Ապրանքների ցանկի հետ աշխատանք

Կարող եք հետևել ապրանքների կարգավիճակներին և արխիվացնել դրանք անձնական հաշվում Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնում։ Դրա մեջ մենք բաշխում ենք ապրանքները ներդիրներով՝ կախված մոդերացիայի շրջանի դրանց կարգավիճակից։

  • Все («Բոլորը»)՝ ցուցադրված են բոլոր բեռնված ապրանքները։
  • В продаже («Վաճառքի մեջ են»)՝ ցուցադրված են այն ապրանքները, որոնք անցել են մոդերացիան և վաճառվում են Ozon-ում։
  • Готовы к продаже («Պատրաստ են վաճառքի»)՝ ցուցադրված են այն ապրանքները, որոնք անցել են մոդերացիան և կարող են վաճառվել, եթե Դուք դրանք դնեք Ozon-ի պահեստում կամ թարմացնեք Ձեր պահեստի մնացորդները։
  • Ошибки («Սխալներ»)՝ ցուցադրված են այն ապրանքները, որոնք մոդերացիայի ժամանակ չեղարկվել են ։
    Ավելի մանրամասն սխալների մասին
  • На доработку («Վերանայման մեջ են»)՝ ցուցադրված են ապրանքներ անորակ նկարներով, ոչ ամբողջական կամ ոչ ճիշտ նկարագրությամբ։ Այս ներդիրում կարող են լինել ապրանքներ այն կատեգորիաներից, որոնց համար մենք ավելացրել ենք նոր բնութագրիչներ, բայց Դուք դեռ դրանք չեք լրացրել։
  • Сняты с продажи («Հանված են վաճառքից»)՝ ցուցադրված են այն ապրանքները, որոնք արգելափակված են եղել։
    Ավելի մանրամասն ապրանքների արգելափակման պատճառների մասին.
  • Архив («Արխիվ»)՝ ցուցադրված են այն ապրանքները, որոնք Դուք տեղափոխել եք արխիվ։

Ապրանքների ցանկի հետ աշխատանք #

Список товаров («Ապրանքների ցանկ») բաժնում կարող եք՝

  • կարգավորել սյունակների ցուցադրումը,
  • տեսնել ապրանքների նկարները,
  • գտնել ապրանքներ,
  • ներբեռնել ապրանքների ցանկը խմբագրման համար,
  • ներբեռնել հաշվետվություններ,
  • տեսնել Ozon SKU ապրանքի ID-ն,
  • կառավարել ապրանքները,
  • պարզել բովանդակության վարկանիշը,
  • տեսնել էժանացված ապրանքները, որոնք վաճառվում են FBO սխեմայով։

Կարգավորել ցանկը #

Список товаров («Ապրանքների ցանկ») բաժնում ցույց ենք տալիս Ձեր բոլոր ապրանքները։

Ցանկը կարգավորելու համար՝

  1. Սեղմե ՛ք աղյուսակի վերևի աջ անկյունում։
  2. Միացրե՛ք կամ անջատե՛ք պարամետրերը։ Կարելի է անջատել ցանկացած քանակի սյունակներ, բայց պարտադիր է թողնել թեկուզ մեկը։

Տեսնել ապրանքների նկարները #

Կարող եք ստուգել, թե ինչ նկարներ են հայտնվել քարտում։ Դրա համար սեղմե՛ք «Նկար» սյունակի վերնագրին։ Ընտրե՛ք՝

  • Գլխավոր նկարը՝ ցուցադրվում է լռելյայն։
  • Բոլոր նկարները՝ առաջին 5 լուսանկարները այն նույն հերթականությամբ, ինչպես ապրանքի քարտում է։ Բոլոր նկարները նայելու համար սեղմե՛ք Ещё («Ավելին»)։
  • Գույնի օրինակը՝ ապրանքի երանգները՝ գույների անջատիչում։

Սեղմե՛ք նկարի մանրապատկերի վրա, որպեսզի բացեք մեդիա-խմբագրման համար պատուհանը։

Գտնել ապրանքը #

Ապրանքներ գտնել կարող եք որոնման, զտիչների և տեսակավորման օգնությամբ։

  • Որոնում՝ անվանումով, արտիկուլով, SKU-ով կամ շտրիխկոդով։
  • Զտիչ։ Սեղմե՛ք Фильтр («Զտիչ») և նշե՛ք անհրաժեշտ պարամետրերը՝
    • կատեգորիա՝ կարելի է ընտրել մի քանիսը,
    • թեգեր՝ էժանացումով ապրանքներ կամ super-ապրանքներ,
    • ապրանքանիշ՝ կարելի է ընտրել մի քանիսը,
    • նկար՝ զտել ապրանքները որոշակի քանակով նկարներով, առանց նկարների, ցույց տալ գույնի օրինակը,
    • մնացորդներ՝ ապրանքներ որոշակի քանակի մնացորդներով կամ առանց դրանց ու պահեստը՝ Ozon-ի և Ձեր։
  • Տեսակավորել ըստ՝
    • քարտի ստեղծման ամսաթվի,
    • կարծիքների քանակի,
    • ապրանքների վարկանիշի,
    • արտիկուլների,
    • անվանման։

Ներբեռնել ապրանքների ցանկը խմբագրման համար #

  1. Սեղմե՛ք Скачать («Ներբեռնել») և ընտրե՛ք Товары по категориям XLS («XLS կատեգորիաների ապրանքներ»)։

  2. Հաշվետվությունով ֆայլը պահպանվում է Менеджере загрузок («Ներբեռնման մենեջերում») 2 օր։ Այդ բաժին անցնելու համար սեղմե՛ք ։

  3. Խմբագրե՛ք բնութագրերը և ներբեռնե՛ք լրացված ձևանմուշը Товары → Загрузить товары через шаблон («Ապրանքներ → Ներբեռնել ապրանքները ձևանմուշի միջոցով») բաժնում։

Ավելի մանրամասն ապրանքների քարտերի խմբագրման մասին

Ներբեռնել հաշվետվությունները #

Հաշվետվությունը ներբեռնելու համար՝

  1. Սեղմե՛ք Скачать («Ներբեռնել») և ընտրե՛ք անհրաժեշտը՝

    • Товары по категориям XLS («XLS կատեգորիաների ապրանքներ»)՝ ապրանքների ցանկ յուրաքանչյուր ապրանքի ամբողջական նկարագրությամբ, այդ թվում սյն սխալների նկարագրությունը, որոնց պատճառով այն չի անցել մոդերացիան։
    • Товары CSV («CSV ապրանքներ»)՝ ապրանքների ցանկը՝ ինչպես անձնական հաշվում։
    • Остатки на моих складах («Իմ պահեստների մնացորդները»)՝ Ձեր FBS և realFBS պահեստներում ապրանքների քանակը և ծավալը։
    • Остатки на складах Ozon («Ozon-ի պահեստներում մնացորդները»)՝ Ozon-ի պահեստներում ապրանքների քանակը և ծավալը։

  2. Հաշվետվությունով ֆայլը պահպանվում է Менеджере загрузок («Ներբեռնման մենեջերում») 2 օր։ Այդ բաժին անցնելու համար սեղմե՛ք ։

Տեսնել Ozon SKU ապրանքի ID-ն #

SKU՝ Ozon-ի համակարգում ապրանքի եզակի նույնացուցիչ։ Յուրաքանչյուր ապրանք ունի FBO Ozon SKU ID և FBS Ozon SKU ID։ Դրանք կարելի է գտնել «Արտիկուլ» սյունակում։ SKU-ն չի ցուցադրվում, եթե ապրանքը դեռ ստեղծված չէ։

Ավելի մանրամասն SKU-ի մասին

Կառավարել ապրանքները #

Պարզել բովանդակության վարկանիշը #

Բովանդակության վարկանիշ՝ ապրանքի ոչ պարտադիր բնութագրերը լրացնելու վերաբերյալ առաջարկություններ, որոնք կօգնեն այն ավելի գրավիչ դարձնել գնորդների համար։ Բովանդակության վարկանիշը պարզելու համար սեղմե՛ք ապրանքի կողքին Контент-рейтинг («Բովանդակության վարկանիշ»)։

Ավելի մանրամասն բովանդակության վարկանիշի մասին

Տեսնել ապրանքները էժանացումով (FBO) #

Ապրանքներով տողում սեղմե՛ք На складе Ozon («Ozon –ի պահեստում») մնացորդի վրա, այնուհետև սեղմե՛ք Посмотреть уценённые товары («Տեսնել էժանացված ապրանքները»)

Ավելի մանրամասն էժանացման մասին

Hide menu

Show menu