Տեղեկատվությունն ակտուալ է այն վաճառողների համար, որոնց առաքման ընդունման կետը և վերջնական պահեստը գտնվում են Ռուսաստանում:
Կարող եք ապրանքներ ուղարկել Ռուսաստանի պահեստներ, ՊՀԿ և (ՊԸԿ):
Առաքում Ռուսաստանում գտնվող պահեստ #
Տրանսպորտային հաշիվ-ապրանքագիրը (ՏՀԱ) և միջազգային տրանսպորտային հաշիվ-ապրանքագիրը (CMR) պարտադիր ուղեկցող փաստաթղթեր են: Առանց այդ փաստաթղթերի մենք չենք կարող ընդունել ձեր բեռը:
Եթե ապրանքներ եք տեղափոխում Ղազախստանի տարածքով Ռուսաստանում Ozon-ի պահեստում պահեստավորելու համար, և ձեր ապրանքները ներառված են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բացառությունների ցանկում, Ղազախստանի սահմանը հատելու համար պետք է ունենաք ձեր գրանցման վայրի հարկային մարմնի կողմից վավերացված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի (ԷՀԱ) պատճենը: Առանց ԷՀԱ-ի վավերացված պատճենի, ձեզ կարող են թույլ չտալ հատելու սահմանը:
Լրացնել տրանսպորտային հաշիվ- ապրանքագիրը #
-
Բեռնե՛ք տրանսպորտային հաշիվ-ապրանքագրի դատարկ ձևանմուշ (XSLX):
-
Լրացրեք դաշտերը: Բացատրություններ դրանցից մի քանիսի համար.
- Грузополучатель («Բեռը տացողը») «Интернет Решения», ՍՊԸ-ն է, ք. Մոսկվա, Пресненская наб., տուն 10, I-ին հաստատություն, 41-րդ հարկ,6-րդ սենյակ:
- Пункт разгрузки («Բեռնաթափման կետ»)՝ նշեք Ozon-ի պահեստի հասցեն:
Եթե ապրանք եք ուղարկում պահեստ, ՏՀԱ-ն ձևակերպեք ըստ բեռնատեղի, այլ ոչ թե ըստ ապրանքի: ՏՀԱ հավելվածում նշեք միայն ապրանքների խմբեր, օրինակ՝ գրքեր, սկավառակներ, գրենական պիտույքներ և արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ՝ ԱՏԳ ԱՆ առանց նշելու կոնկրետ կոդեր, գներ և քանակ:
- Տպեք անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և ստորագրեք դրանք:
Լրացնել միջազգային տրանսպորտային հաշիվ-ապրանքագիրը #
-
Բեռնե՛ք միջազգային տրանսպորտային հաշիվ- ապրանքագրի դատարկ ձևանմուշ (DOC):
-
Լրացրեք դաշտերը: Բացատրություններ դրանցից մի քանիսի համար.
- Отправитель («Ուղարկող»)՝ ձեր ընկերության անվանումը և իրավաբանական հասցեն:
- Получатель («Ստացող»)՝ «Интернет Решения» ՍՊԸ, Ռուսաստանում առաքման հասցեն:
- Место разгрузки груза («Բեռնաթափման վայրը»)՝ պահեստի հասցեն:
- Место и дата погрузки груза («Բեռնման վայրը և ամսաթիվը»)՝ բեռնման հասցեն և ամսաթիվը:
-
Տպեք անհրաժեշտ քանակությամբ օրինակներ և ստորագրեք դրանք:
Ստորագրել տրանսպորտային հաշիվ-ապրանքագիր պահեստում #
Լրացված տրանսպորտային հաշիվ- ապրանքագրերը փոխանցեք ապրանքները պահեստ տեղափոխող վարորդին: Եթե օգտվում եք տրանսպորտային ընկերությունների ծառայություններից, ապա՝
- Տեղադրեք բոլոր փաստաթղթերը ֆայլի կամ թափանցիկ անջրանցիկ տոպրակի մեջ:
- Վրան գրեք «Փաստաթղթեր»։
- Ամրացրեք այն տուփերից մեկին՝ դրսից։
Պահեստում վարորդը պետք է փաստաթղթերը տա կառավարման կետին: Մենք կստորագրենք հաշիվ -ապրանքագրերը, եթե այնտեղ ճիշտ նշված կլինեն՝
- բեռնատուփերի քանակը,
- այն պահեստի տվյալները, որին փոխանցում եք ապրանքը,
- ամսաթիվը և առաքման համարը:
Մենք ապրանքները հատ-հատ կընդունենք՝ պահեստ առաքվելուց հետո 5 օրվա ընթացքում: Դրանից հետո ձեր անձնական հաշվում կհայտնվեն ընդունման ակտերը, որոնցում նշված կլինեն առաքված ապրանքների քանակն ու որակը: Ապրանքները հատ-հատ ընդունելիս մենք չենք ընդունում թերություններով ապրանք և չբացահայտված ավելցուկներ:
Առաքում Ռուսաստանում ՊՀ և ՊԸ կետեր #
Թղթային փաստաթղթեր անհրաժեշտ չեն, բայց վիճահարույց հարցերի լուծման համար կպահանջվի տրանսպորտային հաշիվ-ապրանքագիր:
Ինչպե՞ս լրացնել տրանսպորտային հաշիվ-ապրանքագիր
Պատվերների հանձնման (ՊՀԿ) և տեսակավորման ընդունման (ՊՏԸԿ) կետեր ապրաքներ առաքելիս մենք տրանսպորտային հաշիվ-ապրանքագիր չենք ստորագրում: