realFBS․ աշխատանքային ձևաչափ, որի պարագայում վաճառողն ինքն է պատասխանատու ապրանքի պահպանման և առաքման համար։
Ինչպե՞ս է այն աշխատում․ #
- Դուք ինքներդ եք կարգավորում պահեստում առաքման պարամետրերը և ապրանքները պահում եք այնտեղ։
- Եթե Դուք ունեք մի քանի պահեստներ, որտեղից ապրանքները կարող են առաքվել մեկ տարածաշրջան, կարգավորե՛ք պահեստներն ըստ առաջնահերթության։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մենք տեղեկանանք, թե Ձեր ապարանքներն առաջին հերթին որ պահեստից են առաքվելու։
- Երբ ստանում եք պատվերը, ինքներդ եք հավաքում և փաթեթավորում այն։
- Առաքում եք ապրանքը Ձեզ հարմար եղանակով՝ Ձեր ուժերով կամ առաքման ծառայության միջոցով։
- Ապրանքները վերադարձվում են Ձեր պահեստ։
- Ozon-ի հետ փոխհաշվարկները տեղի են ունենում այնպես, ինչպես աշխատանքի մյուս ձևաչափերի դեպքում․ մենք փոխանցում ենք Ձեր բանկային հաշվին ապրանքների վաճառքի գումարը և պահում ենք միջնորդավճար՝ մեր մատուցած ծառայությունների համար։
Առավելություններ վաճառողների համար #
- Սեփական ապրանքի համար առաքման տարածաշրջանի ընտրություն (որոշակի շրջաններ առաքման սահմանափակումներ)։
- Միևնույն ապրանքի առաքման տարբեր եղանակներ։
- Ապրանքների խմբի համար առաքման եղանակների ընտրություն։
- Գնորդը կարող է ընտրել ստացման կետը կամ փոստային բաժանմունքը։
- Առաքված պատվերների համար վճարումներ ամսական 2 անգամ։
- Ընդլայնված մարքեթինգային գործիքներ։
- Արտադրանքի ընդլայնված բիզնես-վերլուծություն։
realFBS-ը կարելի է համատեղել աշխատանքի այլ ձևաչափերի հետ։ Օրինակ, եթե Դուք ունեք բարձր շրջանառությամբ ապրանքներ և ցանկանում եք դրանք վաճառել ամբողջ երկրում, միացե ՛ք FBO-ին։ Իսկ եթե անհրաժեշտ է Ձեր պահեստից առաքել պատվերներն Ozon-ի ծառայության միջոցով, միացե ՛ք FBS-ին։
Աշխատանքի ձևչափերը համատեղելու համար պետք չէ ստեղծել առանձին անհատական հաշիվ՝ ավելացրե՛ք ևս մեկ ձևաչափ․
Ո՞ւմ է համապատասխանում realFBS սխեման #
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
- Վաճառողներին, ովքեր՝
- վաճառում են ապրանքներ իրենց պահեստից,
- առաքում են ինքնուրույն կամ որևէ երրորդ փոխադրողի միջոցով,
- վաճառում են ապրանքներ առաքման հատուկ պայմաններով,
- վաճառում են խոշոր չափսերի ապրանքներ՝ մինչև 5000 կգ։
Ո՞ր ծառայությունն ընտրել realFBS-ի համար #
Հնարավոր է ընտրել միանգամից մի քանի բեռնափոխադրողների և հրահանգել նրանց առաքման եղանակների վերաբերյալ։ Որոշ բեռնափոխադրողների հետ աշխատանքն ավտոմատացված է, իսկ մյուսների գործընթացներին Դուք պետք է ինքնուրույն հետևեք։
Ինտեգրված ծառայություններ | Դուք կամ կողմնակի ծառայություն | |
---|---|---|
Ո՞վ է պատվերներ կատարում | Առաքման ծառայություններ, ինտեգրված Ozon-ին | Դուք կամ առաքման ցանկացած ծառայություն |
Որտե՞ղ կարելի է առաքել պատվերները | Ձեր երկրում և ամբողջ Ռուսաստանում | Ձեր երկրում և ամբողջ Ռուսաստանում, եթե Ձեր բեռնափոխադրողն աշխատում է այդ երկրներում |
Ինչպիսի՞ կարգավորումներ են անհրաժեշտ | Մեթոդի կարգավորումներում արդեն նշված են՝
|
Ինքնուրույն նշում եք առաքման աշխարհագրությունը և դրա ժամկետները, իսկ սակագնի մասին պայմանավորվում եք ուղիղ բեռնափոխադրողի հետ |
Ինչպե՞ս թարմացնել ուղարկված պատվերների կարգավիճակը | Պետք է ավելացնել հերթական համարներն անձնական հաշվում, և համակարգն ինքնուրույն կթարմացնի առաքման կարգավիճակը | Պետք է հետևել կարգավիճակին բեռնափոխադրողի կայքում և փոփոխել այն անձնական հաշվում |
Ինչպե՞ս կարող է գնորդը ստանալ պատվեր | Ընդունման կետերում կամ առաքիչի միջոցով | ժամանակավորապես միայն առաքիչի միջոցով |
Ինչպե՞ս փաթեթավորել առաքանիները | Ընտրված բեռանափոխադրողի կանոններով | Ընտրված բեռանափոխադրողի կանոններով |
Ինչպե՞ս տպել առաքման գծանշումը և փաստաթղթերը | Պետք է ստանաք գծանշումը և փաստաթղթերը բեռնափոխադրողի անձնական հաշվում | Ինքնուրույն առաքման դեպքում ինքներդ եք որոշում՝ արդյոք անհրաժեշտ են գծանշումը և փաստաթղթերը։ Կողմնակի փոխադրման աշխատանքի դեպքում պետք է առաջնորդվել իրենց կանոններով |
Ինչպե՞ս կնքել պայմանագիր բեռնափոխադրողի հետ | Կնքել պայմանագիր ուղիղ առաքման ծառայության հետ | Կնքել պայմանագիր ուղիղ առաքման ծառայության հետ ըստ անհրաժեշտության |
Ինչպե՞ս են կատարվում առաքման համար վճարումները | Ինքներդ եք վճարում բեռնափոխադրողին | Ինքներդ եք վճարում բեռնափոխադրողին, եթե աշխատում եք կողմնակի ծառայության հետ |