Premium Plus բաժանորդագրություն

Premium Plus—ը բաժանորդագրություն է այն վաճառողների համար, որոնք գրանցված են ԱՊՀ երկրներում որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:

Բաժանորդագրությունը ներառում է Premium առավելություններ և նոր գործառույթներ, որոնք հասանելի են միայն Premium Plus-ի շրջանակում:

Premium Plus բաժանորդագրության առավելությունները #

Առավելություններ Premium բաժանորդագրություն Premium Plus բաժանորդագրություն
Միավորներ զեղչերի համար, որոնցով կարող եք վճարել միջնորդավճար, լոգիստիկա, առաջխաղացում և այլ ծառայություններ Մինչև 20% ավելի
Գների բարենպաստ ինդեքսով ապրանքների որոնման աճը 7,5 % է` առանց բաժանորդագրության 10% 12,5%
Որոնման արդյունքներում և կատալոգում ապրանքների ընդգծում` նոր «Premium վաճառող» պիտակով
«Մրցակցային դիրք» ընդլայնված հաշվետվություն` ձեր ամենամոտ մրցակիցների և ձեր կատեգորիայի լիդերի շրջանառության տվյալներով
Առաջատար վիճակագրությունների հասանելիություն`

Գրաֆիկներ
Ակցիաներ
• Թրենդներ
• Մրցակցային դիրք
Գնորդի վարքագիծ
Որոնման հարցումներ, բացակայող և վաճառված ապրանքներ
2 աշխատակցի համար Առանց սահմանափակման
Պիտակ ապրանքի քարտի և խանութի էջում
Ձեր ցուցափեղկի վրա առաջարկություններով բլոկի բացակայություն. գնորդները չեն տեսնի այլ վաճառողների ապրանքները
Գնորդների համար «Premium վաճառողների ապրանքներ» զտիչ որոնման դաշտում և կատալոգում
Առաջնային աջակցություն չաթերում
«Premium վաճառող» պիտակ` նշումով, որ գնորդները բարձր են գնահատում ձեր ապրանքները

Ո՞վ կարող է միացնել Premium Plus #

Premium բաժանորդագրություն միացնելու համար անհրաժեշտ է անցնել Ozon-ի ներքին հաստատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` չենք բացահայտում հաստատման չափանիշները, որպեսզի կանխենք խաբեբաների հասանելիությունը բաժանորդագրության առավելություններին:

Եթե հաջողությամբ անցել եք հաստատումը, մենք հրավեր կուղարկենք Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժին:

Premium Plus-ի արժեքը #

Premium Plus-ի վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին` միանվագ վճարով: Բաժանորդագրություն միացնելիս վճարը գանձվում է միանգամից. ձեր հաշվեկշռի վրա պետք է լինի բավարար միջոց վճարման համար: Վճարմանը կարող եք հետևել ձեր անձնական հաշվի Финансы («Ֆինանսներ») բաժնում և ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների ակտում:

Օրինակ, եթե միացրել եք բաժանորդագրություն հունիսի 5-ին, նույն օրն էլ կգանձենք վճարն առաջին ամսվա, իսկ հուլիսի 5-ին` հաջորդ ամսվա համար:

Բաժանորդագրությունն անջատելու պատճառները

Միացնե’լ Premium Plus #

Հաստատումն անցնելուց հետո Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում կհայտնվի հրավեր-պաստառ: Այն էջում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք համապատասխանում եք պայմաններին:

Հրավեր ընդունել կարող են միայն Управляющий («Կառավարիչ») և Администратор («Ադմինիստրատոր») կարգավիճակ ունեցող օգտատերերը: Եթե տեսնում եք պաստառը, բայց չեք կարող միացնել ծառայությունը, դիմե’ք ձեր ղեկավարին:

Premium Plus միացնել հնարավոր է Ozon Seller բջջային հավելվածում: Հավելվածում վիճակագրությունների հաշվետվությունները բացելիս համակարգը կառաջարկի ձևակերպել Premium Plus: Համաձայնելով՝ ավտոմատ կերպով ակտիվացնում եք բաժանորդագրությունը։

Բաժանորդագրությունը միացնելուց 10-15 րոպե հետո ձեզ հասանելի կդառնան առաջադեմ վերլուծությունը և այլ Premium գործիքներ: Եթե ձեր բոլոր ապրանքների միջին գնահատականը 4.5 է կամ բարձր, ապրանքների վրա կհայտնվեն բարձրակարգ սպասարկում մատնանշող սթիքերներ: Այլ Premium առավելությունները հասանելի կլինեն օրվա ընթացքում:

Ցուցանիշների վերահսկողություն #

Ozon-ն ամեն օր հետազոտում է ապրանքների միջին գնահատականը և ցուցադրում այն ձեր խանութի էջում: Եթե ցուցանիշն իջել է 4.5-ից, համակարգը կհեռացնի`

  • Premium Plus նշումը քարտից և խանութի էջից,
  • «Premium վաճառող» բեյջով ապրանքի նշումը որոնման արդյունքներում և կատալոգներում:

Ձեր ապրանքների վրա «Premium-վաճառողների ապրանքներ» զտիչը ժամանակավորապես կբացակայի:

Նշված առավելությունները կրկին հասանելի կլինեն, երբ ձեր ապրանքի գնահատականը դառնա 4.5 կամ ավելի բարձր:

Premium բաժանորդագրությունից անցե’ք Premium Plus-ի #

Հաստատումն անցնելուց հետո Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում կհայտնվի հրավեր-պաստառ: Այն էջում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք համապատասխանում եք պայմաններին:

Բաժանորդագրությունը միացնելուց 10-15 րոպե հետո ձեզ հասանելի կդառնան առաջատար վերլուծություն և այլ Premium գործիքներ: Եթե ձեր ապրանքի միջին գնահատականը 4.5 է կամ բարձր, ապրանքների վրա կհայտնվեն բարձրակարգ սպասարկում մատնանշող սթիքերներ: Այլ Premium առավելությունները հասանելի կլինեն օրվա ընթացքում:

Չեղարկե’լ բաժանորդագրությունը կամ անցնե’լ Premium-ի #

Կարող եք ցանկացած պահի չեղարկել բաժանորդագրությունը: Դրա համար անցե’ք Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժին,էջի ներքևում` Premium для продавцов («Premium-ը վաճառողների համար») բլոկում սեղմե’ք Отключить подписку («Անջատե’լ բաժանորդագրությունը»):

Premium բաժանորդագրության անցնելու համար սեղմե’ք Отключить подписку («Անջատե’լ բաժանորդագրությունը»), գտե’ք Перейти на стандартный Premium («Անցնե’լ ստանդարտ Premium-ի») բլոկը և սեղմե’ք Подключить («Միացնե’լ»):

Բաժանորդագրությունը չեղարկելու դեպքում առավելությունները հասանելի կմնան մինչև վճարած ամսվա ավարտը: Օրինակ, հոկտեմբերի 6-ին միացրել եք բաժանորդագրությունը, իսկ հոկտեմբերի 19-ին որոշել եք, որ չեք ցանկանում այն երկարացնել։ Եթե անջատեք բաժանորդագրությունը, այն ակտիվ կլինի մինչև վճարած ամսվա ավարտը, այսինքն՝ մինչև նոյեմբերի 6-ը։ Մինչ այդ դուք կարող եք օգտվել բոլոր առավելություններից։

Premium-ի անցնելուց հետո մենք կսկսենք վճար գանձել, երբ ավարտվի վճարովի ամիսը: Մինչ այդ ձեզ հասանելի կլինի Premium Plus-ը:

Ընթացիկ վճարման ժամանակահատվածի ժամկետները և հաջորդի սկիզբը տեսնելու համար անցե’ք Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժին:

Բաժանորդագրությունն անջատելու պատճառները #

  1. Դուք այլևս չեք համապատասխանում պայմաններին:
  2. Բաժանորդագրությունը երկարացնելու համար ձեր հաշվեկշռի վրա չկա բավարար միջոց:

Hide menu

Show menu