Ընդունման կետերում առաքումը հասանելի է շտրիխ կոդով։ Ներբեռնեք այն անձնական հաշվից և ցույց տվեք ընդունման կետի աշխատակցին։
Շտրիխ կոդը հասանելի է միայն անձնական հաշվի վեբ տարբերակում։
Ստեղծել առաքման շտրիխ կոդ #
Խորհուրդ ենք տալիս շտրիխ կոդ ձևավորել առաքման օրը։ Դա կարելի է անել նախապես, բայց եթե որոշ պատվերներ չեղարկվեն, ստիպված կլինեք չեղարկել առաքումը և ձևավորել նորից։
Շտրիխ կոդ ձևավորելու և բեռնելու համար՝
-
Անցե՛ք FBS → Заказы с моих складов → Ожидают отгрузки («FBS → Պատվերներ իմ պահեստներից → Սպասում է առաքման») բաժին։
-
Ընտրե՛ք այն ապրանքները, որոնք անհրաժեշտ է առաքել այսօր, տպե՛ք պիտակները և սեղմե՛ք Перейти к отгрузкам («Անցնել առաքումներին»)։
-
Նշե՛ք ակտի ձևավորման ամսաթիվը և սեղմե՛ք Сформировать («Ձևավորել»)։ Կոճակը կակտիվանա,եթե տվյալ օրվա առաքման բոլոր ծանրոցները հավաքված լինեն։
-
Ստուգե՛ք առաքվող ապրանքների ցանկը և սեղմե՛ք Подтвердить («Հաստատել»)։ Ավելորդ կամ բացակայող ապրանքներ հայտնաբերելու դեպքում կարող եք չեղարկել առաքումը։
-
Ձևավորված շտրիխ կոդը ներբեռնելու համար սեղմե՛ք Скачать («Բեռնել»)։
Եթե հնարավոր չլինի ներբեռնել շտրիխ կոդը անձնական հաշվից, մենք կընդունենք առաքումն՝ ըստ հանձնման-ընդունման ակտի շտրիխ կոդի։
Առաքում շտրիխ կոդով #
Շտրիխ կոդով առաքման համար անհրաժեշտ է՝
-
Անձնական հաշվում ստեղծել շտրիխ կոդ։ Կընդունենք առաքումն այդ շտրիխ կոդով. բեռնե՛ք այն սմարթֆոնում կամ տպե՛ք։
Բոլոր անհրաժեշտ առաքումները ճիշտ ուղարկելու համար անձնական հաշվում բեռնե՛ք ընտրված ապրանքների թերթիկ։
-
Հասնել այն ընդունման կետ, որն ընտրել եք առաքման եղանակը կարգավորելիս։
Ապրանքները ժամանակացույցով առաքելիս ճշգրիտ ժամանեք ձեր հերթին, հակառակ դեպքում ստիպված կլինեք առաջ գնալ ու հերթը զիջել այն վաճառողներին, ովքեր կժամանեն ժամանակին։ Դրա պատճառով մենք կարող ենք չհասցնել ընդունել ձեզ։
-
Հաստատել ընդունումը։ Ներկայացրե՛ք բեռնված կամ տպված շտրիխ կոդը. մենք այն կսկանավորենք և կընդունենք առաքված ապրանքները։
-
Հետևել ընդունման ընթացքին։ Մի’ հեռացե՛ք ընդունման կետից, քանի դեռ չենք ստուգել առաքված փաթեթների ամբողջականությունը և չենք սկանավորել պիտակները։
-
Ստուգել առաքումների կարգավիճակները։ Առաքման վերջում բոլորի մոտ պետք է հայտնվի Доставляется («Առաքվում է») կարգավիճակ։
Չեղարկել առաքումը #
Կարող եք չեղարկել առաքումը, եթե՝
- այն անցել է В отправлениях ошибки («Սխալներ առաքումների մեջ») կարգավիճակ,
- առաքվող ապրանքի մեջ հայտնվել են ավելորդ իրեր, օրինակ, գնորդի կողմից չեղարկված ապրանք,
- շտրիխ կոդը ստեղծելուց հետո Готов к отгрузке («Պատրաստ է առաքման») կարգավիճակում նույն ամսաթվով մեկ այլ առաքում է հայտնվել, և պետք է այն ներառեք առաքման մեջ։
Առաքումը չեղարկելու համար սեղմե՛ք Посмотреть («Դիտել»), այնուհետև Отменить («Չեղարկել»)։