Հոդվածի բովանդակությունը վերաբերում է այն ապրանքներին, որոնք վաճառվում են am.ozon.com՝ Հայաստանի գնորդների համար նախատեսված ցուցափեղկում։ Եթե ձեր ապրանքները հասանելի են Ozon-ի այլ ցուցափեղկերում, օրինակ՝ Ռուսաստանում կամ ԱՊՀ-ում, ապա այս երկրների համար մտավոր սեփականության պաշտպանության կանոնները կարող եք կարդալ հետևյալ հոդվածներում.
Ի՞նչն է պաշտպանվում բացառիկ իրավունքով #
Ցանկացած պատկեր, տեքստ կամ ապրանքային նշան մտավոր սեփականություն է և պաշտպանվում է օրենքով։ Ամենը, ինչ գտնվում է պաշտպանության ներքո, նշված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածում.
- տեքստ,
- լուսանկար,
- դիզայն,
- նկար,
- երգ և դրա կատարում,
- ֆիլմ, տեսահոլովակ,
- փոդքաստ, հաղորդում,
- ծրագիր, տվյալների բազա,
- անհատականացման միջոցներ՝ ընկերության անվանում, ապրանքային նշան, ապրանքի ծագման վայրի անվանում,
- գրքի, մուլտֆիլմի, կինոյի հերոս,
- հայտնագործություններ և արտադրության գաղտնիքներ,
- արտոնագիր (հայտնագործություն, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ) և արտադրության գաղտնիք,
- սելեկցիոն ձեռքբերումներ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1104-րդ հոդվածի՝ դրանք ցանկացած կերպ կարող է օգտագործել միայն իրավատերը՝ ինչը կոչվում է բացառիկ իրավունք։ Եթե դուք օգտագործում եք ուրիշի լուսանկարները, տեքստերը, արտոնագիրը կամ ապրանքային նշանը, դուք պետք է հաստատեք, որ դրանք ձեռք եք բերել իրավատիրոջից կամ ստացել եք նրա համաձայնությունը:
Բրենդային ապրանքները կարող են վաճառվել, եթե ունեք հաստատող փաստաթղթեր. Փաստաթղթերն անհրաժեշտ չեն, եթե՝
- բրենդը գրանցված չէ մտավոր սեփականության ազգային կամ միջազգային համակարգում,
- ապրանքները ձեռքի աշխատանք են և չեն պարունակում այլ անձանց ապրանքային նշաններ:
Ի՞նչ անել, եթե խախտել են ձեր իրավունքները #
Եթե խախտվել են ձեր իրավունքներն ապրանքային նշանի նկատմամբ, ապա Сообщения → Поддержка («Հաղորդագրություններ → Աջակցություն») բաժնում ստեղծեք դիմում։ Բովանդակություն → Հարթակի կանոնների խախտում այլ վաճառողի կողմից → Իմ բրենդի օգտագործում. Խնդրում ենք ձեր հարցման մեջ ներառել SKU ID-ն կամ ապրանքի հղումը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են իրավատիրոջ կարգավիճակը:
Եթե խախտվել են ձեր հեղինակային կամ արտոնագրի իրավունքները, ապա դիմում ստեղծեք Сообщения → Поддержка («Հաղորդագրություններ → Աջակցություն») բաժնում․ Բովանդակություն → Հարթակի կանոնների խախտում այլ վաճառողի կողմից → Իմ լուսանկարների, տեսանյութերի, տեքստի օգտագործում: Խնդրում ենք ձեր հարցման մեջ ներառել հայտի ստորագրված սկանը, SKU ID-ն կամ ապրանքի հղումը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են իրավատիրոջ կարգավիճակը:
Փաստաթղթեր, որոնք հաստատում են իրավատիրոջ կարգավիճակը.
Եթե օգտագործում են ձեր լուսանկարը, տեսանյութը, տեքստը կամ դիզայն-մակետը
Ում համար | Հաստատում |
---|---|
Իրավատիրոջ համար | • պայմանագիր լուսանկարչի հետ լուսանկարահանում իրականացնելու վերաբերյալ և հանձնման-ընդունման ակտ, որտեղ նշված են այն լուսանկարների ցանկը և դրանց վիզուալիզացիան, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում, • հեղինակային պատվերի պայմանագիր, հեղինակային պատվերի պայմանագրի հավելվածը և հանձնման-ընդունման ակտը, որտեղ նշված են պատկերների, լուսանկարների, տեսանյութերի կամ տեքստերի ցանկը, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում, և դրանց վիզուալիզացիան, • ծառայողական առաջադրանք՝ լուսանկարների, վիդեոկոնտենտի կամ տեքստային ստեղծագործության ստեղծման համար, ինչպես նաև կատարված արդյունքի հանձնման-ընդունման ակտը, որտեղ նշված են պատկերների, լուսանկարների, տեսանյութերի կամ տեքստերի ցանկը, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում, և դրանց վիզուալիզացիան, • բնօրինակ լուսանկարներ և տեսանյութեր՝ առանց մշակման, կամ նկարահանման գործընթացը, • ծրագրային ֆայլ՝ բնօրինակ տեքստով կամ նկարագրությամբ, • գրաֆիկական խմբագրիչից տեսագրություն, որտեղ երևում է ֆոտոկոնտենտի ստեղծման գործընթացը՝ վերադրված շերտերով։ |
Պաշտոնական ներկայացուցչի համար | • պայմանագիր լուսանկարչի հետ լուսանկարահանում իրականացնելու վերաբերյալ և հանձնման-ընդունման ակտ, որտեղ նշված է լուսանկարների ցանկը և դրանց վիզուալիզացիան, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում, • հեղինակային պատվերի պայմանագիր, հեղինակային պատվերի պայմանագրի հավելվածը և հանձնման-ընդունման ակտը, որտեղ նշված են պատկերների, լուսանկարների, տեսանյութերի կամ տեքստերի ցանկը, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում, և դրանց վիզուալիզացիան, • ծառայողական առաջադրանք՝ լուսանկարների, վիդեոբովանդակության կամ տեքստային ստեղծագործության ստեղծման համար, ինչպես նաև հանձնման-ընդունման ակտ, որտեղ նշված են պատկերների, լուսանկարների, տեսանյութերի կամ տեքստերի ցանկը, որոնց նկատմամբ իրավունքները ձեզ են փոխանցվում և դրանց վիզուալիզացիան, • բնօրինակ լուսանկարներ և տեսանյութեր՝ առանց մշակման, կամ նկարահանման գործընթացը, • ծրագրային ֆայլ՝ բնօրինակ տեքստով կամ նկարագրությամբ, • գրաֆիկական խմբագրիչից տեսագրություն, որտեղ երևում է ֆոտոկոնտենտի ստեղծման գործընթացը՝ վերադրված շերտերով, • վստահագրի օրինակ, որով իրավատերը ձեզ իրավունք է տվել ներկայացնել իր շահերը բացառիկ իրավունքների պաշտպանության հարցերում։ |
Եթե օգտագործում են Ձեր ապրանքային նշանը
Ում համար | Հաստատում |
---|---|
Իրավատիրոջ համար | • Ապրանքային նշանի գրանցման վկայական կամ Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի բաց աղբյուրներից տեղեկատվություն (քաղվածք) կամ WIPO Madrid (եթե ապրանքային նշանի պաշտպանությունը տրամադրվել է տվյալ երկրում միջազգային գրանցմամբ)։ |
Բացառիկ թույլատրագրյալի համար | • բացառիկ արտոնագրային պայմանագիր, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում, • քաղվածք (տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչության (Մտավոր սեփականության գրասենյակ) պաշտոնական տեղեկագրից։ |
Իրավատիրոջ կամ բացառիկ թույլատրագրյալի պաշտոնական ներկայացուցչի համար | • լիազորագիր, որով ապրանքային նշանի իրավատերը կամ բացառիկ թույլատրագրյալը ձեզ լիազորել է ներկայացնելու իր շահերը բացառիկ իրավունքների պաշտպանության հարցերում, • եթե իրավատիրոջ ներկայացուցիչն եք՝ ապրանքային նշանի գրանցման վկայագիր կամ տեղեկատվություն (քաղվածք) Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի բաց աղբյուրներից կամ WIPO Madrid (եթե ապրանքային նշանի պաշտպանությունը տվյալ երկրում տրամադրված է միջազգային գրանցմամբ), • եթե դուք բացառիկ թույլատրագրյալի ներկայացուցիչն եք՝ բացառիկ արտոնագրային պայմանագրի քաղվածք (տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչության (Մտավոր սեփականության գրասենյակ) պաշտոնական տեղեկագրից։ |
Եթե օգտագործում են ձեր գյուտը, արդյունաբերական նմուշը կամ օգտակար մոդելը
Ում համար | Հաստատում |
---|---|
Իրավատիրոջ համար | • արտոնագրի գրանցման վկայական կամ քաղվածք (տեղեկատվություն) Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի բաց աղբյուրներից, • փորձագետի կամ արտոնագրային հավատարմատարի եզրակացությունը, որը հաստատում է, որ արտոնագիրն օգտագործվում է ապրանքում: |
Բացառիկ թույլատրագրյալի համար | • բացառիկ արտոնագրային պայմանագիր, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունում, • քաղվածք (տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչության (Մտավոր սեփականության գրասենյակ) պաշտոնական տեղեկագրից, • փորձագետի կամ արտոնագրային հավատարմատարի եզրակացությունը, որը հաստատում է, որ արտոնագիրն օգտագործվում է արտադրանքում: |
Իրավատիրոջ կամ բացառիկ թույլատրագրյալի պաշտոնական ներկայացուցչի համար | • լիազորագիր, որով արտոնագրի իրավատերը կամ բացառիկ թույլատրագրյալը ձեզ լիազորել է ներկայացնելու իր շահերը բացառիկ իրավունքների պաշտպանության հարցերում, • եթե դուք իրավատիրոջ ներկայացուցիչն եք՝ գրանցման վկայագիր կամ քաղվածք (տեղեկատվություն) Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի բաց աղբյուրներից • եթե դուք բացառիկ թույլատրագրյալի ներկայացուցիչն եք՝ բացառիկ արտոնագրային պայմանագրի քաղվածք (տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչության (Մտավոր սեփականության գրասենյակ) պաշտոնական տեղեկագրից, • փորձագետի կամ արտոնագրային հավատարմատարի եզրակացությունը, որը հաստատում է, որ արտոնագիրն օգտագործվում է ապրանքում: |
Եթե վաճառողը չկարողանա հաստատել թույլտվությունը, մենք կթաքցնենք ապրանքը։Յուրաքանչյուր դեպք դիտարկում ենք առանձին, ուստի կարող ենք պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Ընդունում ենք փաստաթղթեր հետևյալ ձևաչափերով.
- doc, docx, rtf, pdf՝տեքստային ֆայլեր,
- bmp, jpeg, gif, tiff, png՝ գրաֆիկական ֆայլեր,
- mpeg, avi, wmv՝ վիդեո նյութեր։
Ի՞նչ կլինի, եթե խախտեք բացառիկ իրավունքները #
Օրինակ՝ եթե առանց թույլտվության օգտագործում եք ուրիշի լուսանկարները կամ ապրանքների նկարագրությունները։ Այս դեպքում կարող ենք արգելափակել ապրանքի քարտը:
Վաճառքի այլ երկրներ #
Յուրաքանչյուր երկրի տարածքում գործում են սեփական օրենքները, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքները։ Եթե ձեր ապրանքները հասանելի են այլ երկրներում, դուք կարող եք ծանոթանալ բացառիկ իրավունքների պաշտպանության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը Գիտելիքների բազայի հոդվածներում․
Էլ ի՞նչը կարող է օգտակար լինել #
Բրենդերի վերաբերյալ փաստաթղթեր