Հաղորդագրություն ծանուցման կենտրոնի միջոցով

ԱՊՀ երկրների վաճառողների հաղորդագրությունները հասանելի են միայն Ռուսաստանից գնորդներին:

Ծանուցումների կենտրոնի միջոցով ուղարկվող հաղորդագրությունները նպատակաուղղված նամակներ են գնորդի անձնական հաշվին՝ գլխավոր էջի ծանուցմամբ, որը պարունակում է գովազդային պաստառ և դեպի ակցիա հղման կոճակ:

Ծառայությունն ակտիվացնելու համար ներկայացրեք մարքեթինգի հայտ:

Հաղորդագրությունները բարձրացնում են պատվերի, ապրանքի քարտի կամ ակցիայի էջի կոնվերսիան:

Հաղորդագրություն ձեր անձնական հաշվում #

Հաղորդագրությունը հասնում է ձեր անձնական հաշվի Сообщения («Հաղորդագրություններ») բաժնի Скидки и акции («Զեղչեր և ակցիաներ») զրուցարան: Այն ակտիվ է 6 օր:

Հաղորդագրությունը պարունակում է՝

  • գլխավոր էջի ծանուցում,

  • գովազդային պաստառ՝ ակցիայի հղմամբ,

  • կոճակներ՝ դեպի ակցիա հղմամբ:

Թարմ հաղորդագրությունը զրուցարանում ցուցադրվում է որպես վերջին հաղորդագրություն:

Ծառայութան արժեքը կարող եք տեսնել Direct marketing էջում Ozon-ի գնացուցակում:

Հաղորդագրության լսարան #

Հաղորդագրություն կստանան այն գնորդները, որոնց կարող են հետաքրքիր լինել ձեր ապրանքը կամ ակցիան: Մենեջերը կկապվի ձեզ հետ, որպեսզի որոշի լսարանը՝ հիմք ընդունելով

  • այն ապրանքների քարտերը, որոնք նրանք դիտում են,
  • այն դիրքերը, որոնք վճարվում են, ավելացվում ընտրանիում և զամբյուղում:

Հաղորդագրության գործարկում #

Ուղարկել հայտ #

  1. Продвижение → Заявки на маркетинг («Առաջխաղացում → Մարքեթինգի հայտեր») բաժնում սեղմե՛ք Создать заявку («Ստեղծել հայտ»):

  2. Լրացրե՛ք հայտը: Активности («Ակտիվ գործունեություն») դաշտում ընտրեք Direct marketing, իսկ Комментарий («Մեկնաբանություններ») դաշտում գրեք «Ծանուցման կենտրոնի» հաղորդագրության տեսակը, բազայի ծավալն ու ժամկետը, որը հաշվարկել եք:

  3. Սեղմե՛ք Создать («Ստեղծել»):

Մենք հայտերն ընդունում ենք հաղորդագրության առաքման ամսաթվից երկու շաբաթ առաջ:

Հաստատել հայտը #

Ձեզ հետ կկապվի Ozon-ի մենեջերը՝ պայմանները համաձայնեցնելու համար:

Ամեն ինչ պատրաստ լինելուն պես հայտը կհայտնվի Продвижение → Заявки на маркетинг («Առաջխաղացում → մարքեթինգի հայտեր») բաժնում: Հայտը հաստատեք հաղորդագրությունից 5 աշխատանքային օր առաջ: Դրա համար հայտի տողում սեղմե՛ք Подтвердить («Հաստատել»):

Նյութեր հաղորդագրության համար #

Հաղորդագրության առաքումից 3 աշխատանքային օր առաջ ձեր մենեջերի փոստին ուղարկեք՝

  • 450×225px չափի գովազդային պաստառ և JPEG կամ PNG ձևաչափի կոճակ,
  • ապրանքի կամ ակցիայի հղումներ,
  • վերնագրի կամ ստորագրության տեքստ պաստառի տակ,
  • ակցիայի ժամկետներ:

Մենք կգործարկենք հաղորդագրություն, եթե նյութերը համապատասխանում են ակցիային և չեն խախտում գովազդի օրենքը:

Հաղորդագրության գործարկման ժամկետների պայմաններ #

Կարող եք հայտ ներկայացնել հաղորդագրությունից մեկ ամիս առաջ, իսկ նյութերն ուղարկել մեկնարկից 3 աշխատանքային օր առաջ կամ ավելի վաղ: Դրանից հետո փոփոխություններ չեն կարող կատարվել։

Հաղորդագրության ստույգ ամսաթիվը կարող եք համաձայնեցնել ձեր մենեջերի հետ, օրինակ, եթե սկսում եք ակցիա կամ ապրանքների նոր հավաքածուի մեկնարկ:

Hide menu

Show menu