Հասանելի է միայն հիմնական սեգմենտի ստեղծումը։
«Գնորդի դիմանկարը» գործիքը թույլ է տալիս՝ #ինչպես-նայել-ձեր-գնորդների-մասին-վիճակագրությունը
- դիտել և վերլուծել Ձեր լսարանի վիճակագրությունը Мой покупатель («Իմ գնորդը») հիմնական սեգմենտում, որպեսզի պլանավորեք բիզնեսի զարգացման մարտավարությունը,
- վերլուծել վիճակագրությունը առաջարկվող հատվածներում - Покупали мои товары («Գնել են իմ արտադրանքը»), Интересовались моими товарами («Հետաքրքրվել են իմ ապրանքներով») և Интересуются моими категориями («Հետաքրքրվում են իմ տեսականիով»),
- ստեղծել սեփական սեգմենտներ, որպեսզի ավելին իմանաք մարքեթփլեյսի ընտրված օգտվողների մասին։
Առաջարկվող հատվածներում վիճակագրության վերլուծությունը և ձեր սեփականը ստեղծելը հասանելի են Premium բաժանորդագրությամբ։
Մուտք դեպի առաջադեմ վերլուծություններ Premium բաժանորդագրության մեջ կա միայն 2՝ «Վերլուծաբանի» դերակատարմամբ, աշխատակցի մոտ։ Բոլոր աշխատակիցների համար անսահմանափակ մուտք կարող եք ստանալ Premium Plus բաժանորդագրությամբ։
Ինչպես կառավարել դերերը
Ինչպե՞ս ստեղծել լսարանի սեգմենտներ #
Լսարանի սեգմենտը գնորդների խումբ է, որոնք միավորված են ինչ-որ չափորոշիչով՝ սեռով, տարիքով, աշխարհագրությամբ, միջին եկամուտով կամ միաժամանակ մի քանի չափորոշիչներով։
Սեգմենտ ստեղծել կարող եք մի քանի եղանակներով՝
Ինչպե՞ս և որտե՞ղ են պահպանվում սեգմենտները #
Сохранённые сегменты («Պահպանված սեգմենտներ») բաժնում պահպանվում են սեգմենտների բոլոր ցանկերը, որոնք ստեղծել եք՝ ներառյալ արխիվացվածները։ Սեգմենտները թարմացվում են ամեն օր, դրանցում ավտոմատ կերպով ավելանում են նոր գնորդներ և ջնջվում են նրանք, որոնք այլևս չեն համապատասխանում զտիչներին։
Եթե չեք աշխատում սեգմենտի հետ մեկ տարվա ընթացքում, չեք խմբագրում և չեք օգտագործում այն առաջխաղացման մեջ, ապա սեգմենտը տեղափոխվում է արխիվ։ Այնտեղ սեգմենտը պահպանվում է ևս մեկ ամիս, որից հետո ջնջվում է՝ առանց վերականգնման հնարավորության։ Որպեսզի արխիվից վերադարձնեք սեգմենտը, վերախմբագրե՛ք այն կարգավորումների մեջ կամ առաջխաղացրեք այն։
Ինչպե՞ս վերանվանել և ջնջել սեգմենտները #
Сохранённые сегменты («Պահպանված սեգմենտներ») բաժնում սեղմե՛ք և ընտրե՛ք՝
- Переименовать («Վերանվանել»)։ Գրե՛ք նոր անվանումը և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»)։
- Удалить («Ջնջել»)։ Սեգմենտը անհետանում է ցանկից, այն վերականգնել հնարավոր չի լինի։
Սեգմենտների զտիչներ #
Ձեզ հետաքրքրող սեգմենտը բնութագրելը հնարավոր է զտիչների հավաքածուի միջոցով։
Օգտագործողի վարքագիծը #
Կարող եք ընտրել՝
- մարդկանց, որոնք ապրանքի հետ տարբեր գործողություններ են արել՝ գնել են, նայել են, ավելացրել են զամբյուղի կամ նախընտրելիների մեջ,
- ժամանակաշրջանը, որում գնորդները կատարել են այդ գործողությունը,
- ապրանքների քանակը և կատեգորիան, որոնց հետ փոխազդել են։
Поведение («Վարքագիծ») զտիչում հնարավոր է հավաքել սեգմենտներ ոչ միայն սեփական գնորդներից, այլ հարթակի բոլոր օգտվողներից։
Այն սեգմենտների համար, որոնք ներառում են շուկայի բոլոր գնորդներին, դեռ չի կարելի կիրառել զտիչներ գործողությունների քանակի և ժամանակաշրջանի վերաբերյալ, որի ընթացքում իրականացվել են։
Աշխարհագրություն #
Դուք կարող եք ընտրել երկրներ, տարածաշրջաններ և քաղաքներ, որոնցից սեգմենտների ներկայացուցիչները պատվիրել են ապրանքներ։
Տարիքը, սեռը և միջին հաշիվը #
Կարող եք նշել օգտատերերի տարիքային ինտերվալը, պատվերների միջին գումարը և սեռը։ Եթե այդ պայմանները Ձեզ չեն հետաքրքրում, կարող եք ընտրել Не важно («Կարևոր չէ»)։
Ինչպե՞ս կարգավորել զտիչները #
Սեգմենտների կոնստրուկտորում կարող եք ոչ միայն ավելացնել զտիչներ, այլ նաև կարգավորել նրանց միջև կապը՝ ստեղծել պայմաններ։ Դրա համար սեղմե՛ք + Условие («+ Պայմաններ») և ընտրե՛ք հետաքրքրողները՝ И, ИЛИ, НО НЕ («ԵՎ, ԿԱՄ, ԲԱՅՑ, ՉԵՆ»)։
Пример. («Օրինակ։») Ձեզ անհրաժեշտ է նայել այն մարդկանց վերաբերյալ վիճակագրությունը, որոնք ավելացրել են Ձեր ապրանքները իրենց զամբյուղ «Էլեկտրոնիկա» կատեգորիայից, բայց չեն գնել դրանք։ Դրա համար նշե՛ք զտիչը «Ավելացրել են իմ ապրանքները զամբյուղ “Էլեկտրոնիկա” կատեգորիայից 1-ից ավելի անգամ», իսկ հետո ավելացրեք պայման «ԲԱՅՑ ՉԵՆ» և նշե՛ք «Գնել “Էլեկտրոնիկա” կատեգորիայի իմ ապրանքը 1-ից ավելի անգամ» զտիչը։
Կարող եք նաև պայմաններ սահմանել ոչ միայն զտիչների, այլ նաև զտիչների խմբերի միջև։ Դրա համար սեղմե՛ք + Подсегмент («+ Ենթասեգմենտ»), ընտրե՛ք պայմանը И, ИЛИ, НО НЕ («ԵՎ, ԿԱՄ, ԲԱՅՑ, ՉԵՆ») և սահմանե՛ք զտիչների շարք երկու սեգմենտների համար։
Վիճակագրություն #
Ինչպե՞ս նայել Ձեր գնորդների մասին վիճակագրությունը #
Անձնական հաշվի Аналитика → Портрет покупателя («Վերլուծություն → Գնորդի դիմանկարը») բաժնում, մտե՛ք Сохранённые сегменты («Պահպանված սեգմենտներ») և ընտրե՛ք
-
Мой покупатель («Իմ գնորդը»)․ բոլորը, ովքեր պատվիրռլ են ձեզնից գոնե մեկ ապրանք վերջին 365 օրվա ընթացքում,
-
Покупали мои товары («Գնել են իմ ապրանքները»)․ բոլորը, ովքեր ձեզնից գոնե մեկ ապրանք են պատվիրել վերջին 90 օրում,
-
Интересовались моими товарами («Հետաքրքրվել են իմ ապրանքով»)․ բոլորը, ովքեր նայել են ձեր ապրանքները, ավելացրել են դրանք զամբյուղ, կամ ֆավորիտների ցանկ վերջին 90 օրում,
-
Интересуются моими категориями («Հետաքրքրվել են իմ կատերգորիաներով»)․ բոլորը ովքեր նայել և ապրանք են պատվիրել ձեր կատեգորիաներից։
Ինչպիսի՞ վիճակագրություն է հնարավոր նայել սեգմենտներով #
Սեգմենտի հասանելիությունը, գնորդների սեռը և տարիքը մոտավոր արժեքներ են։ Եթե թողարկեք գովազդային արշավ սեգմենտի համար, դրա դիտումների քանակը կարող է չհամապատասխանել հասանելիության հետ։
Յուրաքանչյուր սեգմենտի համար կարող եք տեսնել՝
-
Լսարանի հասանելիությունը։ Դա մոտավոր ցուցանիշ է։ Եթե Դուք թողարկեք գովազդային արշավ սեգմենտի համար, դրա դիտումների քանակը կարող է չհամապատասխանել հասանելիության հետ։ Այդ ցուցանիշը նաև հավասար չէ ակտիվ օգտատերերի քանակին։
-
Գնորդների սեռի և տարիքի մոտավոր վիճակագրությունը։ Այդ ցուցանիշը որոշվում է այն տվյալներով, որ ցուցադրված են գնորդների պրոֆիլներում, և վարքագծային նշաններով։ «18+» սեգմենտի վիճակագրության մեջ կարող են հայտնվել անչափահաս գնորդները, բայց «18+» կատեգորիայից ապրանքներ գնել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հնարավոր կլինի միայն տարիքային շեմը հաստատելուց հետո։
-
Ո՞ր երկրներից, տարածաշրջաններից և քաղաքներից են Ձեզնից ապրանք պատվիրում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, թե որ քաղաքից է կատարվել պատվերը, երկրի որ կլաստերներից կամ կլաստերի որ քաղաքներից են առավել հաճախ կազմվում պատվերներ։ Սեղմե՛ք գծապատկերի սյունակի վրա՝ դրա մասին մանրամասն տեղեկություններ դիտելու համար։
-
Որքա՞ն են սովորաբար ծախսում սեգմենտի ներկայացուցիչները գնումների վրա։ Այս ցուցանիշը որոշվում է վերջին տարվա ընթացքում հարթակում ընտրված օգտատերերի պատվերների քանակով։ Եթե գնորդը գնումներ չի կատարել վերջին մեկ տարվա ընթացքում, ապա հնարավոր չի լինի տեղեկատվություն հավաքել միջին հաշվի վերաբերյալ։ Գնորդների մասնաբաժինը, որոնցով տվյալները կարող են դիտվել, արտացոլված է վիճակագրության մեջ։
-
Ո՞ր կատեգորիաներն են առավել պահանջված ընտրված հաճախորդների մոտ։ Այս ցուցանիշը որոշվում է կատեգորիաներից կատարված պատվերներով։ Եթե մեկ օգտատեր գնել է ապրանքներ տարբեր կատեգորիաներից, ապա այն կհաշվարկվի բոլորի մեջ։ Կարող եք դիտել կատեգորիաների տարբեր մակարդակները։ Սեղմե՛ք գծապատկերի սյունակի վրա՝ դրա մասին մանրամասն տեղեկություններ դիտելու համար։
Վիճակագրության տվյալները թարմացվում են ամեն օր։
Ինչպե՞ս համեմատել սեգմենտները Իմ հաճախորդի հետ #
Ձեր խանութի զարգացման և առաջխաղացման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար կարող եք համեմատել Ձեր հաճախորդներին ամբողջ հարթակի լսարանի հետ կամ համեմատել լսարանի մի մասը ամբողջի հետ։ Օգտագործեք համեմատելու հնարավորությունը սեգմենտներ, որոնք Դուք ստեղծում եք Мой покупатель («Իմ գնորդը») սեգմենտի հետ։
-
Портрета покупателя («Հաճախորդի դիմանկարը») գլխավոր էջի Сохранённые сегменты («Պահպանված սեգմենտներ») բաժնում բացե՛ք անհրաժեշտ սեգմենտը և միացրե՛ք Сравнить с сегментом «Мой покупатель» («Համեմատել «Իմ գնորդը» սեգմենտի հետ») հնարավորությունը։
-
Портрета покупателя («Գնորդի դիմանկարը») գլխավոր էջի Конструктор сегментов («Սեգմենտների կոնստրուկտոր») բաժնում հավաքե՛ք զտիչներն անհրաժեշտ սեգմենտի համար և միացրե՛ք Сравнить с сегментом «Мой покупатель» («Համեմատել «Իմ գնորդը» սեգմենտի հետ») հնարավորությունը։ Կարող եք ավելացնել կամ ջնջել զտիչները․ Ձեր սեգմենտի տվյալները կթարմացվեն։
Էջի ձախ մասում կհայտնվի Ձեր սեգմենտի վերաբերյալ վիճակագրությունը, իսկ աջ մասում Мой покупатель («Իմ գնորդը») սեգմենտը։
Как это может помочь։ («Ինչպես կարող է օգնել․») ենթադրենք, ցանկանում եք ընդլայնել Ձեր խանութի տեսականին՝ երիտասարդ գնորդներին գրավելու համար։ Կարող եք հավաքել մարքեթփլեյսի մինչև 24 տարեկան գնորդներից սեգմենտ և համեմատել, թե որ կատեգորիաներից են նրանք առավել հաճախ պատվերներ ձևակերպում, և որ կատեգորիաներից են պատվերներ ձևակերպում Ձեր հաճախորդները։ Պետք է ավելացնել այն կատեգորիաները, որոնք ակնհայտորեն հետաքրքրություն են առաջացնում պոտենցիալ գնորդների մոտ։