Եթե առաջացել է վիճելի իրավիճակ ապրանքի վերադարձի կամ ընդունման հետ կապված, կարող եք ապացուցել, որ պատվերն առաքել եք վաճառքի ենթակա ձևով և անվնաս: Դրա համար անհրաժեշտ է ուղարկել մեզ պատվերների հավաքման և վերադարձվող ապրանքների բացման տեսագրությունները։
Ինչո՞ւ պետք է նկարահանել պատվերների հավաքման գործընթացը՝
- հավաքման և փաթեթավորման ընթացքում նկարահանումը կհաստատի, որ Դուք առաքել եք բոլոր ապրանքներն առանց վնասների և փաթեթավորման ընթացքում ոչինչ չեք շփոթել,
- վերադարձվող ապրանքների նկարահանումները ցույց կտան, եթե գնորդը սխալ ապրանք է ուղարկել, կամ այն վնասված կամ օգտագործված է եղել:
Սա անհրաժեշտ միջոց է գնորդի հետ վիճելի հարցերը լուծելու համար։
Տեսանկարահանման պահանջները՝
- նկարահանե՛ք տեսանյութը լավ որակով և լավ լուսավորության ներքո,
- տեսանյութում ցուցադրե՛ք բոլոր մանրամասները՝ ապրանքը, փաթեթավորման գործընթացը, փաթեթը հավաքումից հետո և պիտակը՝ գծանշումներով:
Եթե տեսանյութն անորակ է կամ չունի որոշակի տեղեկատվություն, մենք չենք կարողանա խնդիրը լուծել Ձեր օգտին:
Տեսանյութ ուղարկելու համար այն վերբեռնեք ցանկացած ամպային ծառայության մեջ, օրինակ՝ Яндекс.Диск կամ Google Drive, և ուղարկեք մեզ ֆայլի հղումը: