Առաքման եղանակի կարգավորումները

FBS սխեմայի համար կարող եք կարգավորել միայն մեկ առաքման եղանակ յուրաքանչյուր պահեստում և օգտագործել միայն Ozon-ի առաքման ծառայությունը:

Հաշվարկում է վաճառողը Հաշվարկում է Ozon-ը
• պատվերի հավաքման ժամանակը՝ մինչև 72 ժամը,

• պահեստի աշխատանքային գրաֆիկը։
• աշխարհագրությունը, առաքման ժամկետները և ծախսերը Ձեր և գնորդի համար,

• պատվերի առաքման ժամանակը։

Գնորդը կարող է ընտրել առաքում սուրհանդակի միջոցով, փոստային բաժանմունք կամ ընդունման կետ։

Ո՞րն է առաքման եղանակը #

Առաքման եղանակն այն միջոցն է, որով փոխանցում եք Ozon-ին պատրաստ պատվերները: Դուք կարող եք բեռները տեղափոխել ինքներդ կամ տրանսպորտային ընկերության միջոցով ձեզ մոտ գտնվող հասանելի հավաքման կետ:

Ավելի մանրամասն առաքման ծախսերի մասին

Ընդունման կետերի հասցեները

Ավելացնել առաքման եղանակը #

Հավաքման բոլոր կետերն ընդունում են բեռնափոխադրումներ ըստ ժամանակային կտրվածքի:

Պահեստի համար կարող եք ավելացնել միայն մեկ առաքման եղանակ և մեկ ապրանքատեսակ: Ապրանքի այլ տեսակ կամ առաքման այլ եղանակ ընտրելու համար ստեղծեք նոր պահեստ:

Ավելի մանրամասն պահսետի ստեղծման մասին

  1. FBS → Склады и методы («FBS → Պահեստներ և եղանակներ») բաժնում սեղմե՛ք՝

    • Добавить метод доставки («Ավելացնել առաքման եղանակ») նոր պահեստի համար,
    • Добавить («Ավելացնել») Методы доставки с этого склада («Այս պահեստից առաքման եղանակները») բլոկում՝ արդեն գործող պահեստի համար։
  2. Առաքվող ապրանքների տեսակի և բեռնման եղանակի ընտրությունը հասանելի չէ: Սեղմեք Далее («Հաջորդը»):

    Ozon-ի ընդունման կետերն առայժմ չեն ընդունում առաքման յուրահատուկ պայմաններով ապրանքներ։

    Ավելին՝ ապրանքների տեսակների մասին

  3. Ցանկից կամ քարտեզի վրա ընտրեք հավաքման կետը, որը համապատասխանում է ձեր առաքման ծավալներին: Կետի քարտի վրա նշան կա, որը ցույց է տալիս, թե ինչպես է կետի ծանրաբեռնվածությունն ազդում առաքման ժամանակի վրա․

    • «Рекомендуем к отгрузке» («Խորհուրդ ենք տալիս առաքման համար»),
    • «Срок доставки может увеличиться» («Առաքման ժամանակը կարող է երկարել»),
    • «Срок доставки увеличен» («Առաքման ժամանակը երկարել է»):
    Խնդրում ենք նկատի ունենալ, որ լայնածավալ ապրանքների վաճառքը ժամանակավորապես անհասանելի է FBS սխեմայով:
  4. Ընտրեք ազատ ժամանակահատվածը՝ ժամանակային ինտերվալը, որի ընթացքում կառաքեք ապրանքը: Սեղմեք Далее («Հաջորդը»):

    Հետագայում ժամանակահատվածը կարող եք փոխել.

    Հավաքման ժամանակը հաշվարկվում է ժամանակահատվածի սկզբից:

    Ավելին պատվերի հավաքման ժամանակի մասին

  5. Անհրաժեշտության դեպքում միացրե՛ք լրացուցիչ կարգավորումները և սեղմեք Сохранить («Պահպանել»)։

Փոխել առաքման եղանակը #

Առաքման եղանակը փոխել հնարավոր է մինչև առաքման ձևակերպումը։ Ձևակերպումից հետո առաքման եղանակը փոխելու համար չեղարկե՛ք առաքումը և ստեղծե՛ք նորը առաքման անհրաժեշտ եղանակով։
  1. Մեթոդի էջում սեղմեք և ընտրեք Редактировать метод («Խմբագրել մեթոդը»):

  2. Փոխեք կարգավորումները.

  3. Սեղմեք Сохранить («Պահպանել»):

Կարգավորումները թարմացնելու համար կպահանջվի մի քանի ժամ: Կարող եք հետևել մեթոդի կարգավիճակին FBS → Склады и методы («FBS → Պահեստներ և մեթոդներ») բաժնում: Սպասեք մինչև այն դառնա «Активный» («Ակտիվ»), և միայն դրանից հետո առաքեք ապրանքը:

Փոփոխել բեռնման կետը #

Համակարգը առաջարկում է ազատ կետեր, որոնք համապատասխանում են առաքման ծավալներին։ Հաշվարկի համար վերցնում ենք վերջին 2 շաբաթվա մեջ օրական միջին ծավալը՝ հաշվի առնելով պահեստի աշխատանքային գրաֆիկը։ Եթե առաքում եք օրական՝

  • 10 առաքանուց ոչ ավելի՝ ընդհանուր մինչև 35 կգ քաշով՝ հասանելի են «Պատվերների գործակալային ընդունման կետ/ՊԳԸԿ» տիպի ընդունման կետերի ընտրության համար,
  • 10 առաքանուց ավելի՝ ընդհանուր 35 կգ քաշից ավելի շատ՝ հասանելի են «Տեսակավորման կենտրոն/ՏԿ» տիպի ընդունման կետերի ընտրության համար։
2024 թվականի հունվարի 31-ից «Առանց չափի» կարգավիճակով կետերում կարող եք միաժամանակ ցանկացած քանակությամբ իրեր բերել:

«Առանց չափի» կարգավիճակով և «Ցանկացած քանակի առաքանի» մակնշմամբ կետերում չեն հաշվարկվում վերջին 2 շաբաթվա համար առաքումների միջին ծավալները։
Եթե կետում ազատ տեղ լինի, կարող եք առաքել ցանկացած քանակի առաքանի։ Առաքանիների քանակը, որը կարելի է տեղափոխել, արտահայտվում է FBS → Заказы с моих складов → Ожидают сборки («FBS → Իմ պահեստներից պատվերներ → Սպասում են հավաքման») բաժնում։

Չի կարելի փոփոխել առաքման կետը, եթե ապրանքի առաքումը նախատեսված է տվյալ օրը։

Առաքման կետի փոփոխման ժամանակ վստահելի ընդունման կարգավորումը #

Եթե արդեն առաքել եք վստահելի ընդունմամբ, և առաքման նոր կետը՝

  • աշխատում է դրա վրա՝ առաքե՛ք վստահելի ընդունմամբ, ինչպես նախկինում,
  • չի աշխատում դրա վրա՝ ավտոմատ կերպով կանջատենք տարբերակը։

Եթե չեք կարգավորել վստահելի ընդունումը, և առաքման նոր կետը՝

  • աշխատում է դրա վրա՝ ավտոմատ կերպով կմիացնենք վստահելի ընդունումը, եթե ամեն օր առաքում եք 100-ից սկսած առաքանի, կամ կարող եք կարգավորել այն ինքնուրույն,
  • չի աշխատում դրա վրա՝ առաքե՛ք ապրանքները մաս-մաս, ինչպես նախկինում։

Ավելին՝ վստահելի ընդունման մասին

Փոխել առաքման ժամանակահատվածը #

  1. Սեխմեք առաքման անհրաժեշտ եղանակով տողում և ընտրեք Редактировать метод («Խմբագրել մեթոդը»):

  2. Սեղմե՛ք Далее («Հաջորդը»)։

  3. Ընտրե՛ք առաքման կետի համար ազատ ժամանակացույց և սեղմե՛ք Выбрать(«Ընտրել»)։

  4. Սեղմե՛ք Далее -> Сохранить («Հաջորդը -> Պահպանել»)։

Ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացնենք 24 ժամվա ընթացքում: Այնուհետև այն կարող է փոխվել, սակայն ոչ ավելի հաճախ, քան մեթոդի վերջին խմբագրման կամ ստեղծման պահից 24 ժամը մեկ անգամ:

Չեք կարող փոխել պատվերի ժամանակահատվածը, եթե առաքումը նախատեսված է տվյալ օրը:

Առաքման եղանակի կարգավիճակների նշանակությունը #

FBS → Склады и методы («FBS → Պահեստներ և մեթոդներ») բաժնում յուրաքանչյուր պահեստի բոլոր մեթոդներն ունեն կարգավիճակներ՝

  • «Неактивный» («Ոչ ակտիվ»). ցուցադրվում է հետևյալ դեպքերում՝
    • Մեթոդի ստեղծումը դեռ ավարտված չէ, և գնորդները չեն կարող այն ընտրել որպես առաքման եղանակ։ Որպեսզի մեթոդը հասանելի լինի ընտրության համար, այն պետք է ակտիվացնել: Դրա համար ավարտեք մեթոդի պարամետրերի կարգավորումը և սեղմեք Сохранить метод («Պահպանել մեթոդը»):
    • Մեթոդն ստեղծված է, բայց պահեստը դեռ ակտիվացված չէ։ Պահեստի ստուգումը սովորաբար տևում է ոչ ավելի, քան 10 րոպե: Դուք կարող եք մուտքագրել մնացորդների մասին տեղեկատվությունը, սակայն վաճառքը կսկսվի, երբ պահեստն ակտիվանա: Եթե 10 րոպե անց պահեստը սխալների պատճառով չակտիվանա, մենք կուղղենք սխալները 2 ժամվա ընթացքում։ Եթե 2 ժամվա ընթացքում մեթոդը չակտիվանա, դիմեք աջակցման կենտրոն:
  • «Активный» («Ակտիվ»). բոլոր կարգավորումներն ավարտված են, և գնորդները կարող են ընտրել այս մեթոդը պատվերի առաքման համար:
  • «Редактируется» («Խմբագրված»). մեթոդն ակտիվ է, բայց դուք փոփոխություններ եք կատարել և դեռ չեք պահպանել: Որպեսզի գնորդները տեսնեն արդեն թարմացված առաքման եղանակը, սեղմեք Сохранить метод («Պահպանել մեթոդը»):
  • «В архиве» («Արխիվում»). քանի դեռ մեթոդն արխիվում է, դուք չեք կարողանա օգտագործել այն առաքման համար, իսկ գնորդների համար տեսանելի չի լինի: Անհրաժեշտության դեպքում մեթոդը միշտ կարող եք վերականգնել:

Ավելի մանրամասն պահեստի ստեղծման և առաքման եղանակների մասին կարելի է իմանալ Ozon-ի ուսուցում դասընթացում։

Hide menu

Show menu