«Վաճառողի բոնուսները» հավատարմության ծրագիրը աշխատում է թեստային ռեժիմով և հասանելի է ոչ բոլոր վաճառողներին։
Բոնուսներ ստանալ և դուրս գրել դրանք նոր պատվերների համար կարող են միայն Ռուսաստանից գնորդները։
Վաճառողի բոնուսները Ձեր սեփական հավատարմության ծրագիրն է։ Գնորդները կարող են դրանք ստանալ Ձեր ապրանքների պատվերի դիմաց կամ առաքման միջոցով և ծախսել Ozon-ի Ձեր խանութում։
Ավելին՝ վաճառողի բոնուսների առաքման մասին
Վաճառողի բոնուսները թույլ են տալիս՝
- գնորդներին մոտիվացնել պատվիրել ավելի հաճախ և մեծ գումարով,
- վերավաճառել ապրանքները՝ զեղչելով բոնուսներով՝ գինը ուղղակիորեն նվազեցնելու փոխարեն։
Աշխատանքի սկզբունքը #
Գնորդները կստանան բոնուսներ Ձեր ապրանքները պատվիրելու համար: 1 բոնուս = 1 ռուբլի: Խնդրում ենք նկատի ունենալ, որ՝
- մենք կվերցնենք միջնորդավճար բոլոր կուտակված բոնուսների գումարի 9%-ի չափով,
- մենք Ձեզ կվճարենք ապրանքի արժեքը՝ հաշվի առնելով դուրս գրված բոնուսները,
- գնորդները կարող են դուրս գրել բոնուսները 182 օրվա ընթացքում Ձեր տեսականու ցանկացած ապրանքի համար:
Եթե գնորդի հաշվեկշռում լինեն տարբեր տեսակի միավորներ, նախ դուրս ենք գրում վաճառողի բոնուսները, ապա մնացածը, օրինակ՝ «Կարծիքներ միավորների համար» ակցիայի ժամանակ ստացածները:
Ապրանքը վերադարձնելիս մենք կչեղարկենք այն բոնուսները, որոնք հասցրել ենք դրա դիմաց հաշվեգրել, սակայն կպահենք միջնորդավճարը:
Կարգավորել հավատարմության ծրագիրը #
-
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում դրոշակի վրա սեղմեք Подключить («Միացնել»)։
-
Ընտրե ՛ք կարգավորումների երեք հավաքածուներից մեկը։ Յուրաքանչյուրում առաջարկում ենք տարբեր կատեգորիաների համար տոկոսային բոնուսների ֆիքսված քանակ։
Բոնուսների հավաքածուներ
Կատեգորիա Հիմնական Օպտիմալ Առավելագույն Դեղատուն 5% 7% 11% Խմիչքներ 5% 7% 12% Չոր սննդամթերքներ 5% 7% 13% Գեղեցկություն և առողջություն 5% 8% 12% Խոշոր կենցաղային տեխնիկա 3% 5% 7% Համակարգիչներ և նոութբուքեր 3% 5% 10% Ավտոմոբիլային ապրանքներ 5% 6% 10% Ապրանքներ երեխաների և մանկական սպորտի համար 5% 6% 10% Գրքեր 5% 6% 12% Շինարարություն և վերանորոգում 5% 6% 10% Աուդիո սարքավորումներ և աքսեսուարներ աուդիո և վիդեո սարքավորումների համար 3% 6% 8% Բամբակյա-թղթե արտադրանք 5% 6% 12% Խաղալիքներ 5% 6% 10% Սպորտային և հանգստի ապրանքներ 5% 6% 10% Կահույք 5% 6% 8% Փոքր կենցաղային տեխնիկա 3% 6% 10% Կենդանիների համար ապրանքներ 5% 6% 10% Հնաոճ իրեր 5% 6% 10% Կենցաղային քիմիա և լվացքի համար ապրանքներ 5% 7% 10% Աքսեսուարներ էլեկտրոնիկայի համար 5% 7% 12% Հագուստ 5% 7% 11% Մանկական հագուստ 5% 7% 11% Տուն և այգի 5% 7% 11% Սպորտային հագուստ 5% 7% 11% Կոշիկ 5% 7% 11% Դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ, սարքավորումներ 5% 7% 12% Աքսեսուարներ 5% 7% 11% Հոբբի և ստեղծագործականություն 5% 7% 11% Հիգիենա 5% 8% 11% Մանկական սնունդ 8% 8% 8% Սմարթֆոններ և պլանշետներ 3% 9% 15% Թարմ սննդամթերք 7% 10% 16% -
Սեղմեք Подключить («Միացնել»)։ Հավատարմության ծրագիրը միանգամից կթողարկվի Ձեր բոլոր ապրանքների համար։
Եթե ունեցել եք վաճառողի բոնուսների հետ կապված ակցիաներ, մենք դրանք կդադարեցնենք հավատարմության ծրագրի մեկնարկից անմիջապես հետո:
Ողջույնի բոնուսներ #
Դուք կարող եք ողջույնի բոնուսներ առաջարկել Ձեր խանութի ցուցափեղկերի այցելուներին: Եթե գնորդն ընդունի առաջարկը և սեղմի Получить бонусы («Ստանալ բոնուսներ»), նա 3 օր կունենա դրանք Ձեր խանութում պատվերի վրա ծախսելու համար: Ողջույնի բոնուսներ հաշվեգրելու համար մենք վճար չենք գանձում:
Բոնուսներ կառաջարկենք միայն այն գնորդներին, ովքեր դեռ չունեն բոնուսներ Ձեր խանութից:
Ողջույնի բոնուսները ակտիվացնելու համար՝
-
Կարգավորեք «Վաճառողի բոնուսներ» հավատարմության ծրագիրը:
-
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում Приветственные бонусы («Ողջույնի բոնուսներ») բլոկում ընտրեք, թե քանի բոնուս կառաջարկեք։
-
Սեղմեք Подключить («Միացնել»)։
Ողջույնի բոնուսները անջատել հնարավոր է ցանկացած պահի։
Վաճառողի բոնուսների վերլուծություն #
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում ցույց ենք տալիս ամսվա նախորդ կեսի համար ընդհանուր վերլուծություն և ընդլայնված վերլուծություն:
Ընդհանուր վերլուծություն #
Бонусы продавца («Վաճառողի բոնուսներ») բաժնի գլխավոր էջում կարելի է տեսնել՝
- ակցիայի ծախսերի տոկոսը ընդհանուր շրջանառությունից,
- կուտակված բոնուսների քանակը,
- Ձեր բոնուսներով գնորդների թիվը,
- բոնուսների ներթափանցումը վաճառքի մեջ՝ սա հաշվարկելու համար մենք ամփոփում ենք, թե քանի մարդ է բոնուսներ ստացել կամ ծախսել այդ ժամանակահատվածում:
Մենք թարմացնում ենք ընդհանուր վերլուծությունը յուրաքանչյուր ամսի 1-ին և 16-ին: Օրինակ, դեկտեմբերի 16-ին ցույց ենք տալիս դեկտեմբերի 1-15-ի տվյալները:
Ընդլայնված վերլուծություն #
Սեղմեք Подробнее («Ավելին»), որպեսզի տեսնեք՝
- Վաճառքի ծավալը՝ 7, 14, 30 կամ 90 օր բոնուսների հաշվեգրմամբ և դուրսգրմամբ։
- 7, 14, 30 կամ 90 օրով հաշվեգրված և դուրս գրված բոնուսների քանակը:
- Ապրանքներ, որոնց գնման համար հաշվեգրել եք բոնուսներ՝ Куплено товаров («Գնվել են ապրանքներ») բլոկում: Կարող եք ընտրել ցանկացած ժամանակաշրջան, բայց մենք ցույց ենք տալիս միայն այն ապրանքները, որոնք գնել եք հավատարմության ծրագրի գործողության ժամանակահատվածում:
- Բոնուսների հաշվեգրմամբ և դուրսգրմամբ պատվերներ՝ Заказы («Պատվերներ») բլոկում:
Թարմացնում ենք տվյալները ընդլայնված վերլուծության մեջ ամեն առավոտ ժամը 10-ից 11-ը: Որոշակի օրվա ցուցանիշները հասանելի կլինեն հաջորդ օրը:
Հավատարմության ծրագրի հաշվարկներ #
Եթե առաջին անգամ եք օգտագործում ծրագիրը, ապա Ձեզ համար գործում է անվճար փորձաշրջան: Մենք ծառայության համար վճար չենք գանձում միացման օրվանից 30 օրվա ընթացքում:
31-րդ օրվանից մենք պահում ենք 9%-ի չափով միջնորդավճար բոնուսների գումարից, որոնք Դուք հաշվեգրում եք գնորդներին՝ որպես համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի առաջխաղացման ծառայության դիմաց վճար: Եթե նախկինում արդեն օգտվել եք ծրագրից, մենք կպահենք միջնորդավճարը 1-ին օրվանից։ Մենք դա անում ենք հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ յուրաքանչյուր ամսվա 15-ին կամ վերջին օրը: Հետևել հաշվեգրումներին հնարավոր է անձնական հաշվում Финансы («Ֆինանսներ») բաժնում և յուրաքանչյուր ժամանակաշրջանի վերջի արդյունքներով կատարված աշխատանքների վկայագրերում։
Գնորդը կարող է բոնուսներով վճարել գնման արժեքի մինչև 25%-ը։ Դուք կստանաք ապրանքի արժեքը՝ հանած՝
-
զեղչեր դուրս գրված բոնուսների չափով,
-
Ozon-ի վաճառողի ծախսերը:
Օրինակ
Հունվարին վաճառել եք 1 000 000 ռուբլի արժողությամբ ապրանքներ: «Վաճառողի բոնուսներ» հավատարմության ծրագրի շրջանակներում գնորդները ստացել են 100 000 բոնուսներ: Մենք միջնորդավճար կվերցնենք այս գումարից՝ 100 000 × 9% = 9000 ռուբլի:
Հաջորդ ամիս Ձեզնից պատվիրել են 1 400 000 ռուբլի արժողությամբ ապրանքներ, սակայն դրանցից 10 000-ը վճարվել են վաճառողի բոնուսներով: Ձեր եկամուտը փետրվար ամսվա համար՝ 1 400 000 – 10 000 = 1 390 000 ռուբլի: Այս գումարից մենք կպահենք միայն վաճառքի դիմաց պարգևը՝ պետք չէ հավելյալ վճարել դուրս գրված բոնուսների համար:
Անջատել հավատարմության ծրագիրը #
-
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում Программа лояльности «Бонусы продавца» (««Վաճառողի բոնուսները» հավատարմության ծրագիր») բլոկում ընտրե՛ք Настроить («Կարգավորել»)։
-
«Ակտիվ է» նշումով հավաքածուում սեղմե ՛ք Отключить («Անջատել»)։
Դրանից հետո՝
- ցույց կտանք, թե ինչի վրա կազդի ծրագրի անջատումը, և քանի հաճախորդի մոտ կմնան Ձեր խանութի բոնուսները,
- կխնդրենք նշել այն պատճառը, թե ինչու եք որոշել հրաժարվել հավատարմության ծրագրից, և հաստատել անջատումը:
Կդադարենք բոնուսներ հաշվեգրել գնորդներին, բայց նրանք կկարողանան դուրս գրել արդեն կուտակված բոնուսները. դրանք ուժի մեջ են 182 օր: Մենք ծառայության համար վճար կգանձենք պատվերներից, որոնք կատարվել են մինչև հավատարմության ծրագրի անջատումը և դեռ չեն անցել «Առաքված է» կարգավիճակի: