Առաջխաղացման վերլուծությունը տեսնելու համար`
-
Բացե՛ք Продвижение → Трафареты, Продвижение в поиске или Вывод в топ → Аналитика продвижения («Առաջխաղացում → Տրաֆարետներ, Որոնման մեջ առաջխաղացում կամ Ելք դեպի առաջատար շարքեր → Առաջխաղացման վերլուծություն») բաժինը:
-
Նշե՛ք այն ժամանակահատվածը, որի համար ցանկանում եք տեսնել վերլուծությունը: Առավելագույն ժամանակահատվածը` 90 օր:
-
Ընտրե՛ք առաջխաղացման տեսակը`
- որոնման մեջ առաջխաղացում,
- տրաֆարետներ,
- ելք դեպի առաջատար շարքեր:
Կարելի է ընտրել առաջխաղացման մի քանի գործիքներ կամ միանգամից բոլորը:
-
Ընտրե՛ք կատեգորիան, ապրանքը կամ արշավը:
-
Ընտրե՛ք տվյալների ցուցադրումը` ըստ առաջխաղացման տեսակի, կատեգորիայի, արշավի կամ ապրանքի:
Կցուցադրենք առաջխաղացման տվյալները ընտրված ժամանակահատվածում: Դրանք գրաֆիկով տեսնելու համար, անցե՛ք ցուցանիշների միջով`
- Ծախս`առաջխաղացման համար ընդհանուր ծախսերը:
- Վաճառքներ` վաճառքի գումար, որը ստացվել է առաջխաղացման արդյունքում:
- Ցուցադրումներ, հատ` առաջխաղացվող ապրանքի ցուցադրումների քանակը:
- Քլիքներ, հատ` առաջխաղացվող ապրանքի վրա քլիքների քանակը:
- Զամբյուղում, հատ` Ձեր ապրանքը քանի անգամ են ավելացրել զամբյուղի մեջ առաջխաղացման ժամանակահատվածում:
- Պատվերներ, հատ` քանի պատվեր եք ստացել առաջխաղացումով:
- CTR, %` առաջխաղացվող ապրանքի պատվերների քանակը:
- Փոխակերպում, %` զամբյուղ ավելացրածների քանակի հարաբերակցությունը առաջխաղացման ապրանքի քլիքների քանակին:
- Քլիքի արժեքը, ₽` որքան է միջին հաշվով յուրաքանչյուր քլիք ապրանքի քարտի վրա:
- Պատվերի արժեքը, ₽` առաջխաղացման ծախսերի հարաբերակցությունը այն պատվերների քանակին, որոնք ստացվել են առաջխաղացման արդյունքում:
- ԳԾՄ՝ առաջխաղացման արդյունքում գովազդային ծախսերի մասնաբաժինը վաճառքների գումարից։
- ԳԾՄ-ն շրջանառությունից, %՝ բոլոր վաճառքներից գովազդային ծախսերի մասնաբաժինը։ Վաճառքի գումարը, որից հաշվարկում ենք ցուցանիշը, ցուցադրում ենք Аналитика → Графики («Վերլուծություն → Գրաֆիկներ») բաժնի «Պատվիրված է գումարով» սյունակում։ Չափանիշը հասանելի է միայն տվյալների բաժնի համար՝ ըստ գովազդի տեսակի:
Գրաֆիկի վերլուծությունը կարելի է արտահայտել օրերով կամ շաբաթներով:
Գրաֆիկի տվյալները իրար մեջ համեմատելու համար На графике («Գրաֆիկում») սյունակում միացրեք անհրաժեշտ օբյեկտները: Դուք կարող եք ընտրել համեմատության համար ոչ ավելի, քան 10 օբյեկտ:
Տվյալները XLS-ֆայլ ձևաչափով բեռնելու համար սեղմեք Скачать в Excel («Ներբեռնել Excel-ում»):
