FBO-ի մատակարարման ինդեքսը ցուցիչ է, որն արտացոլում է, թե որքան հստակ եք հետևում հայտերում նշված առաքման պայմաններին: Այն օգնում է հետևել`
- ինչպե՞ս եք պլանավորում առաքումները,
- որքա՞ն հաճախ են հայտում ապրանքների քանակի հետ անհամապատասխանություններ հանդիպում,
- քանի՞ օրում եք հայտնում չեղարկումների մասին:
Մենք գանձումներ չենք վերցնում առաքումների ցածր ինդեքսի համար:
Տեսնել մատակարարումների ինդեքսը #
Եթե ապրանքներ եք բերել մեր պահեստ վերջին 60 օրվա ընթացքում, մենք ամեն օր կհաշվարկենք ինդեքսը և կցուցադրենք այն`
-
Аналитика → Рейтинги → Индекс поставок FBO («Վերլուծություն → Վարկանիշներ → FBO-ի մատակարարումների ինդեքս») բաժնում,
-
FBO → Заявки на поставку («FBO → Մատակարարման հայտեր») բաժնի ցուցանիշների վիդջեթում,
-
գլխավոր էջի վիդջեթում:
Ցուցանիշի արժեք #
Ցուցանիշ | Արժեք | Բեյջ |
---|---|---|
91-ից մինչև 100 % | Գերազանց արդյունք է, պահեք այն այդ մակարդակում: | |
60-ից մինչև 90,99 % | Դուք երբեմն խախտում եք մեր կանոնները.աշխատեք մատակարարումները բերել առանց ապրանքների կազմի մեջ սխալների, և հայտերը չեղարկել ժամանակին: | |
0-ից մինչև 59,99 % | Դուք հաճախ եք խախտում մեր կանոնները, ինչի պատճառով մենք չենք կարողանում պլանավորել մեր ֆուլֆիլմենտ ռեսուրսները:Աշխատեք մատակարարումները բերել առանց ապրանքների կազմի մեջ սխալների, և հայտերը չեղարկել ժամանակին: | |
ցուցանիշ չկա | Չենք կարող հաշվարկել ձեր ցուցանիշը, քանի որ վերջին 60 օրվա ընթացքում մատակարարումներ չկան: |
Մատակարարման ինդեքսի մետրիկաներ #
Մատակարարումների ինդեքսը կախված է երկու մետրիկայից`
Յուրաքանչյուր մետրիկա հաշվարկում ենք ապրանքների քանակով`հատով. որքան շատ միավոր ապրանքներ լինեն սխալ առաքման մեջ, այնքան ուժեղ այն կազդի վերջնական տոկոսի վրա:
Յուրաքանչյուր մետրիկայի իդեալական արժեքը 100% է: Եթե նկատենք որևէ խախտում, օրինակ` առաքման չեղարկում ժամանակացույցից մեկ ժամ առաջ, մենք դա կհամարենք որպես թերություն և կնվազեցնենք վերջնական տոկոսը։
Հայտում բաղադրության ճշգրտություն #
Հայտում բաղադրության ճշգրտությունը վերջին 60 օրվա ընթացքում առանց ավելցուկների, պակասորդի, թերությունների և վերատեսակավորումների առաքումների տոկոսն է: Հաշվարկում ընդունում ենք վերջին 5 ավարտված առաքումները։ Եթե մատակարարումները քիչ են, կհաշվենք այնքան, որքան եղել են վերջին 60 օրվա ընթացքում: Մետրիկան հաշվարկում ենք բոլոր տեսակի մատակարարումների համար, նույնիսկ եթե ընդունել ենք ավելցուկներ:
Մենք հաշվում ենք թերությունը, եթե առաքվող ապրանքների քանակը քիչ թե շատ տարբերվում է հայտում նշվածից։ Եթե մատակարարման հայտում հայտնաբերենք վերատեսակավորում,այն կդիտարկենք որպես երկու թերություն՝ թերառաքում և ավելցուկ` օրինակ, բերել եք կարմիր մարզաշապիկ կապույտի փոխարեն։ Սա նշանակում է, որ չեք առաքել 1 կապույտ մարզաշապիկ, և մեկ կարմիր մարզաշապիկ բերել եք որպես ավելցուկ:
Մետրիկան թարմացնում ենք ամեն օր:
Մետրիկայի ընդհանուր արժեքը հաշվարկում ենք հետևյալ բանաձևով`
Точность заявок = (1 - Расхождение между заявленным и фактическим количеством товара / Заявленное количество товаров из принятых поставок) x 100 %
(Հայտերի ճշգրտությունը = (1 - Հայտարարված և փաստացի ապրանքների քանակի անհամապատասխանություն / Ընդունված առաքումներից ապրանքների հայտարարված քանակ) x 100 %):
Եթե արժեքը ստացվում է բացասական, մետրիկան համարում ենք հավասար 0-ի:
Մետրիկան մեծացնելու համար պահեստ բերեք մատակարարման հայտում նշված ապրանքների քանակը:
Մատակարարումների չեղարկման ժամկետների պահպանում #
Մատակարարումների չեղարկման ժամկետների պահպանումը մատակարարման հայտերի տոկոսն է, որոնք ավարտվել կամ չեղարկվել են վերջին 60 օրվա ընթացքում:
Հաշվարկը կատարվում է վերջին 5 ավարտված և 5 չեղարկված մատակարարումների հիման վրա: Եթե վերջին 60 օրվա ընթացքում մատակարարումները քիչ են եղել, մենք հաշվարկ կանենք դրանց հիման վրա: Հաշվի ենք առնում ընտրված ժամանակացույցով հայտերը և հետևում ենք ոչ թե մատակարարման ստեղծման, այլ չեղարկման ամսաթվին:
Մետրիկան թարմացնում ենք ամեն օր:
Ընդհանուր արժեքը հաշվում ենք հետևյալ բանաձևով`
Отмены поставок вовремя = (1 - Количество товаров из поставок, которые отменены позже, чем за 72 часа / Общее количество товаров из совершённых и невовремя отменённых поставок) x 100%
(Մատակարարման չեղարկում ժամանակին = (1 - առաքումներից ապրանքների քանակ, որոնք չեղարկվել են 72 ժամից ուշ / Ավարտված և սխալ ժամկետում չեղարկված առաքումներից ապրանքների ընդհանուր քանակ)x 100%):
Բոլոր չեղարկված մատակարարումները ստուգելու համար անցե’ք FBO → Заявки на поставку → Архив (« FBO → Մատակարարման հայտեր → Արխիվ») բաժին և Показать отменённые («Ցուցադրել չեղարկվածները») անջատիչը տեղափոխեք ակտիվ դիրք:
Եթե անհրաժեշտ է չեղարկել առաքումը, դա արեք պահեստ ժամանելուց 72 ժամ առաջ:
Մատակարարման ինդեքսի հաշվարկ #
Հաշվարկում ենք ինդեքսը, եթե առնվազն մեկ մատակարարում ունեցել եք վերջին 60 օրվա ընթացքում:
Ինդեքսը հաշվելու համար`
-
Յուրաքանչյուր մետրիկայի արժեքը բազմապատկում ենք հետևյալ գործակցով`
- հայտերի ճշգրտություն`0,4,
- ժամկետում առաքման չեղարկում`0,6:
-
Վերջնական ցուցանիշը հաշվելու համար ամփոփում ենք ստացված արժեքները:
-
FBO մատակարարման ինդեքսը հաշվարկում ենք հետևյալ բանաձևով`
Индекс поставок FBO = Точность заявок x 0,4 + Отмены поставок вовремя x 0,6
(FBO մատակարարման ինդեքսը = Հայտերի ճշգրտություն x 0,4 + ժամկետում մատակարարման չեղարկում x 0,6):
Օրինակ
-
Հայտում կազմի ճշգրտություն`93%
-
Չեղարկման ժամկետների պահպանում` 71%
93 x 0,4 + 71 x 0,6 = 79,8%-ը ձեր FBO մատակարարման ինդեքսն է:
-
Տեսնել մետրիկայի թերությունները #
Հաշվարկում հայտնված բոլոր թերությունները ցուցադրում ենք «FBO մատակարարումների ինդեքս» հաշվետվությունում.այնտեղ յուրաքանչյուր մետրիկա ունի իր ներդիրը: Հաշվետվությունը բեռնելու համար`
-
Բացե’ք Аналитика → Рейтинги → Индекс поставок FBO («Վերլուծություն → Վարկանիշներ → FBO մատակարարման ինդեքս») բաժինը:
-
Բացվող պատուհանում սեղմե’ք Скачать отчёт («Բեռնել հաշվետվությունը»):
Մատակարարման ինդեքսի հաշվետվություն #
Հաշվետվությունում նշում ենք մատակարարման ժամանակի ավարտը Մոսկվայի ժամանակով (UTC+3):
Ներդիր | Սյունակ | Նկարագրություն |
---|---|---|
Կազմի ճշգրտություն | Մատակարարման համար | Ձեր հայտի համարը: |
Մատակարարման և ժամանակահատվածի ընտրված ամսաթվերը | Ե՞րբ եք ժամանել առաքման համար: | |
Հայտարարված քանակ, հատ | Մատակարարման հայտում բեռնման համար որքա՞ն ապրանք են նշել: | |
Ընդունված քանակ, հատ | Արդյունքում որքա՞ն ապրանք ենք մենք ընդունել: | |
Ապրանքի կազմի տարբերություն, հատ | Հայտի հետ քանի՞ անհամապատասխանություն ենք հաշվել: Նման ապրանքների դիրքեր կարող ենք տեսնել ընունման արդյունքների հաշվետվությունում: | Չեղարկման ժամկետների պահպանում | Առաքման համար | Ձեր հայտի համարը: |
Ընդունման կետ | Պահեստ, որն ընտրել եք բեռնման համար: | |
Վերջնական պահեստ | Որտե՞ղ ենք բաշխել ձեր ապրանքները: | |
Մատակարարման և ժամանակահատվածի ընտրված ամսաթիվ | Ե՞րբ պետք է ժամանել բեռնման համար: | |
Չեղարկման ամսաթիվ և ժամ | Ե՞րբ եք չեղարկել մատակարարման հայտը: |
Եթե համաձայն չեք հաշվետվության տվյալների հետ, գրեք աջակցությանը: