Որպեսզի ապրանքը ներառվի որոնման և կատեգորիաների մեջ, այն պետք է ինդեքսավորվի։ Ինդեքսը մասնագիտացված տվյալների բազա է, որը կանոնավոր կերպով պահպանում է յուրաքանչյուր ապրանքի մասին տեղեկատվությունը։ Կան պարտադիր հատկանիշներ, որոնք ազդում են որոնման ինդեքսավորման վրա։ Եթե ապրանքի պարտադիր հատկանիշները բացակայում են կամ լրացված չեն, ապրանքը չի ցուցադրվի որոնման մեջ։
Ապրանքն ուղարկվում է ինդեքսավորման.
- մոդերացիայից հետո, եթե այն ստեղծել կամ թարմացրել եք,
- ամեն երեկո, նույնիսկ եթե չեք խմբագրել այն։
Ինդեքսավորումը տևում է մոտ մեկ ժամ, որից հետո փոփոխությունները կցուցադրվեն որոնման և կատեգորիաների մեջ։
Եթե ինդեքսավորման գործընթացում սխալներ առաջանան, գնորդները չեն տեսնի ապրանքը որոնման և կատեգորիաների մեջ։ Օգտագործելով ինդեքսավորման սխալների հաշվետվությունը՝ հնարավոր է ստուգել, թե արդյոք բոլոր ապրանքները ներառվել են ինդեքսում և պարզել սխալի պատճառներն ու լուծուման եղանակները։
Ներբեռնել հաշվետվությունը #
Անձնական հաշվում անցեք Аналитика → Отчёты → Ошибки индексации («Վերլուծություն→ Հաշվետվություններ → Ինդեկսավորման սխալներ») բաժին և սեղմեք Скачать («Ներբեռնել»)։
Հաշվետվության բովանդակությունը #
Հաշվետվությունը թարմացվում է յուրաքանչյուր ինդեքսավորումից հետո։ Այն պարունակում է.
- ապրանքների արտիկուլ և ID,
- վաճառքի ձևաչափը,
- վերջին ինդեքսավորման ամսաթիվը և ժամը,
- սխալի նկարագրությունը։
Հնարավոր սխալները և դրանց լուծումները #
Սխալ | Լուծում |
---|---|
Սխալներ ապրանք ստեղծելիս | Անցեք Товары → Список товаров → Ошибки («Ապրանքներ → Ապրանքների ցանկ → Սխալներ») բաժին։ Ուղղեք Статус («Կարգավիճակ») դաշտում հայտնված սխալները և ուղարկեք ապրանքը մոդերացիայի։ Եթե ձեր անձնական հաշվում սխալների մասին տեղեկություններ չկան, գրեք աջակցմանը։ |
Վատ նկարագրություն | Ապրանքը հայտնվել է կայքում, սակայն թերհաշվարկմումների պատճառով չի ներառվել ինդեքսում։ Անցեք Товары → Список товаров → Ошибки («Ապրանքներ → Ապրանքների ցանկ → Սխալներ») բաժին։ Ուղղեք Статус («Կարգավիճակ») դաշտում հայտնված սխալները և ուղարկեք ապրանքը մոդերացիայի։ Եթե անձնական հաշվում սխալների մասին տեղեկություններ չկան, գրեք աջակցմանը։ |
Модель («Մոդել») դաշտը լրացված չէ | Լրացրեք ապրանքի պարտադիր բնութագրերը և ավելացրեք դրա պատկերը, այնուհետև ապրանքը ուղարկեք մոդերացիայի։ Եթե սխալը միևնույն է առաջանում է, գրեք աջակցմանը։ |
Լուսանկարներ չկան | Վերբեռնեք լուսանկարներ, պահպանեք ապրանքը և ուղարկեք այն մոդերացիայի։ |
Անվանում չկա | Մուտքագրեք ապրանքի անունը, պահպանեք այն և ուղարկեք մոդերացիայի։ |
Գին չկա | Նշեք գինը, պահպանեք ապրանքը և ուղարկեք այն մոդերացիայի։ |
Ապրանքը 30 օրից ավելի առկա չէ պահեստում | Լրացրեք մնացորդը և քարտը նորից կհայտնվի ինդեքսում։ |
Եթե հաշվետվության մեջ կան ապրանքներ, որոնք այլևս չեք պատրաստվում վաճառել, հեռցրեք արխիվ․ դրանք չեն ներառվի հաշվետվության մեջ։
Ինչպես ավելացնել ապրանքը արխիվում