Մենք պահեստում ապրանքները մշակում ենք 2-5 օրվա ընթացքում։ Այս ընթացքում մենք ստուգում ենք, որ մատակարարումը համապատասխանի պայմանագրի բոլոր կանոններին։
Ընդունման արդյունքները #
Ակտի ստուգում և համաձայնեցում #
Ձեր ապրանքը պահեստում վերջնական ընդունելուց հետո հայտում կարտացոլվեն յուրաքանչյուր առաքման արդյունքները։ Դուք պետք է համաձայնեցնեք ակտը։
Ընդունման ակտի ընդունում կամ չեղարկում #
- Անցե’ք FBO → Заявки на поставку → Подтверждение актов («FBO → Մատակարարման հայտ → Ակտերի հաստատում») բաժին և բացե’ք անհրաժեշտ հայտը` սեղմելով համարի վրա։ Հայտը կլինի «Ակտերի համաձայնեցում» կարգավիճակում։
- Պահանջվող առաքմամբ բլոկում սեղմե’ք Согласуйте акт приёма («Համաձայնեցրե’ք ընդունման ակտը»)։ Ակտում կարտացոլվի`
- Заявлено, принято, разница («Հայտարարված, ընդունված, տարբերություն»). ընդունման արդյունքների վրա հիմնված ապրանքների քանակն է, ուստի տեղեկատվությունը կարող է տարբերվել հայտից։ Եթե մենք գտնենք ավելցուկներ և կարողանանք բացահայտել դրանց ապրանքի քարտերը, դրանք կընդունենք պահեստ և կնշենք ակտում։
- Цена единицы товара («Միավոր ապրանքի արժեք»)-ն է ապրանքի քարտից, առաքման ընդունման պահին` զեղչերը հաշվարկած։
- Ставка НДС («ԱԱՀ-ի դրույքաչափ»)-ն է ապրանքի քարտից։
- Страна происхождения («Ծագման երկիր»)-ն է` ապրանքի քարտից կամ XLS ֆայլից բեռնված մատակարարման հայտում։
- Номер ГТД («ԲՄՀ համար» բեռների մաքսային հայտարարգիր)-ն է` XLS ֆայլից բեռնված մատակարարման հայտում։ Բեռների մաքսային հայտարարգիրն (ԲՄՀ) անհրաժեշտ է ցանկացած երկրի ապրանքների համար, բացի Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։ Ակտը պետք է հաստատել կամ չեղակել 5 օրացուցային օրվա ընթացքում, հակառակ դեպքում այն ավտոմատ կերպով կընդունվի։
Եթե դուք համաձայն չեք ընդունված ապրանքների քանակի հետ`
- Բեռնե’ք և լրացրե’ք պատճառաբանված առարկության ձևանմուշը (XLSX).
Ինչպե՞ս լրացնել ձևանմուշը - Սեղմե’ք Отклонить («Չեղարկել») ակտի էջում և երևացող պատուհանում`
- XLSX ձևաչափով բեռնե’ք լրացված ձևանմուշները,
- ավելացրե’ք առաքումը հաստատող լուսանկար և տեսագրություն,
- լրացրե’ք մեկնաբանության դաշտը։
- Սեղմե’ք Отправить («Ուղարկել»)։
Մինչ մենք ստուգում ենք այդ ակտը, հայտը կմնա Подтверждение актов («Ակտերի հաստատում») ներդիրում։Ընդունումից հետո ունեք 5 օր՝ ընդունելության ակտը հաստատելու կամ պատճառաբանված առարկություն ուղարկելու համար։ Դա չանելու դեպքում 5 օր հետո փաստաթղթերը կհամարվեն համաձայնեցված, իսկ առաքումն ավարտված։
Ընդունե’ք կամ մերժե’ք անհամապատասխանության մասին ակտը, եթե այդպիսիք կան։ #
Անհամապատասխանության ակտերի տեսակները`
- Ակտ թերության մասին` պարունակում է թերություններով կամ քաշով ապրանքների ցանկ, որոնք չեն համապատասխանում ուղեկցող փաստաթղթերին։
- Ավելցուկների մասին ակտը պարունակում է`
- ապրանքների ցանկ, որոնց համար հնարավոր չէ գտնել ապրանքների ակտիվ քարտեր ձեր անձնական հաշվում,
- վերատեսակավորում, օրինակ, եթե պատահաբար դրել եք այլ մոդելի ապրանքներ, մենք դրանք կհամարենք ավելցուկ, իսկ ճիշտ ապրանքները կարտացոլենք որպես պակասորդ։
Ակտը պետք է հաստատել կամ չեղարկել 5 օրվա ընթացքում։ Դա չանելու դեպքում ակտերը կընդունվեն ավտոմատ կերպով։
Եթե համաձայն չեք ընդունման անհամապատասխանությունների հետ`
- Բեռնե’ք և լրացրե’ք պատճառաբանված առարկության ձևանմուշը (XLSX)։
Ինչպե՞ս լրացնել ձևանմուշը Սեղմե’ք Отклонить («Չեղարկել») ակտի էջում և երևացող պատուհանում`- XLSX ձևաչափով բեռնե’ք լրացված ձևանմուշները,
- ավելացրե’ք առաքումը հաստատող լուսանկար և տեսագրություն,
- լրացրե’ք մեկնաբանության դաշտը։
- Սեղմե’ք Отправить («Ուղարկել»)։
Ակտերի համաձայնեցումից հետո 5 օրվա ընթացքում դիմում ստեղծե’ք չընդունված ապրանքների հեռացման կամ ուտիլացման վերաբերյալ, հակառակ դեպքում մենք դրանք կուղարկենք ուտիլացման։Ընդունման ակտի համաձայնեցումից հետո առաքումը կտեղափոխվի «Завершено» («Ավարտված») կարգավիճակ, նույնիսկ եթե առկա են անհամապատասխանություններ։ Դրանց վերաբերյալ հարցերը կարող եք քննարկել աջակցության կենտրոնի հետ. ակտը ստեղծվում է ավտոմատ կերպով` թերության կամ ավելցուկի ակտը չեղարկելիս։
Ինչպե՞ս հավաքել կամ ուտիլացնել ապրանքները
Ինչպե՞ս լրացնել պատճառաբանված առարկության ձևանմուշը #
Ընդունման անհամապատասխանությունների դեպքում լրացրե’ք պատճառաբանված առարկության ձևանմուշը (XLSX) վիճարկվող ընդունման ակտին կամ անհամապատասխանության հաշվետվությանը կից։
- Փաստաթղթի վերևում լրացրե’ք`
- Наименование продавца («Վաճառողի անունը»)` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ն անունը, ազգանունը և հայրանունը,
- Адрес продавца («Վաճառողի հասցեն»)` իրավաբանական կամ ԱՁ գրանցման հասցեն։
- Նշե’ք վիճարկվող ակտի համարը և ամսաթիվը։ Դրանք նշված են FBO → Заявки на поставку («FBO → Առաքման հայտեր») և FBO → Акты о расхождениях («FBO → Անհամապատասխանությունների ակտ») բաժիններում։
- Նշե’ք, թե որոնք են ձեր առարկությունները`
- ընդունված ապրանքների քանակը՝ ըստ ընդունման ակտի, ավելցուկի կամ պակասորդի վերաբերյալ ակտերի,
- ընդունված ապրանքների քանակն ըստ թերության ակտի։
- Լրացրե’ք պայմանագրի համարը և ամսաթիվը։ Դրանք նշված են Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժնում։
- Սյունակում լրացրե’ք այն ապրանքների տվյալները, որոնց վերաբերյալ կան առարկություններ։
Յուրաքանչյուր ապրանքի համար առանձին տողում նշեք`
- SKU(Ozon ID) («SKU»)` այն կարելի է տեսնել ընդունման կամ անհամամապատասխանության ակտի առաջին սյունակում,
- Наименование товара («Ապրանքի անվանումը»),
- Заявлено к приемке («Հայտարարված է ընդունման»)` առաքման հայտում նշված ապրանքների քանակն է,
- Фактически принято («Փաստացի ընդունված»)` ընդունման ակտում նշված ապրանքների քանակն է,
- Недостача/излишек/брак («Պակասորդ/ավելցուկ/թերություն»)` անհամապատասխանության ակտում նշված ապրանքների քանակն է,
- Количество, с которым не согласен («Քանակ, որի հետ համաձայն չեք»)` ապրանքների քանակն է, որոնց վերաբերյալ կան առարկություններ։
Ի՞նչ է տեղի ունենում փաստաթղթերի համաձայնեցումից հետո #
Ձեր ընդունված ապրանքները կհայտնվեն Ozon կայքում։ Անձնական հաշվում կարելի է հետևել`
- պահեստում ապրանքների քանակին,
- Товары и цены → Список товаров («Ապրանքներ և գներ → Ապրանքների ցանկ») էջին,
- FBO → Заказы со склада Ozon («FBO → Պատվերներ Ozon-ի պահեստից») բաժնում ապրանքների վաճառքին։
Չմոռանա’ք հետևել պահեստում ապրանքների քանակին և առաքե’լ դրանք։
Որտե՞ղ կարող եք տեսնել մատակարարման ավարտված հայտերը #
Ավարտված, ուշացած և չեղարկված հայտերը կարող եք գտնել FBO → Заявки на поставку → Архив («FBO → Առաքման հայտ → Արխիվ») բաժիններում։