Եթե դուք վաճառում եք ԵԱՏՄ երկրներում, կարող եք ապրանքները բեռնել Ռուսաստանի տեսակավորման կենտրոններում և պատվերների ընդունման կետերում:
Ռուսաստանում բեռնախոխադրման պայմանները տարբերվում են ձեր երկրի ներսում իրականացվող բեռնափոխադրումներից:
Ընդունման կետերի հասցեները Ռուսաստանում
Առաքման համար կետերի հասանելիությունը կարելի է ստուգել անձնական հաշվում FBS → Склады и методы («FBS → Պահեստներ և եղանակներ») բաժնում առաքման եղանակի կարգավորման ժամանակ։
Առաքման փաստաթղթերը #
- Շտրիխ կոդ` մենք ընդունում ենք բեռնափոխադրումներ՝ օգտագործելով ձեր անձնական հաշվի առաքման շտրիխ կոդերը,
- տրանսպորտային բեռնագիր` եթե դուք աշխատում եք լոգիստիկ ընկերությունների հետ, նրանց կարող է անհրաժեշտ լինել մեկ օրինակ,
- անցագիր,եթե մուտքը պահեստի սահմանափակված է,
- միջազգային բեռնագիր (CMR), եթե հատում եք սահմանը:
Առաքման շտրիխ կոդը #
Առաքել առաքանիները Ռուսաստանի ընդունման կետերում հնարավոր է միայն շտրիխ կոդերով: Ներբեռնե’ք այն անձնական հաշվից և ցույց տվե’ք ընդունման կետի աշխատակցին:
Ավելի մանրամասն առաքման շտրիխկոդի մասին
Ապրանքների հավաքում և բեռնում ձեր անձնական հաշվում #
-
Համոզվե’ք, որ ապրանքները վնասված չեն, առանց թերությունների են և համապատասխանում են Ozon-ի կայքի նկարագրությանը:
-
Փաթեթավորե’ք ապրանքները մեր կանոններով: Ապրանքները սխալ փաթեթավորելու դեպքում այն չի ընդունվի առաքման կամ կվերադարձվի ձեզ այն ընդունելուց հետո:
-
Սոսնձե’ք շտրիխ կոդն ապրանքի վրա, որը նշված է ձեր անձնական հաշվում: Առանց դրա չենք կարողանա փոխհատուցում վճարել ապրանքի կորստի դեպքում:
-
Լավ լուսավորության պայմաններում տեսագրե’ք բոլոր բեռների հավաքումը և փաթեթավորումը: Դա կօգնի, եթե պատվերի վերաբերյալ գնորդի մոտ հարցեր կամ բողոքներ առաջանան:
-
Հավաքե’ք պատվերներ անձնական հաշվում:
Բեռնում ընդունման կետում #
Ընդունման կետում ապրանքների բեռնումն իրականացվում է շտրիխ կոդի միջոցով:
Անցե’ք ընդունման կետ ձեր անձնական հաշվում նշված ժամանակացույցում: Եթե բոլոր ապրանքները չեք առաքում, կամ առաքում եք ոչ ձեր ժամանակացույցով, մենք դրանք չենք ընդունի:
Ապրանքներն առաքելու համար`
-
Ընդունման կետում աշխատակցի օգնությամբ կամ ինքնուրույն գրանցվե’ք հերթում:
-
Ապրանքները փոխանցե’ք աշխատակցին և ցույց տվե’ք շտրիխ կոդը:
Պատվերները, որոնք դուք չեք հանձնում շտրիխ կոդով, կհայտնվեն «Спорные» («Վիճահարույց») ներդիրում: Ավելացրե’ք դրանք ձեր պահեստի հաջորդ աշխատանքային օրվա առաքումների մեջ, ստեղծե’ք նոր առաքում և տպե’ք փաստաթղթերը:
Աշխատակիցը կսկանավորի շտրիխ կոդը և տեղեկատվությունը կհամեմատի ծանրոցների իրական քանակի հետ: Եթե ամեն ինչ կարգին լինի, մենք կընդունենք առաքումը: Ստորագրություն կամ կնիք չենք դնում փաստաթղթերի վրա։ Փաստաթղթերն անհրաժեշտ են միայն շտրիխ կոդը սկանավորելու համար: Եթե մենք չկարողանանք ընդունել բեռները, կտրամադրենք մերժման ակտը, և այդ ծանրոցները կբացառենք որակի ցուցանիշների հաշվարկից:
Որոշ կետերում կարող եք ինքնուրույն բեռնել ապրանքները տերմինալների միջոցով:
Իմացե’ք ավելին ապրանքների ինքնուրույն բեռնման մասին
Ապրանքների մշակման արժեքը #
2024 թվականի սեպտեմբերի 1-ից կվերանայենք մեր գործընկերների կողմից առաքանիների մշակման արժեքը:
Ապրանքների մշակման արժեքը կախված է ընդունման կետի տեսակից և բեռնման եղանակից․
-
կանոնավոր ընդունում` ապրանքներն ընդունվում են Ozon-ի աշխատակցի կողմից,
-
ինքնուրույն ընդունում` ապրանքները բեռնվում են տերմինալների միջոցով: Ապրանքների ինքնուրույն առաքումը հնարավոր է միայն ՏԿ (տեսակավորման կենտրոն)-ում:
Տեսակավորման կենտրոնների ցանկ, որտեղ գործում է ապրանքների ինքնուրույն բեռնում
Ծառայությունների արժեքը Ռուսաստանում առաքման համար
Վերադարձների ստացումը #
Մենք գնորդներից ստացված վերադարձներն ուղարկում ենք այն ընդունման կետ, որը Դուք ներկայումս օգտագործում եք: Եթե սկսեք առաքել ապրանքները այլ կետ, մենք բոլոր նոր և հին վերադարձները կառաքենք այդ կետ:
Վերադարձի հետ մեկտեղ կստանաք ընդունման-փոխանցման վկայական։ Դրանում նշված են վերադարձները՝
- առաքանիների, եթե գնորդը վերադարձնում է չբացված տուփը,
- ապրանքի նմուշների, եթե գնորդը վերադարձնում է առաքանիներից առանձին ապրանքներ:
Ստուգե’ք, որ՝
- փաստաթղթերում առաքանիների քանակը համընկնի ստացված առաքանիների քանակի հետ,
- նշված է վերադարձի ստացման ամսաթիվը,
- փաստաթուղթը ստորագրված է Ozon-ի աշխատակցի կողմից՝ ազգանունը, անունը և հայրանունը պետք է ամբողջությամբ գրվեն:
Դուք և ընդունման կետի աշխատակիցը պետք է ստորագրեք վկայականը երկու նմուշով, որից մեկը վերցնեք Ձեզ: Ձեր փոխարեն վկայականը կարող է ստորագրել վարորդը, եթե նա ունի լիազորագիր: