նկարագրություն կավելացնի ապրանքանիշի էջին. կարող եք այն տեսնել ապրանքանիշերի կատալոգից կամ ապրանքի քարտից:
Նկարագրության օրինակ.
Ստեղծել ապրանքների շարք Ozon-ում #
Ապրանքների շարքը տվյալ ապրանքանիշի ապրանքներն են, որոնք արտադրված են նույն ստանդարտի կամ նմուշի համաձայն և միավորված են ընդհանուր թեմատիկայով:
Եթե ցանկում չեք գտել անհրաժեշտ ապրանքի շարքը, կարող եք այն ստեղծել Ozon-ում: Դրա համար գրեք աջակցությանը: Դիմումում ներկայացրեք տեղեկատվություն ապրանքի շարքի վերաբերյալ՝
- ապրանքանիշի անվանումը,
- արտադրողի, մատակարարի կամ պաշտոնական գործընկերոջ կայքում ապրանքի շարքի հղումը,
- այն ապրանքների Ozon ID-ն, որոնց համար անհրաժեշտ է ստեղծել շարք:
Մենք կստուգենք տեղեկատվությունը և կստեղծենք շարքը, եթե այն դեռ հարթակում չկա:
Նոր ապրանքանիշի հայտը մերժվել է #
-
Անցեք Товары → Бренды («Ապրանքներ → Ապրանքանիշեր») բաժին և բացեք ձեր հայտը: Комментарий от модератора («Մեկնաբանություններ մոդերատորից») և Результат («Արդյունք») դաշտերում կնշենք մերժման պատճառները և առաջարկները, թե ինչպես ուղղել հայտը:
-
Ստեղծեք նոր հայտ. լրացրեք հայտի դաշտերը՝ հաշվի առնելով մոդերատորի մեկնաբանությունները: Комментарий для модерации («Մեկնաբանություններ մոդերացիայի համար») դաշտում նշեք, թե կոնկրետ ինչ եք ուղղել:
Եթե մոդերատորը պահանջի ապրանքի նշանի հավաստագիր կամ քաղվածք ԱՍԴԻ (Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտ)-ից, ուղարկեք փաստաթղթի պատճենը աջակցությանը:
Փոխել ապրանքանիշի անվանումը, ապրանքանշանը կամ ապրանքների կատեգորիան #
Գրեք աջակցությանը:
Ջնջել ապրանքանիշն Ozon-ից #
Գրեք աջակցությանը: Դիմումի մեջ ավելացրեք ապրանքանիշի էջի հղումը:
Հնարավոր հարցեր ապրանքանիշ ստեղծելիս #
Ինչու՞ կարող է մերժվել ապրանքանիշ ստեղծելու հայտը #
Մոդերատորները կարող են մերժել ապրանքանիշ ստեղծելու հայտը, եթե՝
- ապրանքանիշը կրկնօրինակում է արդեն գոյություն ունեցողները, ներառյալ համահունչ բրենդների անվանումները՝ «Apple», «Appel»,
- անվան մեջ կա սեփականության ձև,
- անվան մեջ կա կայքի հասցե:
Հնարավո՞ր է ստեղծել ապրանքանիշ, որը գրանցված չէ Ռուսաստանում #
Այո, նման ապրանքանիշ հնարավոր է ավելացնել նույն կերպ, ինչպես և գրանցված ապրանքանիշերը:
Նման ապրանքանիշերը Ռուսաստանում հեղինակային իրավունքի սեփականատերեր չունեն, ուստի այլ վաճառողներ կարող են դրանք օգտագործել առանց սահմանափակումների:
Ի՞նչ անել, եթե Ozon-ում կա իմ ապրանքանիշի կրկնօրինակը #
Համոզվե՛ք, որ այդ ապրանքանիշը ամբողջությամբ կրկնօրինակում է ձեզ: Ստուգեք արտադրանքի տեսակը և կատեգորիան. երբեմն նույն անունով ընկերություններն արտադրում են տարբեր ապրանքներ:
Եթե համոզված եք, որ հայտնաբերել եք կրկնօրինակ, գրեք աջակցությանը: Դիմումի մեջ նշեք երկու ապրանքանիշերի հղումները. մոդերատորները կստուգեն դրանք և կտեղեկացնեն արդյունքների մասին: