Արգելափակման պատճառները

Եթե դուք խախտեք կայքի կանոնները, մենք կարող ենք արգելափակել ձեր ապրանքը, պահեստը, առաքման եղանակը կամ ամբողջ հաշիվը:

Ապրանքների արգելափակման պատճառները #

Փաստաթղթերի ստուգումից հետո շարունակում ենք հետևել արտադրանքի որակին և արգելափակում ենք կեղծ և ֆալսիֆիկացված ապրանքների քարտերը։

Կատեգորիայի առանձնահատկությունները

Ապրանքի հետ խնդիրներ

  • Մոդելը, արտիկուլը, ապրանքային նշանը կամ ապրանքի մասին ալյ տվյալները չեն համապատասխանում իր քարտի նկարագրությանը կամ չեն համապատասխանում փաստաթղթերին։
    Ավելին ձևակերպման պահանջների մասին
  • Դուք խախտել եք ապրանքի հեղինակային իրավունքները․ օրինակ՝ առանց թույլտվության օգտագործում եք ուրիշի նկարները կամ ապրանքների նկարագրությունները։
    Ավելին հեղինակային իրավուքների պաշտպանության մասին
  • Ապրանքի արժեքը կտրուկ բարձրացել կամ նվազել է, և այն հայտնվել է Գնային կարանտինում՝ այս դեպքում, ստուգումից և արժեքի շտկումից հետո, կարող եք ինքնուրույն ապաբլոկավորել ապրանքը։
    Ավելին Գնային կարանտինի մասին
  • Ապրանքը չափազանց ցածր վարկանիշ ունի հաճախորդների բացասական կարծիքների պատճառով։
  • Ապրանքը տեղափոխվել է արխիվ։
    Ավելին արխիվացման մասին
  • Կասկած, որ ապրանքն օրիգինալ չէ․ պայմանագրով Ozon-ում արգելվում է կրկնօրինակների և պատճենների վաճառքը։

Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

  • Դուք չեք վերբեռնել ապրանքի իրացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ հայտարարագիր, համապատասխանության վկայագիր, կամավոր համապատասխանության վկայագիր կամ հրաժարման նամակ։
    Ինչպե՞ս վերբեռնել ապրանքի փաստաթղթերը

  • Դուք չեք վերբեռնել բրենդի փաստաթղթերը․ ինչի՞ հետևանքով կարող ենք արգելափակել տվյալ ապրանքանիշի բոլոր ապրանքները։
    Ավելին բրենդի փաստաթղթերի մասին

  • Բրենդի փաստաթղթերը կամ որակի սերտիֆիկատները դեռ չեն հաստատվել․ երբ փաստաթղթերի և ապրանքների ստուգումը ավարտվի, համակարգին անհրաժեշտ կլինի երեք ժամ՝ քարտերը ապաբլոկավորելու համար։ Եթե ավելի շատ ժամանակ է անցել, գրեք աջակցությանը՝ մենք ամեն ինչ կստուգենք։

Այլ պատճառներ

  • Վերջերս եք ստեղծել պահեստ, և կարգավորումները դեռ չեն ավարտվել․ սովորաբար դա տևում է 2 աշխատանքային օր։

  • Դուք մնացորդները նշել եք նախքան համակարգն ավարտել է պահեստի կարգավորումները՝ դրա հետևանքով կայքում նշվում է «Ապրանքը սպառված է»։ Խորհուրդ ենք տալիս զրոյացնել տվյալ ապրանքի մնացորդները, պահել փոփոխությունները, ապա նորից բացել խմբագրումը, նշել արդի մնացորդը և ընտրել «Ցուցադրել Ozon-ում»։

Եթե վստահ եք, որ այս պատճառներից ոչ մեկը չի կարող լինել ձեր ապրանքի արգելափակման հիմք, գրեք աջակցությանը.

Ապրանքի արգելափակման դեպքում վճարումները կատարվում են սովորական ռեժիմով։

Պատճառ Ժամկետ Հեռացում Լրացուցիչ պայմաններ
Կեղծ ապրանքների վաճառք Մինչև հեռացման պայմանների կատարումը։ Կրկնակի խախտման դեպքում՝ ընդմիշտ։ Տրամադրել փաստաթղթեր բրենդի վերաբերյալ կամ հեռացնել կեղծ ապրանքները։
Արգելված ապրանքների վաճառք Ընդմիշտ Անհնար է
Բացակայում են որակի փաստաթղթերը Մինչև հեռացման պայմանների կատարումը Ներկայացրեք սերտիֆիկատներ և սպասեք դրանց հաստատմանը. Համոզվեք, որ փաստաթղթի տվյալները համապատասխանում են ապրանքի քարտի տեղեկատվությանը։ Եթե սերտիֆիկատը հաստատվի, բայց դրա տվյալները չհամապատասխանեն քարտի տվյալներին, ապա ապրանքը կմնա արգելափակված։
Բացակայում են բրենդի փաստաթղթերը Մինչև հեռացման պայմանների կատարումը Ներկայացրեք բրենդի փաստաթղթերը և սպասեք դրանց հաստատմանը։ Եթե փաստաթղթերն արդեն հաստատվել են, ապա ապրանքը կապաբլոկավորենք դիմումից հետո։
Ապրանքի գինը կտրուկ բարձրացել կամ նվազել է Մինչև հեռացման պայմանների կատարումը Կարգավորեք ապրանքի գինն անձնական հաշվում։ Ստուգումից հետո ապրանքը կապաբլոկավորվի:
Ապրանքը վերաբերում է արգելափակված անձնական հաշվին Անձնական հաշվի արգելափակման ժամկետը Անձնական հաշվից արգելափակումը հանելիս Կախված արգելափակման պատճառից՝ դուք կարող եք․
  • վերբեռնել ապրանքի փաստաթղթերը,
  • տեղափոխել բոլոր ապրանքներն արխիվ։
  • Սխալ կատեգորիա և տեսակ Մինչև հեռացման պայմանների կատարումը Տեղափոխեք ապրանքը համապատասխան կատեգորիա, ընտրեք ճիշտ տեսակը և սպասեք նոր մոդերացիայի:
    Սխալ լուսանկար Մինչև հեռացման պայմանների կատարումը Վերբեռնեք նոր նկարներ՝ համաձայն Ozon-ի պահանջների և դիմեք աջակցման ծառայությանը: .
    Ապրանքի քարտի ձևակերպման պահանջները խախտված են Մինչև հեռացման պայմանների կատարումը Ուղղեք սխալները և դիմեք աջակցման ծառայությանը:
    Հեղինակային իրավունքի խախտում Մինչև հեռացման պայմանների կատարումը Հաստատեք հեղինակային իրավունքը կամ խմբագրեք բովանդակությունը: Պայմանները կատարելուց հետո դիմեք աջակցման ծառայությանը:
    Ապրանքը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի համապատասխանում ապրանքի քարտում հայտարարված հատկություններին Ընդմիշտ Անհնար է

    Նայել ապրանքի բլոկավորման պատճառը #

    FBS պահեստի դեակտիվացման պատճառները #

    Պահեստի կարգավիճակը կփոխվի Не активен («Ակտիվ չէ»):

    • Եթե ավելի քան 30 օր՝
      • պահեստում չկա ոչ մի ապրանք,
      • պահեստից ոչ մի առաքանի չեք մոտեցրել ընդունման կետ՝ այդ դեպքում դեակտիվացման ընթացքում պահեստը կանջատենք ընտրված կետից։
    • Եթե ստացված ոչ մի պատվեր չի ուղարկվել 7 օրվա ընթացքում։ Արխիվացումից 3 օր առաջ մենք կուղարկենք ծանուցում, որպեսզի կարողանաք առաքել ապրանքները կամ փոփոխել աշխատանքի ժամանակացույցը։

    Ավելին պահեստի ակտիվացման մասին

    Հաշվի արգելափակման պատճառները #

    Հաշվի արգելափակման դեպքում անձնական հաշվում կուղարկենք ծանուցում, որտեղ՝

    • կնշենք արգելափակման կամ համագործակցությունը դադարեցնելու պատճառը,

    • կկցենք հրահանգներ, թե ինչպես կարելի է բողոքարկել խախտումները նշված ժամկետում, եթե դա նախատեսված է պայմանագրով.

    Թաքցնել նավարկությունը

    Ցույց տալ նավարկությունը